Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, սահմանազատմանը, ինչպես նաև տրանսպորտային հարցերին:
Մտքեր են փոխանակվել նաև ԱՄՆ և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: