• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական... 21:50
Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը 16:26
Մի քանի ՓԱՍՏ Ազգերի համագործակցության մասին Մի քանի ՓԱՍՏ Ազգերի... 13:15
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 16:3203 Դեկ, 2022

Երևանյան լիճը դատարկվել է, ու տարածքում կամուրջ է հայտնվել

Երևանյան լիճը դատարկվել է, ու մայրաքաղաքի շատ բնակիչներ զարմանալու առիթ ունեն. պարզվում է՝ լճում թաքնված կամուրջ է եղել: Փայտե այդ կառույցը ջրի տակ է եղել մոտ 60 տարի:

Գայանե Ներսիսյան (Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար) - Դե, Երևանյան լիճը 60-ական թվականներին է ստեղծվել որպես ջրամբար, դրանից առաջ՝ շատ ավելի վաղ ժամանակներում, մեզ հասած տեղեկությունների համաձայն,  էստեղ գյուղ է եղել: Ինչքան հիշում եմ՝ Հին Կողբ անվանումով: Դուք տեսնում եք, որ Երևանյան լճի միջով անցնում է Հրազդան գետը: Որպեսզի գետի մի ափից մյուսը տեղափոխվեին գյուղացիները, կառուցվել է այս կամուրջը: Հետագայում, երբ որ արդեն հունը բարձրացել է, և ջրամբար է ստեղծվել, մենք չենք տեսել: Սա եզակի ժամանակներից է, որ կարելի է տեսնել նախկին այդ փայտե կամուրջը:

Լիճը դատարկելու հիմնական պատճառը այստեղ սկսված բարեկարգման աշխատանքներն են: Աջակողմյան հատվածում՝ Իսակովի պողոտային հարող 2.8 հեկտար տարածքում, հանգստի գոտի կառուցելու ծրագրի մասին քաղաքապետարանը ավելի վաղ էր հայտարարել: Այստեղ կլինեն ճեմուղի, հեծանվուղի, մարզասարքեր ու նստարաններ: Այժմ հենապատ է կառուցվում: Բետոնը չորանալու համար հիմա ամենահարմար ժամանակն է, քանի որ ոռոգման սեզոն չէ, ու ջրամբարը կարող է և դատարկ լինել:

Գայանե Ներսիսյան - Երևան քաղաքի համար մենք համարում ենք, որ Երևանյան լիճն ունի հսկայական բնապահպանական ազդեցություն և ոչ միայն բնապահպանական. տարածքն ունի նաև ռեկրեացիոն՝ հանգստի կազմակերպման նշանակություն:

Տարածքը նաև կկանաչապատվի: Կտնկվեն լանդշաֆտին ու կլիմայական պայմաններին համապատասխան ծառեր ու թփեր: Այդ աշխատանքները կսկսվեն բարեկարգումից անմիջապես հետո:

Լիճը դատարկելու մյուս պատճառը բնապահպանական ներդրումային ծրագիրն է. Ֆրանսիայի կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանում առաջին անգամ կկառուցվի ջրի վրա լողացող արևային ֆոտովոլտային կայան: 

Նախապես ծրագրվել էր, որ կայանը կգործարկվի սեպտեմբերին: Ժամկետի փոփոխությունը, Գայանե Ներսիսյանի խոսքով, պայմանավորված է փաստաթղթային խնդիրներով:

Երևանյան լճին առնչվող բնապահպանական ծրագրերով մաքրվել է առափնյա տարածքը, շուրջ 12 հազար խմ աղբ է հեռացվել: Եվ որպեսզի պլաստիկն ու աղբը նորից չլցվեն ջրամբար, Հրազդան գետում ճաղավանդակ է դրվել:

Նախատեսվում է հաջորդ տարի ևս երկուսը տեղադրել: Փորձը ցույց է տալիս, որ հիմնական աղբը գալիս է գետի միջոցով և քիչ մասն է տեղային աղտոտում:

 

Հեղինակ՝ Աննա Զախարյան

Դիտումների քանակ250
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Երևանյան լիճը մաքրվում է 50 տարվա աղբից. Հրաչյա Սարգսյանը հետևել է աշխատանքների ընթացքին 14:0812 Մայ, 2022 Երևանյան լիճը մաքրվում է 50 տարվա աղբից. Հրաչյա Սարգսյանը հետևել է աշխատանքների ընթացքին Հասարակություն
  • Երևանյան լիճը հանգստի հարմարավետ գոտի կդառնա. Հրաչյա Սարգսյանը ծանոթացել է մաքրման աշխատանքներին 11:0306 Ապր, 2022 Երևանյան լիճը հանգստի հարմարավետ գոտի կդառնա. Հրաչյա Սարգսյանը ծանոթացել է մաքրման աշխատանքներին Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հաագայի դատարանում ՀՀ հայցի բավարարումը կնշանակի, որ Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը. փորձագետ 22:4205 Փտր, 2023
  • Կուտակային կենսաթոշակի 745.899 մասնակից, 560 մլրդ 411մլն դրամի ակտիվներ. 2022-ի տվյալները 22:0405 Փտր, 2023
  • Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում 21:4905 Փտր, 2023
  • Զինվորների մարմինները ննջարանի տարբեր մասերում էին. զինդատախազության անդրադարձը հակասություններին 21:2705 Փտր, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 05.02.2023 21:0005 Փտր, 2023
  • Հայաստանի առևտրային բանկերը կտրուկ ավելացրել են ակտիվներն արտերկրում 20:4505 Փտր, 2023
  • Ապահովագրությամբ բժշկական ծառայությունները հասանելի են բոլորին | Հարցազրույց Կիմ Հեքիմյանի հետ 20:2205 Փտր, 2023
  • Առողջության պարտադիր ապահովագրության ծածկույթն ընդգրկելու է ծառայությունների 90 տոկոսից ավելին 20:1205 Փտր, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.02.2023 19:2505 Փտր, 2023
  • Արցախի ԱԱԾ-ն՝ հերթական ապատեղեկատվության մասին 17:4305 Փտր, 2023
  • Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած 16:3305 Փտր, 2023
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 14:0005 Փտր, 2023
  • Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ 13:5505 Փտր, 2023
  • Կարևոր է, որ Հայաստանը սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Աքար 13:3505 Փտր, 2023
  • Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը 09:5005 Փտր, 2023
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 09:3505 Փտր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015