Հունիսի 20-ին N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է պարգևատրման արարողություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Հրամանատարությունը խրախուսել է մարտական և մասնագիտական բարձր պատրաստությամբ, բարեխիղճ ծառայությամբ և զինվորական կարգապահությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողների։