• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չքաղաքականացնե՜լ. Սերգեյ Բագրատյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Սերգեյ Բագրատյանի հետ 17:50
Այլ հայացք Ռուսաստանում վառելիքային ճգնաժամին Այլ հայացք Ռուսաստանում վառելիքային ճգնաժամին 15:18
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, անսասան՝ ազատ և երջանիկ պետություն կառուցելու իր ձգտումների մեջ. վարչապետ Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ... 09:08
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վանաձորում մեկնարկել է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը
Հասարակություն
21:4625 Մայ, 2022

Վանաձորում մեկնարկել է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը 2022 թ. մայիսից մինչև հոկտեմբեր իրականացնելու «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Այսօր՝ մայիսի 25-ին, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, ինչպես նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը:

«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստ և կրթություն կապերի ամրապնդմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով ծրագրի մեկնարկի կապակցությամբ, նշել է․

«Վանաձորը լուրջ ներուժ ունեցող քաղաք է, որտեղ, սակայն, մշակութային կյանքի աշխուժացման խնդիր ունենք: Ջանքեր պետք է գործադրենք՝ ունենալու մեր ակնկալած ակտիվությունը»։

Կարևորելով նախաձեռնությունը և ծրագիրը Լոռու մարզից մեկնարկելու գաղափարը՝ Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը նախարարի տեղակալ Արա Խզմալյանին, նախարարության և պատկերասրահի ներկայացուցիչներին շնորհակալություն են հայտնել մարզի դպրոցականներին բարձրագույն արվեստին հաղորդակցվելու հնարավորություն ընձեռելու համար:

Ծրագրի առաջին փուլով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան քաղաքների և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի և Չինար գյուղի հանրակրթական դպրոցի աշակերտներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալու ծրագրում ընդգրկված 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի հայկական կերպարվեստի առանցքային հեղինակների հայտնի ստեղծագործություններին:

Տարբեր տարիքային՝ կրտսեր, միջին և ավագ խմբերի համար նախատեսված են մի քանի թեմատիկ ծրագրեր` «Հեքիաթների աշխարհում», «Ճարտարապետության գաղտնիքները», «Ազգային էպոս», «Փորագրանկարչության գաղտնիքները», «Բեմանկարչության արվեստը», «Ծովի տարերքը»: Յուրաքանչյուր թեմատիկ ծրագրի շրջանակում կներկայացվեն համապատասխան ստեղծագործություններ, կկազմակերպվեն կրթական ծրագրեր և դասախոսություններ, որոնք կվարեն Պատկերասրահի լավագույն մասնագետները:

«Մշակութային կյանքի ակտիվությունը պետք է գործադրել այն սերնդի շրջանում, որի գիտակցությունը նոր է ձևավորվում: Եվ թե մենք վաղն ինչ արժեհամակարգով քաղաքացի կունենանք, պայմանավորված է այն իրողությամբ, թե այդ գիտակցության մեջ մենք այսօր ինչ սերմեր ենք նետում՝ ատելության խոսք, քաղաքական բովանդակություն, չարախոսություն, թե գիտելիք, իմացություն, սեփական արժեքների հանդեպ վերաբերմունք»,- նշել է Ա. Խզմալյանը:

Ըստ նախարարի տեղակալի՝ «ԴասԱրվեստ» կրթամշակութային նախագծի նպատակն է ոչ միայն երեխաներին ներկայացնել մեր մեծանուն նկարիչներին, այլև տալ նրանց արժեքի կարևորության զգացումը: Ու նաև հենց այդ պատճառով է, որ ծրագրի մեկնարկը տրվում է պետական տարբեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ցույց տալու ծրագրի իրադարձային բովանդակությունը, այն է՝ Հայաստանի ազգային պատկերասրահից դուրս է բերվել կտավ և մուտք է գործել դպրոց:

Այս կարևորությունը գիտակցելուց հետո տեղական աշխատանքով կզարգացվեն երեխաների գիտելիքը և իմացությունը: Այսպիսով՝ «ԴասԱրվեստ» ծրագրի շրջանակում կազմակերպված թեմատիկ ցուցադրությունների, դրանց նվիրված կրթական ծրագրերի և դասախոսությունների միջոցով աշակերտները կճանաչեն հայկական կերպարվեստի խոշորագույն ներկայացուցիչներին, ձեռք կբերեն կերպարվեստին վերաբերող տարրական գիտելիքներ (այն է` կերպարվեստի տեսակներ ու ժանրեր, գեղանկարի և գրաֆիկայի տեխնիկաներ, նյութ և այլն), կծանոթանան թանգարանագետի և արվեստաբանի մասնագիտություններին, ինչը մեծապես կնպաստի կրթական համակարգում (ծրագրերում) լրջագույն բացի լրացմանը, ինչպես նաև տեղեկություն կստանան Հայաստանում կերպարվեստի և աշխարհում` հայկական կերպարվեստի հավաքածուով խոշորագույն թանգարանի պատմության մասին:

Վեցամսյա ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության մարզերի դպրոցների ավելի քան 1000 աշակերտների հնարավորություն կտրվի ծանոթանալու Հայաստանի ազգային պատկերասրահին և դրա գործունեությանը: Կներկայացվեն պատկերասրահի պատմությունը, կառուցվածքը, թանգարանային առարկա հասկացությունը, դրա անվտանգության ու պահպանման կանոնները: Արա Խզմալյանը հակիրճ ներկայացրել է նաև մարզային մշակութային կյանքի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնք արդեն իրականացվում են:

Նա անդրադարձել է օրերս մեկնարկած «Քո արվեստը դպրոցում» ծրագրին (2022 թ.), «Զարկֆեստ» փառատոնին, որը կիրականացվի առաջիկայում՝ Դաշտադեմի ամրոցի տարածքում, մի շարք դրամաշնորհային ծրագրերի, որոնք մասամբ կամ ամբողջապես իրականացվում են համայնքներում:

«Կրթական, մշակութային և ներառական նախագծերը պետական քաղաքականության առաջնահերթություններն են, և մշակութային կյանքը չի կարելի համարել լիարժեք, եթե դրանց հասանելիություն չունեն ՀՀ բոլոր քաղաքացիները»,- ասել է Ա. Խզմալյանը և հավելել,- «մենք մշակույթի համաչափ բաշխվածության խնդիր ունենք: Սա տասնամյակների բացթողում է, որը մենք հետևողականորեն վերջին 3 տարիների ընթացքում փորձում ենք հաղթահարել և վստահ եմ՝ հաջողելու ենք: Մեր ամենակարևոր նախագծերն ու կոլեկտիվները պարբերաբար դուրս են գալիս Երևանից: «ԴասԱրվեստ» ծրագիրը ևս միտված է թանգարանային գործունեության ապակենտրոնացմանը և կրթական հաստատությունների ու թանգարանների միջև կապի ամրապնդմանը, ինչը, միանշանակ, կնպաստի առավել զարգացած ու մշակութային հասարակության ձևավորմանը»:

Նախարարի տեղակալն իրազեկել է, որ մայրաքաղաքի սահմանը հատող ծրագրերի վերաբերյալ դպրոցներից և քաղաքացիներից մշտապես դրական արձագանք են ստանում: Նա ընդգծել է, որ կրթամշակութային ծրագրերի իրականացմամբ պետությունը լուծում է ոչ միայն երեխայի գիտելիքի, այլև վաղվա հանդիսատեսի ճաշակի ու ընտրության հնարավորության հարցերը:

Միջոցառման ընթացքում Հայաստանի ազգային պատկերասրահի թանգարանային կրթության բաժնի վարիչ Հասմիկ Բադալյանը երեխաներին ներկայացրել է Պատկերասրահի պատմությունը, պահվող ստեղծագործությունների գեղարվեստական ժանրերը, վարել է ինտերակտիվ զրույց արվեստի շուրջ:

