• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Պատերազմի և խաղաղության թեմային ռեժիսորները սկսել են ավելի հաճախ անդրադառնալ. Վարդիկյան Բաց հարթակ․ Պատերազմի և... 20:47
Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» 19:40
Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:36
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՀՀ-ԵՄ համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակը շարունակել է արդյունավետ գործել. ԱԳ նախարար
Քաղաքականություն
20:0805 Հնս, 2023

ՀՀ-ԵՄ համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակը շարունակել է արդյունավետ գործել. ԱԳ նախարար

Հունիսի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը զեկույցով հանդես է եկել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: 

«Բարև ձեզ, 

2022 թ․ «եվրոպական ինտեգրման» ուղղությամբ աշխատանքների մասով ցանկանում եմ ընդգծել, որ վերջին տարիներին մեր երկրի համար ստեղծված լրջագույն մարտահրավերները, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային զարգացումները շարունակել են էական ազդեցություն ունենալ մեր առաջնահերթությունների վրա։ Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության դրական օրակարգի հետագա խորացման ու ընդլայնման հետ մեկտեղ շարունակվել են քննարկումները ՀՀ-ԵՄ փոխգործակցության օրակարգի այնպիսի առաջնային հարցերի շուրջ, ինչպիսիք են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացումը, Հայաստանի արևելյան սահմաններին ստեղծված լարվածության նվազեցումը և իրավիճակի հետագա սրացման կանխումը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։

Ընդհանուր առմամբ Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկան 2022 թ. զգալիորեն աճել է, ինչը պայմանավորված է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու Եվրոպական միության ջանքերով։

2022 թ. կայացել է վարչապետի երեք այց Բրյուսել, որի շրջանակներում կայացել են վարչապետի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առանձնազրույցները, և, ինչպես գիտեք, եռակողմ հանդիպումներ՝ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ: Տարածաշրջանում զարգացումների ընթացքով պայմանավորված կայացել են լրացուցիչ մի շարք հեռախոսազրույցներ, հանդիպումներ միջազգային հարթակներում, մասնավորապես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում:

Ինչպես բազմիցս նշել ենք, կարևոր էր 2022 թ. հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպման շրջանակներում կայացած Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված Պրահայի հայտարարությունը, համաձայն որի Հայաստան գործուղվեց ԵՄ երկամսյա մշտադիտարկման քաղաքացիական առաքելությունը՝ Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանի երկայնքով մշտադիտարկման համար, իսկ սահմանազատման գործընթացի իրականացման հիմքում հայտարարվեց, դրվեց Ալմա-Աթայի հռչակագիրը: Ինչպես գիտեք, արդեն երկամսյա ժամկետը լրանալուց հետո անմիջապես սկսվեցին քննարկումները ԵՄ կողմից նոր՝ երկարաժամկետ քաղաքացիական առաքելություն տեղակայելու շուրջ, որի մասին որոշումն ընդունվեց արդեն 2023 թ.: Եվ հիմա այդ առաքելությունը մշտադիտարկում է իրականացնում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանին։

Արդեն մի քանի օր առաջ հունիսի 1-ին տեղի ունեցավ, Հայաստանը մասնակցեց Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթաժողովին Քիշնևում, և այստեղ ևս տեղի ունեցավ նմանատիպ հանդիպում արդեն հինգերերդ, նախկինում Պրահայում չորս մասնակից էին, այս անգամ արդեն հինգերորդ կողմի մասնակցությունը կար նաև, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էր ևս մասնակցում հանդիպմանը։ 

2022թ. հատկապես տարվա երկրորդ կեսին արձանագրվել է ԵՄ գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան այցելությունների[*] զգալի  ակտիվացում, ինչն էլ իր հերթին հնարավորություն է ընձեռել պահպանելու Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության ամրապնդման, ԵՄ աջակցությամբ բարեփոխումների իրականացման և մի շարք այլ ուղղություններով աշխատանքների ինտենսիվությունը։

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակը շարունակել է արդյունավետ գործել։ Կառանձնացնեի ապրիլի 28-ին Երևանում կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի նիստը, մայիսի 18-ին Բրյուսելում իմ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգային քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի համանախագահությամբ կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը: Ըստ նախանշվածի անցկացվել են նաև ոլորտային կոմիտեների, ենթակոմիտեների նիստերը, ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստը: Բացի դրանից, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հետ ունեցել եմ նաև այլ հանդիպումներ, քննարկումներ, որոնց ժամանակ արծարծվել են թե՛ ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգի, թե՛ տարածաշրջանային անվտանգության հարցեր:   

Անհրաժեշտ եմ համարում նշել, որ 2022 թ. տարեվերջի դրությամբ Բրյուսելի հետ փոխհամաձայնություն էր ձեռք բերվել մեկնարկել ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսությունը։ Սա առաջին անգամ պիտի լիներ մեր հարաբերություններում, նոր հարթակ, նոր ֆորմատ էր, և այն,  ինչպես գիտեք, կայացավ արդեն 2023թ․ հունվարին։ 

Շարունակվել են աշխատանքները ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ, արձանագրվել է ՀՀ-ԵՄ իրավապայմանագրային դաշտի ընդլայնում: Փետրվարին ուժի մեջ է մտել «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցիացման վերաբերյալ համաձայնագիրը, հոկտեմբերին ստորագրվել է «Ստեղծագործ Եվրոպա» (2021-2027) ծրագրին Հայաստանի միանալու վերաբերյալ համաձայնագիրը, արդեն դեկտեմբերին այն ևս ուժի մեջ է մտել: Վավերացվել է «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը, և այս պահին ԵՄ անդամ երկրներից համաձայնագիրը վավերացվել է Էստոնիայի, Լատվիայի, Ավստրիայի և Չեխիայի կողմից։ Ավարտվել են Քրեական արդարադատության ոլորտում համագործակցության ԵՄ գործակալության («Եվրաջասթ») հետ համաձայնագրի շուրջ բանակցությունների հիմնական փուլերը:

ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության մասով մանրամասն թերևս չարժի խոսել. կարծում եմ դուք ավելի լավ եք հիշում 2022թ․ տեղի ունեցած գործընթացների մանրամասները։ Կառանձնացնեմ միայն համագործակցության արդյունքում ընդունված փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերից են մարտին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված հրատապ բանաձևը «Լեռնային Ղարաբաղում մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ», և Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դատապարտման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում հիմնարար սկզբունքների, 44-օրյա պատերազմից հետո պահպանվող մարդասիրական խնդիրների, այդ թվում՝ հայ ռազմագերիների վերադարձի խնդրի շուրջ Ադրբեջանին ուղղված հստակ գնահատականների և ուղերձների մասով հիշատակման են արժանի ԵՄ արտաքին ու անվտանգային քաղաքականության հարցերով տարեկան զեկույցը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ զեկույցները, որոնց մշակման հիմնական գործընթացը տեղի ունեցավ 2022թ., իսկ վերջնական ընդունումը՝ 2023թ.: 

Արևելյան գործընկերության մասին. ձևաչափի պահպանման և ապագայի տեսլականի շուրջ քննարկումները վերսկսվել են 2022թ. աշնանը: 

Մենք, իհարկե, ակտիվ համագործակցել ենք ԵՄ անդամ երկրների հետ՝ թե´ համագործակցությունը խորացնելու, թե´ փոխգործակցության նոր ուղղություններ ծավալելու նպատակով: Հատկանշական է, որ 2022թ. իմ՝ կատարած ընդհանուր թվով 27 այցերի 50 տոկոսից ավելին եղել է հենց ԵՄ անդամ երկրներ, մասնավորապես Ֆրանսիա, Բելգիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Լեհաստան, Հունաստան, Չեխիա, Լյուքսեմբուրգ, Բուլղարիա, կայացել են նաև Ավստրիայի, Իտալիայի և Հունաստանի արտաքին գործերի նախարարների այցերը Հայաստան: Տարբեր հարթակներում հանդիպումներ եմ ունեցել նաև ԵՄ մյուս՝ գրեթե բոլոր անդամ պետությունների հետ, դրանք շարունակվել են 2023 թվականին: Ոչ ԵՄ անդամ, բայց եվրոպական ինտեգրացիայի հետ սերտորեն փոխկապակցված՝ Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայի երկրներից, նաև հավելեմ, կայացել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարի այցը Երևան: Եվ ԵՄ անդամների ճնշող մեծամասնությունն արդեն իսկ ներկայացված է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության կազմում: Բնականաբար, ջանքեր են գործադրվում, որպեսզի բոլոր անդամ երկրները ներգրավված լինեն։      

Եթե ձեզ դեռ հետաքրքիր է նախորդ քննարկված թեման ԵՄ ԱլԳ ուղենիշային նախաձեռնությունների մասով նշեմ, որ 2022 թ․ եվրոպական կառույցների հետ հաստատվել են 195.7 մլն եվրոյի ընդհանուր արժողությամբ ծրագրեր, այժմ հաստատման փուլում են ևս 86.3 մլն եվրո արժողությամբ ծրագրեր։ Կարող ենք ասել, որ էական աշխատանքներ են կատարվել, սակայն դեռ հաստատման փուլին չի հասել ևս 900 մլն եվրո գնահատված Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագրի մասը, կա տեղեկատվություն նաև ուղենիշներից յուրաքանչյուրի մասով»,- նշված է զեկույցում:

Դիտումների քանակ34
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շարք Իջևանում և Հայաստանի այլ քաղաքներում 12:2413 Սեպ, 2026
  • «Ֆլեշ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 294 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 12:1513 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Լոռու մարզում 11:2913 Սեպ, 2026
  • Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ 11:2613 Սեպ, 2026
  • Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը 10:2613 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0913 Սեպ, 2026
  • Նոր մասնագիտությունների առաջին շրջանավարտները 00:5713 Սեպ, 2026
  • Արմեն Սարգսյանի «Բացակայություններ»-ը՝ ընթերցողի սեղանին 00:4213 Սեպ, 2026
  • Պատրաստ ենք գործակցել BRICS-ի պետությունների հետ՝ հանուն տարածաշրջանային խաղաղության. Սի Ծինփին 00:2713 Սեպ, 2026
  • Ֆրանսիս Վեբեր՝ աշխարհահռչակ ֆիլմերի հայ սցենարիստը 00:1013 Սեպ, 2026
  • Գյումրիում հարևանների միջև ծեծկռտուքի հետևանքով 26-ամյա երիտասարդ է մահացել 23:4512 Սեպ, 2026
  • Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կմ. հայտնի են Tour of Armenia-ի երրորդ մրցափուլի հաղթողները 23:2312 Սեպ, 2026
  • Բարձր վարձատրվող հեշտ աշխատանք են առաջարկում և գումար հափշտակում. 15 տուժող դիմել է իրավապահներին 22:5512 Սեպ, 2026
  • Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գերմանիայում ՀՀ դեսպանություն 22:1212 Սեպ, 2026
  • Խնդիրներ հանրակրթության ոլորտում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5012 Սեպ, 2026
  • ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով 21:2112 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայության ղեկավարությունն աշխատանքային այցով Տավուշում էր 21:0612 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ գործարարի դիմումով գործ՝ Օզի դեմ. ԱՄՆ պաշտոնյան հայտնի է հակահայ պնդումներով 21:0012 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 20:5812 Սեպ, 2026
  • Առաջին օգնություն. գիտելիք, որը կարող է կյանք փրկել 20:5212 Սեպ, 2026
  • Օմանում տեղի կունենա Իրանի և տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը 20:4712 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:3612 Սեպ, 2026
  • Կհայտարարվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին 20:2212 Սեպ, 2026
  • Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանները՝ տավուշցի երեխաներին հյուր 20:0812 Սեպ, 2026
  • Իրաքը հետաքննում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը 19:5512 Սեպ, 2026
  • Պեղումներ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցում. տնտեսական նշանակության հորեր ու թոնիր են հայտնաբերել 19:3812 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 19:2312 Սեպ, 2026
  • Թեհրանը չի խոնարհվելու. Փեզեշքիան 19:1112 Սեպ, 2026
  • ՌԴ ներկայացուցիչը կմասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. Reuters 18:4912 Սեպ, 2026
  • ՔՊ քաղաքական ժողովից հետո. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2812 Սեպ, 2026
  • ՌԴ-ի դեմ «դժոխային» պատժամիջոցները քվեարկության կդրվեն հաջորդ շաբաթ 18:1612 Սեպ, 2026
  • Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին 17:5912 Սեպ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:4112 Սեպ, 2026
  • 300 երիտասարդ միացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին՝ մասնակցելու COP17-ի աշխատանքներին 17:3612 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ 17:1412 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Արևելք-Արևմուտք նավթամուղը՝ ԱԹՍ-ների թիրախում. Սաուդյան Արաբիան չի պատասխանի 17:0012 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 16:4612 Սեպ, 2026
  • Բուլղարիայի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել 16:1812 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 15:5912 Սեպ, 2026
  • Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա 15:4912 Սեպ, 2026
  • Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար 15:4112 Սեպ, 2026
  • Հուլիսին ՀՀ համախառն միջազգային պահուստների մակարդակը հասել է պատմական առավելագույնին՝ 6 մլրդ դոլար 15:2712 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է 15:0212 Սեպ, 2026
  • Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր» 14:5812 Սեպ, 2026
  • Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան 14:4112 Սեպ, 2026
  • Սևանի ափին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:2912 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը 14:1112 Սեպ, 2026
  • Զելենսկին խոստացել է հայելային պատասխան տալ ՌԴ կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածներին 13:5212 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 12-17-ը Արարատյան դաշտում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:3312 Սեպ, 2026
