• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵԱՏՄ. մարտահրավերներ և հնարավորություններ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵԱՏՄ. մարտահրավերներ և... 21:53
Չքաղաքականացնե՜լ. Սուրեն Թովմասյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Սուրեն Թովմասյանի հետ 17:48
Այլ հայացք. ԱՄՆ-Իրան գործարքի ազդեցությունը Հայաստանի վրա Այլ հայացք. ԱՄՆ-Իրան գործարքի... 15:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Աշխարհ 23:3031 Մար, 2023

Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությունն աճում է. կողմերը հրապարակային մեղադրանքներ են հնչեցնում

Բաքու-Թեհրան լարվածությունը սրընթաց խորանում է: Հաճախացել են տարբեր գերատեսչությունների և բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով փոխադարձ մեղադրանքները, նախազգուշացումները և հրապարակային սպառնալիքները։ Դիվանագիտական հերթական առճակատման պատճառ է դարձել մարտի 29-ին Թել Ավիվում Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում իսրայելցի դիվանագետը հայտարարել է, որ Իրանն ընդհանուր սպառնալիք է Ադրբեջանի ու Իսրայելի համար:

Էլի Քոհեն (Իսրայելի ԱԳ նախարար) - Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին և անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում՝ աջակցելով և ֆինանսավորելով ահաբեկչությունը: Մենք պետք է միասին գործենք Իրանի դեմ: Չպետք է թույլ տանք, որ Իրանն ընդլայնի իր միջուկային ներուժը:

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասին Իսրայելի արտգործնախարարի հայտարարությունը:

Նասեր Քանանի (Իրանի ԱԳՆ խոսնակ) - Սա Ադրբեջանի տարածքն Իրանի ազգային անվտանգության համար սպառնալիքի վերածելու՝ Իսրայելի չարամիտ մտադրությունների հերթական ապացույցն է: Ակնհայտ է, որ Թեհրանը չի կարող անտարբեր մնալ Ադրբեջանի տարածքից իր դեմ ուղղված դավադրության նկատմամբ: Իրանական կողմը Ադրբեջանի իշխանություններից բացատրություն է պահանջել:

Քանանին նշել է, որ Իսրայելի ու Ադրբեջանի արտգործնախարարների հայտարարություններն այդ երկրների «ռազմավարական գործընկերության նոր փուլի» վերաբերյալ անուղղակի հաստատում են նրանց գործակցության հակաիրանական ուղղվածությունը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է: Գերատեսչության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն դիմել է Նասեր Քանանիին, կոչ արել ուշադիր լսել Ջեյհուն Բայրամովի ելույթները։

«Իսրայելի արտգործնախարարի հետ հանդիպմանը Ադրբեջանի գլխավոր դիվանագետը Իրանի դեմ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել»,- նշել է Հաջիզադեն:

Այխան Հաջիզադե (Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար) - Ուստի Բաքվին ուղղված՝ Իրանի արտաքին գործերի նախարարության զգուշացումները դիտարկում ենք որպես հերթական հակաադրբեջանական քայլ: Ավելին՝ վերջին շրջանում Իրանը սպառնալիքներ է հնչեցնում Ադրբեջանի հասցեին: Իրանական սադրանքների օրինակներից են Ադրբեջանի հետ սահմանին զորավարժությունները, Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը: Նաև նշում ենք, որ, ըստ նախնական հետաքննության, Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ իրականացված ահաբեկչության հետքերը տանում են Իրան։

Այխան Հաջիզադեն նաև հավելել է՝ Բաքուն երբեք թույլ չի տվել երկրի տարածքն օգտագործել երրորդ պետությունների դեմ, իսկ իրանական կողմի սպառնալիքները երբեք չեն վախեցնի Ադրբեջանին:

Իսրայելի հետ Ադրբեջանի մերձեցումն անհանգստացնում է նաև Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին: Նա հայտարարել է՝ Թեհրանը չի հանդուրժի սիոնիստական տարրերի առկայությունը տարածաշրջանի երկրներում և դիմակայելու է դրանց։

Քիումարս Հեյդարի (Իրանի ցամաքային զորքերի հրամանատար) - Ադրբեջանում իսրայելական ուժեր կան, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական ուժերի դեմ Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի ահաբեկիչները նույնպես չեն լքել այդ երկրի տարածքը: Թեհրանը նաև թույլ չի տա տարածաշրջանում պետական սահմանների որևէ փոփոխություն:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է իրանցի հրամանատարի հայտարարությանը՝ այն որակելով զրպարտություն: Գերատեսչությունը պնդել է՝ Ադրբեջանի տարածքում օտար տարրեր չկան, իսկ Բաքվի հասցեին Թեհրանի բոլոր մեղադրանքներն անհիմն և անընդունելի են:

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն. «Իրանը Բաքվի հասցեին մեղադրանքներ է հնչեցնում, սակայն երբեք մեղադրանքներ չի ներկայացրել Հայաստանին։ Ավելին՝ այս ընթացքում Իրան-Հայաստան եղբայրությունն ամրապնդվել է: Այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի հիմնական երկու դաշնակիցները Ֆրանսիան և Իրանն են»:

ՊՆ-ն նաև նշել է, թե Ադրբեջանն աջակցում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը և չի միջամտում այլ երկրների ներքին գործերին:

Հեղինակ`Դիանա Գասպարյան
Դիտումների քանակ63
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հետաքրքիր գտածոներ, այդ թվում բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում 13:3529 Հնս, 2026
  • Արարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա 13:2229 Հնս, 2026
  • Մեկ շաբաթում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 722 դեպք, որից 267-ը՝ արտակարգ․ ՓԾ ամփոփում 13:0929 Հնս, 2026
  • Լուրեր 13։00 | Եվրոպան ուժեղանում է իր մոտիկ և հեռու գործընկերների հետ. ԳԴՀ ԱԳ նախարարն անդրադարձել է ՀՀ-ին 13:0029 Հնս, 2026
  • Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել 12:5729 Հնս, 2026
  • Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել 12:4329 Հնս, 2026
  • Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:3429 Հնս, 2026
  • Ադրբեջանը մտահոգիչ է համարել Իսրայելի կառավարության որոշումը 12:2129 Հնս, 2026
  • Հրդեհ Կապուտան բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը 12:1229 Հնս, 2026
  • Տոկունության առումով ոգեշնչման աղբյուր է Հայաստանը. Յոհան Վադեֆուլ 12:0329 Հնս, 2026
  • ԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթությունները 11:5029 Հնս, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 11:3929 Հնս, 2026
  • ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին 11:2329 Հնս, 2026
  • Միջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները 11:0929 Հնս, 2026
  • Օրհուսի կոնվենցիայի կողմերի աշխատանքային խմբի նստաշրջանին են ներկայացվել COP17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքները 10:5829 Հնս, 2026
  • Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին 10:3629 Հնս, 2026
  • Լուրեր 10։00 | Որևէ ուժ չի վիճարկել ընտրակաշառքի մասին տեսագրությունների իսկությունը | 29.06.2026 10:0029 Հնս, 2026
  • Անքորիջիում իսկապես որևէ համաձայնություն չի եղել․ Պուտին 09:5129 Հնս, 2026
  • Կանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊ 09:4829 Հնս, 2026
  • Սուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել է քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դի 09:3029 Հնս, 2026
  • ԻՀՊԿ-ն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ է իրականացրել՝ ի պատասխան ԱՄՆ հարվածների 09:2229 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:5929 Հնս, 2026
  • Վիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգի 08:3629 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2229 Հնս, 2026
  • Դեսպան Մկրտչյանն ու Քաննինգհեմը անդրադարձել են հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններին 08:0329 Հնս, 2026
  • Չարամիտ քայլ. Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանը 00:4129 Հնս, 2026
  • Ներգաղթը նպաստում է Հայաստանի տնտեսական ակտիվությանը 22:4028 Հնս, 2026
  • ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵԱՏՄ. մարտահրավերներ և հնարավորություններ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5128 Հնս, 2026
  • Ժողովուրդը կարողացել է հաղթահարել ժողովրդական կարգի տապալման փորձը. Սրբուհի Գալյանը՝ ՍԴ-ում 21:5028 Հնս, 2026
  • Եվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ. Լևոն Ազիզյան 21:4628 Հնս, 2026
  • Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան 21:0928 Հնս, 2026
  • Լուրեր | Կեղծ նարատիվներ. Մոսկվան ուղղորդում է, հայաստանյան ընդդիմությունը՝ գեներացնում 21:0028 Հնս, 2026
  • Հայցեր երեք երկրում՝ տարբեր երկրի քաղաքացիությամբ. կհրաժարվի՞ Կարապետյանը ՌԴ և Կիպրոսի անձնագրերից 20:5928 Հնս, 2026
  • 300.000 ադրբեջանցիների վերադարձ. ո՞րն է ՀՀ-ում էմոցիոնալ տագնապ առաջացնող կեղծ նարատիվների շարժառիթը 20:2028 Հնս, 2026
  • Էստոնիայում կանցկացվի հայկական արտադրանքի ցուցահանդես | Հարցազրույց Փիրուզա Հարությունյանի հետ 19:5428 Հնս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 28.06.2026 19:2028 Հնս, 2026
  • Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը 18:2328 Հնս, 2026
  • Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան 16:1728 Հնս, 2026
  • Ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգը 16:0928 Հնս, 2026
  • Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ 16:0228 Հնս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն «Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղությունները 15:3328 Հնս, 2026
  • «Երբեք ուշ չէ». Իսրայելի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 14:4428 Հնս, 2026
  • Սոցցանցերում տարածված տեղեկությունները Բագրատաշենի մաքսակետի մասին չեն համապատասխանում իրականությանը. ՊԵԿ 14:3828 Հնս, 2026
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով 13:1228 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:5128 Հնս, 2026
  • ՃՏՊ՝ Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ 12:4428 Հնս, 2026
  • Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է շինարարության փուլ 12:2528 Հնս, 2026
  • Ռուսաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 770 տոննա հացահատիկ 12:2428 Հնս, 2026
  • Հայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է Իռլանդիային 11:4028 Հնս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում 10:4328 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:3828 Հնս, 2026
  • Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում 10:3528 Հնս, 2026
  • Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները 10:2528 Հնս, 2026
  • Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը 10:2128 Հնս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 08:5028 Հնս, 2026
  • Տարիքը խոչընդոտ չէ թվային հմտություններին 00:5428 Հնս, 2026
  • «Հայէկոնոմբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 446 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:2728 Հնս, 2026
  • Լիբանան-Իսրայել սահմանին հիմնականում հանդարտ է եղել 23:5427 Հնս, 2026
  • «Կոնդի» զարգացման հայեցակարգը մշակելիս ուսումնասիրվել է Աթենքի «Պլակա» պատմական թաղամասի օրինակը 23:1827 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի կանոնադրության ստորագրման 81-ամյակին Հայաստանը միացել է խորհրդանշական ստորագրմանը 22:5127 Հնս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանի ապագայի հարցը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4027 Հնս, 2026
  • ՍԴ-ն մերժել է ԱԺ ընտրության արդյունքի քննությունը կասեցնելու միջնորդությունը. 2-րդ օրվա նիստը 22:2727 Հնս, 2026
  • 7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը 22:1027 Հնս, 2026
  • Սերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասին 21:5127 Հնս, 2026
  • ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ին 21:3427 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ՍԴ-ն անցել է հարց ու պատասխանի փուլին, կքննարկվեն միջնորդությունները 21:0027 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.06.2026 20:5327 Հնս, 2026
  • Ստուբը ստորագրել է Ֆինլանդիայում միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնող օրինագիծը 20:3827 Հնս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը 20:2727 Հնս, 2026
  • Վենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը մոտենում է 1000-ին 20:1827 Հնս, 2026
  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի միջև փաստաթղթի ստորագրումը 19:5827 Հնս, 2026
  • Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ 19:4127 Հնս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ 19:3027 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 19:2727 Հնս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդավան գյուղի մանկապարտեզը 19:1927 Հնս, 2026
  • Ավարտվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2026» համատեղ զորավարժությունները 19:0327 Հնս, 2026
  • Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը 18:4327 Հնս, 2026
  • Գլենդելի նոր ոստիկանապետը հայ է 18:1427 Հնս, 2026
  • Վարչապետի՝ Կոնդ այցելության ընթացքում դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը 17:5027 Հնս, 2026
  • Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում 17:4427 Հնս, 2026
  • Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում 17:3627 Հնս, 2026
  • Եվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր 17:3227 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 17:2527 Հնս, 2026
  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. պետությանը կվերադարձվի 305 միլիոն դրամ 17:2327 Հնս, 2026
  • Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավին համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց 17:0227 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | | 27.06.2026 17:0027 Հնս, 2026
  • Հայաստանը՝ GovTech ինդեքսով թվային կառավարման առաջատար. ինչ փոփոխություններ են ազդել ցուցանիշի վրա 16:4227 Հնս, 2026
  • Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրավիճակը կրկին լարվել է 16:2427 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 16:2227 Հնս, 2026
  • Թրամփը սպառնացել է 100 տոկոս մաքսատուրք սահմանել եվրոպական որոշ երկրների ապրանքների համար 16:0727 Հնս, 2026
  • Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի 15:4927 Հնս, 2026
  • Ռուսաստանը Զապորոժիեի և Խարկովի շրջաններում բենզալցակայանների է հարվածել 15:3927 Հնս, 2026
  • Ավագ դպրոց ընդունվելը՝ էլեկտրոնային. 1-ին դասարանի դեպքում ևս էլ. ստորագրության կարիք կա 15:1227 Հնս, 2026
  • Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի 15:0727 Հնս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին 15:0127 Հնս, 2026
  • Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վոլգոգրադում գործարանի և այլ թիրախների 14:5127 Հնս, 2026
  • 212 մլն 844 հազար հատ գործարք, 3 տրլն 759 մլրդ դրամի շրջանառություն՝ երեք ամսում 14:3327 Հնս, 2026
  • Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել մարտերը դադարեցնելու շուրջ 14:1427 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 14:0227 Հնս, 2026
  • Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ» թեմային 13:5927 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015