• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀԿ-ների և ԶԼՄ-ների թափանցիկության նոր մոտեցում. ինչ է առաջարկվում ՀԿ-ների և ԶԼՄ-ների թափանցիկության... 20:10
Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին կապող նոր մայրուղիներ կկառուցի. «Հարևաններ» Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին... 20:10
Օրը՝ 60 վայրկյանում | 10.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 10.07.2026 20:23
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Պետք է անվտանգությունը տարածաշրջանում բարելավենք. Գերմանիայի կանցլերի պատասխանը` «Լուրերի» հարցին
Քաղաքականություն
22:2402 Մար, 2023

Պետք է անվտանգությունը տարածաշրջանում բարելավենք. Գերմանիայի կանցլերի պատասխանը` «Լուրերի» հարցին

Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը: Նախ տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, որից հետո նրանք ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը մանրամասներ են ներկայացրել բանակցությունների արդյունքների վերաբերյալ և պատասխանել լրագրողների հարցերին:

Հարց - Հայաստանի հանրային հեռուստաընկերություն – Հարցս ուղղում եմ պարոն կանցլերին: Ադրբեջանն արդեն 81 օր փակ է պահում Լեռնային Ղարաբաղն աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, խախտելով այնտեղ գտնվող մարդկանց հիմնարար իրավունքներն ու նաև ստեղծելով հումանիտար ճգնաժամ: Ինչպես նշեց պարոն վարչապետը, փետրվարի 22-ին Հաագայի դատարանը որոշում կայացրեց, որով պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել անձանց և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Այս որոշումը ենթակա է պարտադիր կատարման միջազգային իրավունքի տեսակետից, բայց Ադրբեջանը մինչ օրս փակ է պահում Լաչինի միջանցքը: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի կողմից ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի այս որոշման անտեսումը:

ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլց  - Շնորհակալություն Ձեր հարցի համար, մանրամասն ներկայացրեցիք իրավիճակի մտահոգիչ լինելը: Մենք արդեն խոսել ենք մեր քննարկման ժամանակ: Ուզում եմ կրկնել այն, ինչ հստակ ասացի սկզբում. մենք ինքնորոշման իրավունքի կողմնակիցն ենք, նաև տարածքային ամբողջականության սկզբունքի, և ընդհանուր առմամբ, պետք է անվտանգությունը տարածաշրջանում բարելավենք: Մենք մանրամասն խոսեցինք այդ հարցի մասին: Ուրախ եմ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մասնակցում է, միջնորդում է: Մենք նույնպես մեր ջանքերը և դերն ունենք: Իսկապես դժվար է առաջնորդությունը, շատ կարևոր է, և իմ գործընկերոջ առաջնորդությունը շատ եմ ողջունում, իսկապես տպավորիչ է այս ծանր իրավիճակում:

Հարց – Պարոն դաշնային կանցլեր, ուզում եմ հարցնել  Ռուսաստանի սանկցիաները շրջանցելու մասին: Առևտուրը նվազել է Եվրամիության հետ, բայց Հայաստանի հետ մեծացել է, և նախորդ ամիս մենք Էկոնոմիկայի նախարարից իմացանք, որ երրորդ երկրների միջոցով են շրջանցում սանկցիաները. կարո՞ղ է Հայաստանը նույնպես այդ երկրների թվում է: Ի՞նչ եք մտածում, պե՞տք է անդրադառնալ դրան:

Պարոն Փաշինյան, ցանկանում եմ նշել, հետազոտություններն ասում են, որ աճել են սանկցիաները շրջանցելու հետ կապված երրորդ երկրների քայլերը: Ի՞նչ եք Դուք ձեռնարկում շրջանցման քայլերը հաղթահարելու համար:

ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլց – Շնորհակալություն այս հարցի համար:  Մենք այդ մասին նույնպես խոսել ենք, դա նույնպես մեր հարաբերությունների մաս է: Մենք հույս ունենք, որ այդ սկզբունքները պահպանվում են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ հարցի համար: Մենք, իհարկե, մեր գործելակերպի համաձայն, որպես ժողովրդավարական երկիր և որպես երկիր, որի համար թափանցիկությունը շատ կարևոր է, մեր բոլոր արևմտյան գործընկերներին ասել ենք և ասում ենք, որ այդ հարցում պատրաստ ենք և թափանցիկ ենք: Այո, թվերը փոխվում են, ամբողջ աշխարհում են թվերը փոխվում, որովհետև փոխվում են լոգիստիկ շղթաները, փոխվում են հարաբերությունները: Եվ ես ուզում եմ ասել՝ ոչ միայն Եվրամիությունից դեպի Հայաստան ներկրումներն են ավելացել, այլև Հայաստանից արտահանումներն են ավելացել դեպի Եվրամիության երկրներ և դա նաև այն պատճառով, որ մենք հետաքրքրված են Եվրամիության հետ հարաբերությունների հաստատման գործում:

Ինչ վերաբերում է սանկցիաները շրջանցելու հետ կապված խոսակցություններին, ես պիտի ընդգծեմ, որ դրանք ավելին չեն, քան խոսակցությունները: Իրականությունն ուղիղ հակառակն է, և ես պիտի Ձեզ բերեմ մի օրինակ, որ անցյալ տարվա գարնանն արևմտյան մի սեփականատեր Հայաստանի Հանրապետությունից է իր տիրապետության տակ վերցրել Ռուսաստանի Դաշնության ավիրաընկերություններից մեկի կողմից օգտագործվող օդանավ: Սա, կարծում եմ, որ ամենաուղիղ և պարզ օրինակն է, երբ մենք ցույց ենք տվել, որ հարգելով մեր բոլոր հարաբերությունները, հարգելով մեր բոլոր գործընկերներին, գործողությունների և գործունեության օրինականությունը մեզ համար ունի սկզբունքային նշանակություն: Եվ ես չեմ կարծում, որ նման դեպք ունեցող երկրին կարելի է որևէ այլ ստվերային հանգամանքի մեջ մեղադրել: Մյուս կողմից, իհարկե, մենք համակ ուշադրությամբ պետք է հետևենք իրադարձություններին, որ նաև մասնավոր հատվածին օգնենք, որպեսզի նրանք այնպիսի գործունեություն ծավալեն, որ չփչացնեն մեր հարաբերությունները որևէ գործընկերոջ հետ:

Հարց – Հայաստանում Եվրամիության դիտորդների տեղակայումից հետո նշվում է, որ Հայաստանի և Եվրամիության միջև անհրաժեշտ է նոր պայմանագիր, որը կներառի նաև անվտանգային բաղադրիչը, քանի որ այն  այլևս չի համապատասխանում հարաբերությունների այն մակարդակին, որն այսօր ունեն Հայաստանը և Եվրամիությունը: Ուզում եմ իմանալ նախ այս ուղղությամբ օրակարգում կա՞ն այսպիսի հարցեր, թե ոչ, և Եվրամիության դիտորդների  թվաքանակի ավելացում առաջիկայում կարո՞ղ ենք ակնկալել, թե ոչ:

ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլց – Շատ հպարտ եմ ընդհանրապես ամբողջ այս առաքելությամբ, առաջին հերթին, մեծ ներդրում է, կզարգացնենք այս առաքելությունը  և կտեսնենք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Արդեն ասացի, որ այդ թեման եղել է մեր քննարկման հարցերից մեկը: Մենք շատ ուրախ ենք և շնորհակալ կայացված որոշման համար: Բայց քանի որ Դուք պայմանագրի մասին հիշեցիք, այժմ Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը կարգավորվում է փոխադարձ պաշտոնական նամակներով, բայց մենք նաև ունենք պայմանավորվածություն, որ այդ ներկայությունը և առաքելությունը կարգավորող պայմանագիր պետք է քննարկվի, բանակցվի և ստորագրվի: Եվ ես կարծում եմ, որ նաև մոնիտորինիգի առաքելության ներկայությունը կարգավորող փաստաթուղթ մենք առաջիկայում հնարավոր է կստորագրենք, երբ կբանակցենք և ընդհանուր համաձայնության կգանք՝ արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների ձևակերպումների շուրջ:

Հարց – Պարոն վարչապետ, Ձեր երկիրն Ուկրաինայի բանաձևի հարցում անցած շաբաթ ձեռնպահ է քվեարկել: Ինչո՞ւ չեք ցանկանում լիարժեքորեն դատապարտել Ռուսաստանի հարձակողական պատերազմը:

Պարոն կանցլեր, Դուք Միացյալ Նահանգներ եք մեկնում, Դուք կարող եք նաև Բայդենի հետ խոսել, հանդիպել: Պարոն Մերցը Ձեզ մեղադրում է գաղտնի գործունեության մեջ և արդյոք ռազմական արդյունաբերության հարցեր պետք է քննարկեք նաև Միացյալ Նահանգներում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեր պետությունն ամեն ինչ անում է, որպեսզի միջազգային հարթակներում դրսևորվի և դրսևորի իրեն միջազգային հանրության պատասխանատու անդամ: Մենք այս ուղղությամբ, կարծում եմ, անում ենք և արել ենք շատ տեսանելի քայլեր և մեր սկզբունքային այս դիրքորոշումը շարունակվելու է պահպանվել:

ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլց – Շնորհակալություն հարցի համար: Սա մեր Տրանսատլանտյան համագործակցության որակի արդյունքն է: Ե՛վ Գերմանիայի կանցլերի, և՛ Միացյալ Նահանգների նախագահի հարաբերությունների մասին ենք խոսում: Շատ հաճախ ենք մենք խոսում իրար հետ, մտքերի փոխանակություն, նաև հեռախոսով, տեսակոնֆերանսներով: Մենք նաև ցանկանում ենք, որ ինչպես դա նորմալ է, արդեն միասին խոսել ուղիղ: Եվրոպական երկրների հետ էլ ենք նույնն անում և ուրախ եմ, որ այդ համատեղ պարբերական աշխատանքը համապատասխանում է մեր հարաբերությունների որակին: Շատ բաներ բարդացել են: Ինչպես ԳԴՀ նախագահն ասաց, կարծես իր հունից դուրս է եկել աշխարհը: Շատ կարևոր է, որ սերտ համագործակցող ընկերներ, գործընկերներ իրար հետ խոսեն մշտապես: Առանձնահատուկ ոչ մի բան չկա, բայց պետք է ուղիղ խոսել և ուրախ եմ:  

Դիտումների քանակ308
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 21:00 | Գազի համաշխարհային շուկայում ճգնաժամ է. որքանո՞վ է խոցելի Հայաստանը | 10.07.2026 21:0010 Հլս, 2026
  • Յուլիս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5610 Հլս, 2026
  • Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից 20:5110 Հլս, 2026
  • Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք 20:4610 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում 20:4110 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 10. 2026 20:3610 Հլս, 2026
  • Վարդավառն ու հանգիստը բնությունում 20:3010 Հլս, 2026
  • Չինաստանը Ռուսաստանին մատակարարում է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ. ԶԼՄ-ներ 20:3010 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.07.2026 20:2310 Հլս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցում Դավթաշեն վարչական շրջանում, Զովունի բնակավայրում՝ հուլիսի 14-ին և 15-ին 20:2010 Հլս, 2026
  • Իսրայելը շուտով Բեյրութին կհանձնի հարավային Լիբանանում ստեղծած «անվտանգության գոտու» մի մասը. CNN 20:1810 Հլս, 2026
  • ՀՀ Կառավարությունը կրթությունը հռչակել է «ռազմավարությունների ռազմավարություն». ԿԳՄՍ նախարարը՝ Փարիզում 20:1310 Հլս, 2026
  • Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները. Թրամփ 20:0710 Հլս, 2026
  • ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով 20:0210 Հլս, 2026
  • Հրաժարվել եմ ԱԺ պատգամավորի մանդատից և շարունակում եմ աշխատանքը որպես Լոռու մարզպետ. Արեն Մկրտչյան 19:5710 Հլս, 2026
  • Տոկաևը Թրամփին հրավիրել է Ղազախստան 19:5210 Հլս, 2026
  • 7-8 հոգի «Ուժեղ Հայաստանից» կգնա ՔՊ. քաղաքագետները՝ նոր ձևավորվող ԱԺ-ի, 105 թեկնածուի բացարկի մասին 19:4610 Հլս, 2026
  • Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ժամանակ քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ 19:4010 Հլս, 2026
  • Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը 19:3910 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը և Մոհամմադ ալ Քասիմը քննարկել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները 19:3510 Հլս, 2026
  • Ուկրաինայի քաղաքացիական բնակչության կորուստները գագաթնակետին են հասել մայիս և հունիս ամիսներին. Դիկառլո 19:2710 Հլս, 2026
  • Թուրքիան վաճառում է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը 19:1910 Հլս, 2026
  • Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին 19:1110 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները 19:0610 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | 105 ինքնաբացարկ՝ «Ուժեղ Հայաստան»-ում. փորձագետները տարբեր վարկածներ են առաջ քաշում 19:0010 Հլս, 2026
  • Գազի համաշխարհային պահանջարկը կկրճատվի. զեկույց 18:5710 Հլս, 2026
  • Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան 18:4910 Հլս, 2026
  • Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը 18:3810 Հլս, 2026
  • Ապատեղեկատվության դեմ իրազեկումների արշավ ՏԻՄ-երում 18:3410 Հլս, 2026
  • Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT 18:2510 Հլս, 2026
  • Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին 18:1810 Հլս, 2026
  • Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը 18:1010 Հլս, 2026
  • Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար 18:0710 Հլս, 2026
  • «Փյունիկը» հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում 17:5810 Հլս, 2026
  • Ֆիզանձը չի կարողանա ՀՀ-ից միրգ-բանջարեղեն արտահանել. ՍԱՏՄ-ն խստացնում է հսկողությունը 17:5010 Հլս, 2026
  • Ուկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. Ջաբարով 17:4010 Հլս, 2026
  • «Նոր տողից»՝ նոր ասելիքով 17:3010 Հլս, 2026
  • Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ 17:2110 Հլս, 2026
  • Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են 17:1310 Հլս, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների կիրառման կարգավորումներում փոփոխություն տեղի չի ունեցել. ԱՀԱ 17:0410 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | 64 մլն դրամի գործարք․ Գագիկ Խաչատրյանի կնոջ և նախկին համայնքապետի գործը՝ դատարանում 17:0010 Հլս, 2026
  • Էդուարդ Հակոբյանը Երևանում գործող ժամանակավոր պահպանման պահեստներում ծանոթացել է մաքսային հսկողության կազմակերպմանը 16:5510 Հլս, 2026
  • Խնամքի հաստատությունների նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ ներկայացվել է նոր կարգավորման նախագիծ 16:4610 Հլս, 2026
  • Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը 16:3710 Հլս, 2026
  • Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի ընթացքը 16:3510 Հլս, 2026
  • Վանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում 16:2510 Հլս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք 16:1010 Հլս, 2026
  • Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից և կմնա Շիրակի մարզպետ 16:0910 Հլս, 2026
  • ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր 16:0010 Հլս, 2026
  • Պետության ֆինանսավորմամբ Plug and play-ը ծրագրեր է իրականացնում մեր երկրում 15:4810 Հլս, 2026
  • Արևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահ 15:3710 Հլս, 2026
  • Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք 15:2610 Հլս, 2026
  • Կասեցվել է «Մարտին սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 15:2210 Հլս, 2026
  • Թրամփը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել 15:1010 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Խելացի փեթակներ, AI ու անշարժ գույքի անալիտիկա. Plug and Play-ի լուծումները 15:0010 Հլս, 2026
  • ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ 14:5610 Հլս, 2026
  • Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. Նիկոլ Փաշինյան 14:3410 Հլս, 2026
  • Պաշտպանի ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին 14:1110 Հլս, 2026
  • Դամասկոսում Մակրոնի այցի ժամանակ պայթյուններ է իրականացրել «Իսլամական պետության» հետ կապված բջիջը 13:5110 Հլս, 2026
  • Մեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆ 13:3310 Հլս, 2026
  • Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել 13:1810 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Աշխատանք, բնակարան, վիրահատություն. ինչ ընտրակաշառքի սխեմաներ են բացահայտվել 13:0010 Հլս, 2026
  • Հարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBC 12:4410 Հլս, 2026
  • Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. Փաշինյան 12:2910 Հլս, 2026
  • Ուկրաինան դրոններով հարձակվել է Ազովի նավթաբազաների վրա 12:1910 Հլս, 2026
  • Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը 12:0510 Հլս, 2026
  • Հուլիսի 11-ին՝ ժամը 13:00-ից սկսած` մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի Triangulum Community-ի կազմակերպած էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով 11:5010 Հլս, 2026
  • Թուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. Hürriyet 11:4110 Հլս, 2026
  • Անհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպանել են չորս մարդու 11:3310 Հլս, 2026
  • Ժամանակավորապես փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ 11:2610 Հլս, 2026
  • Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել 11:1910 Հլս, 2026
  • Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան 11:1010 Հլս, 2026
  • ՀԾԿՀ նախագահը մասնակցել է կարգավորող հանձնաժողովների ղեկավարների բարձր մակարդակի քննարկմանը 11:0610 Հլս, 2026
  • Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք. ՇՎՏՄ 10:5710 Հլս, 2026
  • 2026-ի Եվրոպայի պատանիների և աղջիկների կայծակնային շախմատի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում 10:4810 Հլս, 2026
  • Արձակուրդը արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. Նիկոլ Փաշինյան 10:3910 Հլս, 2026
  • Հուշագիր Դիլիջանում մշակութային գործակցության մասին 10:1410 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | ԹՐԻՓՓ-ում որևէ դավադրություն չկա. Փաշինյան | 10.07.2026 10:0010 Հլս, 2026
  • ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները+ 09:5910 Հլս, 2026
  • Կադրային փոփոխություններ՝ դատախազությունում 09:4110 Հլս, 2026
  • AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակով 09:0810 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:0210 Հլս, 2026
  • Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է 08:4810 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:3610 Հլս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա 08:2010 Հլս, 2026
  • «Թունել Սադ Արիանա» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 250 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0310 Հլս, 2026
  • Ալի Խամենեիի հուղարկավորությունը՝ Մաշհադում 01:0210 Հլս, 2026
  • Իրանը շարունակում է հարվածները տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին 00:3910 Հլս, 2026
  • Ինքնաբացարկը մեր գաղտնի պլանի մի մասն է. Սամվել Կարապետյան 00:2510 Հլս, 2026
  • Հունաստանն աջակցել և աջակցում է Հայաստան-ԵՄ հարաբերութունների էլ ավելի խորացմանը․ Հարիս Թեոխարիս 00:0110 Հլս, 2026
  • Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից 23:5709 Հլս, 2026
  • ՀՀ-ն Լիբանան է ուղարկել 80 տոննա մարդասիրական օգնություն 23:5109 Հլս, 2026
  • Ինչ լուծում կլինի Արծվաշենի՝ նույնն էլ կլինի մյուսների դեպքում. վարչապետը անկլավների մասին 23:2809 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն քննարկել են համագործակցության հեռանկարները 23:0909 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն 22:5409 Հլս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է 22:4209 Հլս, 2026
  • Հարցազրույց Տարոն Չախոյանի հետ 22:3009 Հլս, 2026
  • Մարզական կյանքի նոր փուլին՝ պատրաստ 22:2109 Հլս, 2026
  • Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. հանդիպում Էլեոնոր Կարուայի հետ 22:0909 Հլս, 2026
  • Լուրեր 22:00 | «Արարատցեմենտը» կպետականացվի, նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև տարեվերջ 22:0009 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015