Դիտումների քանակ28
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Փաշինյանը ելույթ է ունեցել Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին 16:0006 Հլս, 2026
  • «Քանի ձեն ա, մի 100 000 կոխենք ջեբը». ՀԿԿ-ն «Հայաստան» դաշինքին առնչվող ձայնագրություն է հրապարակել 15:5406 Հլս, 2026
  • Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը 15:4206 Հլս, 2026
  • Գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը 15:3006 Հլս, 2026
  • Երևան–Սևան ճանապարհի՝ կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը վաղվանից կվերականգնվի 15:2106 Հլս, 2026
  • Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կառաքվի պրոպան գազ 15:1106 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Բենզինի ճգնաժամ Ռուսաստանում․ ինչպե՞ս է փոխվել Հայաստանի ներմուծման քարտեզը 15:0006 Հլս, 2026
  • Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում 14:5806 Հլս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ զանգվածային հարվածներ են հասցրել 14:5106 Հլս, 2026
  • Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը 14:4206 Հլս, 2026
  • Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին 14:3406 Հլս, 2026
  • Ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով, ապա կբարձրանա 4-5 աստիճանով 14:3306 Հլս, 2026
  • Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է 14:1806 Հլս, 2026
  • Ռուբինյանը և Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցեր 14:0806 Հլս, 2026
  • ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել 14:0006 Հլս, 2026
  • Ֆրանսիայի նախագահը 17 տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Սիրիա 13:4806 Հլս, 2026
  • Երևանում անցկացվել է ամերիկյան նորարարության լավագույն օրինակներին և ԱԲ լուծումներին առնչվող միջոցառում 13:3906 Հլս, 2026
  • Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին 13:3006 Հլս, 2026
  • Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները 13:2206 Հլս, 2026
  • Ռուսաստանը պատրաստվում է կրկնապատկել միգրանտների արտաքսման համար նախատեսված հանցագործությունների ցանկը 13:1506 Հլս, 2026
  • Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեները 13:0806 Հլս, 2026
  • Նոր զանգվածային հարված Կիևին, կան զոհեր. BBC 13:0106 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Արտահանման նոր քարտեզ․ հայկական գյուղմթերքը դուրս է գալիս նոր շուկաներ | 06.07.2026 13:0006 Հլս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ժամանել է Եկատերինբուրգ 12:5406 Հլս, 2026
  • Վարդավառին՝ հուլիսի 12-ին, «Խոսրովի անտառ» արգելոցը փակ կլինի այցելուների համար 12:4906 Հլս, 2026
  • Իրանը պետք է հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ռազմական առաքելության ծախսերը. Գերմանիայի ԱԳՆ 12:4306 Հլս, 2026
  • Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ Սևանա լճի ափամերձ հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ 12:3806 Հլս, 2026
  • 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ 12:3106 Հլս, 2026
  • Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում 12:2406 Հլս, 2026
  • Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը 12:1306 Հլս, 2026
  • «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները կվերցնեն խորհրդարանական մանդատները 12:0406 Հլս, 2026
  • Ում պետք է դիմեն և որ հարթակում վճարումն անեն վարելու իրավունքից զրկված անձինք իրենց վարորդական վկայականը վերականգնելու համար 12:0306 Հլս, 2026
  • Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին 11:4506 Հլս, 2026
  • ՀԱՄԱՍ-ը պատրաստվում է լուծարել իր կառավարությունը Գազայում 11:3106 Հլս, 2026
  • Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք 10:4606 Հլս, 2026
  • Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը 10:1606 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Այսօր Եկատերինբուրգում նախատեսված է ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպումը | 06.07.2026 10:0006 Հլս, 2026
  • Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել 09:4006 Հլս, 2026
  • Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում 09:2506 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:2106 Հլս, 2026
  • ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը 09:0906 Հլս, 2026
  • Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը 08:4006 Հլս, 2026
  • Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն 08:3206 Հլս, 2026
  • Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար 08:2606 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0306 Հլս, 2026
  • Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան 23:2705 Հլս, 2026
  • ՌԴ-ն թաքցնում է իրականությունը. դատարկ բենզաբաքերի ձայները խլացրել են պաշտոնական քարոզչությունը 22:5005 Հլս, 2026
  • Նույնիսկ Ռուսաստանում դեֆիցիտ է, իսկ Հայաստանում դիվերսիֆիկացման շնորհիվ վառելիքի գինը կայուն է 22:2905 Հլս, 2026
