• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Նախագահը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին Նախագահը հրամանագիր է ստորագրել... 14:40
Բաց հարթակ․ Դեղինն ու կարմիրը կյանքի շարունակականության գույներն են. Հովհաննիսյան Բաց հարթակ․ Դեղինն ու... 20:36
Օրը՝ 60 վայրկյանում | 01.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 01.08.2026 19:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 14:4910 Հլս, 2023

Էրդողանը և Բայդենը քննարկել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Շվեդիայի անդամակցության հեռանկարները

Վերջին ամիսներին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվել՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: Ջեյհուն Բայրամովը հիշեցրել է, որ երկու երկրների ղեկավարների և արտգործնախարարների մակարդակով պարբերաբար շփումներ են եղել: Նա հավելել է, որ կողմերը բանակցություններ են վարում հաղորդակցությունների բացման ուղղությամբ։

Բայրամովն անդրադարձել է նաև Լաչինի միջանցքը վերաբացելու՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջին կոչերին:

«Իհարկե, պետք է լսել այս կոչերը, վերլուծել: Մենք դա անում ենք, համարժեք արձագանք ենք տալիս: Ադրբեջանը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների կատարման հետ կաված իր տեսակետն ունի։ Մենք մեր քաղաքականությունը վարում ենք՝ առաջնորդվելով ոչ թե ինչ-որ մեկի կոչերով, այլ մեր ազգային շահով»,- հավելել է Բայրամովը:

Նա խոսել է նաև Բաքու-Թեհրան հարաբերությունների մասին, հայտարարել՝ Իրանը Ադրբեջանի հարևանն է, և Բաքուն շահագրգռված է, որ Թեհրանի հետ շփումները դրական հունով ընթանան։ Բայրամովը նաև հավելել է՝ Բաքուն ցանկանում է, որ Իրանում ադրբեջանական դեսպանատան վրա հունվարի 29-ի հարձակման մեղավորները պատժվեն։ «Իրանի հետ հարաբերությունները շատ կարևոր են տարածաշրջանային զարգացման և անվտանգության առումով»,- շեշտել է դիվանագետը։


ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԷՐԴՈՂԱՆ-ԲԱՅԴԵՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, Վիլնյուսում հուլիսի 11-12-ը նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ քննարկել Դաշինքին Ուկրաինայի և Շվեդիայի հնարավոր անդամակցության, Կիևին ռազմական աջակցության, Անկարայի կողմից ամերիկյան F-16 կործանիչների ձեռքբերման հետ կապված հարցեր։ Անդրադարձ է եղել նաև ԵՄ-ին Թուրքիայի լիարժեք ինտեգրման հնարավորությանը: Նախագահները պայմանավորվել են հանդիպել Վիլնյուսում՝ ավելի մանրամասն քննարկելու երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցեր։

Շվեդիայի եվրատլանտյան ինտեգրման հետ կապված՝ Էրդողանը հայտարարել է՝ Ստոկհոլմը փոխել է հակաահաբեկչական օրենսդրությունը, սակայն այդ ջանքերը զրոյացվում են, քանի որ, Էրդողանի խոսքով, Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցները շարունակում են հակաիսլամական ակցիաներ անցկացնել Շվեդիայում: Բայդենն ի պատասխան շեշտել է, որ Ստոկհոլմը պետք է հնարավորինս շուտ դառնա ՆԱՏՕ-ի անդամ:

Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ Թուրքիային F-16 կործանիչների մատակարարումը բխում է Վաշինգտոնի շահերից։


ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՇՎԵԴԻԱՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՄԻԱՆԱ ՆԱՏՕ-ԻՆ. ԲԼԻՆՔԵՆ
Թուրքիայի արտգործնախարարն էլ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, նույնպես քննարկել Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, Դաշինքի ընդլայնման հեռանկարը և միջազգային օրակարգի այլ հարցեր։ Մտքեր են փոխանակվել Ուկրաինայում և Սիրիայում զարգացումների վերաբերյալ:

Պետքարտուղարության տվյալով՝ Բլինքենն ընդգծել է՝ ժամանակն է, որ Շվեդիան պաշտոնապես միանա ՆԱՏՕ-ին, իսկ ԱՄՆ-ն ու Թուրքիան ավելի ամրապնդեն պաշտպանական գործակցությունը։


ԼԱՎՐՈՎՆ ՈՒ ՖԻԴԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային օրակարգի հարցեր՝ շեշտը դնելով Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումների վրա: Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության տվյալով՝ Լավրովն ընդգծել է, որ Անկարայի կողմից Կիևին ռազմական տեխնիկայի մատակարարումը կարող է հանգեցնել միայն բացասական հետևանքների։
Նախարարները վերահաստատել են Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի պայմանավորվածությունների հիման վրա Ռուսաստանի և Թուրքիայի միջև վստահելի հարաբերությունները պահպանելու և ամրապնդելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ է եղել համաշխարհային պարենային անվտանգության ապահովման գործում երկկողմ գործակցության հեռանկարին:
Կողմերը խոսել են նաև Թուրքիայից Ուկրաինա «Ազովի» գումարտակի հրամանատարների վերադարձի մասին:
Հիշեցնենք՝ հուլիսի 8-ին Թուրքիայում Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններից հետո Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքը հայրենիք է վերադառնում «Ազով» գումարտակի 5 հրամանատարի հետ, որոնք անցած տարի ռուսական ուժերի կողմից Ազովստալ գործարանի գրավումից հետո հայտնվել էին գերության մեջ, այնուհետև Էրդողանի միջնորդությամբ տեղափոխվել Թուրքիա, որտեղ պետք է մնային մինչև պատերազմի ավարտը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Անկարան խախտել է Թուրքիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը: Նա նշել է, որ «Ազովստալի» հրամանատարների՝ Ուկրաինա վերադարձի մասին ռուսական կողմը նախապես չի տեղեկացվել։


ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է
Ուզբեկստանի գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևը հաղթել է նախագահի ընտրությունում։ Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալով՝ Միրզիյոևը հավաքել է ձայների 87 %-ից ավելին: Տեղական լրատվամիջոցները գրում են, որ արտահերթ ընտրությունները հնարավոր են դարձել Ուզբեկստանում մայիսին կայացած հանրաքվեից հետո Սահմանադրության մեջ փոփոխությունների շնորհիվ։ Դրանք նախատեսում են պետության ղեկավարի պաշտոնավարման ժամկետի ավելացում՝ հինգից յոթ տարի։ Փոփոխությունների համաձայն՝ այժմ Միրզիյոևը նախագահի պաշտոնում ևս երկու անգամ առաջադրվելու իրավունք է ստանում։

Հեղինակ`Դիանա Գասպարյան
Դիտումների քանակ37
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3002 Օգս, 2026
  • Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին 16:2402 Օգս, 2026
  • ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը 15:2802 Օգս, 2026
  • Նախագահի հրամանագրով նշանակվեցի ՀՀ վարչապետ. Փաշինյան 15:2502 Օգս, 2026
  • Երդման տեքստի ժամանակ ոտքի չկանգնելը քաղաքական մշակույթի տեսանկյունից ի՞նչ ուղերձ էր հանրությանը. Աղաջանյանը՝ ընդդիմադիրներին 15:1402 Օգս, 2026
  • Դավիթ Համբարյանն ԱԺ աշխատակազմը ղեկավարելու առաջարկ է ստացել Ռուբեն Ռուբինյանից 15:1002 Օգս, 2026
  • Մկրտության արարողությունից հետո Արտաշատում 14 մարդ թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ 14:5802 Օգս, 2026
  • Տարոն Չախոյանի ճեպազրույցը 14:4702 Օգս, 2026
  • Հանրապետության նախագահի ելույթը 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի մեկնարկին 14:4602 Օգս, 2026
  • Նախագահը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին 14:4002 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը | ՈՒՂԻՂ 14:3002 Օգս, 2026
  • ՔՊ-ն նախագահին է ներկայացրել Փաշինյանի՝ վարչապետի թեկնածության առաջադրման վերաբերյալ փաթեթը 14:2102 Օգս, 2026
  • Կարճատև անձրև և ամպրոպ. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 13:3602 Օգս, 2026
  • Գարիկ Սարգսյանի ճեպազրույցը 13:1902 Օգս, 2026
  • Ժամանակն է, որ Թուրքիայի կողմից լինի առավել ակտիվ առաջընթաց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում. Ռուբինյան 13:0802 Օգս, 2026
  • Սեպտեմբերին չի սպասվում պատերազմ, որովհետև ՔՊ-ն ստացել է վստահ մանդատ՝ շարունակելու խաղաղության գործընթացը. Ռուբինյան 12:5902 Օգս, 2026
  • Քաղաքական ճնշումներ չկան, բայց ես գիտեմ՝ ինչ են քաղաքական ճնշումները. Ռուբինյան 12:4902 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 12:4502 Օգս, 2026
  • Ռուբինյանը՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու մասին 12:3802 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0002 Օգս, 2026
  • Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29 հազար 743 կմ քառակուսի է, և դա լիակատար և անքննարկելի կարմիր գիծ է. Ռուբինյան 11:5902 Օգս, 2026
  • Հայտարարել եմ, հիմա էլ հայտարարում եմ՝ վենդետա լինելու է բառիս իրավական իմաստով, քաղաքական իմաստով՝ նույնպես. Ռուբինյան 11:4502 Օգս, 2026
  • ՀՀ նախագահը ստորագրել է Կառավարության հրաժարականը 11:2902 Օգս, 2026
  • Սիրելի՛ ժողովուրդ, հունիսի 7-ին դուք պաշտպանեցիք ՀՀ-ի ինքնիշխանությունն ու անկախությունը, և այժմ եկել է լավ ապրելու ժամանակը. Ռուբինյան 11:2702 Օգս, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ նախագահի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է. նրան խորհրդարանում ներկայացրեց Արուսյակ Մանավազյանը 11:0802 Օգս, 2026
  • Հայաստանի շախմատի թիմը Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը 11:0202 Օգս, 2026
  • ՀՀ քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն. նախագահ 10:5702 Օգս, 2026
  • Ովքեր են 9-րդ գումարման խորհրդարան անցած 3 խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները 10:4602 Օգս, 2026
  • Պատգամավորները երդվեցին. ընդդիմադիր խմբակցության պատգամավորները երդման տեքստի ընթերցման ժամանակ ոտքի չկանգնեցին 10:3602 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետը ստորագրել է Կառավարության հրաժարականը 10:3002 Օգս, 2026
  • Ամենատարեց պատգամավորը սկիզբ դրեց Ազգային ժողովի 9-րդ գումարման 1-ին նստաշրջանին. հնչեց ՀՀ հիմնը 10:1702 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը | ՈՒՂԻՂ 10:0002 Օգս, 2026
  • Աշխարհահռչակ «Սուսերով պար»-ը՝ նոր նախագծի առանցքում 00:5402 Օգս, 2026
  • Կանայք՝ համայնքի շարժիչ ուժը 00:1502 Օգս, 2026
  • Կձգտենք վերսկսել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը. Ռուբիո 23:4801 Օգս, 2026
  • 6-7-րդ դարերին թվագրվող կառույցից միայն պատերն են մնացել. Պտղնավանքը վերականգնվում է 23:2901 Օգս, 2026
  • «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅԸ» NVIDIA Blackwell B300 տեխնոլոգիայով 1-ին ԱԲ գործարանն է Հարավային Կովկասում 22:2401 Օգս, 2026
  • Առկա անորոշություններն ու ՀՀ տնտեսությունը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5001 Օգս, 2026
  • Այսօր գնացել էի ներկայացում նայելու․ Նիկոլ Փաշինյան 21:1101 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | 315 մլն դրամ բյուջեից՝ Պտղնավանքի վերականգնմանը. ինչ տեսք կունենա ավարտին | 01.08.2026 21:0001 Օգս, 2026
  • Ամառը՝ արվեստի աշխարհում. ՀԱՊ ամառային դպրոցը 20:5401 Օգս, 2026
  • Մարաշի ասեղնագործության հմտություններ՝ տեղահանված կանանց 20:3901 Օգս, 2026
  • Սեուտա ժամանած անձանցից որևէ մեկը չի հասել Իսպանիայի մայրցամաք կամ ԵՄ այլ երկրներ. ֆոն դեր Լայեն 20:1301 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը 19:5801 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 01.08.2026 19:3901 Օգս, 2026
  • Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զենքի հինգ պահեստի 19:2501 Օգս, 2026
  • Հայ աշակերտների նվաճումները՝ Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում 19:1201 Օգս, 2026
  • Թուրքիան և Իրաքը նավթի տեղափոխման համաձայնագիր են ստորագրել 18:4101 Օգս, 2026
  • Սեուտայից Մարոկկո է վերադարձել մոտ 70000 ներգաղթյալ 18:1501 Օգս, 2026
  • Իրանի կապիտուլյացիային հասնելու փորձերը պատրանքային են. Ռեզայի 17:4201 Օգս, 2026
