• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ. «Հարևաններ» ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է... 20:11
Խցանումների դեմ ցավոտ լուծումներ. քաղաքացիներին սպասվում են սահմանափակումներ Խցանումների դեմ ցավոտ լուծումներ.... 19:51
Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 17:3001 Նմբ, 2022

ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև ստորագրվել է Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև աշխատանքային այց է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն: Թեհրանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է ԻԻՀ փոխնախագահ Մասուդ Միր Քազեմին:

Այնուհետև վարչապետ Փաշինյանն ուղևորվել է Սաադաբադ պալատ: Այստեղ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ողջունել է վարչապետ Փաշինյանին, և տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:

Մինչ բանակցությունների սկսվելը Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Իրանի նավթի փոխնախարար, Գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին ստորագրել են Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Նախ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի առաջնորդների նեղ, ապա՝ ընդլայնված կազմով հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի ընդլայնման, առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման հնարավորություններին: Մասնավորապես, ընդգծվել է այդ ծավալները տարեկան 3 մլրդ դոլարի հասցնելու անհրաժեշտությունը, ինչի համար, ըստ վարչապետ Փաշինյանի և Էբրահիմ Ռայիսիի, առկա է համապատասխան ներուժ:

Կողմերը քննարկել են նաև ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության և այլ բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է բեռնափոխադրումների դյուրացման համար համատեղ ծրագրերի իրականացումը, Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:

Հանդիպումից հետո Հայաստանի և Իրանի առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Էբրահիմ Ռայիսին, մասնավորապես, նշել է. «Բարի գալուստ եմ մաղթում Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետին և իրեն ուղեկցող պատվիրակության անդամներին: Կասկած չունեմ, վստահ եմ, որ պարոն վարչապետի այցելությունը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը:

Հարևանության քաղաքականությունը մեր գլխավոր քաղաքականություններից է, և այս ամիսների ընթացքում մի քանի հանդիպում ենք ունեցել պարոն Փաշինյանի հետ: Այդ հանդիպումների և այսօրվա այցի ընթացքում մենք շեշտել ենք երկու երկրների միջև կապերի զարգացման կարևորությունը՝ հատկապես տնտեսական, առևտրաշրջանառության, քաղաքական և անվտանգության ոլորտներում:

Մենք նախորդ ամիսների ընթացքում Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում ունեցել ենք 43 տոկոս աճ, բայց նպատակադրումը, թիրախը 3 մլրդ դոլարն է: Այս նպատակին հասնելն անպայման կիրականանա: Երկու երկրների միջև լավ հարաբերությունները, վստահ եղեք, հանգեցնելու են տարածաշրջանում հարաբերությունների և անվտանգության ամրապնդմանը:

Կովկասյան տարածաշրջանն Իրանի պատմական անցյալի մշակութային և քաղաքակրթության մի մասն է, և մենք շատ զգայուն ենք այդ տարածաշրջանի նկատմամբ: Տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը շատ մեծ կարևորություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար: Պարոն Փաշինյանի հետ ունեցած բանակցություններում եկանք եզրակացության, որ տարածաշրջանի հարցերը, խնդիրները պետք է անպայման տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծումներ գտնեն: Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլև խնդիրներն ավելացնում է:

Տարածաշրջանի համագործակցությունն է, որ երաշխավորելու է երկրների միջև ամբողջական և հարատև խաղաղություն: Հուսով եմ` այն համաձայնությունները, որ կայացել են այս այցի ընթացքում, և որոշվել է, որ երկու երկրների պատասխանատուները պետք է ջանք չխնայեն այդ համաձայնություններն իրականացնելու ուղղությամբ, կնպաստեն մեր հարաբերությունների հետագա զարգացմանը, և մենք երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ականատեսը կլինենք: Եվս մեկ անգամ ողջունում եմ բարեկամ և հարևան Հայաստանի վարչապետին և իրեն ուղեկցող պատվիրակության անդամներին»:

Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հարգելի պարոն նախագահ, շնորհակալ եմ հրավերի և ջերմ ընդունելության համար: Պիտի արձանագրեմ, որ շատ հագեցած այց ենք ունենում: Մենք քննարկել ենք երկու երկրների տնտեսական, քաղաքական հարաբերություններին վերաբերող հարցեր, ընդգծել ենք մեր պատմական կապերը, այդ թվում արձանագրելով մեր հարաբերությունների նրբությունները: Ես բարձր եմ գնահատել նաև Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության վերաբերմունքը և քաղաքականությունն Իրանի հայկական համայնքի համար ստեղծված հնարավորությունների առումով: Պիտի ընդգծեմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը իսլամական և քրիստոնեական քաղաքակրթությունների համագործակցության և բարեկամության շատ պայծառ և վառ օրինակ են:

Քննարկել ենք նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր, և այս ուղղությամբ նույնպես Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը համագործակցության շատ մեծ դաշտ են տեսնում: Մենք ընդգծում և գնահատում ենք Իրանի սկզբունքային դիրքորոշումները տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման առումով: Ես պարոն Ռայիսիին պատմել եմ երեկ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքների մասին և կիսել եմ իմ տպավորությունները տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու օրակարգի և ընթացիկ գործընթացների շուրջ:

Կարևոր ենք համարում, որ իրանցի մեր գործընկերները տեղեկացված լինեն, թե ինչ է տեղի ունենում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում, Լեռնային Ղաևաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում:

Մեր խոսակցության մի հսկայական մաս, իհարկե, տնտեսական փոխգործակցությունը զարգացնելուն է վերաբերում, և այստեղ մենք դիտարկում ենք հսկայական պոտենցիալ: Էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում կան կոնկրետ հեռանկարներ, որոնց շուրջ խոսակցությունը պետք է առավելագույնս կոնկրետացնել: Եվ ես ուրախ եմ, որ այցը կոնկրետ արդյունք ունի և ստորագրվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման վերաբերյալ հուշագիր:

Այնպես որ, պարոն նախագահ, բոլոր հիմքերը կան այցն արդեն իսկ հիշարժան համարելու, և ես ուրախ կլինեմ Ձեզ հարմար ժամանակաշրջանում հյուրընկալել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում՝ այս խոսակցությունը շարունակելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հարաբերություններում դրական զարգացումներին աջակցելու համար, որի ամենավերջին արտահայտումը դարձավ Սյունիքի մարզկենտրոն Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսարանի բացումը: Շնորհակալ եմ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարճատև այցը Իրանի Իսլամական Հանրապետություն ավարտվել է:

 

