Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված հետագա քայլերը:
Հայաստանն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի. Ալեն Սիմոնյանը՝ Վյաչեսլավ Վոլոդինին:
Կստեղծվի ռուս-բելառուսական համատեղ տարածաշրջանային զորախումբ:
Ուկրաինան Բելառուսի հետ սահմանին պայթեցրել է կամուրջներ և ականապատել ճանապարհներ:
Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության հեղինակներն ու պատվիրատուներն Ուկրաինայի գաղտնի ծառայություններն են. Պուտին:
Հունաստանն ու Եգիպտոսը թուրք-լիբիական գազային գործարքն «անօրինական» են անվանել:
Բայդենը և Շոլցը քննարկել են Ռուսաստանի նկատմամբ ճնշումների մեծացման ու Ուկրաինային շարունակական աջակցության հարցը։
Իրանը դեմ է ուկրաինական պատերազմի կողմերից որևէ մեկին զինելուն. Իրանի ԱԳ նախարարը:
Չինաստանի որոշ քաղաքներում կրկին լոքդաուն է սահմանվել:
Հոկտեմբերի 3-9-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 697 նոր դեպք: Առողջացել է 1251 բուժառու, արձանագրվել է մահվան 9 դեպք: