ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներն այսօր այցելել են Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն:
.jpg)
Ինչպես հայտնում են ՊՆ-ից, զորամասի հրամանատարը ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանը ներկայացրել է որոշ մանրամասներ զորամասի պատմության, կառուցվածքի, խնդիրների և գործունեության վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել կցորդներին հետաքրքրող հարցերին:
.jpg)
Ճեպազրույցից հետո ռազմական կցորդները շրջել են զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ուսումնանյութական բազային: