Մայիսի 26-ին՝ ժամը 08։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Lexus RX 330 (վարորդ՝ Խ.Ս.) և Volvo (վարորդ՝ Ն.Կ.) մակնիշների ավտոմեքենաները: Վարորդները և Lexus RX 330 մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ք. Ս.-ն և Լ. Ս.-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: