• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 27.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 27.07.2026 20:18
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր... 19:37
ՃՏՊ Արարատի մարզում՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ ՃՏՊ Արարատի մարզում՝ հրդեհի... 23:42
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 19:0108 Հնս, 2023

Հայաստանը գործադրում է ամեն ջանք «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ուղղությունների զարգացումը խրախուսելու համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.

«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,
Պատվիրակությունների հարգելի անդամներ,

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր ռուս գործընկերներին և անձամբ Միխայիլ Վլադիմիրի Միշուստինին հյուրընկալության և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի և հարակից միջոցառումների կազմակերպման ավանդական բարձր մակարդակի համար։

Այս տարի մենք առաջին անգամ նշեցինք Եվրասիական տնտեսական միության օրը, որը կապված է 2014 թվականի մայիսի 29-ին Միության մասին պայմանագրի ստորագրման օրվա հետ, և, օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհավորել բոլորիս այս նշանակալից իրադարձության առթիվ։

Այս ինը տարիների ընթացքում մենք զգալի հաջողությունների ենք հասել։

Այսօր ԵԱՏՄ-ն առանցքային դեր է խաղում տնտեսական կապերի ամրապնդման, միասնական շուկայի հաստատման, առևտրի խթանման և բիզնեսի ու ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծման գործում, և հասել է զգալի արդյունքների, որոնք դրական ազդեցություն են ունեցել մեր քաղաքացիների կյանքի վրա։

Վստահ եմ, որ մեր միավորումը կշարունակի ընթանալ իր ստեղծման հիմքում դրված նպատակներին հասնելու ուղղությամբ։

Հարգելի գործընկերներ,

Ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատությունն ինտեգրման հիմնական սկզբունքներից մեկն է և մեծապես կանխորոշում է մեր ինտեգրացիոն միավորման ստեղծման և գործունեության իմաստը:

Օրենսդրական դաշտի հետևողական կատարելագործումն այնպիսի զգայուն ոլորտներում, ինչպիսիք են գիտական աստիճանների և կոչումների մասին փաստաթղթերի, վարորդական վկայականների, էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային փաստաթղթերի ճանաչումը, հանդիսանում է չորս ազատությունների նպատակների գործնական իրականացման կարևոր գործոն:

Այս համատեքստում, կարևոր եմ համարում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի ստորագրումը, ինչը թույլ կտա դրանց կրողներին աշխատանքային միգրացիայի շրջանակներում մասնագիտական գործունեություն ծավալել այն երկրում, որտեղ նա աշխատում է։

Դրական ենք գնահատում ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ցանկանում եմ նշել, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունն իր շուկա մուտք գործելու խոչընդոտներ չունի։

Մենք, անշուշտ, աջակցում և շատ պահանջված ենք համարում Միության ներքին շուկայի գործունեության ապահովմանն ուղղված միջնորդական ընթացակարգերի ներդրումն ու զարգացումը։ Հանձնաժողովի խնդիրը չպետք է սահմանափակվի Միության իրավունքի խախտումների պաշտոնական արձանագրմամբ։ Մեր վերազգային մարմինը պետք է ելնի Միության ներքին շուկայի լիարժեք և սահուն գործունեության ապահովման անհրաժեշտությունից՝ մեր վերջնական և կարևորագույն նպատակին՝ ԵԱՏՄ երկրների քաղաքացիների բարեկեցությանը հասնելու համար։

Ապագայում առևտրի համար նոր խոչընդոտների առաջացումը կանխելու տեսանկյունից առանցքային նշանակություն ունի ածխածնային չեզոքության հասնելու և կանաչ օրակարգի անցնելու ուղղությամբ աշխատանքի շարունակությունը:

Ընդհանուր առմամբ, մենք աջակցում ենք կլիմայական ոլորտում պետությունների համակարգված գործողությունների մոտեցումը Փարիզի համաձայնագրի շրջանակներում՝ անդամ երկրների տնտեսությունների ապաածխածնացման պլանների լարվածությունը հավասարեցնելու համար։

Դեկլարատիվից փոխգործակցությունից ավելի գործնական ուղղության անցման համատեքստում կցանկանայի նշել Կլիմայի փոփոխությանն ուղղված միջոցառումների առաջին փաթեթի ձևավորումը։ Համաձայնեցված և իրատեսական ծրագրի առկայությունը և դրա ձևավորման ու իրականացման գործնական մոտեցումն իսկապես կարող են բազմապատկել ակնկալվող արդյունքները տեխնոլոգիական զարգացման առումով և ապահովել յուրաքանչյուր անդամ պետության կողմից գործադրվող ջանքերի համախմբումը:

Նշեմ, որ ցածրածխածնային զարգացման երկարաժամկետ նպատակներին կարելի է հասնել այն պարագայում, եթե ավելացվի վերականգնվող աղբյուրների տեսակարար կշիռը։ Վերականգնվող էներգիայի աղբյուրների, էներգաարդյունավետության, կանաչ տեխնոլոգիաների և էկոլոգիապես մաքուր ենթակառուցվածքների զարգացումը, անկասկած, կնպաստի համաշխարհային շուկայում մրցունակության բարձրացմանը։

Ակնհայտ է, որ կլիմայական օրակարգն այսօր հիմնված է հարցերի այնպիսի շերտի վրա, ինչպիսիք են` տնտեսության տեխնոլոգիական վերափոխումը և նոր տեխնոլոգիական հարթակի անցումը։

Թվային տնտեսությունն այսօրվա օբյեկտիվ իրականությունն է։ Թվային տեխնոլոգիաները պետությունների համար ստեղծում են մրցակցային առավելությունների աղբյուրներ։

Անդամ երկրներում «Թվային օրակարգի» և ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի ընդհանուր գործընթացների ամբողջական իրականացումը հզոր խթան կհանդիսանա թվային տնտեսության զարգացման և մեր երկրների միջև տնտեսական գործընթացների արագ իրականացման համար։

Լոգիստիկան ևս մեկ ոլորտ է, որն էական ազդեցություն ունի վերջնական օգտագործողի համար գնագոյացման վրա և պահանջում է նաև թվային լուծումներ:

Նման լուծումներից է նավիգացիոն կնիքների օգտագործումը, ինչը ոչ միայն թույլ է տալիս օպտիմալացնել լոգիստիկան, ապահովել բացարձակ «թափանցիկություն» և «անխափան» փոխադրումներ, այլև հեշտացնում և արագացնում է ապրանքների առաքումը հասցեատիրոջը։

Չնայած արդեն ձեռնարկված քայլերին, մենք դեռ որոշակի դժվարությունների ենք հանդիպում։ Այս առումով, ցանկանում եմ ընդգծել անդամ պետությունների միջև՝ լոգիստիկ շղթաների ամրապնդման, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման հարցերում փոխգործակցության կարևորությունը:

Եվրասիական տրանսպորտային տարածքի զարգացման, առաջնահերթ ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ձևավորման ու իրականացման, ինչպես նաև այդ նախագծերի ֆինանսավորման հատուկ մեխանիզմների մշակման համատեքստում, այդ թվում՝ այնպիսի ֆինանսական կառույցների ներուժի օգտագործման միջոցով, ինչպիսին է Եվրասիական զարգացման բանկը, Հայաստանը գործադրում է ամեն ջանք «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ռազմավարական ուղղությունների զարգացումը խրախուսելու անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար:

Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Զուգահեռաբար, ԵԱՏՄ-ն շարունակում է ակտիվ գործել միջազգային ասպարեզում։ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը հզոր խթան կհանդիսանա ռազմավարական հարաբերությունների զարգացման և կարևոր ուղղություն՝ համագործակցության զարգացման համար։ Լիարժեք համաձայնագրի կնքման ուղղությամբ իրականացված աշխատանքները հնարավորություն են տվել ձևավորել միության անդամ երկրների՝ Իրան արտահանման համար արտոնյալ հասանելիություն նախատեսող համաձայնագրերի փաթեթ։ Մեր արտահանողների համար իրանական շուկա մուտքի նման պայմանները կարելի է համարել բացառիկ։

Կարծում ենք, որ այս տարի Միության անդամ երկրների աջակցությամբ մենք կկարողանանք ստորագրել այս համաձայնագիրը՝ հաշվի առնելով, որ իրանական կողմն իր հերթին նույն տրամադրվածությունն է ցուցաբերում։

Եզրափակելով՝ ցանկանում եմ բոլորիս մաղթել հաջողություններ և արդյունավետ աշխատանք և ևս մեկ անգամ հաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրել եվրասիական ինտեգրման առաջնահերթ ոլորտների իրականացման համար։

Օգտվելով առիթից, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ցանկանում եմ շնորհավորել Ձեզ ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ, որը նշվելու է հունիսի 12-ին, և բոլոր ռուսաստանցիներին մաղթել խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Դիտումների քանակ163
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ըմբիշներ Արարատ Ավետիսյանն ու Վազգեն Մնացականյանը կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար․ Մ-17 ԱԱ 22:5427 Հլս, 2026
  • Փոխհատուցում ստացել են, բայց չնչին. նախարարությունը կապի մեջ է «Վայլդբերիզի» ղեկավարության հետ 22:3327 Հլս, 2026
  • ՀՀ-ն և Կիպրոսը խորացնում են համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում 22:1227 Հլս, 2026
  • Ապօրինի մասնավորեցված այգիներ, պուրակներ, անտառներ. պետությանը վերադարձված գույքերն ըստ մարզերի 21:5927 Հլս, 2026
  • ԿԳՄՍ նախարարը լսել է աշակերտների և ուսանողների հարցերն ու առաջարկները 21:4827 Հլս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում 21:3627 Հլս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն 21:2127 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Ապրանքների արտահանման սահմանափակումները հակասում են ՀՀ-ՌԴ պայմանագրերին. Փաշինյանը՝ Պուտինին 21:0027 Հլս, 2026
  • Ամառային պրակտիկա՝ ԿԲ-ում 20:5527 Հլս, 2026
  • Յուլիս 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5027 Հլս, 2026
  • Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 20:4527 Հլս, 2026
  • Խոշոր հարկ վճարողների ցանկում հայտնվելը հեշտացել է բիզնեսի համար. տնտեսագետ 20:3727 Հլս, 2026
  • Իսլանդիան հանրաքվե է սկսել ԵՄ-ին անդամակցության հարցով բանակցությունների վերսկսման վերաբերյալ 20:3227 Հլս, 2026
  • ԵՄ-ն կարող է հրաժարվել «փաթեթներով» պատժամիջոցների ընդունումից. FT 20:2727 Հլս, 2026
  • «Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան 20:2227 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.07.2026 20:1827 Հլս, 2026
  • ՀՀ Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք 20:1327 Հլս, 2026
  • Ռումինիան հայտարարել է ռուս դիվանագետի արտաքսման մասին 20:0727 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 27. 2026 20:0027 Հլս, 2026
  • Մենք կհասնենք մեր նպատակներին և միասին ամեն ինչ կանենք հաղթանակի համար. Պուտին 19:5327 Հլս, 2026
  • Մեկնարկել է Seaside Startup Summit Armenia 2026-ը 19:4527 Հլս, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել 19:3727 Հլս, 2026
  • Դանակով հարձակում Փարիզում. կա երեք վիրավոր, կասկածյալը ձերբակալված է 19:3427 Հլս, 2026
  • Հայաստանցի գերազանցիկները՝ Գլենդեյլում 19:2527 Հլս, 2026
  • Պուտինը նախատեսում է մոբիլիզացնել 300-500 հազար մարդ. Զելենսկի 19:1627 Հլս, 2026
  • Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող 19:0727 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը. 277-ը նոր հարկ վճարող են 19:0027 Հլս, 2026
  • Իսրայելի հետ հակամարտությունը չի համապատասխանում Սիրիայի շահերին. Ահմեդ աշ-Շարաա 18:5827 Հլս, 2026
  • Պետությունը շարունակում է աջակցել սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցող ընտանիքներին 18:5027 Հլս, 2026
  • Վարչապետը, փոխվարչապետներն ու նախարարները կերդվեն նոր տեքստով. ինչ է փոխվել 18:4027 Հլս, 2026
  • Երիտասարդ դիզայներների էսքիզները՝ Միլանի միջազգային նորաձևության հարթակում 18:2927 Հլս, 2026
  • ԿԸՀ-ն Երևանի ավագանու մանդատ է տվել 18:2027 Հլս, 2026
  • Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցների գործունեությունը 18:1227 Հլս, 2026
  • Ակտիվ ճանապարհաշինություն՝ Սևան համայնքում 18:0127 Հլս, 2026
  • Երևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդ 17:5127 Հլս, 2026
  • Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները 17:4327 Հլս, 2026
  • ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավարը խորհուրդ է տվել Թրամփին դադարեցնել Իրանին հարվածները Հորմուզի նեղուցի շրջանում. Axios 17:3027 Հլս, 2026
  • Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա 17:1827 Հլս, 2026
  • Էջմիածին-Շահումյան-Դաշտ բնակավայրերով անցնող միջպետական ճանապարհի նորոգման դժվարությունները 17:0627 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | «Հանուն Հայաստանի հարատևության…». նախարարների երդման տեքստը փոխվել է | 27.07.2026 17:0027 Հլս, 2026
  • Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները 16:5427 Հլս, 2026
  • Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում 16:4327 Հլս, 2026
  • Ջրային կոմիտեի պատվիրակությունը Ճապոնիայում ծանոթացել է ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման առաջատար փորձին 16:3527 Հլս, 2026
  • ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման գաղափարը կորցրել է իր իմաստը. Կիմ Յո Չժոն 16:2427 Հլս, 2026
  • 2026-ի 1-ին կիսամյակում տնտեսական ակտիվությունը 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 7,9 տոկոսով 16:1627 Հլս, 2026
  • «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է 16:0327 Հլս, 2026
  • Հութիները սպառնում են փակել Կարմիր ծովը 15:5127 Հլս, 2026
  • Աշխարհի առաջատար գիտական կենտրոններում կվերապատրաստվի ևս 50 հետազոտող 15:3827 Հլս, 2026
  • Ոստիկանությունը վերացրել է Բեռլինի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համար կասկածվողին 15:2527 Հլս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում 15:1227 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Տնտեսության երեք ոլորտում երկնիշ աճ է գրանցվել. կոմիտեն ցուցանիշներ է հրապարակել 15:0027 Հլս, 2026
  • «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2026-ի առաջին կիսամյակի 1-ին խոշոր հարկ վճարողն է 14:5727 Հլս, 2026
  • Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ 14:4127 Հլս, 2026
  • Ջերմաստիճանը կնվազի, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 14:2727 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը դադարեցրել են փոխադարձ հարվածները 14:1527 Հլս, 2026
  • Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը 14:0327 Հլս, 2026
  • Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում 13:4727 Հլս, 2026
  • Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացիներին օգնություն են ցուցաբերել 13:3327 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն պահանջում է Իսրայելի զինված ուժերի դուրսբերումը Գազայից, Լիբանանից և Սիրիայից. 13-րդ ալիք 13:2027 Հլս, 2026
  • Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ, կա երեք զոհ, հինգ վիրավոր 13:0327 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Ջրային համակարգի մեծ վերափոխումը. ինչ է նախատեսվում առաջիկա հինգ տարիներին 13:0027 Հլս, 2026
  • Մահվան ելքով վրաերթ Ծովակալ Իսակովի պողոտայում 12:5227 Հլս, 2026
  • Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի 12:4027 Հլս, 2026
  • 2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ 12:2127 Հլս, 2026
  • Ռուսական հարվածներ Ուկրաինայում. առնվազն երեք զոհ, տասնյակ վիրավորներ 11:4827 Հլս, 2026
  • Ուկրաինայի զինված ուժերի հարվածներից Ռուսաստանում կան զոհեր ու վիրավորներ 11:4827 Հլս, 2026
  • Արտանիշի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում. ջրափրկարարները քաղաքացուն մոտեցրել են ափ 11:3527 Հլս, 2026
  • Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը 11:2227 Հլս, 2026
  • Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ 11:0827 Հլս, 2026
  • Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. այսօր գորգ դուրս կգա հինգ հայ ըմբիշ 10:5427 Հլս, 2026
  • Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար 10:4027 Հլս, 2026
  • Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր 10:3327 Հլս, 2026
  • Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել 10:1427 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Ծառուկյանից պահանջվող 2 առանձնատների շուկայական արժեքը 4.2 միլիարդ դրամ է 10:0027 Հլս, 2026
  • Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով 09:4927 Հլս, 2026
  • Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում 09:2327 Հլս, 2026
  • «Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին 09:1527 Հլս, 2026
  • Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:0227 Հլս, 2026
  • Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները 08:3427 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2127 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0427 Հլս, 2026
  • ՃՏՊ Արարատի մարզում՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ 23:4226 Հլս, 2026
  • Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության 22:5926 Հլս, 2026
  • 16 մլն-ի ծրագրով տներ, ոռոգման ցանց, նոր դպրոց, ձեռնոցի արտադրություն. սահմանամերձ գյուղի ծրագրերը 22:5126 Հլս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ օրակարգը. Մեծ բանավեճ 21:5126 Հլս, 2026
  • 288 մլն դոլար, 75 գույք, «Բենթլի», «Ռոլս-Ռոյս». Ծառուկյանից պահանջվող տները՝ թռչնի թռիչքի բարձրությունից 21:5026 Հլս, 2026
  • Հայաստանում արտադրվող արևային էներգիայի ծավալը 7 տարում հարյուրապատկվել է 21:4226 Հլս, 2026
  • ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ 21:3726 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Արարատցեմենտի մրցույթի հաղթողին դուրս են մղել. 185 մլն դր կանխավճարը չեն վերադարձրել 21:0026 Հլս, 2026
  • Հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսի նպատակները | Հարցազրույց Վահե Թորոսյանի հետ 20:5126 Հլս, 2026
  • 35 տարվա մեջ 1-ին անգամ ռազմավարություն կլինի. ջրային ոլորտի խնդիրների լուծման քայլերը 20:4126 Հլս, 2026
  • Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան - հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն 20:2426 Հլս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 26.07.2026 20:1526 Հլս, 2026
  • Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 19:3426 Հլս, 2026
  • Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին 18:4526 Հլս, 2026
  • Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը 18:0626 Հլս, 2026
  • Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից 17:4326 Հլս, 2026
  • Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում 16:1526 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին 15:0926 Հլս, 2026
  • ՄԱԿ-ը կանգնած է Սիրիայի կողքին. Գուտերեշ 14:0026 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015