ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` նոյեմբերի 8-ին ունեցած ելույթին:
«Զինվորական համազգեստ հագած, զինվորական լսարանի առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը նոյեմբերի 8-ի սպառնացող և ագրեսիվ ելույթում հայտարարել է, որ Սիսիանը, Գորիսը, Կապանը և Հայաստանի այլ քաղաքներ իրենց տեսադաշտում են, Հայաստանը հասկանում է` ինչ է դա նշանակում:
Դա քաղաքացիական բնակչությանն ահաբեկելու բացահայտ գործողություն է»,- գրել է նա: