• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ընդդիմությունը ջիհադիստների պես առաջնագիծ է ուղարկում կանանց Ընդդիմությունը ջիհադիստների պես առաջնագիծ... 23:00
Հարավային Կովկասի տարածաշրջանը գնալով ավելի կարևոր է դառնում. Կոբախիձե. «Հարևաններ» Հարավային Կովկասի տարածաշրջանը գնալով... 20:19
Օրը՝ 60 վայրկյանում | 17.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 17.04.2026 19:45
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Աշխարհ 00:0131 Օգս, 2022

Իրաքյան ճգնաժամը կրոնաքաղաքական պայքար է, բայց ոչ առանց արտաքին ուժերի ազդեցության

«Ես ուրանում եմ սադրիստական շարժման կողմնակիցներից, եթե նրանք 60 րոպեի ընթացքում չլքեն խորհրդարանի տարածքը». այսպես 1 օր տևած հրթիռակոծությունից հետո ազդեցիկ շիա իմամ Մուկթադա աս-Սադրը իր կողմնակիցներին Ան-Նաջաֆում կայացած մամուլի ասուլիսում հրամայեց 60 րոպեի ընթացքում լքել Բաղդադի «կանաչ գոտում» գտնվող խորհրդարանի տարածքը։

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այս հայտարարությունից հետո ցուցարարները սկսել են լքել Իրաքի մայրաքաղաքի «կանաչ գոտին»։

Շիա իմամը քննադատել է իր շարժման կողմնակիցների գործողությունները, որոնք հանգեցրել են բռնությունների։

«Սա այլևս հեղափոխություն չէ, և այժմ ես դատապարտում եմ սադրիստական շարժման գործողությունները»,- ասել է նա, ներողություն խնդրել իրաքցի ժողովրդից:

Աս-Սադրի հարյուրավոր կողմնակիցները օգոստոսի 29-ին գրավել էին քաղաքի «կանաչ գոտին», որտեղ տեղակայված են կառավարական գրասենյակները և օտարերկրյա երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները, շրջապատել էին Հանրապետության պալատը և մտել շենք։ Բողոքի ցույցերը վերաճել էին զինված բախումների անվտանգության ուժերի հետ, որոնք փորձում էին դուրս մղել սադրիստներին:

Բախումները շարունակվել էին նաև գիշերը: Պատճառ էր դարձել այն, որ Աս-Սադրը օգոստոսի 29-ին հայտարարել էր քաղաքական գործունեության դադարեցման և իր կուսակցության բոլոր գրասենյակների փակման մասին:

Փորձագետները կարծում են` իրաքյան այս ճգնաժամը, սակայն, ավելի խոր արմատներ ունի:

Սարգիս Գրիգորյան (արաբագետ) - 20 տարի է արդեն, կարելի է ասել, երկիրը ճգնաժամի մեջ է: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, նախադրյալները 2019-ին էլ նկատեցինք, բայց գլոբալ քաոսի պայմաններում` Ուկրաինայի ճգնաժամը, մենք տեսնում ենք նոր ցանկություններ, վերադասավորումներ, խաղի կանոններ, որոնց և՛ դրսում, և՛ ներսում փորձելու են մասնակից լինել:

Գարիկ Միսակյան (իրանագետ) - Արդեն մի քանի ամիս է` լարված են, բայց ինչու եղավ հենց երեկ, պատճառներից մեկն այն էր, որ հոգևոր ազդեցիկ առաջնորդներից մեկը տարիքի պատճառով հրաժարվեց կրոնական պաշտոնից և իր հետևորդներից պահանջեց հետևել Իրանի առաջնորդին, իսկ Սադրի համար, ում ընտանիքը կարևորներից էր, նաև կրոնական առումով:

Կարծում են՝ Աս-Սադրի այս քայլը ավելի շատ ուղղված էր քաղաքական կշիռը վերականգնելուն, որ հետագայում վերադառնար ավելի հզոր դիրքերից: Ի դեպ, սա առաջին անգամ չէր, խորհրդարանական ընտրություններից հետո էլ էր հրաժարվել քաղաքականությունից:

Սարգիս Գրիգորյան - Ակնհայտ է, որ դիրքավորվել է որպես միջին դերակատարում ունեցող ուժ, որը հակակշռելու է Իրանին ու ԱՄՆ-ին, քանի որ Իրաքի ու Իրանի կրոնական հակասություն կա: Փորձում է հանդես գալ որպես իրաքցի, նոր իրաքցու կերպարով, որը փորձելու է ձևավորի նոր Իրաք պետության ակունքները, որը երկար տարիներ ճգնաժամի մեջ է:

Նախորդ տարվա աշնանն ընտրություններում հաղթել էր աս-Սադրի խմբակցությունը, բայց խորհրդարանում ընդարձակ կոալիցիա ձևավորելու հնարավորություն չուներ, իսկ խորհրդարանի արտահերթ ընտրություններ կրկին հրավիրելու վերաբերյալ կառավարությունում կոնսենսուս չկար, ինչն էլ բերեց այս իրավիճակին:

Սարգիս Գրիգորյան - Ինչ է հայտարարում` նոր ընտրություններ, միևնույն ժամանակ ասաց` հեռանում է, դա կոչ էր կողմնակիցներին, որ ժամանակն է դուրս գալ:

Իսկ «կանաչ գոտին» որպես թիրախ ընտրելը պատահական չէր: Ի դեպ, «կանաչ գոտու» ուղղությամբ արձակվել էին հրթիռներ:

Սարգիս Գրիգորյան - Այս ցույցերում տեսնում ենք և՛ հակաիրանական, և՛ հակաամերիկյան դրսևորումներ, «կանաչ գոտին» ցույց էր տալու` երկիրը ոնց է աստիճանաբար զարգացում ապրում, բայց դա չստացվեց:

Գարիկ Միսակյան - Բաղդադի անվտանգ պահպանվող գոտիներից մեկն է, բայց վերջին տարիներին ոչ այնքան, միշտ եղել են հրթիռային հարվածներ ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ: Այստեղ է ԱՄՆ դեսպանատունը, որն ամենախոշորն է տարածաշրջանում:

Փորձագետների գնահատմամբ` սա ներքին կրոնաքաղաքական պայքար է, բայց ոչ` առանց արտաքին ուժերի ազդեցության: Կարծում են՝ քրդերը ևս առանցքային դեր ունեն, խորհրդարանում էլ մեծ թվով ձայներ տարել են:

Գարիկ Միսակյան - Հիմնական պայքարն ընթանում է Իրան, Թուրքիա` քիչ, Ամերիկա և Իսրայել, իսկ թե ինչ ցանկություն ունի Իրաքի հասարակությունը՝ բարդ է ասել: 

Սարգիս Գրիգորյան - Իրաքցին վատ պայմաններում է, կա կոռուպցիա, Իրաքը դուրս մնաց տարածաշրջանային ճարտարապետությունից, կորցրեց հեղինակությունը, որը ազդելու էր սովորական իրաքցու վրա, չկար անվտանգություն, անընդհատ թանկացումներ են: 

Եթե ոչ ուղիղ, ապա միջնորդավորված մենք ևս կզգանք այս բախումների հետևանքները, եթե դրանք շարունակական լինեն՝ կարծում են ոլորտի մասնագետները, հիշեցնում` Իրանի համար Իրաքի հարցը առաջնային է:

Գարիկ Միսակյան - Սիրիայում երբ որ սկսվում էր պատերազմը, չէինք մտածում, որ Սիրիայից ահաբեկիչներ կգան ու կպատերազմեն մեր դեմ: Մեզ մոտ պետություն է սահմանային առումով, նաև առևտրային գործընկեր է Հայաստանի համար, կարող է շեղել Իրանի ուշադրությունը:

Վերջին տվյալներով՝ դաժան փոխհրաձգությունների հետևանքով զոհերի թիվը 30 է, ավելի քան 300 մարդ վիրավորվել է։ Դեռ կեսօրին Իրանը, Իրաքի շիա սրբավայրեր ամեն տարի տեղի ունեցող միլիոնավոր իրանցիների ուխտագնացությանն ընդառաջ, փակել էր Իրաքի հետ սահմանը, դադարեցրել չվերթերը: Մյուս հարևան երկիրը՝ Քուվեյթը, կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Իրաքից։

Իրաքում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը իրավիճակը բնութագրել էր որպես «ծայրահեղ վտանգավոր»՝ հորդորելով բոլոր կողմերին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրադարձությունների մի շղթայի, որն այլևս հնարավոր չի լինի կանգնեցնել:

Իսկ արդեն ավելի ուշ՝ Աս-Սադրի՝ «կանաչ գոտու» տարածքը լքելու մասին կողմնակիցներին ուղղված կոչից հետո, Իրաքի բանակի համատեղ գործողությունների հրամանատարությունը չեղարկեց օգոստոսի 29-ից սահմանված պարետային ժամը ամբողջ երկրում։

Հեղինակ` Իրինա Մկրտչյան

Դիտումների քանակ31
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 09:2018 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:3018 Ապր, 2026
  • Էդվարդ Ասրյանը ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարի հետ 08:0618 Ապր, 2026
  • Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից. առաջին միջազգային գիտաժողովը 01:0018 Ապր, 2026
  • Գիտական նորամուծություններ՝ Ագրարայինի ուսանողներից 00:4118 Ապր, 2026
  • Քայլ առ քայլ առաջ ենք տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Էրդողան 00:1518 Ապր, 2026
  • ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը նոր խթան է Հայաստանում բարեփոխումների շարունակականության համար․ Ֆրանսիայում ՀՀ դեսպան 23:5417 Ապր, 2026
  • Ապրիլի 19-ին ավտոերթով պայմանավորված երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ կլինեն․ մանրամասներ 23:4317 Ապր, 2026
  • ՆԳՆ հաշվառման-քննական և ՄՔԾ ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն ծառայություններ կմատուցեն ապրիլի 18-ին 23:2817 Ապր, 2026
  • Պետությունը Շիրակում 2018-26 թթ. 4,5 մլրդ-ի ծրագիր է իրականացրել. Պապոյանը հանդիպել է գործարարներին 23:1317 Ապր, 2026
  • Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 23:0017 Ապր, 2026
  • Սամվել Կարապետյանին դատարանը թույլատրեց հարցազրույցներ տալ, մասնակցել ընտրական ցուցակի կազմմանը 22:5317 Ապր, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ միջադեպից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել 22:3717 Ապր, 2026
  • Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների 22:3317 Ապր, 2026
  • Հոգի վեհացնող ձայն. Ռուբեն Էլբակյանի «Ավե Մարիա»-ն կրկին գերել է Փարիզը 22:2717 Ապր, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին 22:2317 Ապր, 2026
  • Թուրքիայի խորհրդարանի նախագահն առաջարկել է ՀՀ-ն ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում 22:1217 Ապր, 2026
  • 250 մլն դոլարի ներդրում՝ նոր աշխատատեղեր և oրական մինչև 100 տոննա թռչնամիս․ նոր ներդրումային ծրագիր Հայաստանում 21:5717 Ապր, 2026
  • Մեղրին՝ 2026-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 21:4217 Ապր, 2026
  • Տեղի է ունեցել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման թեմայով քննարկում 21:2817 Ապր, 2026
  • Խաղաղության հասնելու համար արդեն որոշ քայլեր ենք ձեռնարկել, և դա հաստատվել է Վաշինգտոնի գագաթնաժողովում. Հաջիև 21:1217 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Պատերազմով ենք ազատագրելու Արցախը. Բազեյանը՝ Կարապետյանի աջակիցների ակցիայի ժամանակ 21:0017 Ապր, 2026
  • Մեղրին՝ 2026-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 20:5617 Ապր, 2026
  • Պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերը, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ» և «բոշա» են անվանում, չպետք է հաղթահարեն ԱԺ մտնելու անցողիկ շեմը. վարչապետ 20:5517 Ապր, 2026
  • Թրամփը մերժել է ՆԱՏՕ-ի օգնության առաջարկը Հորմուզի նեղուցի բացումից հետո 20:4517 Ապր, 2026
  • Էդվարդ Ասրյանը Ֆրանսիայի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի հետ քննարկել է համագործակցության հարցեր 20:3917 Ապր, 2026
  • Մոլդովան Մերձնեստրում գտնվող ռուսական զորքի մի քանի ներկայացուցչի անցանկալի անձ է հայտարարել 20:3317 Ապր, 2026
  • ԿԸՀ-ն քաղաքական բանավեճին չի միջամտում. ընթացք կտրվի միայն Ընտրական օրենսգրքից բխող դիմումներին 20:3217 Ապր, 2026
  • Պատերազմով ենք ազատագրելու Արցախը, այլ կերպ հնարավոր չէ. Ալբերտ Բազեյան 20:2217 Ապր, 2026
  • ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ամրապնդում են պաշտպանական համագործակցությունը 20:1517 Ապր, 2026
  • «Նրանք ուզում են Հայաստանում փոխել իշխանությունը և Հայաստանը լուծարել». ԱԺ փոխնախագահը՝ ՀՅԴ-ի մասին 20:0417 Ապր, 2026
  • Ապրիլ 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 19:5417 Ապր, 2026
  • Վարչապետի և տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներների հանդիպմանն ընդգծվել է՝ ՀՀ-ում ԱԲ գործարանի և տվյալների կենտրոնի նախագիծը հաջողությամբ կյանքի է կոչվում 19:5017 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.04.2026 19:4517 Ապր, 2026
  • Սլովակիան կշարունակի արգելափակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Յուրայ Բլանար 19:4217 Ապր, 2026
  • Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կշարունակի մնալ տնային կալանքի տակ 19:3717 Ապր, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր 19:3517 Ապր, 2026
  • Լիբանանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով. ԱԳՆ մամուլի խոսնակ 19:2917 Ապր, 2026
  • Իրանը վնասազերծել է Հորմուզի նեղուցի ականները. Թրամփ 19:2617 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 17. 2026 19:1217 Ապր, 2026
  • Գևորգ Պապոյանը Շիրակի մարզում ներկայացրել է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները 19:1117 Ապր, 2026
  • Լուրեր 19:00 | Դուք մահվան վաճառականներ եք. թեժ բանավեճ ԱԺ-ում | 17.04.2026 19:0017 Ապր, 2026
  • Հորմուզի նեղուցը լիովին բաց է և պատրաստ է բիզնես վարելու ու անխոչընդոտ անցման համար. Թրամփ 18:5617 Ապր, 2026
  • Մոլդովան 2027 թվականի ապրիլին դուրս կգա ԱՊՀ-ից 18:3117 Ապր, 2026
  • Մանկավարժական պրակտիկա՝ մանկապարտեզում աշխատելու համար 18:2217 Ապր, 2026
  • Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում 18:1217 Ապր, 2026
  • Այսօր ԿԸՀ-ն առաջադրման փաստաթղթեր չի ստացել 18:0417 Ապր, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է «Վանաձոր» ՔԿՀ, զրուցել ազատությունից զրկված անձանց հետ 17:5217 Ապր, 2026
  • Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը 17:4817 Ապր, 2026
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը բազմակողմ դիվանագիտությանը 17:4217 Ապր, 2026
  • «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. երկու տարիքային խմբերում հայտնի են եզրափակչի մասնակիցները 17:3617 Ապր, 2026
  • Մենք քայլ առ քայլ առաջ ենք տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Էրդողան 17:3317 Ապր, 2026
  • Վթար Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է 17:3017 Ապր, 2026
  • Հովնանաձորում կառուցվել է ջրամբար, Ձորագետում՝ բազմաֆունկցիոնալ հանրային տարածք 17:2417 Ապր, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ 17:1817 Ապր, 2026
  • Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անցումը բաց է. Արաղչի 17:1317 Ապր, 2026
  • Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր 17:1317 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Մի ինքնավնասեք ձեզ՝ նսեմացնելով ընտրական համակարգը. ԿԸՀ նախագահը՝ քաղաքական ուժերին 17:0017 Ապր, 2026
  • Հնդկաստանը և Ռուսաստանը կխորացնեն ռազմական գործակցությունը. Interfax 16:4817 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն շուտով կլուծի Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը՝ կապված S-400-ների հետ. Բարաք 16:3317 Ապր, 2026
  • «Դերժավա-Ս» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 129 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:2617 Ապր, 2026
  • Կայացել է երիտասարդական քաղաքականություններին նվիրված առաջին ազգային համաժողովը 16:2117 Ապր, 2026
  • Հայտնի են ձիասպորտի Հայաստանի մեծահասակների առաջնության հաղթողները 16:1217 Ապր, 2026
  • Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 16:0917 Ապր, 2026
  • Շփումներ ունեցա Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Դիոնիսիա-Թեոդորա Ավգերինոպուլուի հետ. Ալեն Սիմոնյան 15:5817 Ապր, 2026
  • «Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոն 15:5217 Ապր, 2026
  • Մոսկվան դեմ է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության վերաբերյալ փարիզյան գագաթնաժողովին 15:5117 Ապր, 2026
  • Խորհրդարանում իսպանացի գործարարների հետ քննարկվել են փոխգործակցության հնարավորությունները 15:3717 Ապր, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդներին 15:2617 Ապր, 2026
  • ԿԳՄՍՆ-ում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը 15:1517 Ապր, 2026
  • Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների կազմերը 15:0817 Ապր, 2026
  • Սամվել Կարապետյանի աջակիցների ակցիայի ժամանակ 17 անձ է ձերբակալվել. ՆԳՆ 15:0117 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | Լավատեսական սցենար Հայաստանի տնտեսության համար. տնտեսական աճի կանխատեսումները 15:0017 Ապր, 2026
  • Իսրայելի և Լիբանանի միջև 10-օրյա հրադադար է հաստատվել 14:4417 Ապր, 2026
  • ՖԻԴԵ-ն Սերգեյ Սկլոկին-Բագիյանին շնորհել է միջազգային վարպետի կոչում 14:3917 Ապր, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ 14:3617 Ապր, 2026
  • Միջազգային կառույցները 2026-ի ՀՀ տնտեսական աճի կանխատեսումները 4,9-ից դարձրել են 5,3 տոկոս 14:3317 Ապր, 2026
  • Որ դեպքերում քաղաքական ուժի գրանցումը կարող է ուժը կորցրած ճանաչվել. ԿԸՀ նախագահի պարզաբանումը 14:2717 Ապր, 2026
  • Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-6 աստիճանով 14:2017 Ապր, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր 14:0717 Ապր, 2026
  • «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարը վերացվել է. առաջիկա 4-5 ժամվա ընթացքում բնակավայրերի ջրամատակարարումը կվերականգնվի 14:0317 Ապր, 2026
  • Վահան Կոստանյանը և Բրազիլի ԱԳՆ քարտուղարը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ 13:4517 Ապր, 2026
  • Ազգային ժողովում նկատածս տեսարանի մասին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 13:4017 Ապր, 2026
  • Եթե որևէ տնօրեն ընտրությունների հետ կապված ճնշման է ենթարկում, խնդրում ենք փաստերը ներկայացնել մեզ. ԿԸՀ նախագահ 13:2217 Ապր, 2026
  • Ալեն Սիմոնյանը Ստամբուլում պատասխանել է ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին 13:1917 Ապր, 2026
  • Մոլդովան կլինի երրորդ երկիրը, որը դուրս կգա ԱՊՀ-ից՝ Վրաստանից և Ուկրաինայից հետո 13:1417 Ապր, 2026
  • Խաղաղությունը վերանայելը պատերազմի եռագլուխ կուսակցության հիմնական և առանցքային խնդիրն է. Նիկոլ Փաշինյան 13:1217 Ապր, 2026
  • «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում 13:0917 Ապր, 2026
  • Ձեզ հայտնի շրջանակների՝ բոմժ դառնալու պրոցեսն այլևս անշրջելի է. Փաշինյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով նախադեպային որոշման մասին 13:0417 Ապր, 2026
  • Վահագն Հովակիմյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:0317 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Նախկին-ներկա բանավեճը հաղթահարելու մի տարբերակ կա միայն. վարչապետ | 17.04.2026 13:0017 Ապր, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարևորությունը 12:5817 Ապր, 2026
  • Մենք շատ արդյունավետ իշխանություն ենք, որովհետև մեր երկիրը դուրս ենք բերել թակարդից. Փաշինյան 12:5317 Ապր, 2026
  • Ծովագյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ 12:5217 Ապր, 2026
  • Խորհրդարանական ընտրությունը Քոչարյան-Սարգսյան իշխանության տարիների կոալիցիայի վերջին շանսն է. վարչապետ 12:4917 Ապր, 2026
  • Մեր ջերմ շնորհավորանքները Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին. ՀՀ ԱԳՆ 12:4517 Ապր, 2026
  • Փաշինյանը ներկայացնում է 1998-2017 թվականներին Հայաստան-Ադրբեջան սահմանին գրանցված զոհերի թիվը՝ ըստ տարիների 12:4317 Ապր, 2026
  • Լիբանանի զինվորականները հայտնել են Իսրայելի կողմից հրադադարի խախտման մասին 12:3917 Ապր, 2026
  • Հայտնի է ընտրակաշառքի գործով նախօրեին ձերբակալվածներից 12–ի խափանման միջոցը 12:3717 Ապր, 2026
  • Հայաստանում պտտվում է գերանդիով մահը, և այն ուզում է հնձել-կտրել ՀՀ-ն. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին 12:2417 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015