Հուլիսի 29-ին՝ ժամը 01։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Mercedes մակնիշի բեռնատար (վարորդ՝ Զ․ Դ․) և Mercedes մակնիշի մարդատար (վարորդ՝ Հ․ Խ․, ծնված 1985 թ.) ավտոմեքենաները։
Փրկարարները մարդատար ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են Mercedes մակնիշի մարդատար ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։