Միջին նորոգման աշխատանքների շրջանակում նորոգվում է Մ-5, Երևան-Արմավիր ավտոճանապարհի էջմիածին-Արմավիր մոտ 13.5 կմ երկարությամբ հատվածը (աջ երթևեկելի գոտի)։
.jpg)
.jpg)
Միջին նորոգման աշխատանքներ կտարվեն նաև նույն հատվածի ձախ գոտում։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Մեկնարկել է ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։ Կապալառու՝ «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ։ Տեխհսկողությունը կատարվում է ճանապարհային դեպարտամենտի կողմից։

Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։
