Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և Բրյուսելյան խաղաղության պայմանագիրը:
Ալիևը նշել է, թե Ադրբեջանն աջակցում է Բրյուսելի խաղաղ գործընթացին: Իր հերթին Միշելը հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի ջանքեր գործադրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի, Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ապահովման հարցերում:
Զրույցի ընթացքում նաև մտքեր են փոխանակվել Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության վերաբերյալ: