Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Գուդաուրիում սահմանային ոստիկանության ուղղաթիռի վթարով պայմանավորված՝ արգելված էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 94-րդ կիլոմետրին: