• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չքաղաքականացնե՜լ. Արթուր Խաչատրյանի տանը Չքաղաքականացնե՜լ. Արթուր Խաչատրյանի տանը 18:01
Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին և Հնդկաստանի կառավարությանը. Նիկոլ Փաշինյան Այս դժվարին պահին մեր... 17:55
Այլ հայացք Քիշնևի հնգակողմ հանդիպմանը Այլ հայացք Քիշնևի հնգակողմ հանդիպմանը 15:46
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Նախատեսվում է ստեղծել «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց
Մշակույթ
18:2330 Մար, 2023

Նախատեսվում է ստեղծել «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց

Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցների միջև՝ 54,098.2 հազար դրամ ուղղելով ՀՀ-ում մի շարք հուշարձանների վերականգնման և պեղումների աշխատանքներին: Որոշման ընդունման արդյունքում կապահովվեն մշակութային դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ։

Մասնավորապես՝ կիրականացվեն պեղումներ «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, Բջնի գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի, Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արհեստների թանգարանի նորոգման, ամրակայման աշխատանքներ: Նախատեսվում է նաև Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրու պատրաստում և տեղադրում:

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է ստեղծել «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց, որը հանրապետական նշանակության հուշարձան և ընդգրկված է պետական ցուցակում է: Արգելոցի հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացվելու է «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցների հաշվին՝ մասնավորապես արգելոցի ստեղծումից և տոմսային տնտեսության գործարկումից հետո ու զբոսաշրջիկներից ստացված միջոցներով է իրականացվելու հետագա պահպանությունը:

«Արտաշատ Մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի համար անհրաժեշտ տարածքը համարվում է պետական սեփականության պատմության և մշակույթի հողեր, որոնց վրա գտնվում են հանրապետական նշանակության հուշարձաններ, մասնավորապես՝ Արտաշատ մայրաքաղաքը (մ.թ.ա. II  - մ. թ. IV դդ․.), որը կառուցել է Հայոց արքա Արտաշեսը մ.թ.ա. 180-170-ական թթ. և իր անունով անվանել Արտաշատ:

Արգելոցի ստեղծումը միտված է պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, հուշարձանների համալիրների, հուշարձանախմբերի, պատմական և բնապատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների ուսումնասիրման և հանրահռչակման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Դիտումների քանակ35
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Պատմական Արտաշատի եզակի գտածոներին 20 հազարից ավելի այցելու է ծանոթացել 21:5009 Օգս, 2022 Պատմական Արտաշատի եզակի գտածոներին 20 հազարից ավելի այցելու է ծանոթացել Հասարակություն
  • Հայտնաբերվել են պատմական Արտաշատ մայրաքաղաքի սյունակապ պալատի մնացորդներ 15:2804 Հոկ, 2021 Հայտնաբերվել են պատմական Արտաշատ մայրաքաղաքի սյունակապ պալատի մնացորդներ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 04.06․2023 19:1104 Հնս, 2023
  • Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին և Հնդկաստանի կառավարությանը. Նիկոլ Փաշինյան 17:5504 Հնս, 2023
  • ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ 15:4104 Հնս, 2023
  • Հունիսի 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 13:5504 Հնս, 2023
  • Ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 11:4404 Հնս, 2023
  • Սարյան փողոցում քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են. ՆԳՆ 10:5304 Հնս, 2023
  • Կոտայքի մարզի Մայակովսկի բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 10:0904 Հնս, 2023
  • Հայ ռեժիսորի ֆիլմը՝ Սանկտ Պետերբուրգի մեդիաֆորումում 00:5204 Հնս, 2023
  • Աստվածընկալ վանական համալիրի մատուռը կվերականգնվի. ծրագրվում է վանքի դիմաց նաև թանգարան կառուցել 00:4904 Հնս, 2023
  • Զոհեր և փոխհրաձգություն՝ Իսրայել-Եգիպտոս սահմանին 00:2904 Հնս, 2023
  • Էրդողանը ներկայացրել է կառավարության նոր կազմը. Թուրքիան նոր ԱԳ և պաշտպանության նախարարներ ունի 00:1504 Հնս, 2023
  • Լիբանանի 84-ամյա Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանը շարունակում է կրթել սերունդներ 23:5103 Հնս, 2023
  • Շահումով խաղերի ոլորտը սահմանափակելու օրենսդրական նոր նախաձեռնություն 23:3303 Հնս, 2023
  • Հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է 23:3003 Հնս, 2023
  • Հունիսի 4-ի եղանակային կանխատեսումները 23:1703 Հնս, 2023
  • Ամիսը 150.000 դրամ, ևս 800.000 տարեկան. ասպիրանտներին և երիտասարդ հայցորդներին խրախուսելու ծրագիր 22:4803 Հնս, 2023
  • Օրը՝ 60 վայրկյանում | 03.06.2023 22:1903 Հնս, 2023
  • Չկալով բնակավայրում բացվել է առաջին նախակրթարանը 21:4103 Հնս, 2023
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 03.06.2023 21:0003 Հնս, 2023
  • Եզակի սարքեր՝ քիմիական նորարար հետազոտությունների համար 20:5003 Հնս, 2023
  • Թուրքիան հաջողությամբ հաղթահարել է ընտրական ամենակարևոր գործընթացներից մեկը․ Էրդողան 20:3603 Հնս, 2023
  • Վարչապետը ներկա է եղել Թուրքիայի նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը 20:2703 Հնս, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015