  • Իրաքի տարածքից արձակված ԱԹՍ-ները հարվածել են Սաուդյան Արաբիայում Արևելք-Արևմուտք նավթատարին 13:1912 Սեպ, 2026
  • Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները 13:0712 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | «Վարչապետի գավաթ»-ի հեծանվավազքի հաղթողներին կպարգևատրի օլիմպիական խաղերի չեմպիոնը 13:0012 Սեպ, 2026
  • Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար 12:3412 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3212 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:2112 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը 11:1812 Սեպ, 2026
  • Հայաստանում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները 11:1512 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 11:0812 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի 5 բնակավայրերում 10:3012 Սեպ, 2026
  • Սևանի սեզոնի համարյա փակումը․ Նիկոլ Փաշինյան 10:0912 Սեպ, 2026
  • Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:5312 Սեպ, 2026
  • 80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:3112 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը 09:2312 Սեպ, 2026
  • Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5112 Սեպ, 2026
  • Օրը սկսել ենք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3312 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2412 Սեպ, 2026
  • «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 310 մլն դրամի հարկ է վճարել 01:0012 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է հրադադար հաստատել ընդունելի պայմաններով, այլ ոչ թե վերջնագրերով. Բուդանով 00:4512 Սեպ, 2026
  • Ներկայացվել են «L’Œuvre d’Orient» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և առաջիկա նախագծերը 00:1912 Սեպ, 2026
  • Կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի. գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական է 00:0412 Սեպ, 2026
  • Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելության հրավերները 23:4411 Սեպ, 2026
  • ՀՀ-Լեհաստան ռազմատեխնիկական գործակցությունն ամրապնդվում է 23:1811 Սեպ, 2026
  • Մայր թատրոնի 105-րդ թատերաշրջանը կբացվի «Ռոմեո և Ջուլիետ»-ով 22:5911 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի մասնակիցներին 22:5111 Սեպ, 2026
  • Դատարանի անկախությունը թալանչու օգտին է ու ընդդեմ բռնաբարված երեխաների՞. վարչապետի հանձնարարականը 22:3011 Սեպ, 2026
  • Նոր սերնդի կենսաչափական անձնագրերը կփոխարինեն գործող փաստաթղթերին․ ՆԳ նախարար 22:1911 Սեպ, 2026
  • Հարցազրույց Վարշամ Սարգսյանի հետ 22:0611 Սեպ, 2026
  • Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 26-30-ը կգործուղվի Լոնդոն 21:5611 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը 21:4211 Սեպ, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ԵԱՀԿ ֆորումում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության տեսլականը 21:2011 Սեպ, 2026
  • Օտարերկրյա քաղաքացին արգելափակվել էր ժայռի մեջ․ փրկարարները նրան դուրս են բերել 21:0611 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5411 Սեպ, 2026
  • «Անցյալի ապագա». նոր շունչ՝ ազգային տարազներին 20:4611 Սեպ, 2026
  • ԵՄ-ն հաստատել է զենք գնելու համար Ուկրաինային 6,1 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը 20:3711 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 11. 2026 20:2811 Սեպ, 2026
  • Հութիները գրավել են Բաբ էլ Մանդեբի նեղուցի ամենամեծ կղզին 20:1911 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել անտառների պահպանության ուղղությամբ 20:0911 Սեպ, 2026
  • Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին 20:0011 Սեպ, 2026
  • Որ Լիսկան լինի դոկտոր, պրոֆեսոր, Ծառուկյանն էլ գրքի հեղինակ... Փաշինյանը՝ կրթության վիճակի մասին 19:5211 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.09.2026 19:4211 Սեպ, 2026
  • Լիտվան կարող է դառնալ ռուսական միջուկային զենքի թիրախ. Պեսկով 19:3611 Սեպ, 2026
  • Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է. Հաջիև 19:2811 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները 19:2111 Սեպ, 2026
  • Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 19:1611 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին 19:0611 Սեպ, 2026
  • Թրամփը մերժել է Սաուդյան Արաբիայի խնդրանքը՝ հարվածելու հութիներին. Axios 19:0411 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | ՀԷՑ-ի պետականացման հարցը՝ նոր փուլում․ երբ նախագիծը կմտնի Կառավարության օրակարգ 19:0011 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր 18:5711 Սեպ, 2026
  • Միոմաներ. աֆրիկացի բուժառուն վիրահատվել է Հայաստանում 18:4111 Սեպ, 2026
  • Վենսն ու Ռուբիոն վաղաժամ են համարում 2028 թվականի նախագահի ընտրությանն իրենց թեկնածությունը քննարկելը 18:3211 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015