• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան տնտեսական շահեր. Մեծ բանավեճ ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան տնտեսական շահեր. Մեծ բանավեճ 21:56
Չքաղաքականացնե՜լ. Սուրեն Սուրենյանցի հետ Չքաղաքականացնե՜լ. Սուրեն Սուրենյանցի հետ 17:40
Այլ հայացք Իրանի շուրջ լարվածության աճին Այլ հայացք Իրանի շուրջ... 16:03
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 20:1101 Դեկ, 2022

Սահմանազատման գործընթացը չպետք է վերածվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի. ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում

Դեկտեմբերի 1-ին Լեհաստանի Լոձ քաղաքում տեղի է ունեցել ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և հանդես եկել ելույթով, որում նշված է. 

«Հարգելի գործընկերներ,

Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությանը ամբողջ տարի կազմակերպությունը առաջնորդելու և այս հանդիպումը կազմակերպելու համար։

Եվրոպական անվտանգության ճարտարապետության համար այս տարին նշանավորվեց հսկայական մարտահրավերներով: Մենք շարունակաբար ականատես էինք լինում մեր հանձնառությունների՝ ներառյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի տասը սկզբունքների ոտնահարմանը: Ցավոք, Հարավային Կովկասն այն տարածաշրջաններից մեկն է, որտեղ մենք առերեսվում ենք ուժի և ուժի սպառնալիքի շարունակական կիրառմանը։ Մեր հարևան Ադրբեջանը ոչ միայն շարունակում է իր առավելապաշտական ու ռազմատենչ հռետորաբանությունը, այլև ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։

Այս տարի սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանը սանձազերծեց ոչնչով չհրահրված ագրեսիա՝ գրավելով Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 140 քառ. կմ: 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր սա երրորդ լայնածավալ հարձակումն էր Հայաստանի դեմ: Այս ագրեսիայի հետևանքով ունեցանք 233 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, հազարավոր ներքին տեղահանված Հայաստանի քաղաքացիներ, թիրախավորվեցին բնակավայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ, պատճառվեցին  տնտեսական ու բնապահպանական լուրջ վնասներ։

Պատերազմական հանցագործությունների ամենադաժան դրսևորումները, ներառյալ հայ զինվորական կանանց և տղամարդկանց արտադատական սպանությունները և խոշտանգումները, ադրբեջանական ագրեսիայի բնորոշ հատկանիշներն են:

Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել այն գործընկերներին, ովքեր չեն խուսափում մատնանշել ագրեսորին և բարձրաձայնում են ռազմական հանցագործությունները պատշաճ կերպով հետաքննելու և հանցագործներին պատժելու անհրաժեշտության մասին։

Նույնքան կարևոր է պահանջել Ադրբեջանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքներից։ Նրանց շարունակական ներկայությունը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում լուրջ մարտահրավեր է մեր տարածաշրջանում փխրուն խաղաղությանն ու կայունությանը։

Ավելին՝ նույն տարվա ընթացքում՝ մարտ և օգոստոս ամիսներին, Ադրբեջանը շարունակեց իր սադրիչ և ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Եռակողմ հայտարարությունների բացահայտ խախտմամբ՝ Ադրբեջանը փաստացի էթնիկ զտումների ենթարկեց Լեռնային Ղարաբաղի ևս մեկ բնակավայր և փորձեց խոչընդոտել Լաչինի միջանցքի գործունեությանը, որն ավելի քան 120 հազար մարդու համար «կյանքի ճանապարհ» է։

Տիկնայք և պարոնայք, 

Ներկա պայմաններում դժվար է խորհել ԵԱՀԿ տարածաշրջանի առանձին հատվածում խաղաղության հասնելու մասին։ Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը դրսևորել է քաղաքական կամք և վճռական քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության նոր դարաշրջան բացելու ուղղությամբ։ 

