• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Շատերը արհեստը փորձում են արվեստ ներկայացնել. Աճեմյան Բաց հարթակ. Շատերը արհեստը... 20:47
Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 20:44
Օրակարգում՝ «ԱՄՆ-Իսրայել լարվածությունն է» Օրակարգում՝ «ԱՄՆ-Իսրայել լարվածությունն է» 19:37
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 09:0931 Դեկ, 2022

Սպորտին տալիս ենք ռազմավարական նշանակություն. վարչապետը ներկա է եղել 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ներկա է եղել 2022 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, պաշտոնատար այլ անձինք, հայկական սպորտի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Կառավարության հարգելի ներկայացուցիչներ,
Գործադիր իշխանության, օրենսդիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ,
Հարգելի չեմպիոններ, մարզիչներ,
Հարգելի մարզիկներ,
Հարգելի ներկաներ,

Նախ պիտի շնորհակալություն հայտնեմ բոլորիդ այդ առաքելությունն իրականացնելու համար, որովհետև սպորտը մեզ համար, ինչպես ասել եմ, պետական առաքելություն է: Սպորտը մեր պետության, մեր հանրության գործունեության, արտաքին, ներքին քաղաքականության, ծրագրերի և ռազմավարության շարունակությունն է: Մենք ռազմավարական նշանակություն ենք տալիս սպորտին, որովհետև սպորտը պետականության և դրոշի մասին է: Այնտեղ, որտեղ մենք չենք կարողացել բավարար բարձրության պահել մեր դրոշը, այնտեղ, որտեղ մեր ձեռքից ընկել է մեր դրոշը, դուք այդ դրոշը բարձրացրել եք: Սա ամենակարևոր առաքելությունն է:

Ես կրկնակի ուրախ եմ, որ մեր մի քանի տարի առաջ ունեցած խոսակցությունը կամ մի քանի տարի առաջ սկսած և տարբեր փուլերով անցած խոսակցությունը հասել է այս կետին, որ արձագանքում ենք իրար: Դուք արձագանքում եք մեր քայլերին, մենք արձագանքում ենք ձեր քայլերին, և դրա արդյունքում ստանում ենք համապետական մի արդյունք: Դա մի արդյունք է, որը չի ճանաչում ո՛չ ընդդիմություն, ո՛չ իշխանություն, ո՛չ հարուստ, ո՛չ սոցիալապես ոչ այնքան ապահով, որովհետև երբ դուք հաղթում եք, նույնիսկ ամենամոլի ընդդիմադիրները պատրաստ են գրկախառնվել և իրար համբուրել, որովհետև հպարտ են զգում իրենց և երջանիկ: Սա մեր բոլորի ձեռքբերումն է:

Նախարարի տեղակալն արդեն ընդգծեց, ճիշտն ասած՝ մենք մի քանի անգամ այդ թեմաներով խոսել ենք, բայց նույնիսկ ես տպավորված եմ: Ես ուզում եմ մեր խոսակցության մի ուրիշ բան հիշեցնել, երբ հերթական հանդիպումներից մեկի արդյունքներով նախարարի տեղակալն ինձ ասաց, որ բյուջեով նախատեսված միջոցներն արդեն ավարտվում են, երբ մենք պիտի պարգևատրենք մրցանակակիրներին: Ես ասացի՝ մեդալները ձեզնից, փողը մեզնից: Ես ուրախ եմ, որ մենք այդ խոստումը ոչ միայն կատարել ենք, այլև գերակատարել ենք: Հիմա էլի պաշտոնապես ասում եմ՝ մենք ամեն ինչ անելու ենք հանուն ձեր հաղթանակի, որովհետև ձեր հաղթանակը Հայաստանի Հանրապետության հաղթանակն է:

Ուզում եմ ևս մի խոստում պաշտոնապես կրկնել: Բոլոր օլիմպիական չեմպիոնների անվամբ մարզադպրոցներ ենք կառուցելու: Իրենք հենց չեմպիոն դարձան, դեռ չվերադարձած, օդանավի մեջ՝ Կառավարությունում արդեն գործընթացը սկսվելու է: Էլ չեմ ասում մնացած բաների մասին:

Ուզում եմ հիշեցնել նաև մի պայմանավորվածություն, որը ձեռք բերեցինք, կարծես թե, 2021 թվականին. որ մենք Հայաստանի օլիմպիական կոմիտեի հետ համատեղ գործողությունների ծրագիր և անելիքների պլան պիտի մշակենք: Կարծում եմ, որ 2022 թվականի արդյունքներով ժամանակն է համադրել մեր արածները, թե փոխադարձաբար որքան միջոց ենք ներդրել, ջանք ենք ներդրել և արդեն պլանավորենք առաջիկա անելիքը:

Շատ ուրախությամբ պիտի արձանագրեմ նաև մի հանգամանք՝ ես տեսնում եմ, որ մարզական համայնքում համերաշխության որոշակի մթնոլորտ կա, և սա շատ կարևոր է: Ես ձեզ խնդրում եմ՝ դա անպայման պահեք: Անպայման պահեք և պահպանեք: Բոլոր վեճերը թողեք մեզ, մենք ամեն ինչ կանենք ձեր վեճերը լուծելու համար, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դուք նպատակից չշեղվեք:

Պարզ է, որ մեր պետության հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց մեր նպատակն այն է՝ ամեն ինչ անել, որ մարզիկը զբաղվի սպորտով և ստիպված չլինի ամենատարբեր և լրացուցիչ՝ սպորտի հետ կապ չունեցող գործունեությամբ զբաղվել իր մարզական գործունեության արդյունքում կրած վնասները փոխհատուցելու համար:

Իհարկե, այն, ինչ ասում եմ, իդեալական չէ, բայց հույս ունեմ՝ դուք տեսնում եք, որ մեր խոսքը, մեր ցանկությունը, մեր ջանքն անկեղծ է: Անում ենք այնքան, ինչքան հնարավոր է: Իրար հետ, քայլ-պատասխան, քայլ-պատասխան՝ դրանով մեր երկրի հնարավորություններն են աճելու, հեղինակությունն է մեծանալու:

Մենք, իհարկե, մեր ռազմավարական նպատակին պիտի հասնենք. մինչև 2050 թվականը՝ առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ, դա նշանակում է, որ 25 կամ կրկնակի չեմպիոններ լինեն. 25 մարզադպրոց՝ ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող, նորագույն գույքով, նորագույն տեխնիկայով: Ուրեմն՝ մինչև 2050 թվականն առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ և ֆուտբոլի Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության մրցանակ: Սա է մեր ռազմավարական նպատակը, և մենք իրար հետ շարժվում ենք դեպի այդ նպատակը:

Կրկին շնորհակալ եմ բոլորիդ: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ: Դուք մեր երեսը պարզ արեցիք:

Շնորհակալ եմ դրա համար»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ամփոփելով մարզական տարին, ներկայացրել է տարվա ընթացքում հայ մարզիկների նշանակալի նվաճումները, ինչպես նաև անդրադարձել հաջորդ տարվա ընթացքում սպորտի զարգացմանը միտված պետական միջոցառումներին, մարզադպրոցների կառուցման և վերակառուցման ծրագրերին: «19 մարզաձևից Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճեցինք 307 մեդալ, վերջինը այսօր Հայկ Մարտիրոսյանը նվաճեց կայծակնային շախմատի Աշխարհի առաջնությունում՝ արժանանալով բրոնզե մեդալի: Այսպիսով, ստացանք 104 ոսկե, 70 արծաթե և 133 բրոնզե մեդալ: Համեմատության համար նշենք, որ անցած տարի նվաճած մեդալների քանակը 199 է, իսկ մեր լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին՝ 222 մեդալ»,- ասել է Կարեն Գիլոյանը:

10 լավագույն մարզիկներին պարգևները հանձնել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:

2022 թվականին Հանրապետության 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել Արթուր Ալեքսանյանը (ըմբշամարտ, աշխարհի առաջնության չեմպիոն), Մալխաս Ամոյանը (ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ), Հովհաննես Բաչկովը (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն), Սամվել Գասպարյանը (ծանրամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն), Արթուր Դավթյանը (սպորտային մարմնամարզություն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն), Վարազդատ Լալայանը (ծանրամարտ, աշխարհի առաջնություն 3-րդ տեղ, Եվրոպայի փոխչեմպիոն), Արսեն Հարությունյանը (ըմբշամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն), Անի Հովսեփյանը (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն), Հարություն Մերդինյանը (սպորտային մարմնամարզություն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն) և Լիլիթ Մկրտչյանը (հրաձգություն, Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ): Հանրապետության նախագահը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Արթուր Դավթյանին պարգևատրել է Առաջին աստիճանի մեդալով:
 