Դիտումների քանակ3718
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Իրանն ու ԵԱՏՄ-ն առաջիկայում ազատ առևտրի գոտու համաձայնագիր կստորագրեն. Նովակ 17:3801 Նմբ, 2022 Իրանն ու ԵԱՏՄ-ն առաջիկայում ազատ առևտրի գոտու համաձայնագիր կստորագրեն. Նովակ Քաղաքականություն
  • Գնել Սանոսյանն Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման հարցերը 16:2501 Նմբ, 2022 Գնել Սանոսյանն Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման հարցերը Քաղաքականություն
  • Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը Թեհրանի Սաադաբադ պալատում 15:3201 Նմբ, 2022 Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը Թեհրանի Սաադաբադ պալատում Քաղաքականություն
  • Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Իրան 08:4301 Նմբ, 2022 Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Իրան Քաղաքականություն
  • Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սոչի ավարտվեց 00:1001 Նմբ, 2022 Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սոչի ավարտվեց Քաղաքականություն
  • Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանում 12:5231 Հոկ, 2022 Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանում Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Պակիստանը կարող է ավիահարվածներ հասցնել հութիներին, եթե Սաուդյան Արաբիան դիմի այդ հարցով 20:3609 Սեպ, 2026
  • Բայրամովը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին 20:3009 Սեպ, 2026
  • Կրկին կեղծ գովազդներ՝ «Լուրերի» մեկնաբանների տեսքով ու ձայնով. տեսանյութերը հազարավոր դիտումներ ունեն 20:2409 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքը 20:1909 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:1209 Սեպ, 2026
  • Երթևեկության սահմանափակումներ Երևանում 20:0609 Սեպ, 2026
  • Կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումը 19:5909 Սեպ, 2026
  • Մերցը չեղարկել է Թրամփի հետ նախատեսված հեռախոսազրույցը՝ AfD-ին նրա շնորհավորական գրառումից հետո 19:5209 Սեպ, 2026
  • Հայտարարագրի լրացում՝ լիազորված անձի միջոցով 19:4509 Սեպ, 2026
  • Հարաբերությունների կարմիր թելը՝ ըստ Անժելա Կարապետյանի 19:3609 Սեպ, 2026
  • Սինգապուրի առաջնորդը տարեկան կստանա յոթնապատիկ ավելի բարձր աշխատավարձ, քան ԱՄՆ նախագահը 19:2809 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 9. 2026 19:2109 Սեպ, 2026
  • Ֆրանսիան և Գերմանիան անցկացնում են խոշոր տիեզերական գագաթնաժողով՝ չնայած ԱՄՆ-ի բոյկոտին և Մերցի բացակայությանը. Euronews 19:1309 Սեպ, 2026
  • Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները 19:0209 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կեղծ գովազդներ՝ հայտնի դեմքերի անունից. AI-ով փոխել են նրանց խոսքն ու ձայնը 19:0009 Սեպ, 2026
  • Սերբիայի նախագահը պաշտոնապես հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրության մասին 18:4909 Սեպ, 2026
  • Կա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասին 18:4809 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը 18:4109 Սեպ, 2026
  • ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը 18:3309 Սեպ, 2026
  • «Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 18:2809 Սեպ, 2026
  • Հայ-վրացական գիտական շփումներ՝ Երևանում 18:2109 Սեպ, 2026
  • Շիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտել 18:1409 Սեպ, 2026
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին և տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ 18:0609 Սեպ, 2026
  • Հյուսիսային Կորեան ընդլայնում է Յոնբենի միջուկային համալիրը. ԱԷՄԳ 17:5909 Սեպ, 2026
  • 300 մեքենա աղբ է դուրս բերվել. Հրազդան համայնքին վերադարձված այգում կրթական-ժամանցային գոտի է բացվել 17:5209 Սեպ, 2026
  • Առաջարկվում է ձևավորել նոր Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ 17:4509 Սեպ, 2026
  • Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՆԳՆ ոստիկանություն 17:3609 Սեպ, 2026
  • ԱԺ հանձնաժողովը քննարկել է 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը 17:2809 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է 17:2109 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 17:1409 Սեպ, 2026
  • Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը 17:0409 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | TRIPP-ը կարևոր է ոչ միայն ՀՀ-ի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար. Բայրամով 17:0009 Սեպ, 2026
  • Մանկապարտեզն օտարել է կադաստրայինից 7 անգամ ցածր գնով. մեղադրվում է Պտղնիի նախկին համայնքապետը 16:5109 Սեպ, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 16:4509 Սեպ, 2026
  • ԵՄ դատարանը մերժել է Ուկրաինային աջակցելու համար ՌԴ ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը 16:3409 Սեպ, 2026
  • Հայաստանում ստվերի շրջանառությունը կրկնակի ընկել է. ՊԵԿ նախագահ 16:2209 Սեպ, 2026
  • Ազատ ժամանակ, Փարիզ, արտիշոկ. վարչապետը կադրեր է հրապարակել 16:1209 Սեպ, 2026
  • Վահե Ղալումյանը՝ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ 16:0109 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ 15:3409 Սեպ, 2026
  • Հասանք Փարիզ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:2109 Սեպ, 2026
  • Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից 15:1309 Սեպ, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 15:0609 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Ինչ կոնկրետ արդյունք են տալիս անակնկալ այցերը զորամասեր. Պապիկյանը պարզաբանել է 15:0009 Սեպ, 2026
  • Ռուբիոն հնարավոր է համարել ուկրաինական կարգավորման հետագա նախաձեռնությունների մշակումը 14:5809 Սեպ, 2026
  • Tour of Armenia մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 14:4609 Սեպ, 2026
  • Պետք է տապալենք իրանական ռեժիմը. Նեթանյահու 14:3709 Սեպ, 2026
  • Մարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 14:2609 Սեպ, 2026
  • ԵՄ-ն թույլատրել է Կիևին ձեռք բերել Patriot հրթիռներ՝ տրամադրված վարկի հաշվին 14:1509 Սեպ, 2026
  • Օդանավում կարդացի, ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը, կնվիրեմ ուղևորներից մեկին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 14:0609 Սեպ, 2026
  • Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը 13:5809 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Իտալիա միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները 13:4909 Սեպ, 2026
  • ՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգը 13:4009 Սեպ, 2026
  • Լոնդոնն արգելել է իսրայելական ապրանքներն Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից 13:2909 Սեպ, 2026
  • Թրամփը հրամայել է բացառել կանադական ապրանքները ԱՄՆ կառավարության տարեկան 50 միլիարդ դոլարի գնումներից 13:2009 Սեպ, 2026
  • ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնում 13:1409 Սեպ, 2026
  • Թեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Պապիկյան 13:0609 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Վարչապետը Փարիզում կմասնակցի միջազգային տիեզերական գագաթնաժողովին | 09.09.2026 13:0009 Սեպ, 2026
  • ՀՀ ՏԿԵ նախարարությունը վերսկսել է թվային տախոգրաֆներում օգտագործվող քարտերի տրամադրման գործընթացը 12:5909 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանները ձերբակալել են Երևանում խուլիգանություն կատարած անձին 12:4809 Սեպ, 2026
  • Ծովինար Վարդանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 12:3209 Սեպ, 2026
  • Շարունակվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը 12:2409 Սեպ, 2026
  • Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:1109 Սեպ, 2026
  • Մինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները ամբողջությամբ կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտեն 12:0009 Սեպ, 2026
  • ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 11:4809 Սեպ, 2026
  • «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել 11:4609 Սեպ, 2026
  • Պապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորությունները 11:3709 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հիշեցնում է՝ տնտեսվարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունումը 11:2709 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում նախաճաշել է զինվորների հետ 11:1409 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 11:0709 Սեպ, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքների որոշ հասցեներում 10:5609 Սեպ, 2026
  • Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ 10:4309 Սեպ, 2026
  • Կիևում հավերժացրել են Հայկական թաղամասի և հնագույն եկեղեցու հիշատակը 10:3609 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն հարվածել է իրանական նավթատար նավերի, Թեհրանը ռմբակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան բազան 10:2209 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՆԳՆ կրթահամալիրում արմատական բարեփոխումներ կլինեն. նախարար | 09.09.2026 10:0009 Սեպ, 2026
  • Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի էական բարձրացում 09:3309 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 09:2909 Սեպ, 2026
  • 46 և 25-ամյա տղամարդիկ ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, կատարել տարբեր հանցագործություններ 09:1609 Սեպ, 2026
  • Մարզերից մեկում տեղակայված ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան 09:0509 Սեպ, 2026
  • Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ․ վարչապետ 08:5609 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա 08:4909 Սեպ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:4309 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս 08:1609 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:0509 Սեպ, 2026
  • UEFA Regions' Cup, որակավորման միջանկյալ փուլ․ «Կիլիկիան» ավարտեց պայքարը 00:5909 Սեպ, 2026
  • Ավարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները 00:4109 Սեպ, 2026
  • Քաղաքի ծանրաբեռնվածությունը սրում է նաև մարզային տրանսպորտը. Ավինյան 00:0409 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցում հայտնաբերվել և առգրավվել է ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարք․ ԻՀՊԿ 23:4608 Սեպ, 2026
  • Դուբայում Էկոնոմիկայի նախարարի հանդիպումներն ու պայմանավորվածությունները 23:1708 Սեպ, 2026
  • Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել 22:5308 Սեպ, 2026
  • Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 13-15-ը կմեկնի Վիեննա 22:3308 Սեպ, 2026
  • Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ 22:1708 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արամազդ Ղալամքարյանի հետ 22:0008 Սեպ, 2026
  • ՔՊ-ն ԱԺ հանձնաժողովների նախագահի տեղակալների ընդդիմադիր թեկնածուներին կողմ է քվեարկել 21:4808 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն 21:2708 Սեպ, 2026
  • «Ուզում եմ այս տեխնոլոգիաները բերենք Հայաստան». մանրամասներ նախարար Միրզոյանի Լատվիա կատարած այցից 21:2008 Սեպ, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 21:0108 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ում կարող է բիոմեթան արտադրվել․ Միրզոյանն ուսումնասիրել է Լատվիայի փորձը 21:0008 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրն ունի կացարանային նոր մասնաշենք. կբնակվեն մարզերից եկողները 20:5808 Սեպ, 2026
  • ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանը ստուգատես է անցկացրել 20:5208 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 8-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4408 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015