Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղադրած վերելակի բացման արարողությունը:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի խոսքով՝ ծրագիրը կարևորվում է նաև համերգասրահի շենքում հենաշարժական խնդիրներ ունեցողների և տարեցների տեղաշարժի ապահովման առումով:

Այդկերպ նրանք ոչ միայն հեշտությամբ կայցելեն մշակութային օջախ, այլև կօգտվեն նկուղային հարկում գտնվող սանհանգույցներից:
Վերելակի արդյունավետության հանգամանքն ընդգծեց նաև «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը:

Նշենք, որ համերգասրահում վերելակի տեղադրումը ֆինանսավորվել է Նիդերլանդների «Հայաստան» հիմնադրամի կողմից: