40 հա հողատարածքում 150 հազար ծառ․ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Լեռնակերտ բնակավայրում համայնքապատկան հողատարածքների անտառատնկման աշխատանքներն ավարտված են։
Շիրակի մարզպետարանի ոլորտային պատասխանատուների դիտարկման պահին ծառերի կպչողականությունը կազմել է մոտ 90%։ Անտառատնկման աշխատանքներն իրականացվել են Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ և «Էյ Թի ՓԻ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ։