Մեր դիտորդները պարբերաբար այցելում են Հայաստանի սահմանամերձ շրջաններ, որոնք տուժել են Հայաստան-Ադրբեջան հակամարտությունից` գնահատելու համար, թե ինչպես է հակամարտությունն ազդում նրանց առօրյա կյանքի վրա: Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ առաքելության թվիթերյան միկրոբլոգի էջում:
«Մարդկանց անվտանգությունը պարեկելը Հայաստանում ԵՄ առաքելության մանդատի առանցքային բաղադրիչն է, որ նպաստում են տեղական բնակչության շրջանում անվտանգության զգացմանը»,- հայտնում են առաքելությունից: