• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առկա դինամիկան. Մեծ բանավեճ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առկա դինամիկան.... 22:34
Այլ հայացք 102-րդ ռազմաբազայի խնդրին Այլ հայացք 102-րդ ռազմաբազայի խնդրին 15:32
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում Tour of Armenia-ի եզրափակիչ՝... 13:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 00:2123 Հնվ, 2023

6 դրվագ այն մասին՝ ինչպես է Գագիկ Խաչատրյանը հովանավորել որդիների բիզնեսը. և փաստաբանի հակադարձումը

Կոռուպցիոն բնույթի աննախադեպ գործի դատաքննությունը շուտով կավարտվի: Առանցքային մեղադրյալը նախկին ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկն է՝ սուպերնախարար համարվող Գագիկ Խաչատրյանը: 

8 տարի ֆինանսների նախարարությունը, ներառյալ՝ մաքսային և հարկային ծառայությունները, ղեկավարած Խաչատրյանը, ըստ դատախազության, պետական պաշտոններ զբաղեցնելով, հովանավորել է որդիների ու եղբորորդիների բիզնեսը:

Գևորգ Սարգսյան (Դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ) - Գագիկ Խաչատրյանի, նրա որդիների և եղբորորդու մեղսագրված արարքներով որպես հանցավոր գործունեության շրջանառության առարկա հանդիսացող դրամական միջոցների ընդհանուր չափը կազմում է շուրջ 61 միլիարդ 357 միլիոն ՀՀ դրամ:

Դատախազության վարչության պետի տեղակալը դրավագներով է ներկայացնում Խաչատրյանի ենթադրյալ հանցագործությունները. նախկին պաշտոնյան մեղադրվում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանից 22 միլիոն 400 հազար դոլար կաշառք ստանալու համար: Այս գումարով է, ըստ իրավապահների, ձեռք բերվել Լոս Անջելեսի շքեղ առանձնատունը: Իսկ կաշառքը, ըստ դատախազի, Առուստամյանը Խաչատրյանին տվել է նրա որդիների միջոցով՝ բիզնեսը հովանավորելու համար:
 
Գևորգ Սարգսյան - 22 միլիոն 400 հազար ԱՄՆ դոլարի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների խնդրանքով նշված առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենը կաշառքի գումարը փոխանցել է «Վետո գրուպ», «Վետո Թրաստ» և «Վեստ քոստ էսքրոու» ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին:

Խաչատրյանի պաշտպանը, սակայն, սա ոչ թե կաշառք, այլ փոխառություն է անվանում:

Երեմ Սարգսյան (Գագիկ Խաչատրյանի պաշտպան) - Աբսուրդների աբսուրդն ա, որ իրենք փորձեցին սովորական պարտքի-պահանջի հարաբերությունները, փոխառության հարաբերությունները վերածել հանցագործության: Բոլոր տվյալները, որ փոխառություն ա եղել, ինչքան գումար, որ էդ գումարով ա տուն առնվել, հենց Գուրգեն Խաչատրյանը իր բացատրություններով ա հայտնել, բայց սա իրականում իրենք տեսնում էին, որ հանցագործություն չի:

Երեմ Սարգսյանը համոզված է, որ, իր բնորոշմամբ, փոխառությունը հանցագործություն որակվեց, երբ Խաչատրյանի որդին «Յուքոմ» ընկերությունն էժան վաճառելու և ճնշումների մասին ահազանգեց: 

Մինչդեռ դատախազի խոսքով՝ գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու նպատակով է փոխառության պայմանագիր կնքվել:

Գևորգ Սարգսյան - Նշված առևտրային կազմակերպության տնօրենի կողմից փոխառության վերադարձ կամ տոկոսների հետ կապված որևէ գումար մինչ օրս հետ չի ստացել:

Խաչատրյանի մյուս մեղադրանքը վերաբերում է «Հիդրոապարատի» դրվագին: Դեռևս 2009-ին «Հայգազարդ» ընկերությունը պետությանը պարտք է եղել ավելի քան 79 միլիարդ դրամ և դրա համար ՊԵԿ-ում գրավադրել 5 գույք, որոնցից միայն «Հիդրոապարատ» ընկերության 132.615 բաժնետոմսերը չեն վերագնահատվել և շուկայականից էականորեն էժան՝ ընդամենը 268 միլիոն դրամով վաճառվել են Գագիկ Խաչատրյանի քրոջ և եղբոր որդիների հիմնադրած ընկերությանը: Այս դրվագը ևս պաշտպանական կողմը չի ընդունում:

Երեմ Սարգսյան - Բերեք մեկ ապացույց, ցուցմունք, որ Գագիկ Խաչատրյանը էս պրոցեսի հետ ընդհանրապես որևէ առնչություն ունեցել ա, ուրեմն 0 ապացույց, բացարձակապես: Բերում են բոլոր մասնակիցներին, ամեն մեկին մի քանի անգամ հարցաքննում են, ընդ որում՝ մարդիկ կան, որ մեղադրանք են առաջադրում, որ էդ ֆոնի վրա գոնե ցուցմունք տան, անձինք ասում են՝ բացարձակապես որևէ առնչություն Գագիկ Խաչատրյանը չի ունեցել:

Գևորգ Սարգսյան - 132.615 բաժնետոմսերը այդպես էլ չեն վերագնահատվել ՊԵԿ նախագահի, նրա տեղակալի և նրա աշխատակիցների կողմից ապօրինի միջամտության արդյունքում:

Պնդում է դատախազն ու հավելում՝ «Հիդրոապարատի» բաժնետոմսերի վաճառքն իրականացվել է ոչ թե աճուրդով, այլ՝ մրցույթով, որի համար պայման էր ընկերությունում 5 միլիոն եվրոյի ներդրում կատարելը, սակայն Խաչատրյանի զարմիկներն այդ պայմանը չեն կատարել: Պաշտպանը հակադարձում է՝ մրցույթի դեպքում պարտադիր պահանջ չէր կարող լինել: 

Մյուս դրվագը պարարտանյութի բաշխման գործընթացի չարաշահումներն են:

Գևորգ Սարգսյան - 2012 թվականից սկսած ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ՀՀ հողօգտագործողներին ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերի ձեռքբերման և աջակցության ծրագիր է ըստ էության պարբերաբար ներկայացրել կառավարության հաստատմանը, որով հստակ արձանագրվել է, թե որ ընկերությունը պետք ա կառավարության ծրագրով ներմուծի պարարտանյութը և հողօգտագործողներին սուբսիդիայի շրջանակներում տրամադրի:

Գագիկ Խաչատրյանը այն ժամանակվա գյուղնախարար Սերգո Կարապետյանին տեղեկացրել է, որ նախագահի բանավոր հանձնարարությամբ ինքը պետք է համակարգի պարարտանյութի ներկրման գործընթացը: Կարապետյանն էլ այդ ընթացքում պարզել է, որ ավելի ցածր գնով առաջարկ կա, և տեղեկացրել Խաչատրյանին: 

Խաչատրյանի պաշտպանը այս մեղադրանքը նույնպես անհիմն է որակում, նշում՝ իրավապահները հաշվի չեն առել ներկրվող ապրանքի դեպքում հավելյալ այլ ծախսերը:

Երեմ Սարգսյան - Այսինքն՝ սահմանին, երբ որ տալիս ա դրա բեռնափոխադրումներ, մաքսային արժեք գոյություն ունի, բանվորների ծախսեր և այլն, սրանք բոլորը ներառում գալիս համարյա նույն գինն ա կազմում, որ բերեն հասցնեն համապատասխան պահեստ:

Դատախազի խոսքով՝ Խաչատրյանի գործողությունների հետևանքով վատնվել է շուրջ 830 միլիոն դրամ:

8500 հատ՝ 2000-ի փոխարեն. Խաչատրյանի մյուս մեղադրանքն է, ըստ որի, մաքսային մարմինները տեխնոլոգիական սարքավորումներով վերազինելու համար ձեռք են բերվել պահանջվածից անհամեմատ շատ էլեկտրոնային կողպեքներ: ՊԵԿ աշխատակիցները շուրջ 2000-ի պահանջ էին ներկայացրել, սակայն Խաչատրյանի հանձնարարությամբ գնվել էր պահանջարկից քառապատիկ ավելի:

Գևորգ Սարգսյան - Որը նույնիսկ զարմանք է առաջացնում համապատասխան չինական ընկերության մոտ, որ նման ահռելի քանակի կողպեքներ դեռևս որևէ երկրի կողմից ընդհանրապես ձեռք չի բերվել, և անհասկանալի է, թե ինչպես կարող է ՀՀ-ն նման հսկայական քանակի էլեկտրոնային կողպեքների անհրաժեշտություն ունենալ: Արժեքը 1 միլիարդ 747 միլիոն ՀՀ դրամ է կազմել, և նշված գումարի չափով պետությանը պատճառվել է ըստ էության վնաս:

Ըստ պաշտպանի՝ մեղադրանքի հիմքում նախարարության աշխատակիցներից մեկի ցուցմունքն է, որը դատարանում նշել է՝ 1500 հատ կողպեք ձեռք բերելու իր հաշվարկը վերաբերել է միայն բեռնատարներին, հետո երբ երկաթուղային վագոններն էլ են հաշվել, 8000 հատ կողպեքը նորմալ է եղել: Գնման նպատակը, ըստ Երեմ Սարգսյանի, կոռուպցիոն ռիսկերը կանխելն է եղել:

Գևորգ Սարգսյան - Մինչև 2016 թվականի սեպտեմբեր ամիսը հանդիսանալով ֆինանսների նախարար՝ որևէ միջոց չի ձեռնարկել նույնիսկ էդ ձեռք բերված էլեկտրոնային կողպեքների գործարկման, պահպանության համապատասխան կարգեր սահմանելու և էդ կողպեքները այդպես էլ չօգտագործվելով՝ դրանց մի մասը տարիների ընթացքում եկել, ոչ պիտանելի վիճակի են արդեն հասել:

Մյուս դրվագն առնչվում է Խաչատրյանի որդիների ստեղծած «Այյունեթվորքս» ընկերությանը, որի 60 տոկոսի փաստացի բաժնետերերը նախկին պաշտոնյայի որդիներն ու եղբորորդին են եղել:

Գևորգ Սարգսյան - ՊԵԿ նախագահի թույլտվությամբ աշխատակիցներին հանձնարարվել է հնարավորինս օժանդակել «Այյունեթվորքս» ընկերությանը:

Ընկերությունը հաղթել է գրեթե բոլոր մրցույթներում: 2008-2020 թվականների ընթացքում հենց այս ընկերության հետ ՊԵԿ-ը կնքել է շուրջ 7 միլիարդ դրամի պայմանագիր: Բացի այդ, ըստ դատախազի, Գագիկ Խաչատրյանը, ֆինանսների նախարար եղած ժամանակ, ապահովել է, որ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման 19 ծրագրային մոդուլները ձեռք բերվեն «Այյունեթվորքսից»:

Գևորգ Սարգսյան - Աշխատանքները փաստացի կատարվել են 2 միլիարդ 777 միլիոն դրամով, սակայն նրանց՝ «Այյութնեթվորքս» ընկերությանը, փաստացի վճարվել է 4 միլիարդ 283 միլիոն դրամ, այսինքն՝ տվյալ գործարքով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 506 միլիոն դրամ գումար:

Խաչատրյանի պաշտպանի խոսքով՝ 1 միլիարդ 506 միլիոնից 813 միլիոնը ավելացված արժեքի հարկն է, որը վճարվել է պետական բյուջե: 

Երեմ Սարգսյան - Եթե էն ընկերությունը աներ, ինքը պետք ա էդ ավելացված արժեքի հարկը ուզեր պետությունից, իր ծառայության մեջ ավելացներ, նոր դրանից հետո վճարեր, հիմա քանի որ ենթակապալ ա եղել, կապալի պայմանագիր կնքողն ա դա արել, դուք ո՞նց եք սա հանցագործություն դիտարկում:

Հաջորդ դրվագը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին, որը ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչության պետ եղած ժամանակ հորեղբոր հետ թաքցրել է այն փաստը, որ նույն վարչության 7 աշխատակից իրենց պարտականությունները կատարելու փոխարեն ապահովել են Մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի անվտանգությունը: Եվս 28 աշխատակից, ըստ դատախազության, պետբյուջեից ստացել է աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու: Այս մեղադրանքը ևս Խաչատրյանները չեն ընդունում:

1996 թվականից պետական պաշտոններ զբաղեցրած Խաչատրյանը, որը մեկ տարի անազատության մեջ էր, 2020-ին ազատ է արձակվել շուրջ 250 հազար դոլար գրավի դիմաց։ Բացի նրանից և Կարեն Խաչատրյանից, մայր գործով մեղադրյալի կարգավիճակ ունի ևս 8 անձ:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Դիտումների քանակ204
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Սոնա Ղազարյանն ընդդիմադիր կին պատգամավորներին հորդորեց ընդունել Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ նախագիծը խմբակցություններում քննարկելու առաջարկը 11:1514 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է զորամաս, հետևել զինվորների նախաճաշի պատրաստման գործընթացին 11:0714 Սեպ, 2026
  • Դատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը 10:5114 Սեպ, 2026
  • ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022-ի սեպտեմբերին ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը 10:2814 Սեպ, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգի կենդանի կատարմամբ 10:2114 Սեպ, 2026
  • ՀՀ-ում օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 2-4 աստիճանով․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 10:1214 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | Բնակարանների պահանջարկը կմնա մեծ. ՀՀ-ում անշարժ գույք են գնում նաև արտերկրից 10:0014 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0014 Սեպ, 2026
  • Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ 09:5314 Սեպ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 09:3714 Սեպ, 2026
  • Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 09:1914 Սեպ, 2026
  • Էմին Օհանյանը՝ «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող 09:1314 Սեպ, 2026
  • Ստուգայցով եղա ՊՆ զորամասերից մեկում․ Սուրեն Պապիկյան 08:5014 Սեպ, 2026
  • Անակնկալ այցով մեկնում ենք հանրապետության հեռավոր զորամասերից մեկը․ Պապիկյան 08:2114 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0414 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական միջոցառումներ 23:1913 Սեպ, 2026
  • Հրդեհ Էջմիածնում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից բնակարաններ 23:0313 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի հաղթողի կոչմանն արժանացած Սիմոնե Ռականին մրցանակը հանձնել է վարչապետը 22:5213 Սեպ, 2026
  • Չի կարողանում իր տարածքը պաշտպանել, ուր մնաց՝ մեզ Թուրքիայից պաշտպանի. փորձագետը՝ ռազմաբազայի մասին 22:4913 Սեպ, 2026
  • Վարչապետի տիկնոջ սկսած արշավը դարձել է ընտանեկան բռնության դեմ օրենսդրական փաթեթի հիմք 22:4413 Սեպ, 2026
  • Ամփոփվեց Tour of Armenia մրցաշարը. այն կլինի շարունակական. վարչապետ 22:3013 Սեպ, 2026
  • Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհից հեռացրել են տապալված ծառը՝ վերականգնելով երթևեկությունը 22:2213 Սեպ, 2026
  • Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առկա դինամիկան. Մեծ բանավեճ 21:5913 Սեպ, 2026
  • Անշարժ գույքի շուկայում գործարքների և գների աճը տրամաբանված է, ըստ մասնագետների, միտումը կպահպանվի 21:4213 Սեպ, 2026
  • Լուրեր | ՀՀ-ում ռուսական ռազմաբազան խոտանված մեքենայի նման ընդամենը տեղ է զբաղեցնում. փորձագետ 21:0013 Սեպ, 2026
  • Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան 20:3013 Սեպ, 2026
  • «Սարոյանը սիրում էր Հայաստանը, սիրում էր հայ լինելը» | Հարցազրույց Սքոթ Սեդրակյանի հետ 20:0313 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 13.09.2026 19:2313 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հետևողական հսկողական միջոցառումները անտառների պահպանության ուղղությամբ 18:5113 Սեպ, 2026
  • Tour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆ 18:3513 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Tour of Armenia հեծանվավազքի մրցանակաբաշխությանը 17:3913 Սեպ, 2026
  • Նոր խթան Հայաստանի հեծանվային սպորտին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:1613 Սեպ, 2026
  • Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին 16:5713 Սեպ, 2026
  • Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը 15:1713 Սեպ, 2026
  • Հանրապետությունում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է․ եղանակը Հայաստանում 14:1913 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի երևանյան փուլի առաջին շրջանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 13:5013 Սեպ, 2026
  • Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում 13:3413 Սեպ, 2026
  • #DipTalk դեսպանների հետ. նոր դեսպանությունների հիմնում 13:1913 Սեպ, 2026
  • Ղազար Միրզոյանի տիեզերական ճամփորդությունը 13:1613 Սեպ, 2026
  • Մեր ժամանակների հերոսը․ Հասմիկ Մովսիսյան 13:1413 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում 13:1013 Սեպ, 2026
  • Վարչապետը Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցել է պատարագի 13:0413 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շարք Իջևանում և Հայաստանի այլ քաղաքներում 12:2413 Սեպ, 2026
  • «Ֆլեշ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 294 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 12:1513 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Լոռու մարզում 11:2913 Սեպ, 2026
  • Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ 11:2613 Սեպ, 2026
  • Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը 10:2613 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0913 Սեպ, 2026
  • Նոր մասնագիտությունների առաջին շրջանավարտները 00:5713 Սեպ, 2026
  • Արմեն Սարգսյանի «Բացակայություններ»-ը՝ ընթերցողի սեղանին 00:4213 Սեպ, 2026
  • Պատրաստ ենք գործակցել BRICS-ի պետությունների հետ՝ հանուն տարածաշրջանային խաղաղության. Սի Ծինփին 00:2713 Սեպ, 2026
  • Ֆրանսիս Վեբեր՝ աշխարհահռչակ ֆիլմերի հայ սցենարիստը 00:1013 Սեպ, 2026
  • Գյումրիում հարևանների միջև ծեծկռտուքի հետևանքով 26-ամյա երիտասարդ է մահացել 23:4512 Սեպ, 2026
  • Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կմ. հայտնի են Tour of Armenia-ի երրորդ մրցափուլի հաղթողները 23:2312 Սեպ, 2026
  • Բարձր վարձատրվող հեշտ աշխատանք են առաջարկում և գումար հափշտակում. 15 տուժող դիմել է իրավապահներին 22:5512 Սեպ, 2026
  • Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գերմանիայում ՀՀ դեսպանություն 22:1212 Սեպ, 2026
  • Խնդիրներ հանրակրթության ոլորտում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5012 Սեպ, 2026
  • ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով 21:2112 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայության ղեկավարությունն աշխատանքային այցով Տավուշում էր 21:0612 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ գործարարի դիմումով գործ՝ Օզի դեմ. ԱՄՆ պաշտոնյան հայտնի է հակահայ պնդումներով 21:0012 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 20:5812 Սեպ, 2026
  • Առաջին օգնություն. գիտելիք, որը կարող է կյանք փրկել 20:5212 Սեպ, 2026
  • Օմանում տեղի կունենա Իրանի և տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը 20:4712 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:3612 Սեպ, 2026
  • Կհայտարարվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին 20:2212 Սեպ, 2026
  • Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանները՝ տավուշցի երեխաներին հյուր 20:0812 Սեպ, 2026
  • Իրաքը հետաքննում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը 19:5512 Սեպ, 2026
  • Պեղումներ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցում. տնտեսական նշանակության հորեր ու թոնիր են հայտնաբերել 19:3812 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 19:2312 Սեպ, 2026
  • Թեհրանը չի խոնարհվելու. Փեզեշքիան 19:1112 Սեպ, 2026
  • ՌԴ ներկայացուցիչը կմասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. Reuters 18:4912 Սեպ, 2026
  • ՔՊ քաղաքական ժողովից հետո. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2812 Սեպ, 2026
  • ՌԴ-ի դեմ «դժոխային» պատժամիջոցները քվեարկության կդրվեն հաջորդ շաբաթ 18:1612 Սեպ, 2026
  • Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին 17:5912 Սեպ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:4112 Սեպ, 2026
  • 300 երիտասարդ միացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին՝ մասնակցելու COP17-ի աշխատանքներին 17:3612 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ 17:1412 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Արևելք-Արևմուտք նավթամուղը՝ ԱԹՍ-ների թիրախում. Սաուդյան Արաբիան չի պատասխանի 17:0012 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 16:4612 Սեպ, 2026
  • Բուլղարիայի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել 16:1812 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 15:5912 Սեպ, 2026
  • Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա 15:4912 Սեպ, 2026
  • Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար 15:4112 Սեպ, 2026
  • Հուլիսին ՀՀ համախառն միջազգային պահուստների մակարդակը հասել է պատմական առավելագույնին՝ 6 մլրդ դոլար 15:2712 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է 15:0212 Սեպ, 2026
  • Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր» 14:5812 Սեպ, 2026
  • Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան 14:4112 Սեպ, 2026
  • Սևանի ափին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:2912 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը 14:1112 Սեպ, 2026
  • Զելենսկին խոստացել է հայելային պատասխան տալ ՌԴ կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածներին 13:5212 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 12-17-ը Արարատյան դաշտում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:3312 Սեպ, 2026
  • Իրաքի տարածքից արձակված ԱԹՍ-ները հարվածել են Սաուդյան Արաբիայում Արևելք-Արևմուտք նավթատարին 13:1912 Սեպ, 2026
  • Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները 13:0712 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | «Վարչապետի գավաթ»-ի հեծանվավազքի հաղթողներին կպարգևատրի օլիմպիական խաղերի չեմպիոնը 13:0012 Սեպ, 2026
  • Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար 12:3412 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3212 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:2112 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը 11:1812 Սեպ, 2026
  • Հայաստանում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները 11:1512 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 11:0812 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015