• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես... 12:57
Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել Ձերբակալվել է 6 անձ,... 10:55
Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ բարեկամության մասին պայմանագիր են ստորագրել. «Հարևաններ» Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ... 20:14
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ամեն ինչ անում ենք, որպեսզի ժողովուրդը համայնքներում կոնկրետ փոփոխություններ զգա. վարչապետը ծանոթացել  է Արմավիրի մարզում իրականացվող ծրագրերին
Հասարակություն
19:2809 Հլս, 2022

Ամեն ինչ անում ենք, որպեսզի ժողովուրդը համայնքներում կոնկրետ փոփոխություններ զգա. վարչապետը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել մարզի մի քանի համայնքում պետական բյուջեի, սուբվենցիոն և մասնավոր ներդրումների շրջանակում իրականացվող և արդեն ավարտված ծրագրերին:

Հնարավոր է սա 8 մարդ, մարդիկ կանգնած են և ճանապարհը-ի նկարն է

Կառավարության ղեկավարին ուղեկցել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և այլք:

Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է

Վարչապետը նախ այցելել է խոշորացված Փարաքար համայնք, որտեղ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում ՀՀ պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ կառուցվում է Պտղունքի միջնակարգ դպրոցը: Դպրոցի շենքում շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է դպրոցի նախագծին, իրականցված և ընթացիկ շինարարական աշխատանքներին: Պատասխանատուների ներկայացմամբ` 240 աշակերտի համար նախատեսված 2981 ք. մ ընդհանուր մակերեսով երկհարկանի դպրոցի շինարարական աշխատանքներն սկսվել են 2020 թ., ավարտը նախատեսվում է ընթացիկ տարվա վերջին: Աշխատանքների 70 տոկոսն արդեն ավարտվել են: Ծրագրի արժեքն է 975 մլն դրամ:

Հնարավոր է սա 1 անձ և կանգնածը-ի նկարն է

Այնուհետև Կառավարության ղեկավարն այցելել է խոշորացված Խոյ համայնք, որտեղ կառավարության ղեկավարին ներկայացվել են Հովտամեջ բնակավայրի Երևանյան և Բաղրամյան փողոցների բարեկարգման շրջանակում իրականացված աշխատանքները:

Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է

Վարչապետին զեկուցվել է, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են:

Հնարավոր է սա 8 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է

Իրականացվել է Հովտամեջ գյուղի 260 մետր ճանապարհի և 400 մետր մայթերի սալիկապատում՝ տուֆ քարով։ Ծրագրի արժեքը կազմել է գրեթե 30 մլն դրամ:

Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Արաքս համայնքում: Այստեղ վարչապետը ծանոթացել է Գայ բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներին: Վարչապետին զեկուցվել է, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 0,42 հա հողամասի տարածքում կառուցվում է 4 մասնաշենքից բաղկացած մանկապարտեզի երկհարկանի շենք, որը նախատեսված է 150 երեխայի համար: Նախատեսվում է ստեղծել 15-20 հիմնական աշխատատեղ: Պատասխանատուների ներկայացմամբ՝ շինարարական աշխատանքների 92 տոկոսն ավարտված է, ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները: Ծրագիրը մեկնարկել է 2020 թ., ավարտը նախատեսվում է ընթացիկ տարվա օգոստոս ամսին։ Ծրագրի արժեքն է 328 մլն դրամ:

Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է

Այնուհետև Կառավարության ղեկավարը ծանոթացել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով Մ-3, Թուրքիայի սահման- Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 2+000-կմ 10+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է, որ հիմնանորոգվող 8.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածն ընդգրկում է մարզի Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն, Ջրարբի, Ապագա, Լուսագյուղ բնակավայրերը։ Դեռևս իրականացվել են շինարարական աշխատանքների 15 տոկոսը: Ծրագրի արժեքն է 1 մլրդ 107 մլն դրամ:

Հնարավոր է սա 15 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է

Արևիկ բնակավայրում Կառավարության ղեկավարը ծանոթացել է ՀՀ պետական բյուջեի շրջանակում մոդուլային մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներին: Այն կկարողանա ընդունել 144 երեխայի: Կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թ. և նախատեսվում է ավարտել 2022 թ.: Ծրագրի արժեքն է 496 մլն դրամ: Կատարվել է աշխատանքների 70%-ը:

Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ կանգնած են, ծառ և խոտածածկը-ի նկարն է

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 2016 թ. զոհված զինծառայող Սևակ Խաչատրյանի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով հուշարձան-խաչքարին:

Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է

Վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Երասխահուն համայնքում, որտեղ զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին ու պատասխանել մի շարք հարցերի: Վարչապետը գյուղացիներից հետաքրքրվել է նրանց զբաղվածությամբ, գյուղատնտեսական աշխատանքներից, մանկապարտեզի, դպրոցի առկայությամբ:

Հնարավոր է սա 6 մարդ և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է

«Հանրապետությունում 300 դպրոց, 500 մանկապարտեզ ենք կառուցելու: Այդ ծրագիրը ձեր գյուղ էլ կհասնի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով, որ Հայաստանի գյուղերում դպրոցները, մանկապարտեզները լինեն ամենաբարձր մակարդակի:

Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են, հուշարձան և դրսումը-ի նկարն է

Գյուղացիները հոսանքի, ենթակայանի հարց են բարձրացրել:

Հնարավոր է սա 11 մարդ և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է

«Ցավոք, միանգամից չենք կարող: Հերթով բոլոր հարցերը լուծելու ենք: Վստահ եղեք, որ անընդհատ զբաղվում ենք համայնքների հարցերով, ամեն ինչ անում ենք, որ ժողովուրդը համայնքներում կոնկրետ փոփոխություն զգա: Բայց մեր առաջին հարցը, որ պետք է լուծենք, երեխաների հարցն է՝ դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ, ջուր…»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հնարավոր է սա 7 մարդ, ծառ և դրսումը-ի նկարն է

Երասխահունում ևս Կառավարության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին՝ ծաղիկներ դնելով ու խոնարհվելով նրանց շիրիմներին:

Արմավիր կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետն այցելել է նաև Արմավիր համայնք: Այստեղ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիր քաղաքի վերակառուցված մարզադաշտի պայմաններին: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներով վերակառուցվել է 1980 թ. հիմնադրված Արմավիրի մարզադաշտը, որը համարվել է Հայաստանի խոշոր մարզադաշտերից մեկը և տարողությամբ 3-րդ մարզադաշտն է հանրապետությունում: 3100 հանդիսական տեղավորող մարզադաշտի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2018 թ. և ամբողջությամբ ավարտված են: Կից գործում են արհեստական խոտածածկով 4 փոքր դաշտեր: Մարզադաշտի բացումը տեղի է ունեցել 2021 թ. նոյեմբերի 30-ին: Ծրագրի արժեքն է 688 մլն դրամ:

Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է

Այս համայնքում վարչապետին ներկայացվել է նաև ջրամատակարարման և ջրահեռացման բաշխիչ ցանցերի վերանորոգման և անհատական ջրաչափերի տեղադրման աշխատանքների ընթացքը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր, փուլ 3- Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք ծրագրի» շրջանակում՝ Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) վարկային և ՀՀ կառավարության միջոցներով: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ աշխատանքները մեկնարկել են 2021 թ., արդեն հիմնանորոգվել է 12 կմ երկարությամբ բաշխիչ ցանց: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2023 թ.: Ծրագրի արժեքն է 1 մլրդ 800 մլն դրամ:

Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են, սնունդ և ներսումը-ի նկարն է

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Բաղրամյան համայնքում: Այստեղ Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման ծրագրի» շրջանակում Արգինայի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին: Պատասխանատուների ներկայացմամբ՝ 100 աշակերտի համար նախատեսված և 360 ք. մ ապաստարան ունեցող դպրոցի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա դեկտեմբերին: Ծրագրի արժեքն է 680 մլն դրամ: Միջոցները տրամադրվել են ՀՀ պետական բյուջեից: Արդեն իսկ իրականացվել է աշխատանքների 70%-ը:

Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև ամբողջությամբ վերակառուցված Քարակերտի «Երևան Մարմըլեյդ Ինդըսթրիս» ընկերության գործարան: Կառավարության ղեկավարին ներկայացվել է, որ դեռևս 1963 թ. Քարակերտ բնակավայրում հիմնադրված պահածոների գործարանի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2018 թ.: 5,5 հա հողատարածք զբաղեցնող գործարանում իրականացվել է 20 մլն դոլարի ներդրում: Արդյունքում գործարանը հագեցվել է իտալական BERTUZZI Macchine Agricole ընկերության ժամանակակից հոսքագծերով: Վերջիններս ներկրվել ու տեղադրվել են Կառավարության օժանդակությամբ: Իրականացված աշխատանքների արդյունքում մի քանի արտադրամաս և չորանոց ունեցող գործարանի արտադրողականությունը և արտադրանքի որակը կտրուկ աճել է:

Պատասխանատուների ներկայացմամբ, ի թիվս բազմատեսակ պահածոների և չրերի, շուկայում ներկայացվում են նաև չորացված համեմունքներ, ինչպես նաև կիսաֆաբրիկատներ և խյուսերի տեսականի: Արտադրանքը հայտնի է ինչպես հայաստանյան սպառողին, այնպես էլ ՌԴ և եվրոպական մի շարք երկրներում։ Սեզոնին գործարանում աշխատողների թիվը կազմում է 120-150։ Ապագայում նախատեսվում է ընդլայնել արտադրական հնարավորությունները, հիմնել սառնարանային տնտեսություն, որը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Ընկերության ղեկավարները շնորհակալություն են հայտնել վարչապետին Կառավարության աջակցության և հարկային բարենպաստ քաղաքականության համար:

Դիտումների քանակ192
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի 19:4725 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ 19:3625 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում 19:2625 Օգս, 2026
  • Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 19:0325 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետն ԱԺ-ում անդրադարձել է եկեղեցու թեմային 19:0025 Օգս, 2026
  • Նոր զորահավաք անցկացնելու մասին պնդումները կեղծ են. Պեսկով 18:4325 Օգս, 2026
  • Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել 18:1825 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ 18:0925 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում. ՌԴ ԱԳՆ 17:5625 Օգս, 2026
  • Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 17:3825 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգները պաշտոնապես հեռացրել է Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից 17:2425 Օգս, 2026
  • Ոնց կարելի է սեփական քաղաքական շահի համար հաշվի չառնել, որ մարդը պահվում է Բաքվում. Վիլեն Գաբրիելյան 17:1525 Օգս, 2026
  • ՊԵԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել ռազմավարական պլանավորման հիմնական ուղղությունները 17:0425 Օգս, 2026
  • Լուրեր 17:00| Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 17:0025 Օգս, 2026
  • ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 16:5725 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանը և Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ 16:5425 Օգս, 2026
  • 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 6.5 տոկոս 16:4625 Օգս, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:3925 Օգս, 2026
  • Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը 16:3725 Օգս, 2026
  • Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026-ի հունիսի 5-ին. Փաշինյանը՝ Քոչարյանի դեմ գործողությունների մասին 16:3525 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 16:3025 Օգս, 2026
  • Ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել 16:2825 Օգս, 2026
  • Քոչարյանին որպես կաշառք փոխանցվել է 2.6 մլրդ դրամ արժողությամբ 56 անշարժ գույք. ՀԿԿ 16:1725 Օգս, 2026
  • ՀՀ պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան այսօր է. Փաշինյան 16:0525 Օգս, 2026
  • Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին 15:4925 Օգս, 2026
  • Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են 15:4425 Օգս, 2026
  • Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը 15:4325 Օգս, 2026
  • 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով 15:3125 Օգս, 2026
  • ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 15:2425 Օգս, 2026
  • Նոր զորահավաքի մասին պնդումները կեղծ են. Պեսկով 15:1725 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ 15:1425 Օգս, 2026
  • Լաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները 15:0525 Օգս, 2026
  • Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին 15:0225 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետի ամփոփիչ ելույթը. ԱԺ-ն քննարկում է Կառավարության 2026-31 թթ. ծրագիրը | ՈՒՂԻՂ 15:0025 Օգս, 2026
  • Եկեք պատասխանեք՝ ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դարձել. Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին առնչվող գործի մասին 14:5625 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3925 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է. նրան մեղադրանք է ներկայացվել 14:1925 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հարցեր 14:1625 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբ 14:0325 Օգս, 2026
  • Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին 13:4725 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր 13:4525 Օգս, 2026
  • Եկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասին 13:2625 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝ 13:2225 Օգս, 2026
  • Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին 13:1425 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց 13:1025 Օգս, 2026
  • Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան 13:0725 Օգս, 2026
  • Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե 13:0425 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Հայտնի են Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների քրեական վարույթի մանրամասները 13:0025 Օգս, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 12:5725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան 12:4725 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 12:3825 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2625 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. Բեսենթ 12:2425 Օգս, 2026
  • Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը 12:1125 Օգս, 2026
  • Ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխում և ձերբակալում Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակ Քոչարյանին. ՀԿԿ-ն կադրեր է հրապարակել 12:0125 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0025 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 11:5925 Օգս, 2026
  • Զելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբ 11:5225 Օգս, 2026
  • Հայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ Փաշինյան 11:4225 Օգս, 2026
  • Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3225 Օգս, 2026
  • Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 11:2225 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 11:0425 Օգս, 2026
  • Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել 10:5525 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանում են կասեցրել 10:4725 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցություններ՝ Արագածոտնի մարզում 10:4225 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են 10:3025 Օգս, 2026
  • Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես»-ում և «Փլեյ սիթի»-ում, տնօրենների բնակարաններում 10:1125 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Խուզարկություններ տասնյակ հասցեներում՝ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով. ՀԿԿ 10:0025 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 10:0025 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդ քաղաքով անցնող 4.5 կմ երկարությամբ ճանապարհը 09:5425 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են 09:4625 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի 09:4025 Օգս, 2026
  • Ստեփանավան քաղաքի բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:2425 Օգս, 2026
  • Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ 09:1725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե 09:1025 Օգս, 2026
  • Լևոն Քոչարյանի բնակարանում և մի քանի տասնյակ այլ հասցեներում խուզարկություններ են իրականացվում 08:5225 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2625 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0025 Օգս, 2026
  • Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները 00:4225 Օգս, 2026
  • ԵԹԿՊԻ ընդունելություն. պահանջված մասնագիտություններն ու թափուր տեղերը 00:1025 Օգս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրում 23:5124 Օգս, 2026
  • Մատենադարանի ամբողջ ժառանգությունը՝ պատկերագրքում 23:3624 Օգս, 2026
  • Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն 23:1924 Օգս, 2026
  • Ով է բռնություն կիրառողը, ով՝ տուժողը. միջադեպ ոստիկանների և քննիչների մասնակցությամբ 23:0024 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ 22:5024 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությունը նսեմացնելու աշխատաոճից 22:2924 Օգս, 2026
  • Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ 22:1724 Օգս, 2026
  • Այսօր Հայաստանն իր խոսույթը ձևավորում է իր ռազմավարական շահերից ելնելով. վարչապետ 21:5724 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան 21:4524 Օգս, 2026
  • Կապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթաց 21:2824 Օգս, 2026
  • Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ 21:1524 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բանակից մինչև միլիոնատերերի ունեցվածք․ վարչապետի հետ թեժ հարցուպատասխանը ԱԺ-ում 21:0024 Օգս, 2026
  • Ճամբարակի ճանապարհներին չեզոքացվում է սողանքի վտանգը 20:5924 Օգս, 2026
  • Օգոստոս 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5424 Օգս, 2026
  • Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել 20:5324 Օգս, 2026
  • Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ 20:4624 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 24. 2026 20:4124 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար 20:3624 Օգս, 2026
  • Հայաստանը կարող է հեռանալ ՀԱՊԿ-ից, եթե դրա կարիքը չունի. Պեսկով 20:3124 Օգս, 2026
  • Աջակցություն տեղական բիզնեսին 20:2624 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015