ՌԴ Հեռավորարևելյան դաշնային շրջանում տեղակայված զորավարժարաններից մեկում կայացել է «Արևելք-2022» միջազգային լայնածավալ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը։
.jpg)
Զորավարժությանը մասնակցում են 14 պետության, այդ թվում նաև՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները։ Ողջունելով մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին և զինծառայողներին՝ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Յունուս-Բեկ Եվկուրովն ընդգծել է նմանօրինակ համատեղ լայնածավալ զորավարժությունների անցկացման կարևորությունը առկա մարտահրավերների դեմ պայքարում։
(128).jpg)
Հաջողություն մաղթելով ստուգատեսի բոլոր մասնակիցներին՝ հայկական զորախմբի հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանն էլ վստահություն է հայտնել, որ զորավարժությունն անցնելու է բարձր մակարդակով, և մասնակից երկրների զինված ուժերի ստորաբաժանումները համատեղ ջանքերով հասնելու են առաջադրված խնդիրների ներդաշնակ կատարմանը։
(101).jpg)
Ընդհանուր առմամբ «Արևելք-2022» զորավարժությանը ներգրավված է շուրջ 50 000 զինվորական, 5000 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 140 միավոր ավիացիա և 60 ռազմանավ։
(44).jpg)
Զորավարժությունները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 7-ը։