• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ զինված ուժերը կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ ՀՀ զինված ուժերը կրակ... 22:23
Հանրային քննարկում. Հայաստան-Ադրբեջան ինտենսիվ բանակցություններ Հանրային քննարկում. Հայաստան-Ադրբեջան ինտենսիվ բանակցություններ 21:53
ՀԱՊԿ-ում գտնվելը որոշակի խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը տարբեր երկրների հետ. ԱԽ քարտուղար ՀԱՊԿ-ում գտնվելը որոշակի խնդիրներ... 22:17
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԱԺ պատգամավորները Ֆրանսիայում կարևորել են խաղաղության պայմանագրի կնքման համար միջազգային երաշխիքների տրամադրումը
Քաղաքականություն
16:3230 Մար, 2023

ԱԺ պատգամավորները Ֆրանսիայում կարևորել են խաղաղության պայմանագրի կնքման համար միջազգային երաշխիքների տրամադրումը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Էմմա Պալյանը, Հրաչյա Հակոբյանը, Բաբկեն Թունյանը և Գևորգ Պապոյանը Ֆրանսիա կատարած այցելության շրջանակներում հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի Ազգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նորընտիր ղեկավար Անն-Լորանս Պետելի և բարեկամական խմբի անդամների, ինչպես նաև Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների և Վալերի Բուայեի հետ։
 
«Քննարկման ընթացքում առանձնահատուկ նշվել է Լաչինի միջանցքի բացման հետ կապված ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման կատարմանը Ադրբեջանին պարտադրելուն ուղղված Ֆրանսիայի և Եվրամիության կողմից գործուն քայլեր կիրառելու անհրաժեշտության կարևորությունը։
 
Նշվել է նաև ԵՄ դիտորդական առաքելության կարևորությունը, ինչը որոշակի զսպող գործոն է հանդիսանում Արդբեջանի ագրեսիայի համար։ Հաշվի առնելով վերջինս, առաջարկվել է միջոցներ ձեռնարկել դիտորդների թիվը ավելացնելու և ժամկետը երկարաձգելու հետ կապված։
 
 
Քննարկվել է նաև խաղաղության պայմանագիր կնքման և տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար միջազգային հանրության սատարման և երաշխիքների տրամադրման կարևորությունը։
 
Այցելության ընթացքում ունեցել ենք նաև մի շարք հանդիպումներ Ֆրանսիայի առողջության ապահովագրական համակարգի ուսումնասիրության հետ կապված։
 
 
Մասնավորապես, հանդիպում ենք ունեցել Ազգային Ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Ֆադիլա Խատաբիի և հանձնաժողովի անդամների հետ, ինչպես նաև առողջապահության նախարարության, ապահովագրական հիմնադրամի, ապահովագրական ընկերությունների միության, վերահսկողություն իրականացնող գործակալության գործընկերների հետ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Նարեկ Զեյնալյանը։
Դիտումների քանակ46
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՀՀ զինված ուժերը կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ 22:2304 Հնս, 2023
  • ՀԱՊԿ-ում գտնվելը որոշակի խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը տարբեր երկրների հետ. ԱԽ քարտուղար 22:1704 Հնս, 2023
  • Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է՝ սահմանային բոլոր ծառայությունները իրականացվում են Հայաստանի կողմից. ԱԽ քարտուղար 22:0904 Հնս, 2023
  • Գեղարքունիքի ու Կոտայքի մարզերի 55 աղբավայր կփակվի. շահագործման կհանձնվի նորը 21:5604 Հնս, 2023
  • Մենք շատ հետևողական ենք, որ որևէ ֆորմատով տեղի ունեցած բոլոր պայմանավորվածությունները իրականացվեն. Արմեն Գրիգորյան 21:5404 Հնս, 2023
  • Հանրային քննարկում. Հայաստան-Ադրբեջան ինտենսիվ բանակցություններ 21:5304 Հնս, 2023
  • Բանակցությունները շատ ինտենսիվ են ընթանում. ԱԽ քարտուղար 21:3904 Հնս, 2023
  • Հայրենադարձությանն առնչվող հարցերը կհամակարգվեն մեկ կետից | Հարցազրույց Հովհաննես Ալեքսանյանի հետ 21:3604 Հնս, 2023
  • Միջազգային հանրության աջակցությունը խաղաղության օրակարգին շատ կարևոր է. Արմեն Գրիգորյան 21:2704 Հնս, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 04.06.2023 21:0004 Հնս, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 04.06․2023 19:1104 Հնս, 2023
  • Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին և Հնդկաստանի կառավարությանը. Նիկոլ Փաշինյան 17:5504 Հնս, 2023
  • ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ 15:4104 Հնս, 2023
  • Հունիսի 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 13:5504 Հնս, 2023
  • Ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 11:4404 Հնս, 2023
  • Սարյան փողոցում քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են. ՆԳՆ 10:5304 Հնս, 2023
  • Կոտայքի մարզի Մայակովսկի բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 10:0904 Հնս, 2023
  • Հայ ռեժիսորի ֆիլմը՝ Սանկտ Պետերբուրգի մեդիաֆորումում 00:5204 Հնս, 2023
  • Աստվածընկալ վանական համալիրի մատուռը կվերականգնվի. ծրագրվում է վանքի դիմաց նաև թանգարան կառուցել 00:4904 Հնս, 2023
  • Զոհեր և փոխհրաձգություն՝ Իսրայել-Եգիպտոս սահմանին 00:2904 Հնս, 2023
  • Էրդողանը ներկայացրել է կառավարության նոր կազմը. Թուրքիան նոր ԱԳ և պաշտպանության նախարարներ ունի 00:1504 Հնս, 2023
  • Լիբանանի 84-ամյա Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանը շարունակում է կրթել սերունդներ 23:5103 Հնս, 2023
  • Շահումով խաղերի ոլորտը սահմանափակելու օրենսդրական նոր նախաձեռնություն 23:3303 Հնս, 2023
  • Հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է 23:3003 Հնս, 2023
  • Հունիսի 4-ի եղանակային կանխատեսումները 23:1703 Հնս, 2023
  • Ամիսը 150.000 դրամ, ևս 800.000 տարեկան. ասպիրանտներին և երիտասարդ հայցորդներին խրախուսելու ծրագիր 22:4803 Հնս, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015