• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են. «Հարևաններ» Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի մեկնարկի... 20:12
Ռեֆորմիստների կուսակցության խոստումները Ռեֆորմիստների կուսակցության խոստումները 19:42
Օրը՝ 60 վայրկյանում | 13.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 13.05.2026 19:49
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 13:2210 Նմբ, 2022

Եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը ՀՀ կամ ԼՂ հայության «խաղաղ ոչնչացումն» է, չարաչար սխալվում է. ՀՀ վարչապետի ելույթը Կառավարության նիստում

Կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասված է.

«Երկու օր առաջ՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության և կայունության համար:

Միջազգային հանրությանն ուղղված անհասցե և Հայաստանի Հանրապետությանն ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածությունները և պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել Հայաստանին և մեր կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը: Ընդ որում՝ Ալիևի հայտարարությունները հնչում են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման և հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը, երբ կողմերի պատվիրակությունները դեռ չէին էլ հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ: 

Տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է ընդամենը օրեր առաջ՝ սույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին: Ի հեճուկս Սոչիի հոկտեմբերի 31-ի և սույն թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարության, Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին, հայաստանյան մի շարք բնակավայրերի անվանումների ու այլանունների սպառնալից օգտագործմամբ խաղաղ բնակչությանը ահաբեկելու ակնհայտ մղումով:

Ադրբեջանի կողմից եռակողմ և այլ ձևաչափերում ընդունված հայտարարությունների ու պայմանավորվածությունների խախտումները խրոնիկ բնույթ ունեն, ինչն արտահայտվում է հետևյալում.

2020 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը ապօրինի կերպով օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ և Հին թաղեր բնակավայրերը և հարակից տարածքները՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրականացվում է կրակի ամբողջական դադարեցում, դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները, և կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում:

Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա իրականացրել է նաև 2022 թվականի մարտին՝ ներխուժելով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի և խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված շփման գիծը, և հիմա Ադրբեջանի նախագահը հպարտությամբ դա անվանում է «օպերացիա Փառուխ»: Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարի ռեժիմը՝ նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված շփման գծում, զուգահեռաբար հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի:

Այս պնդումը ինքնին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է: Նաև Ադրբեջանի կողմից ստորագրված այդ հայտնի փաստաթղթում 4 անգամ հիշատակվում է «Լեռնային Ղարաբաղ» անունը:

Ադրբեջանը մինչև օրս քայլեր չի ձեռնարկել նաև Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստանձնել միջազգային մի շարք հարթակներում: Զուգահեռաբար փորձ է անում կառուցողական երևալ Ադրբեջանի կողմից և նաև  հայտարարվում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերը «իրենց քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված է»:

Թե այս պնդումը որքանով է իրականությանը համապատասխանում, կարելի է գործնականորեն ապացուցել՝ ստուգելով, թե Ադրբեջանը ինչ պայմաններ է ստեղծել և ինչ քայլեր է ձեռնարկել Հադրութի և Լեռնային Ղարաբաղի այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար, որոնք տեղահանվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով: Ադրբեջանի կողմից այս ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կոպիտ խախտում է: Այս նույն կետի խախտումով Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի, մասնավորապես, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը Լեռնային Ղարաբաղ:

Այս և նմանատիպ մի շարք գործողություններ ու հայտարարություններ ակնհայտ են դարձնում, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև արդեն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն: Այս մտադրությունն արտահայտված է նաև Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետների մասին Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններում, որոնք իրենց հերթին կոպտորեն խախտում են եռակողմ ֆորմատով ընդունված հայտարարություններից առնվազն երեքը:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահները տեղակայվում են 5-ամյա ժամկետով, հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով: Կրկնում եմ, ինքնաբերաբար երկարացումով: Սա, ըստ էության, նշանակում է, որ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը, և փարատված չեն Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգային բոլոր մտահոգությունները:

2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններով Ադրբեջանի նախագահն ինքն է ընդունել խաղաղապահների անկյունաքարային, կարևոր ներդրումը նրա տեղակայման գոտում անվտանգության և կայունության ապահովման գործում: Ավելին, ճանաչել է տարածաշրջանում իրավիճակի կայունության գործում խաղաղապահների հետագա ջանքերի պահանջվածությունը: Սոչիի երկու հայտարարությունների տակ ստորագրելով և այս արձանագրումներն անելուց հետո, առանց Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային հստակ երաշխիքների խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն նշված եռակողմ հայտարարությունների խախտում է, այլև Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստություն:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հակոտնյա գործողությունների և հայտարարությունների մեջ է մտնում նաև Լաչինի միջանցքի շուրջ արդեն երկար ժամանակ Ադրբեջանի կողմից զարգացվող մանիպուլյատիվ խոսույթը և փորձը՝ զուգահեռներ գծել Լաչինի միջանցքի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման միջև:

Ադրբեջանի նախագահը փորձում է հիմքեր ստեղծել, մտացածին հիմքեր Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, Լեռնային Ղարաբաղի հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու համար:

Մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարգավորումները նման զուգահեռների տեղ չեն թողնում, և սա հիմնավորվում է մի քանի փաստերով.

Լաչինի միջանցքի մասին եռակողմ հայտարարության 3-րդ և 6-րդ կետերում գրված է՝ «Լաչինի միջանցք», սա մեջբերում է, այսինքն՝ Լաչինի միջանցքը ուղիղ անվանված է որպես այդպիսին:

Նույն հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ միջանցք արտահայտություն, ո՛չ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի, ո՛չ որևէ տեղանվան հիշատակում:

Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է կամ տրանսպորտային ուղի, այլև 5 կիլոմետր լայնությամբ տարածք:

9-րդ կետում որևէ նման տարածքի հիշատակում չկա, և խոսք է գնում միայն հաղորդակցության՝ տրանսպորտային հաղորդակցության մասին:

Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո:

9-րդ կետում ասվում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողություն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը: Այս հարցը լրացուցիչ պարզաբանված է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման մասին» թիվ 695 հրամանագրի 3-րդ կետով, որտեղ ասվում է, մեջբերում եմ. «Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությանը՝ իրականացնել հսկողություն Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ՝ քաղաքացիների, ապրանքների, տրանսպորտային միջոցների անխոչընդոտ երկկողմանի շարժման համար»:

Այսինքն, մեր սուվերեն տարածքի նկատմամբ հսկողության և մեր սուվերեն որևէ գործառույթի օտարման մասին խոսք չկա և չի կարող լինել, խոսքը պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին է, ընդ որում՝ պայմանավորվածություն ասելով պետք է նկատի ունենալ հայտարարությունը, որովհետև որևէ այլ պայմանավորվածություն, բնականաբար, չի կարող լինել, և միայն սա կարող է անել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը:

Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ստեղծվել է միայն ու միայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև անխափան և անվտանգ կապ ստեղծելու նպատակով, որպես անվտանգության երաշխիք, որպես կյանքի միակ և անայլընտրանք ճանապարհ Լեռնային Ղարաբաղի համար:

Նույն հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերը ապաշրջափակելու մասին է, և միայն այդ համատեքստում է հիշատակվում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունը, և այս հաղորդակցությունը, ըստ այդմ, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացի մաս է:

Սա ակնհայտ է դարձնում նաև 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի բացվածքն է, նրա իմաստը բացատրող փաստաթուղթ:

Ըստ այդմ, անհրաժեշտ է արձանագրել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խախտելու՝ Հայաստանին ուղղված մեղադրանքները կատարելապես անհիմն են: Այդ կետով Հայաստանը ունի միայն մի պարտավորություն՝ ապահովել տրանսպորտային կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ընդ որում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որևէ այլ հայտարարության մեջ հիշատակված չէ որևէ կոնկրետ երթուղի:

Հայաստանի Հանրապետությունը մշտապես պատրաստ է եղել և հիմա էլ պատրաստ է նման հաղորդակցություն ապահովել, և այդ նպատակով է շրջանառության մեջ դրված Հայաստանի կառավարության որոշման նախագիծը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին հսկիչ-անցագրային կետեր ստեղծելու մասին, և այդ որոշման ընդունման արդյունքում Ադրբեջանը կարող է Հայաստանի ճանապարհներով կապ ստանալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Այդ որոշումը չի ընդունվում միայն մի պատճառով՝ Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհը: Սա նշանակում է, որ Հայաստանը լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունը, և Ադրբեջանն է, որ չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից: Ընդ որում, նման մերժողականությունը բացարձակապես անհասկանալի է: Եթե Ադրբեջանը իսկապես խաղաղություն է ուզում և տրամադրված է խաղաղության, ինչպես հայտարարում է, եկեք բացենք ուրեմն այդ հսկիչ անցագրային կետերը, եկեք մարդկանց համար հնարավորություն ստեղծենք: Պարզ է՝ նրանք սկզբից կտատանվեն, կմտածեն, բայց երբ համոզվեն մտադրությունների անկեղծության մեջ, թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Ադրբեջանական Հանրապետության քաղաքացիները միանշանակորեն կսկսեն օգտվել տեղաշարժի այս նոր հնարավորությունից: 

Ինչ վերաբերում է նոր ճանապարհների կառուցմանը, Հայաստանի Հանրապետությունը նման պարտավորություն՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ հայտարարությամբ կամ փաստաթղթով պարզապես չունի: Հայտարարության 9-րդ կետը նման հնարավորություն նախատեսում է կողմերի համաձայնության պարագայում: Եվ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է տալ իր համաձայնությունը: Իսկ համաձայնություն չի կայանում միայն մի պատճառով. Ադրբեջանը շարունակում է ծավալել  ձեռք բերված պայմանավորվածություններին և ստորագրված հայտարարություններին հակասող ագրեսիվ հռետորաբանություն և գործողություններ:

Հատուկ ընդգծման կարիք ունի այն փաստը, որ Ադրբեջանի նախագահը ինքն է դրժել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի մասին նաև հրապարակային հայտարարություն է եղել: Ըստ այդմ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին սկսել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման աշխատանքները և հստակ արձանագրել էին, որ երկաթուղին գործելու է երկու երկրների օրենսդրություններին համապատասխան:

Մի քանի օր անց Ադրբեջանի նախագահը ինքը հրաժարվեց այս պայմանավորվածությունը ամրագրող փաստաթղթի ստորագրումից: Թվում էր, թե շատ պարզ իրավիճակ է՝ ընդամենը պետք էր այն, ինչ հրապարակային հայտարարվել էր, դնել թղթի վրա և ուղղակի ստորագրել, բայց Ադրբեջանը հրաժարվեց այս գործողությունից: Այսօր էլ Ադրբեջանի նախագահը հրաժարվում է դրանից, ու ես պաշտոնապես հայտարարում եմ, որ հենց այսօր էլ պատրաստ եմ ստորագրել այս պայմանավորվածությունն ամրագրող փաստաթուղթը: Խոսքն այն պայմանավորվածության մասին է, որի վերաբերյալ ես ֆեյսուքյան իմ էջում գրառում եմ արել և նաև Կառավարության նիստում էլ եմ այդ թեմայով հայտարարություն արել, հանձնարարականներ տվել և այդպես շարունակ:

Արդեն ասացի՝ Ադրբեջանի նախագահն ինքն է հրաժարվում օգտվել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության՝ Հայաստանի առաջարկած հնարավորությունից:

Ադրբեջանի նախագահը ինքն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը Հայաստանի Հանրապետությունը գրավոր ձևակերպել և Ադրբեջանին է փոխանցել դեռևս 2021 թվականի դեկտեմբերին: Ընդ որում, մենք պատրաստվում ենք առաջիկայում այս թեմայով նոր առաջարկ ներկայացնել: Եվ ընդ որում, մենք այս թեմայով ևս մի լրացուցիչ պահեստային առաջարկ ունենք:

Ադրբեջանի նախագահն ինքն է դրժում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ հասցեագրման պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել 2021 թվականի դեկտեմբերին, Բրյուսելում:

Ադրբեջանի նախագահը ինքն է դրժում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը անժամկետ հետաձգելու տարբերակը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2020 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահի միջնորդությամբ:

Ադրբեջանի նախագահը ինքն է խախտում 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված հայտարարությունը և դրժում ձեռք բերված պայմանավորվածությունը, համաձայն որի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է ընթանա սահմանային անվտանգության ապահովման պայմաններում և բացառի ցանկացած էսկալացիա:

Ադրբեջանի նախագահը ինքն է դրժել 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունը, համաձայն որի՝ ամենավտանգավոր հատվածներում պետք է իրականացվեր զորքերի հայելային ետքաշում:

Իսկ ինչո՞ւ է այսպես վարվում, ինչո՞ւ է Ադրբեջանը ամեն անգամ գործընթացը մտցնում փակուղի. շարունակելու համար ցեղասպանի իր ագրեսիվ քաղաքականությունը: Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստության շրջանակներում է Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում Լեռնային Ղարաբաղում բանակ ունենալու մեջ:

Նախ պիտի արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, և Ադրբեջանն ինքն է մերժել այս հարցը պարզաբանելու համար Լեռնային Ղարաբաղ դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկը, որը ես արել եմ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում:

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, որը թերևս լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Իմ ընկալումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը բանակ ունի միայն ու միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով:

Ընդ որում, հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ես ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկն այս թեմայով. Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ: Այդ առաջարկը, կարծում եմ, շարունակում է ուժի մեջ մնալ:

Ապառազմականացման առաջարկ մենք արել և անում ենք նաև Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու մասով՝ առաջարկելով զորքերը ետ քաշել 1991 թվականին վերահաստատված սահմանից, սահմանի երկու կողմից ստեղծելով 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի: Այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և մենք նախօրեին Ադրբեջանին ենք փոխանցել դրա նորացված տարբերակը: Ամեն դեպքում, պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի բոլոր օկուպացված հատվածներից, և մեր այս դիրքորոշումը երբեք ու որևէ կերպ փոփոխության չի ենթարկվի:

Եթե Ադրբեջանը փորձում է մտացածին պատճառներով ետահայաց կերպով արդարացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ նախորդ տարվա մայիսին, նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ձեռնարկած ագրեսիան, տարածքների օկուպացիան, Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող 36 բնակավայրերի, այդ թվում՝ Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի, Կապանի, Գեղամասարի հրետակոծությունը, 7600 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ 1437 երեխայի, հաշմանդամություն ունեցող 99 անձի տեղահանությունը, 193 բնակելի տների, 3 հյուրանոցի, 2 դպրոցի, մեկ բուժկենտրոնի թիրախավորումը, 211 հայաստանցու, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձանց սպանությունը, առնվազն 11 ռազմագերու արտադատարանական մահապատիժները, այդ թվում՝ կին զինծառայողների մարմինների խոշտանգումներն ու անարգումը, այդ ամենը արդարացում չի կարող ունենալ, և այս հանցանքների պատասխանատուներին պատասխանատվության կանչելու բոլոր կոչերը միանշանակ և աներկբա՝ արդարացի են:

Արդարացի է նաև Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը՝ վերացնել ադրբեջանական զորքերի կողմից շփման գծի խախտումները և զորքերը դուրս բերել խաղաղապահների պատասխանատվության գոտուց, ինչպես նաև հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպան քաղաքականությունից: Այդ քաղաքականության դրսևորում էր 2022 թվականի մարտին աննախադեպ ցրտի պայմաններում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը բնական գազով ապահովող միակ խողովակի պայթեցումը և դրա վերականգնման տևական խոչընդոտումը: Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գիշերային ժամերին ուժեղ լուսարձակներով լուսավորում էին Լեռնային Ղարաբաղի մի շարք հայկական գյուղերի կոնկրետ բնակարաններ, թաղամասեր՝ սպառնալիքներ տեղալով բնակիչներին կոչ անում հեռանալ իրենց տներից, և կրակոցներով զուգորդված իսլամական աղոթքի հրավեր, «ազան» միացնում գերհզոր բարձրախոսներով:

Եվ հիմա այս գործելակերպի հեղինակներն ուզում են Հայաստանին մեղադրել հակաիսլամական գործելակերպի մեջ, մինչդեռ իսլամական կրոնի և քաղաքակրթության նկատմամբ մեր հարգանքն աներկբա է: Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը եղբայրական զգացմունքներ ու գործընկերային հարաբերություններ ունի տասնյակ իսլամական երկրների ու ժողովուրդների հետ, մինչդեռ Ադրբեջանը իր վերոհիշյալ գործելակերպով հիշեցնում է իսլամը վարկաբեկող «Ալ Քաիդային» և «Իսլամական պետությանը»: 

Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ.

Այս ամենի մասին առաջին անգամ եմ խոսում այսքան մանրամասն և այսքան մանրամասն խոսում եմ, որովհետև տեսնում եմ, որ Ադրբեջանն ուխտադրուժ իր գործելակերպը փորձ է անում վերագրել Հայաստանին:

Բայց սա ինքնին խնդիր չէր լինի, եթե տեղի չունենար մի միջավայրում, երբ միջազգային և տարածաշրջանային անվտանգությունը բախվում է լուրջ մարտահրավերների: Եթե ուշադրություն դարձնենք Ադրբեջանի նախագահի ելույթներին, նա, ըստ էության, սպառնում է բոլորին՝ Ռուսաստանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, Իրանին, Եվրոպական միությանը: Ադրբեջանը շարունակում է նաև խոչընդոտել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին, որն անկասկած կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը:

Իհարկե, հասկանում եմ, որ գլոբալ էներգետիկ օրակարգը ոգևորել է Ադրբեջանի նախագահին, բայց կարծում եմ նաև, որ ժամանակն է, որ միջազգային հանրությունը համագործակցաբար կոնկրետ միջոցներ ձեռնարկի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը, անվտանգությանը, ժողովրդավարությանը ահագնացող սպառնալիք դարձած Ադրբեջանի գործելակերպի առիթով: Մանավանդ որ, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանին անհիմն մեղադրել հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Փորձը ցույց է տալիս, որ նման կեղծ լուրերի տարածումը նոր ագրեսիայի նախաբան է դառնում: Առիթ ունեցել եմ ասելու, որ երբեմն Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներում տեղադրված իր դիրքերի միջև փոխհրաձգություն է իրականացնում՝ Հայաստանին մեղադրելու համար: Եվ սա դարձել է կրկնվող գործելակերպ:

Պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է նաև 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակման վերաբերյալ՝ շարունակելով կալանքի տակ պահել Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների և փորձելով հումանիտար այս խնդիրը դարձնել մանր սակարկության առարկա: 

Ադրբեջանը շարունակաբար շահարկման առարկա է դարձնում անհետ կորած անձանց թեման՝ փորձ անելով տպավորություն ստեղծել, թե նման խնդիր միայն ինքը ունի, և իբր Հայաստանը դեստրուկտիվ է հումանիտար այս հարցի լուծման համատեքստում:

Մինչդեռ Հայաստանի Հանրապետության համար սա նույնքան հրատապ և ցավոտ խնդիր է: Ղարաբաղյան առաջին պատերազմից հայկական կողմի անհետ կորածների թիվը 777 է, 44-օրյա պատերազմից՝ 203: Մենք նույնիսկ սեպտեմբերի 13-ից 16 անհետ կորած ունենք, և այդ տղաների մարմինները գտնվում են ադրբեջանական տիրապետության ներքո հայտնված տարածքներում, ու Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներով, մտացածին պատրվակներով ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան: Իսկ 2020 թվականից ի վեր հայկական կողմն Ադրբեջանին է վերադարձրել առաջին պատերազմի անհետ կորածների 130 մարմիններ և ակտիվորեն շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքը, որը չափազանց բարդ է որևէ մշակված տեղեկատվության բացակայության պատճառով:

Հայաստանը, գիտեք, 2020 թվականի պատերազմից հետո նաև հումանիտար ժեստ արեց՝ Ադրբեջանին հանձնելով 7 շրջանների ականապատ դաշտերի իր ունեցած բոլոր քարտեզները, բայց Ադրբեջանը սա նույնպես դարձրեց ոչ թե փոխվստահության մթնոլորտի ձևավորման, այլ ագրեսիվության ու թշնամանքի ծավալման առարկա:

Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ.

Այսուհանդերձ, ավարտելով ելույթս՝ պիտի արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է իր բոլոր պարտավորություններին, ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին:

Ուզում եմ վերահաստատել Պրահայում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին մեր հավատարմությունը, այն է՝ ՄԱԿ-ի կանոնադրության, 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի և արձանագրության հիման վրա փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անխախտելիությունը ճանաչելու հիման վրա Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ:

Մենք մեզնից կախված ամեն ջանք կգործադրենք՝ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիան հնարավորինս արագ ավարտին հասցնելու, տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, որովհետև մենք իրապես և անկեղծ նվիրված ենք խաղաղության օրակարգին:

Բայց եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի հայության «խաղաղ ոչնչացումն» է, չարաչար սխալվում է, չարաչար սխալվում: Խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղ զարգացումը և համակեցությունն է, ու մենք հասնելու ենք մեր նպատակին»:

Դիտումների քանակ98
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Մեզնից կախված ամեն ջանք կգործադրենք օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար. Փաշինյան 12:5710 Նմբ, 2022 Մեզնից կախված ամեն ջանք կգործադրենք օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար. Փաշինյան Քաղաքականություն
  • Ղարաբաղյան առաջին պատերազմից հայկական կողմի անհետ կորածների թիվը 777 է, 44-օրյա պատերազմից՝ 203. Փաշինյան 12:5110 Նմբ, 2022 Ղարաբաղյան առաջին պատերազմից հայկական կողմի անհետ կորածների թիվը 777 է, 44-օրյա պատերազմից՝ 203. Փաշինյան Հասարակություն
  • Ադրբեջանի կողմից ցեղասպան քաղաքականության դրսևորում էր աննախադեպ ցրտի պայմաններում ԼՂ-ն բնական գազով ապահովող միակ խողովակի պայթեցումը. Փաշինյան 12:4710 Նմբ, 2022 Ադրբեջանի կողմից ցեղասպան քաղաքականության դրսևորում էր աննախադեպ ցրտի պայմաններում ԼՂ-ն բնական գազով ապահովող միակ խողովակի պայթեցումը. Փաշինյան Հասարակություն
  • Ապառազմականացված գոտի ստեղծելու նորացված առաջարկ է փոխանցվել Ադրբեջանին. Փաշինյանը մանրամասներ է հայտնել 12:4210 Նմբ, 2022 Ապառազմականացված գոտի ստեղծելու նորացված առաջարկ է փոխանցվել Ադրբեջանին. Փաշինյանը մանրամասներ է հայտնել Հասարակություն
  • Վարչապետը և պետությունը աչքերը չեն կարող փակել Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության ու գործողությունների վրա. Սինանյանը՝ Փաշինյանի ելույթի մասին 12:3210 Նմբ, 2022 Վարչապետը և պետությունը աչքերը չեն կարող փակել Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության ու գործողությունների վրա. Սինանյանը՝ Փաշինյանի ելույթի մասին Քաղաքականություն
  • Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա ԼՂ պաշտպանության բանակ. Նիկոլ Փաշինյան 12:2410 Նմբ, 2022 Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա ԼՂ պաշտպանության բանակ. Նիկոլ Փաշինյան Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ընտրակաշառքի գործով երկու անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. Հակակոռուպցիոն կոմիտե 12:0914 Մայ, 2026
  • Կիբեռանվտանգության ոլորտում կիրառելի միջազգային ստանդարտների ցանկ կսահմանվի. ոլորտները հայտնի են 12:0614 Մայ, 2026
  • «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են տեղի ունենում. կան ձերբակալվածներ 12:0214 Մայ, 2026
  • Ռուսական ուժերը թիրախավորել են Կիևը 12:0114 Մայ, 2026
  • Երևանի հեռուստաաշտարակի էկրանային վահանակում գովազդի տեղադրման հնարավորություն ունեն բոլոր քաղաքական ուժերը․ ՀՀՌՑ-ի պարզաբանումը 11:4814 Մայ, 2026
  • Գործադիրն ընդունեց «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը ՀՀ-ում անցկացնելու ծախսերի նախահաշվի մասին որոշման նախագիծը 11:3314 Մայ, 2026
  • Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս տարածաշրջանում խաղաղության Բաքվի ձգտումը. Հաջիև 11:2014 Մայ, 2026
  • Հասանելի են ընտրությունների մասնակից կուսակցությունների, դաշինքների և թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը․ ԿԸՀ 11:1614 Մայ, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0014 Մայ, 2026
  • Կրիպտոակտիվների ոլորտում բացահայտվել են մի շարք իրավախախտումներ. ՊԵԿ-ի բացահայտումները 10:5914 Մայ, 2026
  • Դատախազությունը պահանջում է Աղվան Հովսեփյանի եղբորից՝ Ռուբեն Հովսեփյանից, հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամ 10:3714 Մայ, 2026
  • Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի ժամանակ գաղտնի այցելել է ԱՄԷ․ Արաբական Միացյալ Էմիրությունները հերքում է տեղեկությունը 10:1414 Մայ, 2026
  • Աննա Վարդապետյանը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է դատախազին ներկայացվող պահանջներին 10:0914 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | Եթե երկաթուղու կոնցեսիոն կառավարումը գնի 3-րդ երկիր, ԵՄ-ն ներդրումներ կանի. փորձագետ 10:0014 Մայ, 2026
  • Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստան-Թուրքիա երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը․ դեսպանություն 09:5014 Մայ, 2026
  • Մենք պետք է լինենք գործընկերներ, այլ ոչ թե հակառակորդներ․ ինչ հարցեր են քննարկել Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը 09:4414 Մայ, 2026
  • Ինչը կարող է երաշխավորել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների կայունությունը․ Սին Թրամփի հետ զրույցում ընդգծումներ է արել 09:3114 Մայ, 2026
  • Ժամանակակից արվեստի և գրահրատարակչության միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտում ընդգրկված է 5 հիմնական ուղղություն 09:1714 Մայ, 2026
  • Ինչպես և որ երկրներից է հնարավոր մայիսի 14-ին քվեարկել «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի օգտին 08:4614 Մայ, 2026
  • Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են 08:1214 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0114 Մայ, 2026
  • Դոնալդ Թրամփը եռօրյա պետական այցով Չինաստանում է 00:4114 Մայ, 2026
  • Քարոզարշավի ընթացքը Ռեֆորմիստները գնահատում են լավ, ոգևորող, ոգեշնչող 00:2214 Մայ, 2026
  • Մեր քաղաքականությունը ութ հազար մարդու բերել է ՀՀ. ՔՊ-ն հանդիպումների շարք է անցկացրել Արագածոտնում 00:0414 Մայ, 2026
  • Արփինե Սարգսյանը ծանոթացել է Արագածոտնի մարզի հաշվառման-քննական բաժնի նոր շենքի աշխատանքային պայմաններին 23:3813 Մայ, 2026
  • «Միասին կարող ենք». «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը համար 17-ն է 23:1413 Մայ, 2026
  • Վերադարձ նախագահական մոդելին, նոր ատոմակայան, ջրի կառավարման նախարարություն. ինչ է առաջարկում ՀԱԿ-ը 23:0013 Մայ, 2026
  • Երկաթգծի շուրջ զարգացումները պարզ կդառնան ընտրությունների արդյունքում. ԵՄ հռչակագիրն ու ՌԴ արձագանքը 22:5113 Մայ, 2026
  • Ծառը շրջվել է կայանած ավտոմեքենաների վրա․ ՆԳՆ 22:4313 Մայ, 2026
  • Քո ձայնը խորհրդարանում. Հանուն Հանրապետության կուսակցության քարոզարշավը Կոտայքում 22:3013 Մայ, 2026
  • Ժամը 19:55-ի դրությամբ Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին մասնակցել է շուրջ 2250 մարդ․ ԻՔՄ 22:2113 Մայ, 2026
  • Ըմբիշ Ալեքսան Շալջյանն արծաթե, Վազգեն Վարդանյանը՝ բրոնզե մեդալակիր․ վաղը պայքարի մեջ կմտնի Արիանա Մարտիրոսյանը 22:1213 Մայ, 2026
  • Հարցազրույց Գևորգ Կարապետյանի հետ 22:0513 Մայ, 2026
  • Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը 21:5113 Մայ, 2026
  • Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնը՝ Վանաձորում 21:4213 Մայ, 2026
  • Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 21:2813 Մայ, 2026
  • Լուրեր 21։00 | 3-րդ ուղի չկա. փորձագետը՝ ընտրություններից հետո երկաթգծի ճակատագրի մասին 21:0013 Մայ, 2026
  • Մայիս 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5113 Մայ, 2026
  • Կրեմլը վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ պահանջում է Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնբասից 20:4013 Մայ, 2026
  • Ըմբիշ Ջանես Նազարյանը՝ Եվրոպայի չեմպիոն 20:3413 Մայ, 2026
  • Լիտվայի պաշտպանության նախարարը դեմ է ԵՄ բանակի ստեղծմանը 20:2813 Մայ, 2026
  • Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր - 2026» բազմազգ զորավարժությունները 20:2213 Մայ, 2026
  • Լոռու մարզի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 20:2013 Մայ, 2026
  • Քրեական ոստիկանները զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ են բացահայտել 20:1413 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 13. 2026 20:0613 Մայ, 2026
  • Մեծ Բրիտանիան Հորմուզի նեղուցում կտեղակայի ինքնավար ականազերծող սարքեր 19:5813 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 13.05.2026 19:4913 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն կբախվի նոր պարտությունների, եթե չընդունի Իրանի օրինական պահանջները հակամարտության կարգավորման համար. Ռեզա Թալայինիկ 19:3713 Մայ, 2026
  • Ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ և լիարժեք իրացումը պետք է լինի երաշխավորված. ՄԻՊ 19:2813 Մայ, 2026
  • roadpolice.am կայքում հերթագրումները ժամանակավորապես անհասանելի են․ ՆԳՆ խոսնակ 19:2113 Մայ, 2026
  • Ֆիլիպինների Սենատում կրակոցներ են լսվել, երբ իշխանությունները փորձել են ձերբակալել սենատորի 19:1213 Մայ, 2026
  • Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է 19:0313 Մայ, 2026
  • 6-ժամյա պայքար. կտրված վերջույթը բարեհաջող վերապատվաստվել է 18:5413 Մայ, 2026
  • Կարեն Օհանյան. «Չառլիի երազը» 18:4213 Մայ, 2026
  • Թափոնների վերամշակում՝ արտադրողի պատասխանատվությամբ 18:3113 Մայ, 2026
  • ՀՀ ընտրությունները չպետք է վտանգվեն արտաքին միջամտությամբ. ԵԽԽՎ 18:3013 Մայ, 2026
  • Մարդու իրավունքները՝ Գեղարքունիքում. ՄԻՊ-ի այցը 18:2013 Մայ, 2026
  • Վթար Դավիթ Բեկի փողոցում. փրկարարները բեռնատարից դուրս են բերել վարորդի դին 18:1213 Մայ, 2026
  • Թրամփը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան 18:0413 Մայ, 2026
  • Քննարկվել են COP17 համաժողովի շրջանակում անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանման հարցեր․ ՆԳ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի պատասխանատուներին 17:5613 Մայ, 2026
  • Ջրհեղեղներ Թուրքիայի սևծովյան ափամերձ տարածքում, կան տուժածներ 17:4713 Մայ, 2026
  • Սենատոր Գրեհեմը կոչ է արել դադարեցնել Պակիստանի միջնորդությունը ԱՄՆ-Իրան բանակցություններում 17:3813 Մայ, 2026
  • Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին 17:2913 Մայ, 2026
  • Հայաստանի ընտրությունները չպետք է վտանգվեն արտաքին միջամտությամբ, և բոլոր մասնակիցների համար հավասար պայմանները կարևոր են. ԵԽԽՎ պատվիրակություն 17:1913 Մայ, 2026
  • «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մրցույթի հաղթողները պարգևատրվել են Արուճի եկեղեցում 17:1013 Մայ, 2026
  • Լուրեր 17։00 | ԵՄ-ն բարձր է գնահատել Հայաստանի առաջընթացը վիզաների ազատականացման գործընթացում 17:0013 Մայ, 2026
  • ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում 16:5913 Մայ, 2026
  • Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են իրենց բնակության երկիր 16:5113 Մայ, 2026
  • Ստեփանավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդկանց 16:4513 Մայ, 2026
  • Ինժեներական քաղաքում քննարկվել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը 16:3613 Մայ, 2026
  • Շվեդիա և Դանիա. արտահանման նոր շուկաներ ՓՄՁ-ների համար 16:2713 Մայ, 2026
  • Իրանի հարցում Չինաստանի միջամտության կարիքը չկա. Թրամփ 16:1713 Մայ, 2026
  • Ապատեղեկատվություն է. ՆԳՆ-ն՝ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատելու հայտարարության մասին 16:0813 Մայ, 2026
  • Կապանում կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ հայտնաբերվել է չստուգաչափված չափիչ սարք 16:0813 Մայ, 2026
  • Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյան 16:0413 Մայ, 2026
  • «Կաբարկո» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 4 մլրդ 491 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:5813 Մայ, 2026
  • «Ուժեղ ընտրակաշառք». ՀԿԿ գաղտնալսման «հերոսները» դարձյալ Սամվել Կարապետյանի կողմնակիցներն են 15:5013 Մայ, 2026
  • Իսրայելը մտահոգված է, որ Թրամփը կարող է վատ գործարք կնքել Իրանի հետ. CNN 15:4213 Մայ, 2026
  • Հանտավիրուսի դեպքեր՝ զբոսանավում. ի՞նչ է հայտնի այս պահին 15:3513 Մայ, 2026
  • ՊԵԿ-ը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի մասին 15:2813 Մայ, 2026
  • ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են «Ձորակ» խնամքի կենտրոնում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը 15:2113 Մայ, 2026
  • Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը 15:1213 Մայ, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում ամերիկացիների ֆինանսական վիճակը՝ Իրանի իրավիճակի պատճառով 15:0313 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Եղավ էդ փողը՝ 200-ը. նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 15:0013 Մայ, 2026
  • Հանրապետությունում մայիսի 12-13-ը բացահայտվել է 181 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար 14:5513 Մայ, 2026
  • Կրակոցներ չեն հնչել, Մասիսի համայնքային ու քրեական ոստիկաններն օպերատիվորեն արձագանքելով դեպքին՝ ձերբակալել են 9 անձի. ՆԳՆ 14:4613 Մայ, 2026
  • Աբովյանում գտնվող «Պիցցա Տաշիր»-ի հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է 14:3613 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի շրջանակում 14:3513 Մայ, 2026
  • Հայաստանը դուրս է գալիս Յութուբի մոխրագույն գոտուց. մոնետիզացիան արդեն հասանելի է 14:2913 Մայ, 2026
  • Արագած և Քուչակ գյուղերի մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի. ԿԳՄՍՆ 14:1813 Մայ, 2026
  • Ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա, ապա 4-6 աստիճանով կնվազի. սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 14:1013 Մայ, 2026
  • Պարգևատրվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթողները 14:0213 Մայ, 2026
  • ՀՀ-ում մեկնարկել է էկոնոմիկայի նախարարության և ԵՄ մտավոր սեփականության գրասենյակների համատեղ աշխատաժողովը 13:5013 Մայ, 2026
  • Սերբիայում ՆԱՏՕ-ի հետ առաջին համատեղ զորավարժություններ են անցկացվում 13:3613 Մայ, 2026
  • Հորս արև, ղրգելու եմ 100. ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել 13:2713 Մայ, 2026
  • Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ 120 միջին բուժաշխատողներ պարգևատրվել են առողջապահության նախարարի պատվոգրով 13:1413 Մայ, 2026
  • Էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ-ի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի իրականացման մեկնարկի հետ կապված դիմել է գործարարներին 13:0513 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Սա կարևոր քայլ է. ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի որոշման մասին 13:0013 Մայ, 2026
  • Սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 12:5813 Մայ, 2026
  • ՀԾԿՀ-ն հավանություն է տվել ՀԱԷԿ-ի 2026 թվականի 3.4 մլրդ դրամի ներդրումային ծրագրին 12:5013 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015