Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը «Լուրեր»-ին տեղեկացրել է, որ փրկարարները ամբողջությամբ մաքրել են պայթյունից տուժած եռահարկ շենքի տարածքը, այժմ փորձում են անհետ կորած համարվող քաղաքացիներին փնտրել կառույցի ներսում:
Համբարյանի խոսքով՝ պայթյունի էպիկենտրոնը գտնվել է շենքի կենտրոնական մասում, և մինչև ներս մտնելը պետք է գնահատել փլուզվելու վտանգը: