ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Գերմանիա ամփոփվել է ՀՀ դեսպանատանը հայ համայնքի հետ հանդիպմամբ։
ԱԺ նախագահը նշել է, որ գերմանահայ համայնքը պետք է ստանձնի ակտիվ գործելու և կոնկրետ քայլեր անելու առաքելությունը:
Սիմոնյանը հորդորել է այդ ամենը դիտարկել Հայաստանի անվտանգության համակարգի ներքո՝ ընդգծելով, որ մեր երկիրն այսօր ունի անվտանգության մեկ համակարգ, այն է՝ ժողովրդավարությունը: