• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չքաղաքականացնե՜լ. Արթուր Խաչատրյանի տանը Չքաղաքականացնե՜լ. Արթուր Խաչատրյանի տանը 18:01
Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին և Հնդկաստանի կառավարությանը. Նիկոլ Փաշինյան Այս դժվարին պահին մեր... 17:55
Այլ հայացք Քիշնևի հնգակողմ հանդիպմանը Այլ հայացք Քիշնևի հնգակողմ հանդիպմանը 15:46
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՇՄ նախարարության պարզաբանումը «Սևան» ազգային պարկի տարածքում հանրային լողափի կազմակերպման գործընթացի վերաբերյալ
Հասարակություն
18:3631 Մար, 2023

ՇՄ նախարարության պարզաբանումը «Սևան» ազգային պարկի տարածքում հանրային լողափի կազմակերպման գործընթացի վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել «Սևան» ազգային պարկի տարածքում հանրային լողափի կազմակերպման գործընթացի շուրջ շարունակվող անհարկի, անհիմն, մանիպուլյատիվ շահարկումների վերաբերյալ, որոնք, ըստ նախարարության, ոչ մի առնչություն չունեն իրականության հետ և մատնում են շահարկողների իրական մտադրությունները:
 
Հանրությանն այդ շահարկումներից զերծ պահելու նպատակով ՇՄ նախարարությունը հարկ է համարում պարզաբանել հետևյալը․
 
«Լողափի շուրջ բարձրացված աղմուկի հիմքում ընկած է անձնական հետաքրքրություն և շահադիտական նպատակ, քանի որ բողոքողի և Լճաշենի հանրային լողափի համար հայտարարված մրցույթի չշահած քաղաքացու միջև առկա է մոտ ազգակցական կապ (հիմք՝ AuroraNews լրատվականի տված հարցազրույցի 13։24 րոպեից),
 
մրցույթին չհաղթած նախագծի հեղինակը գործընթացին մոտեցել է անպատասխանատու, մրցույթի օրը անձամբ կամ ներկայացուցչի միջոցով չի ներկայացել՝ իր ներդրումային ծրագիրը ներկայացնելու նպատակով։ Այնուամենայնիվ, հանձնաժողովը ծանոթացել է ծրագրին, դիտարկել այն,
 
մրցույթում հաղթել է այն նախագիծը, որը համապատասխանել է ներկայացված բնապահպանական պահանջներին, հանրային լողափի զարգացման համար ներկայացրել է առավել բարձր ներդրումային գումար, ինչպես նաև առաջարկել է ամենաբարձր վարձավճարը։ Ուստի մրցույթի անցկացման օրինականությունը և թափանցիկությունը հիմնավորված է առկա փաստերով,
 
Լճաշեն համայնքային կյանքի աշխուժացման համար մտահոգ որևէ քաղաքացու համար չկա ոչ մի խոչընդոտ այլ ձևաչափերում համագործակցելով ազգային պարկի կամ լողափի վարձակալների կամ համայնքի հետ՝ կյանքի կոչել զարգացման ծրագրերը,
 
հանրային լողափերի կազմակերպման բուն նպատակը լողափնյա գոտու ստեղծումը և քաղաքացիների համար որակյալ ծառայությունների մատուցումն է, ինչը հնարավոր չէր լինի իրականացնել առանց տարածքի բարեկարգման և մաքրման։
 
նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն անձամբ «Սևան» ազգային պարկի և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ աշխատանքային այցով եղել է լողափի տարածքում և՛ մաքրումից առաջ, և՛ հետո։
 
Լողափի տարածքում որևէ ծառ չի հատվել, արմատախիլ չի արվել, ինչն արձանագրված է և՛ փաստաթղթերով, և՛ տեսանյութով՝ չնայած այն հանգամանքին, որ տարածքը ընկած է 1905 մետր նիշից ներքև և հանդիսանում է անտառմաքրման ենթակա տարածք»:
 
Նշվում է նաև, որ հանրային լողափերի կազմակերպման գործընթացն իրականացվում է գործող օրենսդրական կարգավորումների և գործիքակազմերի շրջանակներում։
 
Հ․Գ․ Ներկայացված տեսանյութը նկարահանվել է 2022 թվականին՝ լողափում մաքրման աշխատանքների մեկնարկից առաջ։
 

Դիտումների քանակ34
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Լողափի տարածքն ազատվել է բացառապես չիչխանի մացառներից և մանր թփերից. ՇՄ նախարարության պարզաբանումը 15:0130 Մար, 2023 Լողափի տարածքն ազատվել է բացառապես չիչխանի մացառներից և մանր թփերից. ՇՄ նախարարության պարզաբանումը Հասարակություն
  • Քննարկվել է «Սևան» ազգային պարկի սահմանների վերանայման հարցը 15:3003 Մար, 2023 Քննարկվել է «Սևան» ազգային պարկի սահմանների վերանայման հարցը Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 04.06.2023 21:0004 Հնս, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 04.06․2023 19:1104 Հնս, 2023
  • Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին և Հնդկաստանի կառավարությանը. Նիկոլ Փաշինյան 17:5504 Հնս, 2023
  • ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ 15:4104 Հնս, 2023
  • Հունիսի 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 13:5504 Հնս, 2023
  • Ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 11:4404 Հնս, 2023
  • Սարյան փողոցում քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են. ՆԳՆ 10:5304 Հնս, 2023
  • Կոտայքի մարզի Մայակովսկի բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 10:0904 Հնս, 2023
  • Հայ ռեժիսորի ֆիլմը՝ Սանկտ Պետերբուրգի մեդիաֆորումում 00:5204 Հնս, 2023
  • Աստվածընկալ վանական համալիրի մատուռը կվերականգնվի. ծրագրվում է վանքի դիմաց նաև թանգարան կառուցել 00:4904 Հնս, 2023
  • Զոհեր և փոխհրաձգություն՝ Իսրայել-Եգիպտոս սահմանին 00:2904 Հնս, 2023
  • Էրդողանը ներկայացրել է կառավարության նոր կազմը. Թուրքիան նոր ԱԳ և պաշտպանության նախարարներ ունի 00:1504 Հնս, 2023
  • Լիբանանի 84-ամյա Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանը շարունակում է կրթել սերունդներ 23:5103 Հնս, 2023
  • Շահումով խաղերի ոլորտը սահմանափակելու օրենսդրական նոր նախաձեռնություն 23:3303 Հնս, 2023
  • Հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է 23:3003 Հնս, 2023
  • Հունիսի 4-ի եղանակային կանխատեսումները 23:1703 Հնս, 2023
  • Ամիսը 150.000 դրամ, ևս 800.000 տարեկան. ասպիրանտներին և երիտասարդ հայցորդներին խրախուսելու ծրագիր 22:4803 Հնս, 2023
  • Օրը՝ 60 վայրկյանում | 03.06.2023 22:1903 Հնս, 2023
  • Չկալով բնակավայրում բացվել է առաջին նախակրթարանը 21:4103 Հնս, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015