Չնայած ադրբեջանական կողմի հաճախակի սադրանքներին, մենք չենք դադարեցրել  հարաբերությունների կարգավորման, բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանային անվտանգության վերաբերյալ մեր բանակցությունները։ Թույլ տվեք հստակ արձանագրել, որ Հայաստանը պատրաստ է ձեռնամուխ լինելու հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, երբ Ադրբեջանը համաձայնի, որ բոլոր ճանապարհները պետք է լիովին գործեն մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային օրենսդրության ներքո:

Մեր պետական սահմանի սահմանազատման գործընթացը չպետք է վերածվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի և, ըստ այդմ, պետք է իրականացվի իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա։ Այս առումով, Պրահայում և Սոչիում այս տարի ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումն իրականացնելու հանձնառությունը կխթանեն այս գործընթացը: 

Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը նույնպես պետք է համակողմանիորեն հասցեագրվի։ Այս հարցերը մշտապես եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջնորդվող խաղաղ գործընթացի հիմքում։

Հարգելի՛ գործընկերներ,

Ես կցանկանայի օգտագործել այս հնարավորությունը՝ Հայաստանի երախտագիտությունն ու հետագա աջակցությունը հայտնելու ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի կողմից  տեղում իրավիճակը գնահատելու և վերահսկելու նպատակով տեղակայված առաքելություններին։ Ներկա պայմաններում, երբ Ադրբեջանը մտացածին մեղադրանքներով քողարկում է Հայաստանի դեմ ուժի կիրառումը, միջազգային ներկայությունը տեղում և հստակ վերաբերմունքը ագրեսիայի և ագրեսոր պետության նկատմամբ առավել քան երբևէ կարևոր են:

Մենք շարունակում ենք հավատալ, որ ԵԱՀԿ-ն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ԵԱՀԿ մեխանիզմներն իրենց կուտակած գիտելիքներով և փորձով կարող են և պետք է նպաստեն տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատմանը։

Շնորհակալություն»:

Դիտումների քանակ93
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը քննարկել են ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր 18:5701 Դեկ, 2022 Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը քննարկել են ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր Քաղաքականություն
  • ԵՄ առաքելությունը դրական դեր է կատարում տարածաշրջանում կայունության ապահովման գործում. Միրզոյան 16:4101 Դեկ, 2022 ԵՄ առաքելությունը դրական դեր է կատարում տարածաշրջանում կայունության ապահովման գործում. Միրզոյան Քաղաքականություն
  • Միրզոյանը էստոնացի գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները 14:0101 Դեկ, 2022 Միրզոյանը էստոնացի գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները Քաղաքականություն
  • Արարատ Միրզոյանը մասնակցում է Լեհաստանի Լոձ քաղաքում մեկնարկող ԵԱՀԿ նախարարական համաժողովին 12:4901 Դեկ, 2022 Արարատ Միրզոյանը մասնակցում է Լեհաստանի Լոձ քաղաքում մեկնարկող ԵԱՀԿ նախարարական համաժողովին Քաղաքականություն
  • Արարատ Միրզոյանն իր չեխ գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները 22:1530 Նմբ, 2022 Արարատ Միրզոյանն իր չեխ գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները Քաղաքականություն
  • Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին 09:4530 Նմբ, 2022 Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 13:00 | ՀՀ երկաթուղու կառավարումը երրորդ երկրին փոխանցելու սցենարը իրատեսական է. փորձագետներ 13:0023 Փտր, 2026
  • Սպանվել է Մեքսիկայի ամենամեծ թմրակարտելի պարագլուխը. BBC 12:5623 Փտր, 2026
  • Ունենք երրորդ երեխայի ծնելիության աճ. ԱՍՀ նախարարը՝ ծննդյան նպաստի մասին 12:4523 Փտր, 2026
  • Պուտինն արդեն սկսել է երրորդ համաշխարհային պատերազմը. Զելենսկի 12:3223 Փտր, 2026
  • Աջափնյակում սպանության և սպանության փորձի դեպքի մասնակիցներից մեկը կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք 12:2523 Փտր, 2026
  • Եվս 61 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցի հայտարարատու կարող է օգտվել արտոնությունից 12:1423 Փտր, 2026
  • Հայաստանը կմասնակցի BCB Convent Berlin 2026 միջազգային ցուցահանդեսին. գրանցման վերջնաժամկետն է մարտի 3-ը 12:0323 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:5223 Փտր, 2026
  • Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է 11:5123 Փտր, 2026
  • Վթար Երևան-Աբովյան ճանապարհին․ երեք ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11:4123 Փտր, 2026
  • ՀՀ քաղաքացիները կարող են դիմել Ինդոնեզիայի Անդալաս համալսարանում սովորելու համար 11:1723 Փտր, 2026
  • Միջազգային հեղինակավոր S&P Global գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական» 11:0323 Փտր, 2026
  • Երևանի 42 կանգառասրահ կահավորվել է էլեկտրոնային չվացուցակներով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:3823 Փտր, 2026
  • Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա 10:1523 Փտր, 2026
  • Լուրեր 10:00 | Ուսումնասիրվում է հազվագյուտ մետաղների արդյունաբերական պոտենցիալը | 23.02.2026 10:0023 Փտր, 2026
  • Դատախազությունը ՊԵԿ-ում և ոստիկանությունում պաշտոններ զբաղեցրած Միհրան Դավթյանից բռնագանձման պահանջ է ներկայացրել 09:3623 Փտր, 2026
  • Վանաձորի բազմաթիվ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի 09:2923 Փտր, 2026
  • Աշոցքում ձյուն է, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում՝ մառախուղ 09:0623 Փտր, 2026
  • Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին 08:4523 Փտր, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:1923 Փտր, 2026
  • Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են 07:5923 Փտր, 2026
  • Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում 23:2022 Փտր, 2026
  • Միայն 1 իրավապաշտպանի 700 տուժած է դիմել. ներդրումային խարդախությունների հետքերով 23:1122 Փտր, 2026
  • ՀՀ-ն երկաթուղու կառավարմանը 3-րդ երկիր ներգրավելու մասին է խոսում, ՌԴ-ն դա «քիչ հավանական» համարում 22:1322 Փտր, 2026
  • ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան տնտեսական շահեր. Մեծ բանավեճ 21:5522 Փտր, 2026
  • Խոհարար-տեխնոլոգ Իրինա Մարտիրոսյանը խոհարարական հմտությունների անվճար դասընթացներ է անցկացնում սոցիալապես անապահով կանանց համար 21:3822 Փտր, 2026
  • Փետրվարի 21-ին կարևոր հանդիպում ենք ունեցել Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. Արայիկ Հարությունյան 21:0122 Փտր, 2026
  • Լուրեր | Փորձում են թաքցնել, որ Քոչարյանին են առաջադրելու. նախընտրական վերադասավորումներ |22.02.2026 21:0022 Փտր, 2026
  • Ապագան ռազմավարական մետաղներինն է. ինչպես կօգտագործվի Հայաստանի պոտենցիալը 20:5422 Փտր, 2026
  • Օլիգարխ Կարապետյանի և նախկին օլիգարխ Ծառուկյանի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է. քաղաքագետ 20:3422 Փտր, 2026
  • Առողջության ապահովագրություն. առաջին արդյունքները | Հարցազրույց Անահիտ Ավանեսյանի հետ 19:5722 Փտր, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 22.02.2026 19:4822 Փտր, 2026
  • Նման որոշում չկա. Բաբկեն Թունյանը՝ մարտի մեկից կանխիկ վճարումների արգելման խոսակցությունների մասին 19:4222 Փտր, 2026
  • Հրդեհ Մերձավան գյուղում գտնվող արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ 18:5722 Փտր, 2026
  • Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա 18:2322 Փտր, 2026
  • Այսօր լրանում է մեծանուն կինոռեժիսոր և արվեստի ականավոր տեսաբան Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը 15:5722 Փտր, 2026
  • ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. երեք քաղաքացի հոսպիտալացվել է 15:1822 Փտր, 2026
  • Վերջին 15 տարիների կտրվածքով առաջին տարին է, երբ ՀՀ քաղաքացիների միգրացիոն սալդոն դրական է. ՆԳ նախարար 15:0722 Փտր, 2026
  • Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 14:5622 Փտր, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով 13:3022 Փտր, 2026
  • Սթիվ Ուիթքոֆը հայտնել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի առաջնորդների հնարավոր հանդիպման ժամկետները 13:2622 Փտր, 2026
  • Երդման հանդիսավոր արարողություն 12:5722 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 12:4722 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում 12:1922 Փտր, 2026
  • Արտադրողականության բարձրացման մեր ծրագրերի ընդհանուր պորտֆելը հասնում է մոտ 1,5 մլրդ դոլարի. Գևորգ Պապոյան 11:3122 Փտր, 2026
  • Կանանց գումարտակի շարքերն է համալրել շարքային Սյուզաննա Տոնոյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության 11:1822 Փտր, 2026
  • Գրոսմայստեր Արամ Հակոբյանը՝ Տաշքենդում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի Masters խմբի հաղթող 10:2222 Փտր, 2026
  • ՃՏՊ Սասունիկ բնակավայրի մոտակայքում․ կա զոհ 09:5822 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 09:3822 Փտր, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:3522 Փտր, 2026
  • Արայիկ Հարությունյանը ՍԴՀԿ ղեկավարությանն է ներկայացրել խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերը 09:1922 Փտր, 2026
  • Հոբելյանական տարի․ Հովհաննես Շարամբեյան 00:3322 Փտր, 2026
  • ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը հանդիպել է Հնդկաստանի էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարարին 23:5721 Փտր, 2026
  • Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով․ ՆԳՆ 23:4321 Փտր, 2026
  • Խնդիրները հիմնականում տեխնիկական են. ապահովագրական առողջապահությունը՝ կամավորների գնահատմամբ 23:3321 Փտր, 2026
  • Միսաք և Մելինե Մանուշյանների ոգեկոչումը մեզ հիշեցնում է, որ ազատությունը երբեք վերջնականապես ձեռք բերված չէ․ դեսպան 23:2421 Փտր, 2026
  • Ագարակավանի վթարային դպրոցի փոխարեն նորն է կառուցվում. մարզպետը լավատես է՝ ժամանակին կավարտեն 23:1121 Փտր, 2026
  • Մամիկոն Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել Կոտբուսում ընթացող աշխարհի գավաթի ժամանակ 22:5921 Փտր, 2026
  • Գերմանիայում անցկացվող աշխարհի գավաթի ժամանակ Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանն առաջին տեղն է զբաղեցրել 22:4621 Փտր, 2026
  • Իրան-ԱՄՆ լարվածության նոր փուլ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4021 Փտր, 2026
  • Սլովակիան սպառնացել է դադարեցնել Ուկրաինայի արտակարգ էներգամատակարարումը 22:1821 Փտր, 2026
  • Հայատառ թուրքերեն տպագիր ժառանգությունը՝ թվային հարթակում 21:5121 Փտր, 2026
  • Բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու հիմք կդառնան թվային տիրույթի տվյալները 21:3921 Փտր, 2026
  • Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանի հետ 21:2421 Փտր, 2026
  • Գոգավան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է․ կանխվել է հրդեհի տարածումը 21:0921 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Հայաստանի վարկանիշի հեռանկարը կայունից՝ դրական. S&P Global Ratings-ի կանխատեսումը 21:0021 Փտր, 2026
  • Թվային նկարչություն․ համադրելով ավանդականն ու նորը 20:5721 Փտր, 2026
  • Ռուսաստանում բջջային կապը կանջատեն ԱԴԾ-ի պահանջով. Պուտինը ստորագրել է համապատասխան օրենքը 20:4621 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 21.02.2026 20:3721 Փտր, 2026
  • Հունգարիան և Սլովակիան սպառնացել են դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումը 20:2421 Փտր, 2026
  • Քննարկվել է Վրաստանով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցումը 20:1421 Փտր, 2026
  • Իրանը դատապարտել է Իսրայելի հարվածները Լիբանանին 20:0221 Փտր, 2026
  • Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորում՝ նաև Հայաստանում 19:5121 Փտր, 2026
  • «Ակբա բանկ»-ը 2025-ին 13 մլրդ 955 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:3421 Փտր, 2026
  • Հասմիկ Քարափուլյանի երևանյան պատմությունները 19:2221 Փտր, 2026
  • Զելենսկին և Ռյուտեն քննարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հաջորդ եռակողմ հանդիպման նախապատրաստումը 19:0421 Փտր, 2026
  • «Հայկազյան» համալսարանը՝ հայապահպանության կարևոր օջախ Սփյուռքում 18:4921 Փտր, 2026
  • Առողջ մայրություն. հետծննդյան հոգեկան առողջության խթանում. քննարկում Գյումրիում 18:3121 Փտր, 2026
  • Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում․ հրդեհը մեկուսացվել է 18:1221 Փտր, 2026
  • Հարավային ճակատում հակահարձակման ենք անցել. Զելենսկի 17:5921 Փտր, 2026
  • Թրամփի վարչակազմը նախատեսում է վերաբացել Դամասկոսում ԱՄՆ դեսպանությունը 17:4121 Փտր, 2026
  • Plug and Play Armenia-ն Երևանում անցկացրեց իր երկրորդ միջազգային ցուցահանդեսը՝ ներկայացնելով բարձր աճ ունեցող 19 ստարտափ 17:2421 Փտր, 2026
  • Ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները 17:0921 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | 9 մլն դրամը հայտնաբերվել է մեքենայում. ՊԵԿ երկու աշխատակցի կաշառքի գործը | 21.02.2026 17:0021 Փտր, 2026
  • Կաշառք ստանալիս ձերբակալված ՊԵԿ օպերլիազորները կալանավորվել են 16:5621 Փտր, 2026
  • Ռուսաստանը շահագրգռված է ամրապնդելու փոխշահավետ համագործակցությունը Թուրքիայի հետ. ՌԴ փոխվարչապետ 16:4121 Փտր, 2026
  • Սյունիքի մարզում դադարեցվել է ֆիզիկական երկու անձանց հատկացված՝ 190 քմ և 475 քմ մակերեսով հողամասերի կառուցապատման իրավունքը․ դատախազություն 16:2421 Փտր, 2026
  • Միլիոն դրամ՝ Կառավարությունից, պատվոգիր՝ համայնքապետարանից. մեծարել են 100 տարեկան կենսաթոշակառուին 16:1821 Փտր, 2026
  • Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիտարկում է Չարլզ 3-րդ թագավորի եղբորը գահաժառանգների շարքից հանելու հարցը 16:0621 Փտր, 2026
  • Մեղվաբուծության դասընթաց տեղահանվածների համար 15:4921 Փտր, 2026
  • Կանադայում ՀՀ դեսպանը քանդակագործ Արտո Չաքմաքչյանի այրու հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները 15:3421 Փտր, 2026
  • ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի աշխատանքներին 15:2221 Փտր, 2026
  • Վրաստանը խորհրդանշական գին է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար 15:0721 Փտր, 2026
  • Արսեն Թորոսյանը հանդիպել է օնլայն տաքսիների վարորդների հետ 15:0121 Փտր, 2026
  • Ուկրաինան շանտաժի է ենթարկում Հունգարիային՝ դադարեցնելով նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով. Սիյարտո 14:4821 Փտր, 2026
  • Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 14:3321 Փտր, 2026
  • Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճը 2026 թ. կկազմի 5.3, իսկ 2027-ին՝ 4.8 տոկոս. S&P Global Ratings-ի կանխատեսումը 14:2421 Փտր, 2026
  • Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արևելքին 14:1421 Փտր, 2026
  • Հանդիպում հանուն խաղաղության. մարդկային ոգու և հոգևոր արժեքների միասնությունը 14:0421 Փտր, 2026
  • Լոս Անջելեսում և Ֆրեզնոյում ՀՀ հյուպատոսները քննարկել են համագործակցության հնարավորությունները 13:4621 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015