  • Ֆոն դեր Լայենի այցն ու ՀՀ-ԵՄ նոր հնարավորությունները. Մեծ բանավեճ 21:5005 Հլս, 2026
  • Գյուղմթերք արտահանողներին պետաջակցությունը կլինի շարունակական 21:1205 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Վառելիք է ներկրվում 11 երկրից, ՌԴ-ն առաջատարը չէ. ՀՀ-ում վառելիքի գինը կայուն է 21:0005 Հլս, 2026
  • Փրկարարների օգնությամբ բեռնատարը դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված 20:5105 Հլս, 2026
  • Հունիսի 7-ի ընտրությանը կանխվել է ՀՀ-ից ժողովրդավարությունը խլելու փորձ. դիտորդների արձանագրումները 20:1805 Հլս, 2026
  • Իրավիճակը Վենեսուելայի հայ համայնքում | Հարցազրույց Գերաշնորհ Տեր Պետրոս Եպիսկոպոս Մանուելյանի հետ 20:0105 Հլս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.07.2026 19:1505 Հլս, 2026
  • Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ 19:0005 Հլս, 2026
  • Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ 17:0105 Հլս, 2026
  • Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին 15:4705 Հլս, 2026
  • Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար 15:0905 Հլս, 2026
  • Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ 14:4105 Հլս, 2026
  • Կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով 14:1505 Հլս, 2026
  • Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան 13:1305 Հլս, 2026
  • Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում 12:5805 Հլս, 2026
  • Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը 12:5105 Հլս, 2026
  • Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել 12:4505 Հլս, 2026
  • Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը 12:2505 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում 10:4805 Հլս, 2026
  • Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ 10:3705 Հլս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:5105 Հլս, 2026
  • 2026 թ. հունիսի 7-ին մեր ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը. Ալեն Սիմոնյան 09:2705 Հլս, 2026
  • Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը 09:2305 Հլս, 2026
  • Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան 09:1605 Հլս, 2026
  • Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, անսասան՝ ազատ և երջանիկ պետություն կառուցելու իր ձգտումների մեջ. վարչապետ 09:0805 Հլս, 2026
  • Կյանքի պտույտը՝ «Հողի մարմնում» 00:5705 Հլս, 2026
  • Պակիստանն ու Թուրքիան նույն հոգու երկու սիրտն են. Շարիֆ 00:3305 Հլս, 2026
  • Դեղերի ապօրինի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը խստացվում է 00:1505 Հլս, 2026
  • Պարտադիր հաշտարարության շրջանակն ընդլայնվում է 23:5104 Հլս, 2026
  • Դաշտաքարում ծիրանի իրացման խնդիր չունեն, ուզում են մարզադահլիճ ունենալ. վարչապետի շրջայցը 23:3004 Հլս, 2026
  • «Ոսկե ծիրանը» և հայկական կինոյի խնդիրները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4004 Հլս, 2026
  • Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն Ազիզյան 22:2104 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.07.2026 22:0304 Հլս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում 21:4604 Հլս, 2026
  • Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ 21:2004 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | ՍԴ-ն մերժել է ԱԺ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները 21:0004 Հլս, 2026
  • Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք 20:4704 Հլս, 2026
  • Երկաթուղային համագործակցության հուշագիր ՌԴ, Իրանի և Ադրբեջանի միջև 20:3904 Հլս, 2026
  • ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը 20:2204 Հլս, 2026
  • «Ճամփորդություն Մինաս Ավետիսյանի արվեստում». մուտիմեդիա ցուցադրություն 20:1204 Հլս, 2026
  • Թուրքիան դժվար ժամանակներում միշտ եղել է Պակիստանի կողքին. Շարիֆ 19:5804 Հլս, 2026
  • Վահագն Հովակիմյանը՝ ԱԺ-ում քաղաքական ուժերի բաշխվածության մասին 19:4604 Հլս, 2026
  • Հաշմանդամություն ունեցողների խնդիրներն ընտրական գործընթացներում 19:1704 Հլս, 2026
  • Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայրերում ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին 18:5904 Հլս, 2026
  • Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում 18:5404 Հլս, 2026
  • Ծայրահեղ շոգը խափանել է ԱՄՆ-ի 250-ամյակի տոնակատարությունները մի քանի նահանգում 18:3204 Հլս, 2026
  • Իրանին մեկշաբաթյա դադար ենք տրամադրել՝ Ալի Խամենեիի հուղարկավորության հետ կապված. Թրամփ 18:2104 Հլս, 2026
  • Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը 18:0004 Հլս, 2026
  • «Ֆլայուան Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 362 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:4704 Հլս, 2026
  • Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել 17:2904 Հլս, 2026
  • Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան 17:1904 Հլս, 2026
  • Էրդողանն ու Մելոնին քննարկել են պաշտպանական համագործակցությունը 17:1704 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015