Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով Իտալիա կատարած այցին, ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իտալիայի Նեապոլ քաղաք աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Նեապոլի քաղաքապետ պրոֆեսոր Ջայտանո Մանֆրեդիի հետ, ում նաև սիրով հրավիրեցի այցելել մեր քաղաք:
Պայմանավորվեցինք համագործակցության հուշագիր ստորագրել մեր քաղաքների միջև՝ փոխադարձաբար Երևանն ու Նեապոլն ավելի լավը դարձնելու հանձնառությամբ»: