2023 թվականին նախատեսվում է իրականացնել Գետառի վրա ջրերի մաքրման կայանի կառուցման բնապահպանական ծրագիրը։
Այս մասին որոշումն ընդունվեց Երևանի ավագանու նիստի ընթացքում։
Ծրագրի նպատակն է բարելավել Երևանյան լճի և Հրազդան գետի էկոլոգիական վիճակը։
Ըստ նախագծի՝ Հրազդան գետի ջրի որակի բարձրացմամբ ոռոգելի տարածքներում աճող գյուղատնտեսական մթերքների որակը կբարելավվի։
«Նախատեսվում է Գետառը Հրազդան գետ լցվելու հատվածում ունենալ կեղտաջրերի մաքրման լոկալ կայան, որը բաղկացած կլինի 2 մասից, այսինքն՝ իրականացվի մեխանիկական մաքրում, կոշտ կենցաղային թափոնների որսում և դուրսբերում։ Կտեղադրվի նաև աերացիայի համակարգ, որի միջոցով ջուրը թթվածնով կհագեցվի»,- ասաց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը։