• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես... 12:57
Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել Ձերբակալվել է 6 անձ,... 10:55
Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ բարեկամության մասին պայմանագիր են ստորագրել. «Հարևաններ» Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ... 20:14
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Տնտեսություն 14:2018 Ապր, 2023

Առևտրի արդյունքում թոշակառուները և նպաստառուները մարտին ստացել են 336 մլն ՀՀ դրամի հետվճար. վարչապետ

Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ տնտեսական առումով լավատեսական են նաև 2023 թվականի մեկնարկային ցուցանիշները: Հունվար-փետրվարի արդյունքներով շարունակում ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ ունենալ՝ 10,9 տոկոս՝ ԱԺ-ում ներկայացնելով Կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջին եռամսյակի բյուջետային եկամուտները գերակատարվել են շուրջ 14 մլրդ ՀՀ դրամով: Կարևոր է արձանագրել նաև, որ այս տարվա առաջին եռամսյակի հարկային եկամուտները 2018 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում են 221,5 մլրդ ՀՀ դրամով կամ 92,3 տոկոսով: Իսկ եթե հաշվի չառնենք եկամտային հարկի գծով վերադարձված գումարները, այս թիվը 2018 թվականի առաջին եռամսյակի համապատասխան ցուցանիշը գերազանցում է շուրջ 234 մլրդ ՀՀ դրամով կամ 97,2 տոկոսով: Այսինքն՝ 2018 թվականի առաջին եռամսյակի բյուջետային հարկային եկամուտները գրեթե կրկնապատկել ենք:

2023-ի առաջին եռամսյակում քաղաքացիներին եկամտային հարկի վերադարձի գումարները, 2018 թվականի համեմատ, գերազանցում են շուրջ 12,5 մլրդ ՀՀ դրամով կամ 1417 տոկոսով, իսկ 2017 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը` շուրջ 12,9 մլրդ ՀՀ դրամով կամ 2573 տոկոսով:

Սա բարձրաձայնում եմ արձանագրելու համար, որ մենք հարկեր ոչ միայն ավելի շատ հավաքում ենք, այլև շատ վերադարձնում քաղաքացիներին: Եվ եթե հարկեր հավաքելու մեր ցուցանիշները նախկինից ավելի են երկնիշ տոկոսներով, ընդհուպ մոտենում են եռանիշին, հարկերը վերադարձնելու ցուցանիշները եռանիշ և քառանիշ տոկոսներով են տարբերվում:

Հավաքված հարկերը քաղաքացիներին վերադարձնելու կարևոր ուղղություններից մեկը կենսաթոշակներն են, և տեղյակ եք, որ կենսաթոշակների 2023 թվականի հունվարի 1-ից նախատեսված բարձրացումը մենք իրականացրինք 2022 թվականի սեպտեմբերից, այսինքն՝ 4 ամիս նախատեսվածից ավելի շուտ՝ հենց նկատի ունենալով բյուջետային բարենպաստ պայմանները: Այդ բարձրացման և 2022 թվականի բարձրացումների շնորհիվ մեր երկրում նվազագույն կենսաթոշակն աճեց 19 տոկոսով՝ 26 հազար 500 դրամից դառնալով 31 հազար 600 դրամ: Իհարկե, բացարձակ թվերը մեծ չեն, բայց մենք ավելացնում ենք եղածի վրա: Նաև աճեց նվազագույն կենսաթոշակի և պարենային զամբյուղի արժեքի հարաբերակցությունը՝ կազմելով 76 տոկոս՝ 2018 թվականի 66 տոկոսի փոխարեն: Գիտեք, որ կենսաթոշակների բարձրացում տեղի է ունենալու նաև այս տարվա հուլիսի 1-ից:

Բայց կենսաթոշակի ոլորտում մենք ներդրել ենք ոչ միայն ֆորմալ, այլև ոչ ֆորմալ բարձրացումների մեխանիզմ, և դա տեղի է ունեցել որոշակի ինստիտուցիոնալ բարեփոխումների շնորհիվ: 2022-2023 թվականներին տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում հանրապետության բոլոր քաղաքների և հազարից ավելի բնակչություն ունեցող բնակավայրերի շուրջ 498 000 թոշակառուներ իրենց թոշակներն ստանում են անկանխիկ եղանակով, սա թոշակառուների ընդհանուր 85 տոկոսն է: Զուգահեռ մենք արեցինք հաջորդ քայլը, և 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ է դրվել «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը», որի իմաստը հետևյալն է. կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից անկանխիկ առևտրի 10 տոկոսի չափով հետվճար է իրականացվում, այսինքն՝ կենսաթոշակից կամ նպաստից իրականացված անկանխիկ առևտրի 10 տոկոսը Կառավարության և բանկերի կողմից վերադարձվում է քաղաքացիներին:

Ու որպեսզի անկանխիկ առևտրի իրական հնարավորություն ստեղծվի հանրապետության բոլոր կենսաթոշակառուների և նպաստառուների համար, Կենտրոնական բանկը և Պետական եկամուտների կոմիտեն նախորդ տարվա հուլիսից էականորեն ակտիվացրին ՊՈՍ տերմինալների ցանցի ընդլայնման աշխատանքը: Գիտեք՝ սրանք այն սարքերն են, որոնք հնարավորություն են տալիս անկանխիկ առևտուր անել խանութներում: Արդյունքում շատ կարևոր ինստիտուցիոնալ զարգացում ունեցանք. եթե 2022-ի հուլիսի 1-ին հանրապետության ակտիվ ՊՈՍ տերմինալները կազմում էին 22 հազար 293 հատ, 2023-ի փետրվարին դարձել է 70 հազար 267: Այսինքն՝ այս փետրվարի դրությամբ 2022-ի հուլիսի նկատմամբ գործող ՊՈՍ տերմինալների թիվն աճել է 215 տոկոսով: Հետաքրքիր է, որ 2017 թվականի նկատմամբ աճը կազմել է 816 տոկոս:

Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականի հուլիսին կենսաթոշակառուների կամ նպաստառուների կողմից իրականացվող անկանխիկ առևտրի ծավալները ձգտում էին 0-ի, այսինքն՝ թոշակառուներն անկանխիկ առևտուր, ըստ էության, չէին անում: Բայց նախորդ 8 ամիսների ընթացքում մենք ամսական մի քանի հարյուր միլիոն դրամի աճ ենք արձանագրել, և արդեն 2023 թվականի մարտին կենսաթոշակառուների ու նպաստառուների իրականացրած անկանխիկ առևտրի ծավալը կազմել է շուրջ 4 մլրդ ՀՀ դրամ, ավելի կոնկրետ՝ 3 մլրդ 993 մլն ՀՀ դրամ: Եւ ահա, այս առևտրի արդյունքում թոշակառուները և նպաստառուները մարտին ստացել են 336 մլն ՀՀ դրամի հետվճար, այդքան գումար հետ է վճարվել իրենց: Ծրագրի մեկնարկից մինչև մարտը ներառյալ՝ կենսաթոշակառուները և նպաստառուները 19 մլրդ 754 մլն ՀՀ դրամի անկանխիկ գործարքներ են իրականացրել, իսկ դրանց դիմաց տրվել է ավելի քան 1,6 մլրդ ՀՀ դրամ հետվճար։ Սա նույնպես կենսաթոշակների և նպաստների բարձրացում է՝ այս անգամ արդեն Կառավարության, բանկերի, կենսաթոշակառուների և նպաստառուների համագործակցության շնորհիվ: Ուզում եմ ընդգծել, որ մարտին ծրագրի շահառուների թիվը հատել է 100 հազարը, այսինքն՝ ավելի քան 100 հազար կենսաթոշակառու և նպաստառու, մինչդեռ 2017 թվականի հուլիս-օգոստոսին այդ թիվը կազմում էր 10-15 հազար:

Այս ծրագիրը համարում եմ ամենավառ արտահայտություններից մեկը մեր ծրագրային այն մոտեցման, որ մեր կայացրած որոշումները ոչ թե մեկ, այլ զուգահեռ մի քանի խնդրի լուծմանը պիտի ուղղված լինեն: Այս որոշմամբ մենք ուժեղացնում ենք սոցիալական պաշտպանության համակարգը, ուժեղացնում ենք պայքարը ստվերի դեմ, անկանխիկ առևտրի ցանցն են զարգացնում և ստանում ենք այլ հարակից էֆեկտներ: Օրինակ՝ ոչ միայն կենսաթոշակառուների, այլև ընդհանրապես անկանխիկ առևտրի աճի տեմպերը տպավորիչ են:

2022-ին անկանխիկ գործարքների ծավալը հասել է 1,3 տրլն ՀՀ դրամի՝ 2021 թվականի նկատմամբ աճելով, մեկ տարվա մեջ, 58 տոկոսով, իսկ 2017 թվականի նկատմամբ գրեթե տասնապատկվել է անկանխիկ առետուրը: Ինչո՞վ է կարևոր, որովհետև եթե առևտուրն անկանխիկ է, մեծ հավանականությամբ՝ ստվերից դուրս է, այսինքն՝ պետական եկամուտներն են աճում, տնտեսական ցուցանիշներն են աճում: Աճել են նաև ընդհանրապես առևտրի ծավալները. օրինակ՝ 2023 թվականի առաջին եռամսյակում դուրս է գրվել 2,4 տրլն ՀՀ դրամի հաշվարկային փաստաթուղթ, որը 591 մլրդ ՀՀ դրամով կամ 1.4 մլրդ ԱՄՆ դոլարով կամ 31,3 տոկոսով ավելին է, քան 2022 թվականի առաջին եռամսյակում։ Այս ցուցանիշն ինչո՞վ է կարևոր՝ այսքան ավելի գումար ոչ միայն երևացել է պետությանը, այլև մտել է կոնկրետ տնտեսություն, որովհետև դրանք կոնկրետ բիզնեսներ են, սրճարաններ են, ռեստորաններ են, փոքր և միջին բիզնեսներ են, որոնք 1.4 մլրդ-ով ավելի շրջանառություն են ունեցել՝ նախորդ տարվա ընդամենը 3 ամսում: Իսկ ՀԴՄ կտրոնները 2023 թվականի առաջին եռամսյակում 564 մլրդ ՀՀ դրամի արժեքով են տպվել, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանից ավելի է 48,7 մլրդ ՀՀ դրամով կամ 9,4 տոկոսով։

Սա ոչ միայն տնտեսական աճի, այլև ստվերի դեմ մեր հետևողական պայքարի կարևորագույն արգասիք է:

Եւ ուզում եմ ընդգծել, որ տնտեսական քաղաքականության կարևորությունը, հատկապես արդի իրավիճակում չի կարելի թերագնահատել, որովհետև, ի վերջո, մենք պետք է քաղաքականապես ճշգրտենք, ձևակերպենք, թե ինչ նկատի ունենք ասելով տնտեսություն: Ի վերջո, տնտեսությունն այն միջավայրն է, այն մեխանիզմն է, որը գեներացնում է կամ պիտի գեներացնի այն գումարները, որ մեզ անհրաժեշտ է անկախ, ինքնիշխան, մրցունակ պետություն ունենալու համար:
Ինչո՞ւ ենք այսքան խոսում հարկերից, ինչո՞ւ ենք այսքան խոսում հարկեր վճարելուց, ինչո՞ւ են այդքան շնորհակալ բոլոր օրինապահ, աշխատող և հարկ վճարող քաղաքացիներից: Որովհետև, հարգելի գործընկերներ, պետություն ունենալը թանկ հաճույք է: Եվ պետություն ունենալու հաճույքի և արտոնության համար վճարում են նրանք, ովքեր ունեն քաղաքական և քաղաքացիական կամք՝ այդ պետությունն ունենալ, այդ պետությունը պահել, այդ պետությունը պահպանել և զարգացնել: Եվ մենք պետք է արձանագրենք՝ երբ ասում ենք ստվերի կրճատում, երբ ասում ենք ազատ տնտեսական միջավայր, դա ի՞նչ է նշանակում, որ մինչև այս պահը մենք դեռևս չունենք այնպիսի տնտեսություն, որը գեներացնի այնքան գումարներ, որ մեզ անհրաժեշտ է լիարժեք, անկախ, ինքնիշխան և մրցունակ պետություն ունենալու համար:

Սա է պատճառը, որ մենք այդքան շեշտադրում ենք տնտեսական աճը և պետական բյուջեի հարկային և ոչ միայն հարկային եկամուտները: Եվ ուզում եմ նորից ընդգծել, որ մեր ռազմավարական ընկալումն հետևյալն է. բոլոր կարգի մարտահրավերներին մեր արձագանքը պետք է լինի և՛ սիմետրիկ, և՛ ասիմետրիկ: Ասիմետրիկ նշանակում է՝ հասկանալ այդ մարտահրավերները սրելու և սրողների նպատակը: Նրանց նպատակն է՝ խաթարել Հայաստանի Հանրապետության բնականոն զարգացումը և մեզ բոլորիս ժամանակ չթողնել զբաղվել Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգով: Բայց մենք արձանագրում ենք, որ ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման օրակարգից, որովհետև խոսքը մեր այսօրվա, մեր վաղվա և մեր սիրելի երեխաների ապագայի մասին է»,- ասաց վարչապետը:

Դիտումների քանակ103
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՀՀ պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան այսօր է. Փաշինյան 16:0525 Օգս, 2026
  • Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին 15:4925 Օգս, 2026
  • Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են 15:4425 Օգս, 2026
  • Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը 15:4325 Օգս, 2026
  • 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով 15:3125 Օգս, 2026
  • ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 15:2425 Օգս, 2026
  • Նոր զորահավաքի մասին պնդումները կեղծ են. Պեսկով 15:1725 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ 15:1425 Օգս, 2026
  • Լաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները 15:0525 Օգս, 2026
  • Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին 15:0225 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետի ամփոփիչ ելույթը. ԱԺ-ն քննարկում է Կառավարության 2026-31 թթ. ծրագիրը | ՈՒՂԻՂ 15:0025 Օգս, 2026
  • Եկեք պատասխանեք՝ ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դարձել. Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին առնչվող գործի մասին 14:5625 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3925 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է. նրան մեղադրանք է ներկայացվել 14:1925 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հարցեր 14:1625 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբ 14:0325 Օգս, 2026
  • Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին 13:4725 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր 13:4525 Օգս, 2026
  • Եկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասին 13:2625 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝ 13:2225 Օգս, 2026
  • Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին 13:1425 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց 13:1025 Օգս, 2026
  • Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան 13:0725 Օգս, 2026
  • Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե 13:0425 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Հայտնի են Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների քրեական վարույթի մանրամասները 13:0025 Օգս, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 12:5725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան 12:4725 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 12:3825 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2625 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. Բեսենթ 12:2425 Օգս, 2026
  • Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը 12:1125 Օգս, 2026
  • Ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխում և ձերբակալում Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակ Քոչարյանին. ՀԿԿ-ն կադրեր է հրապարակել 12:0125 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0025 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 11:5925 Օգս, 2026
  • Զելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբ 11:5225 Օգս, 2026
  • Հայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ Փաշինյան 11:4225 Օգս, 2026
  • Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3225 Օգս, 2026
  • Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 11:2225 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 11:0425 Օգս, 2026
  • Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել 10:5525 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանում են կասեցրել 10:4725 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցություններ՝ Արագածոտնի մարզում 10:4225 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են 10:3025 Օգս, 2026
  • Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես»-ում և «Փլեյ սիթի»-ում, տնօրենների բնակարաններում 10:1125 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Խուզարկություններ տասնյակ հասցեներում՝ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով. ՀԿԿ 10:0025 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 10:0025 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդ քաղաքով անցնող 4.5 կմ երկարությամբ ճանապարհը 09:5425 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են 09:4625 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի 09:4025 Օգս, 2026
  • Ստեփանավան քաղաքի բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:2425 Օգս, 2026
  • Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ 09:1725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե 09:1025 Օգս, 2026
  • Լևոն Քոչարյանի բնակարանում և մի քանի տասնյակ այլ հասցեներում խուզարկություններ են իրականացվում 08:5225 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2625 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0025 Օգս, 2026
  • Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները 00:4225 Օգս, 2026
  • ԵԹԿՊԻ ընդունելություն. պահանջված մասնագիտություններն ու թափուր տեղերը 00:1025 Օգս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրում 23:5124 Օգս, 2026
  • Մատենադարանի ամբողջ ժառանգությունը՝ պատկերագրքում 23:3624 Օգս, 2026
  • Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն 23:1924 Օգս, 2026
  • Ով է բռնություն կիրառողը, ով՝ տուժողը. միջադեպ ոստիկանների և քննիչների մասնակցությամբ 23:0024 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ 22:5024 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությունը նսեմացնելու աշխատաոճից 22:2924 Օգս, 2026
  • Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ 22:1724 Օգս, 2026
  • Այսօր Հայաստանն իր խոսույթը ձևավորում է իր ռազմավարական շահերից ելնելով. վարչապետ 21:5724 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան 21:4524 Օգս, 2026
  • Կապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթաց 21:2824 Օգս, 2026
  • Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ 21:1524 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բանակից մինչև միլիոնատերերի ունեցվածք․ վարչապետի հետ թեժ հարցուպատասխանը ԱԺ-ում 21:0024 Օգս, 2026
  • Ճամբարակի ճանապարհներին չեզոքացվում է սողանքի վտանգը 20:5924 Օգս, 2026
  • Օգոստոս 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5424 Օգս, 2026
  • Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել 20:5324 Օգս, 2026
  • Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ 20:4624 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 24. 2026 20:4124 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար 20:3624 Օգս, 2026
  • Հայաստանը կարող է հեռանալ ՀԱՊԿ-ից, եթե դրա կարիքը չունի. Պեսկով 20:3124 Օգս, 2026
  • Աջակցություն տեղական բիզնեսին 20:2624 Օգս, 2026
  • Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն 20:2024 Օգս, 2026
  • ՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները 20:2024 Օգս, 2026
  • Կառավարության հնգամյա ծրագրի իրականացմամբ ունենալու ենք նոր որակի պետություն. վարչապետ 20:1224 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 20:0224 Օգս, 2026
  • Պակիստանը Իրան-ԱՄՆ խաղաղ բանակցությունները վերսկսելու հերթական փորձն է նախաձեռնել 19:5024 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր 19:3724 Օգս, 2026
  • Արթիկում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 19:2824 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին 19:2024 Օգս, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ երկխոսությանը. Օվերչուկ 19:1524 Օգս, 2026
  • «Կանաչ» զրույց կլիմայի փոփոխության մասին 19:0324 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Մեր երկիրը ՀԱՊԿ վերադառնալու մտադրություն չունի. վարչապետ | 24.08.2026 19:0024 Օգս, 2026
  • Ղազախստանի խորհրդարանի ընտրություններում «Ադիլեթ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 70%-ը 18:5024 Օգս, 2026
  • Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները 18:4124 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում 18:3124 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:2124 Օգս, 2026
  • ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը՝ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին 18:1224 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր 18:0124 Օգս, 2026
  • Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել 17:5424 Օգս, 2026
  • Հայթաղցիները կբուժվեն նորոգված ու վերազինված ամբուլատորիայում 17:3724 Օգս, 2026
  • Գեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել 17:2524 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստում. ընդդիմությունը լքեց դահլիճը 17:1624 Օգս, 2026
  • Ուկրաինայի ապագան Եվրոպական միության կազմում անվտանգության լավագույն երաշխիքն է. Անտոնիու Կոշտա 17:0524 Օգս, 2026
  • Հայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ով 16:5724 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015