Ըստ ԱԻՆ-ի վերջին հաղորդագրության՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, որից պարզվել է 13-ի ինքնությունը: Զոհվածների թվում կա մեկ մանկահասակ երեխա և հղի կին:
Այս ընթացքում բուժհաստատություն է դիմել 60 քաղաքացի, որոնցից 7-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մնացածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած է համարվում 10 քաղաքացի։
Ամբողջ գիշեր շարունակված հրդեհաշիջման և որոնողական աշխատանքների վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը: