• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թոշակներ, աշխատավարձեր, աղքատություն․ ինչ փոխվեց 2025-ին Թոշակներ, աշխատավարձեր, աղքատություն․ ինչ... 19:38
Ձերբակալվել է Բունդեսթագում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար գումար ստացած պատգամավորը. «Հարևաններ» Ձերբակալվել է Բունդեսթագում Ադրբեջանի... 19:57
Քաղաքական տարվա ամփոփում Քաղաքական տարվա ամփոփում 19:57
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 17:0314 Հլս, 2022

Լոռու մարզի երկու բնակավայրում նախադպրոցական կենտրոններ են բացվել

Անին Անտառամուտ բնակավայրի նորաբաց նախադպրոցական կրթական կենտրոնի սաներից է։ Կենտրոնում արդեն հասցրել է բանաստեղծություն սովորել։ Բացի կրթվելուց՝ այլընտրանքային մանկապարտեզում շատ այլ բաներով են զբաղվում։

Արփի - Մեզ պատի տակին նստացնըմ են, կեսը՝ ընդի, կեսը՝ ընդի, ու խաղ ենք անըմ։

Եվրոպական միության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում Լոռու մարզի Անտառամուտ և Գեղասար բնակավայրերում նախադպրոցական կրթական կենտրոններ են բացվել։

Անդրեա Վիկտորին (ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան) - Վաղ մանկական կրթությունը հետագա կյանքի հիմքն է, որը մենք պետք է ապահովենք 3 տարեկանից սկսած։ Հուսով եմ, որ այս կենտրոնը կնպաստի համայնքի երեխաների զարգացմանն ու բնակիչների հոգսերի թեթևացմանը։

Քրիսթինե Վայգանդ (ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներակայացուցիչ) - Մեծ սիրով կշարունակենք այդ գործընկերությունը, որպեսզի Հայաստանի տարբեր բնակավայրերի երեխաները ունենան հավասար իրավունքներ և կրթություն ստանան իրենց համայնքում։

Անտառամուտ բնակավայրում շուրջ 30 տարի մանկապարտեզ չի եղել։ Այժմ այդ տարիքի 8 փոքրիկ կա գյուղում, վարչական ղեկավարը վստահ է՝ կենտրոնի գործարկումից հետո բնակավայրում կավելանա նաև երեխաների թիվը։

Արայիկ Գևորգյան (Անտառամուտի վարչական ղեկավար) - Երիտասարդ ընտանիքներ կային, որ, երեխեքի մանկապարտեզ որ չկար, գնում էին Վանաձոր քաղաք բնակվելու, իսկ հիմա, որ կա, 2 ընտանիք մնացին, որ իրենց երեխեքը մնան էստեղ։

Աշոտ Գիլոյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ) - Նման կառույցները հնարավորություն են տալու, որ մեր երիտասարդ ընտանիքները էստեղ աճեն, բազմանան, բարգավաճեն։ Երիտասարդն է մեր բնակավայրի, գյուղի ներուժը։ Առանց նրանց հնարավոր չէ առաջ գնալ։

Գեղասարում էլ նախադպրոցական կրթական կենտրոն կհաճախի 13 երեխա։ Բնակավայրի վարչական ղեկավարն ասում է՝ սա կնպաստի նաև գյուղի զարգացմանը։

Վարազդատ Գրիգորյան (Գեղասարի վարչական ղեկավար) - Կարիքը շատ ունեինք, երեխաները զբաղվելու տեղ չունեին։ Կար նախակրթարան, այսինքն՝ 5 տարեկանների համար, որոնք պատրաստվում էին դպրոց գնալու, բայց մինչև դպրոցը նմանատիպ համարժեք ծրագիր չկար երեխաների համար։ Հիմա էլ ավելի կզարգանան, կինտեգրվեն ավելի շատ հասարակությանը։

Նախադպրոցական կրթական կենտրոնների ընդլայնումը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է՝ նշում է փոխնախարարը։ Մինչև 2026 թվականը բոլոր բնակավայրերի երեխաների համար այն պետք է հասանելի լինի: Նախորդ տարվանից պետական բյուջեից համայնքներին դրամաշնորհներ են տրամադրվել այլընտրանքային նախադպրոցական հաստատություններ հիմնելու համար։

Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Մենք ունենք մեր երկրում բնակավայրեր, որտեղ նախադպրոցական տարիքի երեխաների թիվը մեծ չէ, և այնտեղ դասական մանկապարտեզ կառուցելը ամենանպատակահարմար միջոցը չէ։ Այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մոդելներ են մշակված հենց նման բնակավայրերի համար։

Հովհաննես Ավետիսյան (Լոռու մարզպետի տեղակալ) - Ամենակարևոր բաներից մեկն է կրթության մեջ։ Երեխաներին հնարավորություն է տալիս դեռ վաղ հասակից սոցիալականացնել երեխաների կյանքի համար։ Անտառամուտի պես փոքր գյուղական համայնքները, որոնք զրկված են մեծ ֆինանսական միջոցներից, հնարավորություն չունեն նմանատիպ հիմնարկների գործունեության համար։

Լոռու մարզում այս նախաձեռնության շրջանակներում արդեն վեց այլընտրանքային մանկապարտեզ է գործում: Նախկինում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ջանքերով այլընտրանքային մանկապարտեզներ են բացվել նաև Շամուտ, Ահնիձոր, Մարց և Ջիլիզա բնակավայրերում:

 

Հեղինակ՝ Սերինե Սերոբյան

Դիտումների քանակ40
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՌԴ փոխարտգործնախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 20:1625 Դեկ, 2025
  • Սևանի, Ճամբարակի, Արթիկի և Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում 20:0325 Դեկ, 2025
  • Գլյուկոզի չափման նոր սարքերը հասանելի են մեր երեխաներին 19:5325 Դեկ, 2025
  • Ճապոնական դրամաշնորհի շրջանակում ՀՀ-ին կտրամադրի օդի հիմնական աղտոտիչների ավտոմատ դիտարկման սարքավորումներ. դրանք կտեղադրվեն Երևանում 19:4425 Դեկ, 2025
  • 2026 թվականի հոկտեմբերին Կարբի գյուղը կունենա նոր մանկապարտեզ 19:3825 Դեկ, 2025
  • Ուսումնարանները կվերանվանվեն քոլեջ 19:3225 Դեկ, 2025
  • Մթնոլորտային օդի որակի գնահատման և հանրայնացման համար կապահովվի իրավական հիմք, կսահմանվի օդի որակի ինդեքս 19:2425 Դեկ, 2025
  • Թուրքիայում հակաահաբեկչական գործողություն է իրականացվել՝ կանխելու Սուրբ Ծննդյան միջոցառումների ընթացքում հարձակումները 19:2125 Դեկ, 2025
  • Դատարան է ուղարկվել Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական գործը 19:1325 Դեկ, 2025
  • Հռոմի պապն աշխարհին կոչ է արել լռեցնել զենքերը 19:0625 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Կեղծ ներդրումներ, զանգեր և փողերի լվացում ինչպես է գործել միջազգային զանգերի կենտրոնը 19:0025 Դեկ, 2025
  • Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևանի և Բաքվի երկխոսության մեջ. Զախարովա 18:5625 Դեկ, 2025
  • Տեսալսողական մեդիայի ոլորտում գործող բոլոր մասնակիցների համար կսահմանվեն հավասար կանոններ՝ խթանելով արդար մրցակցությունը 18:4725 Դեկ, 2025
  • «Նատալի Ֆարմ» ընկերությունը 2025-ի 9 ամսում 4 մլրդ 816 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 18:3925 Դեկ, 2025
  • Իսրայելը երբեք չի լքի անկլավի տարածքը. Կաց 18:2825 Դեկ, 2025
  • Ամփոփվել է Դպրոցականների վոլեյբոլի լիգան. 1-ին տեղում Երևանի թիվ 177 հիմնական դպրոցն է 18:2025 Դեկ, 2025
  • Դպրոցականների վոլեյբոլի լիգայի եզրափակիչ խաղերն էին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:1325 Դեկ, 2025
  • Պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերի հարևանությամբ կնախատեսվի վճարովի կայանատեղիների կազմակերպման գործունեություն 18:0325 Դեկ, 2025
  • 2026 թվականի հունվարի 1-ից դրոշմավորման ծածկագրերի գինը կնվազի 17:5125 Դեկ, 2025
  • Անապահովության գնահատման նոր համակարգի՝ ամբողջ հանրապետությունում ներդրման ժամկետը 2026-ի հունվարի 1-ի փոխարեն սահմանվել է հուլիսի 1-ը 17:4225 Դեկ, 2025
  • Սուրբ Ծննդյան քարոզի ընթացքում Հռոմի պապն անդրադարձել է Գազայում պաղեստինցիների վիճակին 17:3325 Դեկ, 2025
  • Վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նրանց խորհրդականների համար կներդրվեն բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգեր 17:2625 Դեկ, 2025
  • Հայաստանից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի 17:1425 Դեկ, 2025
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանին 17:0325 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Սոցաջակցություն՝ ԼՂ-ից տեղահանված վարձով ապրող ընտանիքներին. մանրամասներ 17:0025 Դեկ, 2025
  • Զինծառայության համար պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում փոփոխություններ կլինեն 16:5925 Դեկ, 2025
  • ՀՀ ներմուծվող՝ էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների նկատմամբ 2026-ին սակագնային արտոնություն կկիրառվի. ներմուծման ընթացակարգը հաստատվել է 16:5325 Դեկ, 2025
  • Տարին ռազմավարական էր գործընկերությունների զարգացման առումով. ԱԳՆ-ն ամփոփել է 2025 թվականը 16:4225 Դեկ, 2025
  • ՏԿԵ նախարարը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել. քննարկվել է համայնքների սեփական եկամուտների հավաքման կատարողականը 16:3625 Դեկ, 2025
  • Հաստատվել է Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը 16:2925 Դեկ, 2025
  • Պուտինը շնորհավորել է Թրամփին Սուրբ ծննդյան կապակցությամբ, հեռախոսազրույց նախատեսված չէ. Պեսկով 16:2125 Դեկ, 2025
  • Կառավարությունը հաստատեց արհեստական բանականության ոլորտում բարձր հաշվարկային ռեսուրսների հասանելիության փորձնական ծրագիրը՝ AWS-ի հետ համագործակցությամբ 16:1225 Դեկ, 2025
  • Հնդկաստանում մարդատար ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ 15:5125 Դեկ, 2025
  • Եվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին. Պապիկյան 15:4525 Դեկ, 2025
  • 2025-ի նոյեմբերին Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի պատմական նոր ռեկորդ. Փաշինյան 15:4125 Դեկ, 2025
  • Հաստատվել է ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը 15:3725 Դեկ, 2025
  • Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգով 15:2325 Դեկ, 2025
  • Քննարկվել է Հայաստանի հնարավոր մասնակցությունը 2026-ի ապրիլին Դուբայում կայանալիք «AIM Congress» համաժողովին 15:1925 Դեկ, 2025
  • Դավթաշենի կամրջի վրա հանդիպակաց երթևեկող վարորդը հայտնաբերվել և տուգանվել է 15:0825 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | Ներկայացվել է առողջության ապահովագրության ծառայությունների ցանկը 15:0025 Դեկ, 2025
  • Տաջիկա-աֆղանական սահմանին զինված բախում է տեղի ունեցել 14:4725 Դեկ, 2025
  • Արտահայտել եմ մեր պատրաստակամությունը, որ ՀՀ կառավարությունը կարող է այդ հատվածները հետ վերցնել ռուսական կոնցեսիայից. Փաշինյանը՝ երկաթուղու վերականգնման մասին 14:3025 Դեկ, 2025
  • Բացահայտվել է նոր «զանգերի կենտրոն», հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ստացված 80 հզր դոլար գումար 14:2525 Դեկ, 2025
  • Հայաստան-Ադրբեջան պատերազմը կանխվեց ԱՄՆ-ի միջամտությամբ. Մարկո Ռուբիո 14:2125 Դեկ, 2025
  • Նիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում 14:1025 Դեկ, 2025
  • Մենք ցանկություն ունենք Իրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել. Փաշինյան 14:0925 Դեկ, 2025
  • Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից 14:0725 Դեկ, 2025
  • Դամասկոսում ձերբակալվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը 14:0525 Դեկ, 2025
  • Հույս ունեմ՝ այդ քայլերը տեղի կունենան. Փաշինյանը՝ Էրդողանի՝ «խորհրդանշական քայլերի» վերաբերյալ հայտարարության մասին 13:5925 Դեկ, 2025
  • Ծայրագավառային տրամաբանություն. վարչապետը՝ Կաթողիկոսի ընտրության շուրջ լուրերի մասին 13:5725 Դեկ, 2025
  • ԿԳՄՍ փոխնախարարն այցելել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե. քննարկվել են ոլորտային հարցեր 13:4225 Դեկ, 2025
  • Հույս ունեմ՝ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի. Փաշինյան 13:3825 Դեկ, 2025
  • Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի 13:2725 Դեկ, 2025
  • Մենք Կապսի ջրամբարը կունենանք, գյուղը կտեղափոխվի. Փաշինյան 13:1925 Դեկ, 2025
  • Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով 13:1225 Դեկ, 2025
  • Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ խմբավորումը խախտել է Գազայում հրադադարի համաձայնագիրը 13:0825 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Վարչապետը՝ Կապսի ջրամբարի, պետական պաշտոնյաների պարգևավճարների մասին 13:0025 Դեկ, 2025
  • ԼՂ-ից տեղահանված՝ 1-3 անդամ ունեցող ընտանիքների համար բնակապահովման ծրագիր է մշակվել 12:5925 Դեկ, 2025
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:5325 Դեկ, 2025
  • Ուժեղացված ծառայության ժամանակ ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել 12:5125 Դեկ, 2025
  • Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 5 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:3925 Դեկ, 2025
  • Թրամփը Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորել է քաղաքացիներին 12:3725 Դեկ, 2025
  • ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ արհեստական բանականության և գիտական դասակներում ծառայության համար 12:2625 Դեկ, 2025
  • Մեր պրոբլեմն այն չէ, որ վազելու տեղ չկա, մեր պրոբլեմն այն է, որ առողջ ապրելակերպը բրենդավորված չէ. Փաշինյան 12:1725 Դեկ, 2025
  • Էրդողանն արձագանքել է Նեթանյահուի հայտարարությանը 12:1425 Դեկ, 2025
  • Հայտնաբերվել են 8 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 12:0925 Դեկ, 2025
  • Սիրելի՛ 1 մլն 600 հազար հայրենակիցնե՛ր, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել. Փաշինյան 12:0225 Դեկ, 2025
  • Քննարկվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային և պետական նպատակային ծրագրերի նախագծերը 11:5325 Դեկ, 2025
  • Գեղարքունիքի պարեկները ձկնագողության դեպքեր են բացահայտել 11:4425 Դեկ, 2025
  • Սարսափելի կլիներ, եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ սկսվեր. Ռուբիոն ամփոփել է Թրամփի վարչակազմի նվաճումները 11:2425 Դեկ, 2025
  • Առողջության համընդհանուր ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգը 11:0925 Դեկ, 2025
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0025 Դեկ, 2025
  • Դրամաշնորհ` Շուշանավանք եկեղեցու վերականգնման աշխատանքների իրականացման համար 10:4825 Դեկ, 2025
  • Հայաստանը և Ղազախստանը միավորում են ջանքերը իրավապահ համակարգում ծառայությունների թվայնացման ուղղությամբ․ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Աստանայում էր 10:4325 Դեկ, 2025
  • Տնտեսվարողի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլրդ 499 մլն 504 հզ. 500 դրամ գումարը. ՔԿ-ն՝ քրեական վարույթի մասին 10:3225 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 10:1525 Դեկ, 2025
  • ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել 10:0225 Դեկ, 2025
  • Լուրեր 10:00 | Ռուս-թուրքական կեղծիքը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի դրսևորում է. փորձագետ 10:0025 Դեկ, 2025
  • Վերականգնվել է Վայք համայնքի սեփականության իրավունքը 1 հա մակերեսով հողամասի նկատմամբ 09:4225 Դեկ, 2025
  • Բուժօգնություն ստանալու ճանապարհը. Ավանեսյանը մանրամասնել է համընդհանուր ապահովագրության կարգը 09:1525 Դեկ, 2025
  • Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 09:0425 Դեկ, 2025
  • Ովքեր են արժանացել «Ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ» և «Տարվա լավագույն ֆուտզալիստ» կոչումներին 08:5425 Դեկ, 2025
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի 08:1825 Դեկ, 2025
  • Տոնածառեր՝ դիզայներական նորարար լուծումներով 07:5925 Դեկ, 2025
  • 2026-ից հանրային օբյեկտներում կգործի վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգը 01:0025 Դեկ, 2025
  • Կբացառվի ծառայողական տեղեկատվության արտահոսքը. նախագիծ 00:4625 Դեկ, 2025
  • Պենտագոնը զեկույց է հրապարակել չինական բանակի կարողությունների մասին 00:1725 Դեկ, 2025
  • Բալաք գյուղում շարունակվող զարգացման ծրագիրը՝ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության մաս է 23:5724 Դեկ, 2025
  • «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի շահառուները ստանում են առաջին կիսամյակի ուսման վարձերի փոխհատուցում 23:4324 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 25-ի եղանակային կանխատեսումները 23:1424 Դեկ, 2025
  • Թղթադրամից չեն հեռացվում ո՛չ Գրիգոր Լուսավորիչը, ո՛չ Արարատը. ԿԲ-ն հերքում է ռուս-թուրքական կեղծիքը 23:0024 Դեկ, 2025
  • Արթուր Դավթյանը կատարել է գրոսմայստերի կոչում ստանալու բոլոր պահանջները 22:4724 Դեկ, 2025
  • ՆԳ նախարարը «ՊիքսԱրտի» մասնագետների հետ քննարկել է կենսաչափական նոր անձնագրերի էջերի ձևավորման ընթացիկ աշխատանքները 22:2124 Դեկ, 2025
  • Ճանապարհաշինական տարին՝ Լոռու մարզում 22:2024 Դեկ, 2025
  • Հարցազրույց Տիգրան Ավինյանի հետ 22:0024 Դեկ, 2025
  • Մխիթար Հայրապետյանն ընդունել է Eleveight AI ընկերության ներկայացուցիչներին․ քննարկվել են Հայաստանում ԱԲ տվյալների կենտրոնների զարգացման հնարավորությունները 21:5424 Դեկ, 2025
  • Էդվարդ Ասրյանը մասնակցել է N զորամիավորման անցած ուսումնական տարվա ամփոփման արարողությանը 21:4224 Դեկ, 2025
  • Յալդայի տոնի արարողությունը նշվեց Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը 21:2824 Դեկ, 2025
  • Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները 21:1824 Դեկ, 2025
  • ԱԺ նախագահը դասային աստիճան է շնորհել 21:0924 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015