Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր մասնակցել է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի նիստին: Այդ մասին հայտնում են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան գրասենյակից:
Հանդիպմանը քննարկվել են համահայկական ամառային ութերորդ խաղերի անցկացման և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր:
.jpg)
Իր ողջույնի խոսքում Տիգրան Խաչատրյանը նշել է. «Համահայկական խաղերն անկախ Հայաստանի հասարակական կյանքի կարևոր բաղադրիչ են։ Ավելի քան 20 տարի շարունակ սփյուռքահայ և հայաստանյան երիտասարդությանը Հայաստանում համախմբելուն զուգահեռ այս մարզական իրադարձությունն էական նշանակություն է ստացել հասարակության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման և սպորտի մասսայականության ապահովման հարցում: Համոզված եմ, որ համահայկական խաղերի շարունակական անցկացումն իր կարևոր ներդրումը կունենա սպորտի ժողովրդականացման և հայկական Սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդությանը հայրենիքում միավորելու գործում»։
Համահայկական ամառային ութերորդ խաղերը տեղի կունենան 2023 թվականի օգոստոսի 5-19-ը: Բացման արարողությունը կկայանա Գյումրիում, փակման արարողությունը՝ Երևանում: 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ: