• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Եվրամիությանն անդամակցության գործընթացին Այլ հայացք Եվրամիությանն անդամակցության գործընթացին 16:10
Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ մեկ անձ հոսպիտալացվել է Բագրատունյաց փողոցում պատշգամբ է... 12:42
ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ ԱԳՆ ղեկավար կազմը և... 09:37
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպն արձանագրեց բարձրագույն դատական ատյանը. Փաշինյան
Քաղաքականություն
14:0123 Փտր, 2023

Միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպն արձանագրեց բարձրագույն դատական ատյանը. Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջի բավարարմանը:

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Ինչպես գիտեք, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունն անցած տարվա դեկտեմբերին հրատապ կերպով դիմել էր Արդարադատության միջազգային դատարան՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակներում ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջով՝ դատարանին խնդրելով պարտավորեցնել Ադրբեջանին՝ դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը: Ադրբեջանի կողմից սույն թվականի հունվարի 4-ին հայելային պահանջ էր ներկայացվել ընդդեմ Հայաստանի, որը վերաբերում էր Հայաստանի կողմից ականների ենթադրյալ տեղադրումներին: Դատարանը երեկ հրապարակեց իր որոշումները՝ բավարարելով Հայաստանի պահանջը և մերժելով Ադրբեջանի պահանջը: Պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ, դատարանn Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Դատարանը շեշտեց, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար:

Հարգելի գործընկերներ,

Սա չափազանց կարևոր որոշում է, որի զուտ իրավական մեկնաբանությանը մասնագետ իրավաբաններն անդրադարձել են, բայց ես կուզեմ անդրադառնալ այդ որոշման քաղաքական ազդեցությանն ու նշանակությանը: Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է: Սա կարող է մեր հանրությանը տարօրինակ արձանագրում թվալ այն իմաստով, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ակնհայտ է բոլորիս համար, բայց Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ Լաչինի միջանցքը փակ չէ: Ինչքա՞ն էին միջազգային հանրության ներկայացուցիչները հավատում, դա ուրիշ հարց է: Բայց սրանով արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը, և դա արձանագրեց համաշխարհային բարձրագույն դատական ատյանը:

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար, ըստ էության, լուրջ չհամարելով միջանցքն էկոակտիվիստների կողմից փակելու հանգամանքը, և հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը: Հաջորդ արձանագրումը՝ դատարանը վերահաստատեց Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, որ 2020 թվականի նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը նույն փաստաթղթով պարտավոր է երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան և Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ, և Լաչինի միջանցքը պետք է լինի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո:

Ըստ էության, դատարանն արձանագրեց, որ սա Ադրբեջանի պարտավորությունն է՝ միջազգային պարտավորությունը: Մյուս կարևոր հանգամանքը հետևյալն է, որ դատարանը հստակ արձանագրեց Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ըստ այդմ՝ նաև տվյալ հայտարարությանն ու նրա դրույթներին: Այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և շփման գծի առկայության վերաբերյալ տրվեց միջազգային իրավական նշանակություն: Միևնույն ժամանակ, դատարանն արձանագրեց, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով խաթարվել են սննդի, դեղամիջոցների, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղին, սահմանափակվել է էթնիկ հայերի հասանելիությունը մի շարք կենսական բժշկական ծառայություններին՝ այսպիսով հաստատելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայության փաստը: Դատարանը համարեց, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ հենց Ադրբեջանն է Լեռնային Ղարաբաղում բնական գազի և էլեկտրական հոսանքի մատակարարումների դադարեցումների մեղավորը: Իհարկե, նման վիճակի պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող խողովակի փականը գտնվում է Հայաստանի համար ոչ հասանելի տեղում: Նույնը կարելի է ասել նաև էլեկտրական հոսանքի անջատման կետի մասին: Այստեղ, իսկապես, ուղղակի անհերքելի ապացույցներ Հայաստանը չի կարողացել ներկայացնել: Բայց սա նաև նշանակում է, որ այն պահին, երբ մենք կկարողանանք ձեռք բերել ուղղակի ապացույցներ, այդ հիմքով կկարողանանք նորից դիմել դատարանին և հավանականությունը, որ դատարանը կբավարարի նաև այս հայցապահանջը, մեծ կլինի: Այս պահին, չնայած, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն իրականացվում է լիարժեք:

Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Ասացի արդեն, որ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ և աներկբա մերժեց Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ինչ- որ ականապատումների մեջ: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ արդեն մի քանի ամիս բոլոր միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքներն ականապատումների մասին, փլուզվեցին, և սա չափազանց կարևոր է: Վերադառնալով Լաչինի միջանցքը բացելու Ադրբեջանի պարտավորությանը՝ սահմանված դատարանի կողմից, պիտի ընդգծեմ, որ Արդբեջանը պետք է տեսանելի ջանքեր գործադրի, միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքը բացելու համար: Ամենասկզբում և ամենապրիմիտիվ քայլը կարող է լինել, օրինակ, իշխանության ամենաբարձարգույն օղակից՝ Լաչինի միջանցքը բացելու կոչ պահանջ հնչեցնելը «էկոակտիվիստներին»: Ամեն դեպքում, Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների: Շնորհակալ եմ ուշադրության համար»:

Դիտումների քանակ208
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Անսթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանակահարել և սպանել է 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն 23:5030 Օգս, 2026
  • «Սևանի շուրջը» երկօրյա հեծանվարշավը՝ ամփոփ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 23:1130 Օգս, 2026
  • ԱԳ նախարարը մի շարք գործընկերների պարգևատրել է ճգնաժամային իրավիճակում ՀՀ քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու համար 22:2130 Օգս, 2026
  • ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Սևանա լիճ և Տավուշի մարզ 22:0930 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ վարորդը հոսպիտալացվել է 22:0130 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Ճամբարակի խանութներից մեկում բռնկված հրդեհը 21:4730 Օգս, 2026
  • Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը. Մեծ բանավեճ 21:0030 Օգս, 2026
  • «Սփյուռքում Հայաստանի դրական պատկերի ձևավորումը կարևոր է» | Հարցազրույց Անդրանիկ Դագեսեանի հետ 20:1530 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 30.08.2026 19:1530 Օգս, 2026
  • «Վիվա Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 413 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:0930 Օգս, 2026
  • Գյումրիում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր 18:5330 Օգս, 2026
  • Որսաշրջանի ընթացքում Էկոպարեկային ծառայությունը շարունակում է խստացված հսկողությունը 18:3930 Օգս, 2026
  • Երկու օրերի ընթացքում հեծանվորդները անցել են շուրջ 213 կմ ճանապարհահատված 17:3730 Օգս, 2026
  • Դժբախտ պատահար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ կա մեկ զոհ 17:1230 Օգս, 2026
  • Վարչապետը հրապարակել է «Սևանի շուրջը» հեծանվարշավի երթուղին 16:5530 Օգս, 2026
  • «Սևանի շուրջը» հեծանվարշավն ավարտեցինք․ Նիկոլ Փաշինյան 16:0430 Օգս, 2026
  • Բժշկական համալսարանի քոլեջն ավարտած բուժակները մասնակցել են հետագա պայմանագրային ծառայության վայրերի ընտրության վիճակահանությանը 15:0830 Օգս, 2026
  • «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ 14:3830 Օգս, 2026
  • Ամենաբարդ հատվածը ևս անցանք. 26,4 կմ. վարչապետ 13:2730 Օգս, 2026
  • Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 13:1430 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 12:5330 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում կտեղան հորդառատ անձրևներ, սպասվում է քամու ուժգնացում 12:4830 Օգս, 2026
  • Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ մեկ անձ հոսպիտալացվել է 12:4230 Օգս, 2026
  • Կարևորում եմ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովումը. ՄԻՊ 12:1030 Օգս, 2026
  • Խուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկան 11:5630 Օգս, 2026
  • «Մաքս Օիլ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 6 մլրդ 776 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 11:5330 Օգս, 2026
  • Առջևում ամենաբարդ հատվածն է. մեծ վերելք. վարչապետ 11:5230 Օգս, 2026
  • ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են արհեստական բանականության գործարան 11:3030 Օգս, 2026
  • Այսօր Սևանա լճի օրն է 11:2930 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում 10:5930 Օգս, 2026
  • Օր երկրորդ, սկսում ենք. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:5630 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 10:4530 Օգս, 2026
  • ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ 09:3730 Օգս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1030 Օգս, 2026
  • Անի Ավետիսյանի «Քվանտային ցատկ»-ը 01:0330 Օգս, 2026
  • Կավագործության աշխատարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանում 00:4830 Օգս, 2026
  • Սևանի շուրջ հեծանվային արշավի առաջին օրը․ մասնակիցներն անցել են 138 կմ 00:3330 Օգս, 2026
  • ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան 00:1830 Օգս, 2026
  • 1.6 մլրդ դրամ հուշարձանների վերականգնմանը, 25 մլն՝ Արտավազավանքի տարածքում պեղումներին 00:0330 Օգս, 2026
  • Լուկաշենկո-Պուտին հանդիպում՝ Ռուսաստանում 23:3929 Օգս, 2026
  • Հեծանվարշավի առաջին օրն ամփոփեցինք խարույկի շուրջ․ Նիկոլ Փաշինյան 23:1229 Օգս, 2026
  • Յուրաքանչյուր 27 վայրկյանը մեկ աշխարհում ՃՏՊ-ից մեկ մարդ է զոհվում. 1 մլն 160 հզ. զոհ՝ 2025-ին. ԱՀԿ 22:5429 Օգս, 2026
  • Ճամբարակում ամփոփվեց «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը 22:3629 Օգս, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալները դեսպանների հետ քննարկել են նոր իրողություններում աշխատանքի առաջնահերթությունները 22:0629 Օգս, 2026
  • Դատական համակարգի ի՞նչ բարեփոխումներ են նախատեսված կառավարության նոր ծրագրում. Հանրային քննարկում 21:5029 Օգս, 2026
  • «Յունիսպորտը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում է 21:2729 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Սևանի շուրջը» երկու օրում՝ կեսն անցել են. հեծանվարշավ ՀՀ վարչապետի հովանու ներքո 21:0029 Օգս, 2026
  • Կին ձեռներեցների արտադրանքի նոր հասցե՝ Ախթալայում 20:5729 Օգս, 2026
  • Իմաստության ատամը՝ ակնագնդի տակ. եզակի դեպք ու վիրահատություն 20:4329 Օգս, 2026
  • Իրան-Ադրբեջան հարաբերությունները կարող են թևակոխել նոր փուլ. Փեզեշքիան 20:3229 Օգս, 2026
  • «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի այս տարվա վերջին կանգառը Ճամբարակում է 20:1729 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 29.08.2026 20:1429 Օգս, 2026
  • «Ինեկոբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 8 մլրդ 29 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:0329 Օգս, 2026
  • Ռուսաստանը բաց է Եվրոպայի հետ երկխոսության համար, սակայն հասկանում է, թե ում հետ գործ ունի. Պեսկով 19:5229 Օգս, 2026
  • Ուկրաինայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումների պատճառով 19:4329 Օգս, 2026
  • Արհեստական բանականությունից տեղեկություն խնդրելիս հարկավոր է մի քանի նրբերանգ հաշվի առնել 19:2729 Օգս, 2026
  • Բելառուսի հետ տնտեսական գործակցությունը հաջողությամբ զարգանում է՝ չնայած արտաքին ուժերի միջամտության փորձերին. Պուտին 19:0829 Օգս, 2026
  • Աղավնավանքի գյուղամիջյան ճանապարհները բարեկարգվում են 18:5329 Օգս, 2026
  • ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը 18:3429 Օգս, 2026
  • Այսօրվա երթուղին կազմեց 138 կիլոմետր. վարչապետ 18:1429 Օգս, 2026
  • Սեուտայում միգրացիոն ճգնաժամի ֆոնին Իսպանիան Եվրոպական հանձնաժողովից օգնություն է խնդրել 18:0829 Օգս, 2026
  • ԿԿՀ-ն առաջին անգամ կոռուպցիոն ռիսկերի գնահատում կիրականացնի 17:5229 Օգս, 2026
  • Բիշքեկում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին 17 պետության ղեկավար կմասնակցի 17:4229 Օգս, 2026
  • Հեծանվային օրն ավարտեցի կիսամեռ. Փաշինյան 17:0129 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Վստահե՞լ արհեստական բանականությանը, թե՞ ոչ. ինչպես ստուգել տեղեկությունը | 29.08.2026 17:0029 Օգս, 2026
  • Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 16:5129 Օգս, 2026
  • Անհրաժեշտ է ՌԴ-ի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել. Զելենսկի 16:3829 Օգս, 2026
  • ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագետների աշխատաժողովի ժամանակ մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ 16:1929 Օգս, 2026
  • ՊՆ ռազմական ոստիկանությունում Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն 15:4929 Օգս, 2026
  • Իսլանդիայում մեկնարկել է Եվրամիությանը անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ հանրաքվեն 15:3929 Օգս, 2026
  • «Ջերմուկ գրուպ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 597 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:2829 Օգս, 2026
  • Մեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը։ 15:1529 Օգս, 2026
  • «Հիշողության թելեր». տարեցներին միավորել է ձեռարվեստը 15:0929 Օգս, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Լեհաստանի դեսպանին լեհական հեռուստաալիքի թողարկման կապակցությամբ 14:4929 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Էջմիածին քաղաքում 14:3329 Օգս, 2026
  • Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 14:2829 Օգս, 2026
  • Հակակարկտային կայանները Մեծամորում արդյունավետ են 14:2329 Օգս, 2026
  • էլեկտրոնային դրամապանակ բացելու համար բանկային հաշիվ կամ վճարային քարտ ունենալն այլևս պարտադիր չէ 14:1829 Օգս, 2026
  • Հեծանվային արշավի երրորդ՝ 35 կիլոմետրանոց հատվածը դժվար հաղթահարեցինք. վարչապետ 14:0629 Օգս, 2026
  • Փեզեշքիանը՝ հարևանների հետ հարաբերությունների մասին 14:0329 Օգս, 2026
  • Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Սևանի շուրջը» հեծանվային արշավը 13:5629 Օգս, 2026
  • Նարեկ Հովակիմյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 13:5129 Օգս, 2026
  • Վարչապետի երկու օգնականները վերանշանակվել են 13:3429 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Լոռու մարզի մի շարք բնակավայրերում 13:1629 Օգս, 2026
  • Արտակ Քամալյանը վերանշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում 13:1029 Օգս, 2026
  • Հարկավոր է Ռուսաստանի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել. Զելենսկի 13:0429 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | «Եվրաֆեստիվառ»՝ Ճամբարակում. բեմում կլինեն «Եվրատեսիլ»-ի արտիստները | 29.08.2026 13:0029 Օգս, 2026
  • Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից 12:4329 Օգս, 2026
  • Վաչե Քալաշյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնում 12:4029 Օգս, 2026
  • Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում 12:3529 Օգս, 2026
  • Արմեն Մկրտչյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 12:3029 Օգս, 2026
  • Գարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՔՏՀԱՏՄ ղեկավարի, իսկ Վաղարշակ Մատիկյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում 12:2529 Օգս, 2026
  • Արամ Ղազարյանը վերանշանակվել է ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ 12:1229 Օգս, 2026
  • Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններում 12:0729 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 12:0629 Օգս, 2026
  • Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 11:5729 Օգս, 2026
  • Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 11:4929 Օգս, 2026
  • Նելլի Դավթյանը վերանշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում 11:4529 Օգս, 2026
  • Անցանք նաև 2-րդ հատվածը՝ 33 կմ. Նիկոլ Փաշինյանը «Սևանի շուրջը» հեծանվային արշավին է մասնակցում 11:3829 Օգս, 2026
  • Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն էլ հասել է մոտ 620-ի, անհետ կորածների թիվը՝ 2500-ի 11:3129 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015