• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 30.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 30.03.2026 20:21
2026-ի ընտրությունների հնարավոր սցենարները | Աննա Դանիելյանի հարցազրույցը Ստյոպա Սաֆարյանի հետ 2026-ի ընտրությունների հնարավոր սցենարները... 19:40
Թրամփը չի բացառել իրանական Խարգ կղզու գրավումը. «Հարևաններ» Թրամփը չի բացառել իրանական... 19:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 23:0004 Դեկ, 2022

«Գլուխը դնում ենք սեղանին ու քնում». մանկապարտեզներում հերթ չէր լինի, եթե առնվազն 87-ը չփակվեին

Երևանում գործում է 162 մանկապարտեզ: Նախակրթական այս հաստատություններ ընդհանուր առմամբ հաճախում է մոտ 25 հազար երեխա: Եվս 9 հազարը սպասում են մանկապարտեզ ընդունվելու իր հերթին: Ստացվում է՝ յուրաքանչյուր մանկապարտեզ միջինը ունի 155 սան, ու այս հերթը կարող էր չառաջանալ, եթե լիներ ևս 58 մանկապարտեզ:

Նախորդ տասնամյակներում թե քանի մանկապարտեզ է փակվել ու մասնավորեցվել՝ պետական մարմինները չեն հաշվառել: Այնպես որ, ամփոփ տվյալներ էլ չկան:

«Հետք» պարբերականը հետաքննության միջոցով պարզել էր լուծարված 87 մանկապարտեզի մասին: Ազատված տարածքները հաճախ փոխանցվել են ժամանակի այս կամ այն պաշտոնյային ու նրանց փոխկապակցված անձանց:

Ռինա Ավետիսյան (Երևանի համար 13 մանկապարտեզի տնօրեն) - Եվ հերթն էլ բավականին շատ է եղել միշտ: Սպասող ծնողները եղել են և կան:

Երևանի համար 13 մանկապարտեզը տիպային չէ: Գտնվում է բնակելի շենքի առաջին ու երկրորդ հարկերում: Այստեղ 107 երեխա է հաճախում: 13-ը հերթագրված են: Օրվա մեծ մասը երեխաներն անցկացնում են նեղլիկ միջանցքներով ու փոքր խմբասենյակներով տարածքում՝ առանց ազատ տեղաշարժվելու ու սոցիալական հեռավորություն ունենալու, շատերն էլ՝ առանց քնելու հնարավորության, որովհետև խմբասենյակում մահճակալների տեղ չկա: Մինչդեռ հաճախ քնելու կարիքը նրանք զգում են, ու ինչպես պատմեցին՝ սեղանին հենված են քնում:

Ռինա Ավետիսյան - Տարածքները իհարկե փոքր են, առողջապահության նախարարության պահանջներին գուցե չենք բավարարում, բայց կրթական աշխատանքները կարողանում ենք իրականացնել:

Ընդհանուր առմամբ 12 քմ պիտի յուրաքանչյուր երեխա ունենա, բայց խմբասենյակում 4 քմ: Ձեզ մոտ իրավիճակը ինչպիսի՞ն է:

Մեզ մոտ իրավիճակը մի քիչ այլ է, քանի որ նշեցի՝ մանկապարտեզը հարմարեցված է, և մենք հենց հարմարեցնում ենք մեր աշխատանքները մեր մանկապարտեզի պայմաններին: 

Ծնողներին նախապես զգուշացնում են՝ երեխան միջին ու ավագ խմբերում չի քնելու: Ոմանք դրանից նույնիսկ գոհ են լինում, ոմանք էլ քնելու ժամին նրան տուն են տանում:

Երեխա - Հա, քնում ենք, բայց ես չեմ քնում, որովհետև իմ մաման բերում ա: Ում մաման բերում ա, ինքը չի քնում:

- Տանում ա՝ այսինքն: 

- Հա՛, ես չեմ դնում սեղանին գլուխը: Ես չեմ քնում այստեղ, ես քնում եմ տանը:

Տնօրենն ասաց՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ որոշ ծնողներ դժգոհել են այս իրավիճակից: Հիմա ելքեր են փնտրում՝ վերադասավորվող մահճակալներ կամ ներքնակներ ունենալու:

Ռինա Ավետիսյան - Քնի պրոցեսը շատ կարևոր է, և շատ կարևորում ենք նրանց և նյարդային համակարգի ու ընդհանրապես հոգեվիճակի ճիշտ զարգացման համար:

Թեպետ մանկապարտեզ ընդունվելու հերթին սպասող երեխաներ մշտապես են եղել ու անգամ թերբեռնված հաստատություններ լինելու դեպքում կարելի էր վերաբաշխում անել, ժամանակի իշխանությունները նախընտրել են լուծարել նախակրթական բազմաթիվ հաստատություններ՝ ընդհուպ մինչև 2012 թվականը:

Փակված մանկապարտեզներից առնվազն 14-ը եղել են Կենտրոն վարչական շրջանում, 12-ը՝ Արաբկիրում: Մեր այցելած հաստատությունը երկու վարչական շրջանների սահմանային հատվածում է:

Արմինե Մանուկյան (Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար) - Քնելու խնդիրը այսօր շատ արդիական է՝ ելնելով նաև ընդհանուր սթրեսածին իրավիճակից: Քունը երեխայի համար խիստ կարևոր և անհրաժեշտ գործընթաց է, չկա որևէ այլ բան, քան քունը, որը վերականգնում է երեխայի էներգիան, որը նա կորցնում է օրվա ընթացքում:

Մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկայի ամբիոնի ղեկավարի դիտարկմամբ՝ նեղվածք մանկապարտեզներում երեխայի համար անձնական տարածք չապահովելը նույնպես խնդիրներ է առաջ բերում:

Արմինե Մանուկյան - Մենք ձևավորում ենք մի մարդ, որը հետագայում ունենում է ինքնագնահատականի խնդիր, ունենում է սոցիալականացման և այդ սոցիալականացման գործընթացում՝ ինքնադրսևորման խնդիր, ինքնիրացման խնդիր, որովհետև անձնական տարածքում մարդը ավելի եսակենտրոն է, ինքն իր վրա, բայց եթե նա չունի այդ անձնական տարածքը, նա ավելի հակված է իրեն ճանաչելու, իրեն հոգեբանորեն հասկանալու կողքինների վերաբերմունքից: 

Եթե տարածքը փոքր է, երեխաները՝ շատ, դաստիարակի ուշադրությունն էլ, Արմինե Մանուկյանի խոսքով, չի կենտրոնանում բովանդակության վրա:

Արմինե Մանուկյան -  Դաստիարակը ընդամենը այդ տարածքում փորձում է այնպիսի վերադասավորումներ անել կամ երեխաներին այնպես նստեցնել, պառկեցնել, կանգնեցնել, որպեսզի մեկը մյուսին չխանգարի, մեկը մյուսի անձնական տարածք չմտնի: Սա պահանջում է որոշակի ժամանակ և, ինչու չէ, նաև նյարդեր, հետևաբար արդեն դաստիարակը չի կարողանում լիարժեք կենտրոնանալ այն խնդիրների վրա, որոնք որ դրված են դաստիարակի առաջ լուծելու, իսկ դրանք են, իհարկե, նախադպրոցական երեխաների ոլորտային զարգացումը, այսինքն՝ իմացական զարգացումը, նրանց հուզական ոլորտի զարգացումը, խոսքի զարգացումը և այլն, և այլն: 

Մանկավարժական համալսարանի մասնագետը դրական կողմ էլ է նշում՝ փոքր տարածքում շատ երեխաներ լինելու պարագայում նրանք ավելի շփվող են լինում, հաղորդակցական կարողությունները ավելի հեշտ են զարգանում:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը վստահեցնում է՝ մանկապարտեզում քնելու հնարավորություն չունեցող երեխաները մեծ թիվ չեն կազմում, այդ պատճառով էլ նման վիճակագրություն չունեն:

Մարգարիտ Խաչատրյան (Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ) - Հենց հիմա էդ փուլում ենք, մի քանի մանկապարտեզների պարագայում լուծումներ ենք փնտրում՝ անշուշտ կարևորելով նաև երեխաների քնի ռեժիմը: Բայց, ցավոք, այո՛, ունենք այդպիսի մանկապարտեզներ, որտեղ որոշակի տարիքային խմբի երեխաներ չեն քնում:

Երևանում նոր մանկապարտեզների կառուցում առայժմ ծրագրված չէ: Այստեղ առաջնահերթությունը տրվում է գործող մանկապարտեզները հիմնանորոգելուն: Այդ աշխատանքները մեծ թափով իրականացվում են 23 նախակրթարանում: Դրանց մեծ մասը կվերաբացվի մյուս տարի:

Որքան կվերաբացվի, մոտավորապես նույնքան կկանգնի հիմնանորոգման, այսինքն՝ մեծ բան այս պահին չի փոխվի մոտ ապագայում արդեն:

Քաղաքապետարանը հաշվարկել է, որ 2025 թվականին Երևանում այլևս չեն լինի վերանորոգման կարիք ունեցող մանկապարտեզներ:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

Դիտումների քանակ275
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Նոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ» 11:5731 Մար, 2026
  • Ամփոփվել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասը․ ՍԱՏՄ 11:4431 Մար, 2026
  • Մեղրի քաղաքի 9-հարկանի բազմաբնակարան շենքերի տանիքները վերանորոգված են. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 11:3631 Մար, 2026
  • Գազանջատում Աղավնատուն բնակավայրում 11:3231 Մար, 2026
  • Ռուբիոն և Կոբախիձեն քննարկել են անվտանգությունը Կովկասում 11:1931 Մար, 2026
  • «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Գորայք ավտոճանապարհը բաց է 11:1131 Մար, 2026
  • Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ 10:5931 Մար, 2026
  • Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունը 10:4631 Մար, 2026
  • Շատ ցանկացա, որ գոնե մեկ անգամ քաղաքացու նամակ կարդալով՝ ուղղակի Ձեզ բավարարված զգաք․ ինչ է գրել քաղաքացին վարչապետին 10:1031 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | Մշտադիտարկում կիրականացվի՝ ընտրական քողարկված հանցագործությունները բացահայտելու համար 10:0031 Մար, 2026
  • Ժնևում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները 09:5231 Մար, 2026
  • Հայաստանն աշխարհի ամենաապահով պետություններից է․ Կատարի նորանշանակ դեսպանը՝ ՆԳ նախարարին 09:4331 Մար, 2026
  • Մի քանի ժամով կդադարեցվի Աղավնատուն բնակավայրի գազամատակարարումը 09:3631 Մար, 2026
  • Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի քրվարույթով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 09:2031 Մար, 2026
  • «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Գորայք ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 09:0631 Մար, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ 08:5831 Մար, 2026
  • Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան 08:4031 Մար, 2026
  • Մի քիչ էլ թմբուկ նվագել սովորենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:3831 Մար, 2026
  • Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է 08:2331 Մար, 2026
  • Պարույր Հովհաննիսյանը նախագահել է վարկավորման վարկանիշների վերաբերյալ հատուկ հանդիպումը․ ՀՀ-ն ընդգծել է ճշգրտության և երկարաժամկետ պլանավորման մոդելի կարևորությունը 08:1331 Մար, 2026
  • Այս պահի նամակների թիվը՝ 1272․ վարչապետը օրը սկսել է նամակների ընթերցմամբ 08:0231 Մար, 2026
  • «Աբու-Լալա Մահարի» պոեմը՝ ֆրանսերեն 01:0431 Մար, 2026
  • Դեսպան Մկրտչյանը DISQO-ի տեխնիկական տնօրենին է ներկայացրել տեխնոլոգիական ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները 00:4631 Մար, 2026
  • Ծախսերն ավելացել են, բայց ճանապարհների սպասարկումը պատշաճ իրականացվում է 00:2331 Մար, 2026
  • Ջուլհակյանը Լիտվայի Սեյմասի պատվիրակության հետ հանդիպմանը խոսել է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին 23:5630 Մար, 2026
  • Մասիսի Կայարան թաղամասի կոյուղու խնդրի լուծման մի քանի տարբերակ է քննարկվել 23:3930 Մար, 2026
  • Լուրջ բանակցություններ ենք վարում Իրանում նոր ռեժիմի հետ. Թրամփ 23:1730 Մար, 2026
  • Վարչապետի և ԱԺ նախագահի նկատմամբ բռնության փորձ անողները նույն ընդդիմադիր կուսակցության հետևորդ են 23:0030 Մար, 2026
  • Դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարան 22:4830 Մար, 2026
  • ՏՀԿ հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկվել է Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը 22:3630 Մար, 2026
  • Ընտրակաշառք, արգելված բարեգործություն. 5 անձ ձերբակալվել է 22:2730 Մար, 2026
  • Հարցազրույց Գեղամ Նազարյանի հետ 22:0430 Մար, 2026
  • Հերթական դասը Կառավարման ակադեմիայում․ Նիկոլ Փաշինյան 21:5630 Մար, 2026
  • Կլիմա, էներգետիկա և տրանսպորտ․ ՀՀ-ում ԱՄՀ պատվիրակության հետ քննարկվել են ռազմավարական ուղղությունները 21:4830 Մար, 2026
  • Մաեստրոյի խնդրանքն ու վարչապետի արձագանքը. բացվել է Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակը 21:3230 Մար, 2026
  • Թափոնների արդյունավետ կառավարումը պետության և հասարակության համատեղ պատասխանատվությունն է․ ՇՄ նախարար 21:2230 Մար, 2026
  • Լուրեր 21։00 | Հոկտեմբերի 27 տեսած երկրում որևէ բան բացառել չի կարելի. քաղաքագետ 21:0030 Մար, 2026
  • Գազի արտահոսքը հայտնաբերող ավելի ճկուն սենսորներ. գիտական նախագիծ 20:5830 Մար, 2026
  • Մարտ 30-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5130 Մար, 2026
  • Մշակույթը՝ զբոսաշրջության զարգացման կարևոր խթան 20:4830 Մար, 2026
  • ՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանն ուղղված աշխատանքները 20:4030 Մար, 2026
  • ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը 20:3730 Մար, 2026
  • Ռուս միլիարդատերը կողմ է 12-ժամյա աշխատանքային օրվան, ներառյալ շաբաթ օրերը 20:3130 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 30.03.2026 20:2130 Մար, 2026
  • Իրանի ևս մեկ հրթիռ է խոցվել Թուրքիայի օդային տարածքում 20:1530 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 30 մարտ. 2026 20:1030 Մար, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 20:0730 Մար, 2026
  • Իսպանիան փակում է երկինքն Իրանի պատերազմին մասնակցող ինքնաթիռների համար 20:0630 Մար, 2026
  • Լիտվայի Սեյմասի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 19:5930 Մար, 2026
  • Մեծ Բրիտանիան Apple-ին տուգանել է 390000 ֆունտ ստեռլինգով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խախտելու համար 19:5230 Մար, 2026
  • ԿԸՀ-ն հյուրընկալել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը 19:4530 Մար, 2026
  • ԱՄՆ առաջարկներն անիրատեսական են. Իրանի ԱԳՆ 19:3730 Մար, 2026
  • Նելլի Դավթյանը հերքում է, թե կարելի է առանց սեփականատիրոջ համաձայնության հաշվառվել նրա հասցեում 19:2830 Մար, 2026
  • Ուկրաինայի «գործընկերներ» խնդրել են չհարվածել ռուսական նավթային հատվածին. Զելենսկի 19:2030 Մար, 2026
  • Խելացի զրույց փողի մասին 19:0630 Մար, 2026
  • Լուրեր 19։00 | Ընտրակաշառք «աշխատավարձի» անվան տակ․ բացահայտվել է սխեման 19:0030 Մար, 2026
  • Վերականգնվել է շուրջ 1 մլրդ 329 մլն դրամ, վերադարձվել ապօրինի օտարված 9 հողատարածք 18:5730 Մար, 2026
  • Տավուշի 3 բնակավայրի դպրոցներում ջերմատներ են կառուցվել 18:4530 Մար, 2026
  • Պետք չէ օտար iCloud հաշիվները մուտքագրել ձեր բջջային հեռախոսներում․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է 18:3830 Մար, 2026
  • Բահրեյնի արքա Համադ բին Իսա ալ Խալիֆայի անվան մրցանակ՝ ՏՏ ոլորտում 18:3030 Մար, 2026
  • «Ֆլայուան Արմենիա» ընկերությունը 2025-ին 6 մլրդ 188 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 18:2230 Մար, 2026
  • Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) համաժողովին 18:1530 Մար, 2026
  • 100000 տոննա նավթ տեղափոխող ռուսական լցանավը ժամանել է Կուբա 18:0830 Մար, 2026
  • «Պոետի կյանքը» կանտատը՝ Ռոբերտ Ամիրխանյանի և Կամերային երգչախմբի կատարմամբ 18:0030 Մար, 2026
  • Մասիս համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Հովտաշատի հողամասի նկատմամբ 17:5330 Մար, 2026
  • Իրանում ռեժիմի փոփոխություն արդեն տեղի է ունեցել. Թրամփ 17:4830 Մար, 2026
  • Գրանցվել է 566 դեպք, որից 137-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 17:4130 Մար, 2026
  • Աշխատաժողովի շրջանակում ներկայացվել են վիզաների ազատականացման գործընթացի դինամիկան և առանցքային բարեփոխումները 17:3430 Մար, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցեր 17:2730 Մար, 2026
  • ԱԺ-ում Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանն է ներկայացվել TRIPP նախագիծը 17:1830 Մար, 2026
  • Արվեստի աշխարհում կատարվել է հերթական կողոպուտը 17:0930 Մար, 2026
  • Լուրեր 17։00 | Իրանի ԱԳ նախարարը ՀՀ կառավարությանը և ժողովրդին հայերենով շնորհակալություն է հայտնել 17:0030 Մար, 2026
  • Գողություններ մանկապարտեզներից և պարի ստուդիայից․ Ավանի և Նոր Նորքի համայնքային ոստիկանների բացահայտումները 16:5830 Մար, 2026
  • Հայտնաբերվել է 424 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 16:5030 Մար, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 16:4330 Մար, 2026
  • Ինչ է փոխվել նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգում 16:3730 Մար, 2026
  • «Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից». Ալեն Սիմոնյանը մասնակցել է մրցույթի մրցանակաբաշխության արարողությանը 16:2930 Մար, 2026
  • Հայաստանը կարևոր երկիր է Լիտվայի համար. Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ 16:1630 Մար, 2026
  • 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում 16:0830 Մար, 2026
  • Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր 16:0030 Մար, 2026
  • Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտեն տեսանյութ է հրապարակել 15:5330 Մար, 2026
  • ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել 15:4630 Մար, 2026
  • Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է երկու երկրի միջև խորացող բարեկամական հարաբերությունները 15:3830 Մար, 2026
  • Հայաստանում ատելության խոսքն ունի մտահոգիչ ծավալներ. ՄԻՊ-ը տեսակցել է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց 15:3230 Մար, 2026
  • Կանխվել է Եգիպտոսի նախագահի դեմ մահափորձը 15:2530 Մար, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 15:1730 Մար, 2026
  • ԻՀՊԿ-ն հայտարարել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ադմիրալ Ալիռեզա Թանգսիրիի մահվան մասին 15:1030 Մար, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն արժևորել է Հայաստանի և Լիտվայի միջխորհրդարանական համագործակցությունը 15:0330 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | ԱՄՆ-ն իրականում պատրաստվում է ցամաքային գործողության. Իրանի խորհրդարանի խոսնակ 15:0030 Մար, 2026
  • Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով 14:5630 Մար, 2026
  • Իրանի հետ բանակցում ենք ուղղակի և անուղղակի ձևաչափերով. Թրամփ 14:4730 Մար, 2026
  • Ինձ համար Հայաստանում աղքատության ամենամեծ ցուցիչն այն է, որ մարդիկ բավական հասանելիություն չունեն մշակութային կյանքին. վարչապետ 14:3930 Մար, 2026
  • Առաջին անգամ նորոգվում են Լուսահովիտի գյուղամիջյան ճանապարհները 14:3330 Մար, 2026
  • Դաղստանում ջրհեղեղներ են, մոտ 110000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի 14:2030 Մար, 2026
  • Բեռնատարը կողաշրջվել է Nissan-ի վրա, ապա բախվել մոտակայքում գտնվող 4 տրանսպորտային միջոցի. կա զոհ 14:0730 Մար, 2026
  • ԱԺ նախագահն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանին 13:5530 Մար, 2026
  • ԱՄԷ-ն չեղարկել է կացության թույլտվությունն Իրանի բոլոր քաղաքացիների համար. Tehran Times 13:4330 Մար, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Բելգիա միջխորհրդարանական համագործակցության և տարածաշրջանային հարցերը 13:3430 Մար, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBC 13:2330 Մար, 2026
  • Ջրային ոլորտում մասնագետների պակասից մինչև էկոկրթություն. կոմիտեի նախագահի հանդիպումը ԿԳՄՍ նախարարի հետ 13:1230 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015