Խորհրդարանը քննարկել է Մարդու իրավունքների պաշտպան ընտրելու հարցը: Անահիտ Մանասյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիրը»: Մանասյանն իր ելույթում կարևոր է համարել հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը՝ այդ բնագավառում բացառելով քաղաքականացվածությունը:
Թեկնածուին հարցեր են ուղղել նաև ընդդիմադիրները, փորձելով պարզել՝ արդյոք դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Մանասյանը ՄԻՊ-ի պաշտոնում կարող է անաչառ լինել դատախազության վերաբերյալ գնահատականներում:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: