• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առկա դինամիկան. Մեծ բանավեճ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առկա դինամիկան.... 22:34
Այլ հայացք 102-րդ ռազմաբազայի խնդրին Այլ հայացք 102-րդ ռազմաբազայի խնդրին 15:32
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում Tour of Armenia-ի եզրափակիչ՝... 13:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Տնտեսություն 22:1318 Դեկ, 2022

ՀՀ քաղաքացիներին՝ միայն ազգային արժույթով հիպոտեկային վարկ. նախագծի համահեղինակի մտահոգությունները

Հիպոտեկային վարկերը՝ միայն դրամով. Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի և իր գործընկերների հեղինակած օրենքի նախագիծն է: Առաջարկվում է այսուհետ Հայաստանի քաղաքացիներին բնակարանային հիպոտեկային վարկերը տրամադրել ազգային արժույթով, իսկ ոչ ռեզիդենտները կարող են նաև արտարժույթով ստանալ: Հայաստանի տնտեսության կարևոր խնդիրներից մեկը հենց դոլարիզացիան է՝ նշում է պատգամավորը:

Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Դրա հիմնական պատճառներից մեկն էլ հենց հատկապես հիպոտեկային վարկերն են, եթե մասնաբաժնով նայենք, ապա սպառողական վարկերի մեջ այսպես կոչված արտարժույթով վարկերի ծավալը ընդամենը՝ 14.4 տոկոս է, գյուղատնտեսական վարկերի մեջ ավելի քիչ՝ 11.5 տոկոս, այնինչ հիպոտեկային վարկերի մեջ այդ մասնաբաժինը հասնում է 23.6 տոկոսի, այսինքն՝ գրեթե ¼-րդը էս պարագայում հիպոտեկային վարկերի արտարժույթով են արտահայտված, որի բացարձակ մեծամասնությունը, հասկանալի է, հենց դոլարով վարկերն են: Հետևաբար, երբ որ մենք խոսում ենք դոլարիզացիայի մասին և դրա մարտահրավերների մասին, ապա պետք է ակնհայտորեն ընդունել, որ սա այդ տրամաբանության մեջ շատ կարևոր քայլ է:

Նախագիծը հիմա շրջանառելու պատճառն այն է, որ այս շրջանում դրամի որոշակի արժևորումը դոլարի նկատմամբ կարող է մարդկանց շահագրգռել դոլարային հիպոտեկ վերցնել, նշում է Պապոյանը:

Գևորգ Պապոյան - Կարող ենք մենք ունենալ մի էնպիսի իրավիճակ, որ ընդամենը 2 տոկոսային կետ մարդը շահելու համար, պարզվի, որ ապագայում ինքը՝ 20, 30 տոկոսով, 15 տոկոսով տուժի, որովհետև Հայաստանում փոխարժեքը ազատ լողացող է:

Չնայած ԱԺ պատգամավորների անհանգստությանն ու օրենսդրական փոփոխության նախաձեռնությանը, արտարժութային հիպոտեկային վարկերը վերջին տարիներին մեծ դինամիկա չեն արձանագրում: Մասնագետների խոսքով՝ դրամային հիպոտեկային վարկերն անհամեմատ ավելի մեծ տեմպով են աճում:

Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Հոկտեմբեր ամսվա կտրվածքով հիպոտեկային վարկերը արտարժույթով արտահայտված ավելացել է ընդամենը 7 մլրդ դրամով, 19 թվականին 120 մլրդ էր բանկերի կողմից տրամադրված, այս տարվա հոկտեմբերի տվյալներով՝ 127 մլրդ, նույն ժամանակահատվածում դրամով տրամադրված հիպոտեկային վարկերն ավելացել են 3 անգամ՝ 210 մլրդ դրամից հասնելով 670 մլրդ-ի, այսինքն՝ խնդիրը էդ աստիճան սրությամբ դրված չէ:

Հայաստանի կենտրոնական բանկում ծանոթ են նախագծին և դրական կարծիք ունեն: Ըստ խորհրդի անդամ Լևոն Սահակյանի՝ նախագծի նպատակը ռիսկերը զսպելն է:

Լևոն Սահակյան (ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ) - ԿԲ-ն վարում է արտարժույթի լողացող քաղաքականություն, և, ինչպես տեսնում եք, հնարավոր է ժամանակի որոշակի ժամանակահատվածում սպառողները տեսնեն համեմատաբար կայուն արտարժույթի փոխարժեք, և նման իրավիճակները կարող են հանգեցնել, որ նրանք թերագնահատեն արտարժութային ռիսկը, հետևաբար կարծում ենք, որ հիպոտեկային կրեդիտավորման պարագայում առավել ճիշտ է անձնական ֆինանսները կառավարելու տեսանկյունից նույնպես, որպեսզի վարկի արժույթը լինի այն արժույթը, որով որ ստանում ենք նրանք իրենց հիմնական եկամուտները:

Բանկերի հետ գլխավոր դրամատունը նախագիծը քննարկել է, հաշվի են առել նրանց կարծիքը:

Լևոն Սահակյան - Այս առումով կարող ենք ամրագրել զուտ այն, որ այս հարցը առաջնահերթություններում չէ համակարգի:

Ըստ Արմեն Քթոյանի՝ կարևոր է հասկանալ՝ այս նախագիծն ավելի շատ կվնասի՞, թե՞ օգուտ կտա: Շեշտում է՝ արտարժութային ռիսկերից տուժում է կա՛մ Հայաստանի քաղաքացին, կա՛մ հայաստանյան բանկը, և այդ ռիսկը մնում է երկրի ներսում:

Արմեն Քթոյան - Հիմա, եթե իրական իրավիճակին ենք նայում, որը կա հիպոտեկային շուկայում, ապա ես ավելի հակված եմ, որ էս նախագծի ազդեցությունը այն աստիճան շոշափելի, զգալի չի լինի, ինչը կարող էր լինել, եթե մենք ֆինանսական համակարգի կայունության ասպեկտն ենք դիտարկում: Չնայած նախագծի հիմնավորումների մեջ ներկայացվում է, որ տեմպերը գնալով ավելանում են արտարժութային հիպոտեկային ծավալի, բայց բացարձակ ծավալով դրանց մասնաբաժինն ընդհանուրի մեջ էապես նվազում է: Եթե մենք հետ գնանք, ասենք՝ 7 տարի առաջ, էնտեղ հիպոտեկային վարկերի պորտֆելում արտարժութային վարկերը շատ ավելի են:

Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է տարբեր երկրների փորձը՝ Հունգարիա, Վրաստան, Ռուսաստան:

Գևորգ Պապոյանի խոսքով՝ այլ երկրներում խնդիրն առաջանալուց հետո են նման նախագիծ շրջանառել, մեր երկրում փորձում են կանխարգելիչ գործողություն իրականացնել, հատկապես որ վերջին ամիսներին հայաստանյան բանկերում մեծ չափով արտարժույթ կա, և բանկերը դա պետք է ինչ-որ տեղ իրացնեն:

Ըստ պատգամավորի ներկայացրած տվյալի՝ Հայաստանում արտարժութային հիպոտեկային վարկի մոտ 8 հազար պայմանագիր կա: Կառուցապատողները, որոնք հիմնականում անշարժ գույքի քառակուսի մետրի գինը դոլարով են ներկայացնում, իրենց գումարը, միևնույն է՝ դրամով են ստանում՝ նշում է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահը:

Գուրգեն Գրիգորյան («Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ) - Այսինքն՝ այն, որ շրջանառվում է նախագիծ արտարժութային վարկերի տրամադրումը սահմանափակելու և միայն ՀՀ դրամով իրականացնելու մասին, դա կառուցապատողի տեսանկյունից, ըստ էության, էական դեր չունի, ինչի՞, որովհետև, միևնույն է, եթե նույնիսկ առևտրային բանկը գնորդին, ում տրամադրում է վարկ, վարկը տրամադրում է արտարժույթով՝ եվրոյով կամ դոլարով, միևնույն է, դա կոնվերտացիա է լինում և հատուկ հաշվի վրա է մուտքագրվում և սառեցվում է հատուկ հաշվի վրա ՀՀ դրամով:

Գևորգ Պապոյանի խոսքով՝ միայն հիպոտեկային վարկերի մասով են փոփոխություն իրականացնում, քանի որ ի տարբերություն կարճաժամկետ այլ վարկատեսակների՝ այն հիմնականում 10-20 տարով են քաղաքացիները վերցնում:

Եթե ամեն ինչ հարթ ընթանա, ըստ նախագծի համահեղինակի, փոփոխությունը կարող է ուժի մեջ մտնել հաջորդ տարվա մարտից ու կտարածվի դրանից հետո կնքված պայմանագրերի վրա:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

Դիտումների քանակ162
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները նոր որակի, նոր բովանդակության են. Սոնա Ղազարյան 13:2614 Սեպ, 2026
  • Գեղարքունիքի քրեական ոստիկանները Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել 13:1914 Սեպ, 2026
  • ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է 13:1214 Սեպ, 2026
  • Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին 13:0714 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Իմ դիրքորոշումը հստակ է. ԱԺ նախագահը՝ Հաջիևի հայտարարությունների մասին | 14.09.2026 13:0014 Սեպ, 2026
  • Խորհրդարանը քննարկում է նոր՝ Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ ստեղծելու մասին նախագիծը 12:5714 Սեպ, 2026
  • Եթե շարունակվի անարդար վերաբերմունքը ձեր հանդեպ, դիմեք «Այլևս չենք հանդուրժում» շարժման կենտրոն. Աննա Հակոբյանը նշել է հեռախոսահամարները 12:4914 Սեպ, 2026
  • Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ. Սոնա Ղազարյանը՝ Հաջիևի ասածների մասին 12:4314 Սեպ, 2026
  • Կանադան մտադիր է միանալ Ուկրաինային տրամադրվող ԵՄ վարկին. Financial Times 12:3014 Սեպ, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը 12:2414 Սեպ, 2026
  • Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով 12:1514 Սեպ, 2026
  • Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:0714 Սեպ, 2026
  • Աշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների իրականացման ընթացքը 12:0114 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0014 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5314 Սեպ, 2026
  • Ինդոնեզիայում որոնում են նավի խորտակումից հետո անհետ կորած 129 մարդու 11:4814 Սեպ, 2026
  • Ազգային ժողովը քննարկում է Կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության մասին նախագիծը 11:3714 Սեպ, 2026
  • Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրը 11:3214 Սեպ, 2026
  • Վերոնշյալ հայտարարությունները անհիմն են. Ռուբինյանը՝ Հաջիևի ասածների մասին 11:2814 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանն ընդդիմադիր կին պատգամավորներին հորդորեց ընդունել Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ նախագիծը խմբակցություններում քննարկելու առաջարկը 11:1514 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է զորամաս, հետևել զինվորների նախաճաշի պատրաստման գործընթացին 11:0714 Սեպ, 2026
  • Դատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը 10:5114 Սեպ, 2026
  • ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022-ի սեպտեմբերին ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը 10:2814 Սեպ, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգի կենդանի կատարմամբ 10:2114 Սեպ, 2026
  • ՀՀ-ում օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 2-4 աստիճանով․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 10:1214 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | Բնակարանների պահանջարկը կմնա մեծ. ՀՀ-ում անշարժ գույք են գնում նաև արտերկրից 10:0014 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0014 Սեպ, 2026
  • Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ 09:5314 Սեպ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 09:3714 Սեպ, 2026
  • Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 09:1914 Սեպ, 2026
  • Էմին Օհանյանը՝ «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող 09:1314 Սեպ, 2026
  • Ստուգայցով եղա ՊՆ զորամասերից մեկում․ Սուրեն Պապիկյան 08:5014 Սեպ, 2026
  • Անակնկալ այցով մեկնում ենք հանրապետության հեռավոր զորամասերից մեկը․ Պապիկյան 08:2114 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0414 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական միջոցառումներ 23:1913 Սեպ, 2026
  • Հրդեհ Էջմիածնում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից բնակարաններ 23:0313 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի հաղթողի կոչմանն արժանացած Սիմոնե Ռականին մրցանակը հանձնել է վարչապետը 22:5213 Սեպ, 2026
  • Չի կարողանում իր տարածքը պաշտպանել, ուր մնաց՝ մեզ Թուրքիայից պաշտպանի. փորձագետը՝ ռազմաբազայի մասին 22:4913 Սեպ, 2026
  • Վարչապետի տիկնոջ սկսած արշավը դարձել է ընտանեկան բռնության դեմ օրենսդրական փաթեթի հիմք 22:4413 Սեպ, 2026
  • Ամփոփվեց Tour of Armenia մրցաշարը. այն կլինի շարունակական. վարչապետ 22:3013 Սեպ, 2026
  • Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհից հեռացրել են տապալված ծառը՝ վերականգնելով երթևեկությունը 22:2213 Սեպ, 2026
  • Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առկա դինամիկան. Մեծ բանավեճ 21:5913 Սեպ, 2026
  • Անշարժ գույքի շուկայում գործարքների և գների աճը տրամաբանված է, ըստ մասնագետների, միտումը կպահպանվի 21:4213 Սեպ, 2026
  • Լուրեր | ՀՀ-ում ռուսական ռազմաբազան խոտանված մեքենայի նման ընդամենը տեղ է զբաղեցնում. փորձագետ 21:0013 Սեպ, 2026
  • Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան 20:3013 Սեպ, 2026
  • «Սարոյանը սիրում էր Հայաստանը, սիրում էր հայ լինելը» | Հարցազրույց Սքոթ Սեդրակյանի հետ 20:0313 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 13.09.2026 19:2313 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հետևողական հսկողական միջոցառումները անտառների պահպանության ուղղությամբ 18:5113 Սեպ, 2026
  • Tour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆ 18:3513 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Tour of Armenia հեծանվավազքի մրցանակաբաշխությանը 17:3913 Սեպ, 2026
  • Նոր խթան Հայաստանի հեծանվային սպորտին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:1613 Սեպ, 2026
  • Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին 16:5713 Սեպ, 2026
  • Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը 15:1713 Սեպ, 2026
  • Հանրապետությունում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է․ եղանակը Հայաստանում 14:1913 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի երևանյան փուլի առաջին շրջանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 13:5013 Սեպ, 2026
  • Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում 13:3413 Սեպ, 2026
  • #DipTalk դեսպանների հետ. նոր դեսպանությունների հիմնում 13:1913 Սեպ, 2026
  • Ղազար Միրզոյանի տիեզերական ճամփորդությունը 13:1613 Սեպ, 2026
  • Մեր ժամանակների հերոսը․ Հասմիկ Մովսիսյան 13:1413 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում 13:1013 Սեպ, 2026
  • Վարչապետը Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցել է պատարագի 13:0413 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շարք Իջևանում և Հայաստանի այլ քաղաքներում 12:2413 Սեպ, 2026
  • «Ֆլեշ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 294 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 12:1513 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Լոռու մարզում 11:2913 Սեպ, 2026
  • Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ 11:2613 Սեպ, 2026
  • Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը 10:2613 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0913 Սեպ, 2026
  • Նոր մասնագիտությունների առաջին շրջանավարտները 00:5713 Սեպ, 2026
  • Արմեն Սարգսյանի «Բացակայություններ»-ը՝ ընթերցողի սեղանին 00:4213 Սեպ, 2026
  • Պատրաստ ենք գործակցել BRICS-ի պետությունների հետ՝ հանուն տարածաշրջանային խաղաղության. Սի Ծինփին 00:2713 Սեպ, 2026
  • Ֆրանսիս Վեբեր՝ աշխարհահռչակ ֆիլմերի հայ սցենարիստը 00:1013 Սեպ, 2026
  • Գյումրիում հարևանների միջև ծեծկռտուքի հետևանքով 26-ամյա երիտասարդ է մահացել 23:4512 Սեպ, 2026
  • Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կմ. հայտնի են Tour of Armenia-ի երրորդ մրցափուլի հաղթողները 23:2312 Սեպ, 2026
  • Բարձր վարձատրվող հեշտ աշխատանք են առաջարկում և գումար հափշտակում. 15 տուժող դիմել է իրավապահներին 22:5512 Սեպ, 2026
  • Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գերմանիայում ՀՀ դեսպանություն 22:1212 Սեպ, 2026
  • Խնդիրներ հանրակրթության ոլորտում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5012 Սեպ, 2026
  • ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով 21:2112 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայության ղեկավարությունն աշխատանքային այցով Տավուշում էր 21:0612 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ գործարարի դիմումով գործ՝ Օզի դեմ. ԱՄՆ պաշտոնյան հայտնի է հակահայ պնդումներով 21:0012 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 20:5812 Սեպ, 2026
  • Առաջին օգնություն. գիտելիք, որը կարող է կյանք փրկել 20:5212 Սեպ, 2026
  • Օմանում տեղի կունենա Իրանի և տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը 20:4712 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:3612 Սեպ, 2026
  • Կհայտարարվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին 20:2212 Սեպ, 2026
  • Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանները՝ տավուշցի երեխաներին հյուր 20:0812 Սեպ, 2026
  • Իրաքը հետաքննում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը 19:5512 Սեպ, 2026
  • Պեղումներ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցում. տնտեսական նշանակության հորեր ու թոնիր են հայտնաբերել 19:3812 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 19:2312 Սեպ, 2026
  • Թեհրանը չի խոնարհվելու. Փեզեշքիան 19:1112 Սեպ, 2026
  • ՌԴ ներկայացուցիչը կմասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. Reuters 18:4912 Սեպ, 2026
  • ՔՊ քաղաքական ժողովից հետո. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2812 Սեպ, 2026
  • ՌԴ-ի դեմ «դժոխային» պատժամիջոցները քվեարկության կդրվեն հաջորդ շաբաթ 18:1612 Սեպ, 2026
  • Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին 17:5912 Սեպ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:4112 Սեպ, 2026
  • 300 երիտասարդ միացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին՝ մասնակցելու COP17-ի աշխատանքներին 17:3612 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ 17:1412 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Արևելք-Արևմուտք նավթամուղը՝ ԱԹՍ-ների թիրախում. Սաուդյան Արաբիան չի պատասխանի 17:0012 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 16:4612 Սեպ, 2026
  • Բուլղարիայի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել 16:1812 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 15:5912 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015