  • Փրկարարները Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր 17:0901 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն մտադիր է փորձել վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը. Ռուբիո 17:0501 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Ընկերությունը ձկան, սև խավիարի արտահանման խնդիր չունի. վարչապետի այցը ձկնաբուծարան 17:0001 Օգս, 2026
  • Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը 16:3601 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան 16:2001 Օգս, 2026
  • Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան 16:1101 Օգս, 2026
  • Իրանական դրոնները հարվածել են Քուվեյթին 15:4801 Օգս, 2026
  • Լինոփորագրություն. ամառային աշխատարան 15:4301 Օգս, 2026
  • Սպորտային հրապարակներ՝ սահմանամերձ գյուղերում. «Մտքարան ակադեմիա»-ի հիմնադիրների նախաձեռնությունը 15:2201 Օգս, 2026
  • Լատվիայի և Բելառուսի սահմանը փակվել է տեխնիկական պատճառներով 15:0701 Օգս, 2026
  • Դեսպան Մկրտչյանն ու Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել են ԱՄՆ Արևմտյան թեմերի առաջնորդներին 15:0101 Օգս, 2026
  • Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:5501 Օգս, 2026
  • Իրանը և Ադրբեջանը ստորագրել են մաքսային գործակցության հուշագիր 14:5101 Օգս, 2026
  • ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները Քրեակատարողական ծառայությունում մասնակցել են աշխատանքային քննարկման 14:4701 Օգս, 2026
  • Վարչապետ Փաշինյանն այցելել է «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության գործարան 14:3201 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում 14:3001 Օգս, 2026
  • Սեուտայից Մարոկկո է վերադարձել 70 հազար ապօրինի ներգաղթյալ 14:0601 Օգս, 2026
  • Գագարինում արհեստական բանականության գործարանի 1-ին փուլի ներդրումային ծրագիրը հաջողությամբ կյանքի է կոչվում. վարչապետ 13:5801 Օգս, 2026
  • Բնություն, հանգիստ, համեղ խոհանոց․ այս ամենի համադրությունը կարելի է գտնել Տավուշի սահմանամերձ բնակավայրերում 13:3901 Օգս, 2026
  • Լիբանանի «Զվարթնոց» կենտրոնն օգնում է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին 13:3201 Օգս, 2026
  • Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա. Դավիթ Խուդաթյան 13:1301 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | COP17-ի շենքը 90 %-ով պատրաստ է, տարածքը բարեկարգվում է. վարչապետի շրջայցը 13:0001 Օգս, 2026
  • Եմենում հայտարարել են, որ Բաբ Էլ-Մանդեբի նեղուցով նավարկությունը շարունակում է մնալ անվճար 12:5901 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին 12:4101 Օգս, 2026
  • Patriot հրթիռների պակասի պատճառով Ուկրաինան չի կարողանում խոցել բալիստիկ հրթիռները. Զելենկի 12:1501 Օգս, 2026
  • Ինքներս պետք է որոշենք մեր կյանքի որակը՝ կյանքի հանգամանքներին հարմարվելու փոխարեն. ՄԻՊ 11:5601 Օգս, 2026
  • Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են. վարչապետը տեսանյութ է հրապարակել 11:4801 Օգս, 2026
  • Այս գիշեր ՌԴ ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել է 274 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ 11:1801 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Կիևին. կան զոհեր և վիրավորներ 11:0601 Օգս, 2026
  • Թրամփը կրկին հավակնություններ է ներկայացրել Գրենլանդիայի նկատմամբ 11:0601 Օգս, 2026
  • Նախաճաշ Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 10:5401 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Մասիս քաղաքում 10:4701 Օգս, 2026
  • Երևան-Երասխ ավտոճանապարհին փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափում 10:4501 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում 10:3801 Օգս, 2026
  • 2026 թ. 1-ին կիսամյակում Շիրակում ավելի քան 66 տոկոսով նվազել են համակարգչային տեխնիկայով հափշտակությունները. ՆԳՆ 10:3501 Օգս, 2026
  • Այսօր Արաքս Մանսուրյանի հոբելյանն է 10:2901 Օգս, 2026
  • Գեղամ Թովմասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի վարչության պետի պաշտոնից 10:0901 Օգս, 2026
  • Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը 10:0001 Օգս, 2026
  • Լևոն Լևոնյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից 09:4501 Օգս, 2026
  • ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով 09:2401 Օգս, 2026
  • Շենգավիթի մանկապարտեզում փորձարկել են արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունները 09:1201 Օգս, 2026
  • Ես չեմ մոռանում ՀԴՄ վերցնել․ Նիկոլ Փաշինյան 09:0301 Օգս, 2026
  • Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 08:3901 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1301 Օգս, 2026
  • Պապ Թագավորի փողոցում մալուխագծի վթարի իրական պատճառները պարզելու համար կիրականացվի ներքին հետաքննություն․ Պետրոսյան 01:1201 Օգս, 2026
  • Պուտինը և Զելենսկին ցանկանում են համաձայնության գալ․ Թրամփ 01:0001 Օգս, 2026
  • ԱՄՆ-Իրան համաձայնագիրը դեռևս հնարավոր է․ Թրամփ 00:5301 Օգս, 2026
  • Կալիֆոռնիայի ռազմաօդային բազայում F-35B կործանիչ է վթարի ենթարկվել 00:4101 Օգս, 2026
  • Ախուրյան համայնքում բոլոր մանկապարտեզները կլինեն անվճար 00:0701 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը ներկայացրել է տարածաշրջանում հաստատված խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ Հայաստանի տեսլականը 23:3931 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015