Դիտումների քանակ292
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում 21:4111 Հլս, 2026
  • Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ 21:1911 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր շուկաներում ծիրանը ոչ թե մասսայական, այլ ունիկալ պրոդուկտ. իրացման տարբերակներ 21:0011 Հլս, 2026
  • «Ռուբեն Շահվերդյան. Նախշապատումներ». ցուցահանդես՝ ՀԱՊ-ում 20:5811 Հլս, 2026
  • Մերձբալթյան երկրները պնդում են, որ իրենց օդային տարածքը չեն տրամադրել Ռուսաստանի վրա հարձակվելու համար 20:5211 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 20:4411 Հլս, 2026
  • Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ժամանել է Կիև 20:3511 Հլս, 2026
  • Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել 20:2611 Հլս, 2026
  • Ռուբիոն իր ձեռքում է կենտրոնացրել Վենեսուելայի վրա ազդեցության լծակները. NYT 20:1411 Հլս, 2026
  • Երասխ գյուղի մոտակայքում կցորդով բեռնատար է այրվել․ ՓԾ 20:0211 Հլս, 2026
  • 5 մեդալ՝ «Սիրիուս» կենսաբանության բաց օլիմպիադայից 19:5311 Հլս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերային հարձակումներ են իրականացրել 19:3711 Հլս, 2026
  • Սպառողը մեկ հպումով կարգելափակի առցանց ֆինանսական գործառնությունները. «Ստոպ» գործիքը հասանելի է 19:2211 Հլս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարները Վարդենիսում 19:0111 Հլս, 2026
  • Կուբայում հինգ օրվա ընթացքում երկրորդ անգամ էլեկտրաէներգիայի անջատումներ են 18:4211 Հլս, 2026
  • Լիբանանցիներն իրենց ներդրումն են ունենում հայկական մշակույթի տարածման մեջ 18:2311 Հլս, 2026
  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին 17:5811 Հլս, 2026
  • Իրանի արտգործնախարարը ժամանել է Օման 17:3111 Հլս, 2026
  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3 17:1211 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Բանկերը պարտավոր են տրամադրել առցանց գործարքը արգելափակող առնվազն երեք տարբերակ. ԿԲ 17:0011 Հլս, 2026
  • Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում 16:4611 Հլս, 2026
  • Պատրաստ ենք ամբողջությամբ ոչնչացնել Իրանի տարածքները. Թրամփ 16:2911 Հլս, 2026
  • Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել 16:2311 Հլս, 2026
  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2 16:1011 Հլս, 2026
  • Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ ՃՈ անունից 15:5411 Հլս, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները. խորհրդատվական տեսանյութ 15:3911 Հլս, 2026
  • ՋիՎան մարդանման ռոբոտը՝ Ինժեներական քաղաքում. ինչ է կարողանում անել, ինչ խնդիր է լուծում 15:2611 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ 15:0411 Հլս, 2026
  • Ակնաշենի համայնքային տանը երիտասարդները սովորում են լինել ինքնուրույն, կայացնել որոշումներ 14:4711 Հլս, 2026
  • Հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 14:2611 Հլս, 2026
  • Ֆրանսիայում հունիսի 19-ից ի վեր ջրային տարածքներում 131 մարդ է խեղդվել. BFMTV 14:0711 Հլս, 2026
  • Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում. Reuters 13:3411 Հլս, 2026
  • Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն 13:2111 Հլս, 2026
  • ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով 13:0211 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Խելացի արտադրություն՝ Ինժեներական քաղաքում. G1 մարդանման ռոբոտի հնարավորությունները 13:0011 Հլս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ 12:4811 Հլս, 2026
  • Վաշինգտոնն Իրանին վերջնագիր է ներկայացրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Axios 12:2611 Հլս, 2026
  • Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար 12:1311 Հլս, 2026
  • Վաշինգտոնը հայտարարել է, որ Իրանի հետ գործարք չի լինի առանց ԱՄՆ-ին հարստացված ուրանի ամբողջ ծավալի փոխանցման. CNN 12:1211 Հլս, 2026
  • Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան 12:0011 Հլս, 2026
  • Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով 11:5411 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում 11:5211 Հլս, 2026
  • ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը 11:4211 Հլս, 2026
  • «Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյանը տեսանյութ է հրապարակել 11:2411 Հլս, 2026
  • Թրամփը սպառնացել է Իրանի ուղղությամբ հազարավոր հրթիռներ արձակել իր դեմ մահափորձի դեպքում. BBC 11:1811 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:0911 Հլս, 2026
  • Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին 10:3811 Հլս, 2026
  • Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում 10:3011 Հլս, 2026
  • Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ 10:0411 Հլս, 2026
  • Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան 09:3911 Հլս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ 09:2511 Հլս, 2026
  • Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի 09:1211 Հլս, 2026
  • Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:5411 Հլս, 2026
  • Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից 08:3811 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1611 Հլս, 2026
  • Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները 01:1211 Հլս, 2026
  • Կոնգրեսն ու Սպիտակ տունը համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցում 00:3911 Հլս, 2026
  • Համաձայնել ենք շարունակել բանակցություններն Իրանի հետ, բայց հրադադարն այլևս չի գործում. Թրամփ 00:2011 Հլս, 2026
  • Հայաստանը հավատարիմ է խաղաղության քաղաքականությանը և կարևորում է կրթության դերը այդ համատեքստում․ Անդրեասյան 00:0311 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Վիետնամ օդային հաղորդակցության զարգացման հնարավորությունները 23:5410 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ․ վերահաստատվել է համագործակցության խորացման պատրաստակամությունը 23:3910 Հլս, 2026
  • Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ Ազիզյան 23:3210 Հլս, 2026
  • «Պոկել էր դեմքի հյուսվածքներն ու ոսկորները վնասել». որն է վայրի կենդանիների` գյուղեր մտնելու պատճառը 23:1310 Հլս, 2026
  • Զելենսկին ստեղծել է Ռուսաստանի դեմ հեռահար ազդեցության հատուկ հրամանատարություն 22:5810 Հլս, 2026
  • COP 17. Շիրակը բացահայտում է կենսաբազմազանությունը 22:5110 Հլս, 2026
  • «Արարատբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 247 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:3610 Հլս, 2026
  • Համայնքների միավորումը հնարավորություն կտա մեծացնել համայնքների կարողությունները. ՏԿԵ փոխնախարար 22:2110 Հլս, 2026
  • Երևանում պետության ներդրումով ճանապարհների հիմնանորոգումը սկսվում է. Գյումրիում ևս ցանկ է ճշգրտվում 22:0610 Հլս, 2026
  • Հարցազրույց Արամ Սարգսյանի հետ 21:5210 Հլս, 2026
  • Ամփոփվել է «Գաղափարից մինչև պետական փորձարկում» ռազմարդյունաբերական դրամաշնորհային մրցույթը 21:4810 Հլս, 2026
  • Ժողովրդական երգը շարունակում է հնչել նոր սերնդի կատարմամբ 21:3310 Հլս, 2026
  • Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը 21:1810 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Գազի համաշխարհային շուկայում ճգնաժամ է. որքանո՞վ է խոցելի Հայաստանը | 10.07.2026 21:0010 Հլս, 2026
  • Յուլիս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5610 Հլս, 2026
  • Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից 20:5110 Հլս, 2026
  • Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք 20:4610 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում 20:4110 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 10. 2026 20:3610 Հլս, 2026
  • Վարդավառն ու հանգիստը բնությունում 20:3010 Հլս, 2026
  • Չինաստանը Ռուսաստանին մատակարարում է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ. ԶԼՄ-ներ 20:3010 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.07.2026 20:2310 Հլս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցում Դավթաշեն վարչական շրջանում, Զովունի բնակավայրում՝ հուլիսի 14-ին և 15-ին 20:2010 Հլս, 2026
  • Իսրայելը շուտով Բեյրութին կհանձնի հարավային Լիբանանում ստեղծած «անվտանգության գոտու» մի մասը. CNN 20:1810 Հլս, 2026
  • ՀՀ Կառավարությունը կրթությունը հռչակել է «ռազմավարությունների ռազմավարություն». ԿԳՄՍ նախարարը՝ Փարիզում 20:1310 Հլս, 2026
  • Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները. Թրամփ 20:0710 Հլս, 2026
  • ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով 20:0210 Հլս, 2026
  • Հրաժարվել եմ ԱԺ պատգամավորի մանդատից և շարունակում եմ աշխատանքը որպես Լոռու մարզպետ. Արեն Մկրտչյան 19:5710 Հլս, 2026
  • Տոկաևը Թրամփին հրավիրել է Ղազախստան 19:5210 Հլս, 2026
  • 7-8 հոգի «Ուժեղ Հայաստանից» կգնա ՔՊ. քաղաքագետները՝ նոր ձևավորվող ԱԺ-ի, 105 թեկնածուի բացարկի մասին 19:4610 Հլս, 2026
  • Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ժամանակ քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ 19:4010 Հլս, 2026
  • Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը 19:3910 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը և Մոհամմադ ալ Քասիմը քննարկել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները 19:3510 Հլս, 2026
  • Ուկրաինայի քաղաքացիական բնակչության կորուստները գագաթնակետին են հասել մայիս և հունիս ամիսներին. Դիկառլո 19:2710 Հլս, 2026
  • Թուրքիան վաճառում է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը 19:1910 Հլս, 2026
  • Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին 19:1110 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները 19:0610 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | 105 ինքնաբացարկ՝ «Ուժեղ Հայաստան»-ում. փորձագետները տարբեր վարկածներ են առաջ քաշում 19:0010 Հլս, 2026
  • Գազի համաշխարհային պահանջարկը կկրճատվի. զեկույց 18:5710 Հլս, 2026
  • Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան 18:4910 Հլս, 2026
  • Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը 18:3810 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015