Europa Press-ը հայտնել է, որ Ուկրաինան շուտով պաշտոնական հրավեր կստանա Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցը մնում է կասկածի տակ, այն կախված կլինի Ուկրաինայում հակամարտության զարգացումից և երկիրը լքելու նրա հնարավորությունից։ Ուկրաինայի ղեկավարի՝ Իսպանիա ժամանումը «մինչև վերջին րոպեն» անհայտ կլինի՝ նշում է պարբերականը։
Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն ասել է, որ Զելենսկին «այսպես թե այնպես» կմասնակցի գագաթնաժողովին։
Սպասվում է, որ գագաթնաժողովին կմասնակցի մոտ 5 հազար մարդ՝ քաղաքական առաջնորդներ, պատվիրակությունների ու կազմակերպությունների անդամներ, ինչպես նաև լրագրողներ։ Ըստ տեղեկությունների՝ գագաթնաժողով կայցելեն 30 պետության, ինչպես նաև Ճապոնիայի, Ավստրալիայի, Ավստրիայի, Նոր Զելանդիայի, Հարավային Կորեայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Կիպրոսի, Մալթայի և Շվեդիայի ղեկավարները։ Գագաթնաժողովում սպասում են նաև եվրոպական կառույցների ղեկավարներին։