• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ նախագահի հրամանագրերով գեներալ-մայորի կոչումներ են շնորհվել ՀՀ նախագահի հրամանագրերով գեներալ-մայորի... 13:01
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խաչիկ տանող ճանապարհի ուղղությամբ. վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է... 12:54
Սահմանադրական նորմերն առանձնահատուկ դեր պետք է ունենան մեր առօրյայում. Երևանի քաղաքապետ Սահմանադրական նորմերն առանձնահատուկ դեր... 12:11
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 00:3319 Մայ, 2022

Կշարունակենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարությունը ներկայացրել է նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանը լրագրողների հարցերին` Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ:

«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ այսօր գտնվել այստեղ՝ Բրյուսելում, նախագահելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը։ Անչափ գոհացնող է, որ չնայած առկա իրողություններին և բազմաթիվ մարտահրավերներին, մեզ հաջողվում է ապահովել տարբեր մակարդակներում մեր բանակցությունների և համագործակցության շարունակականությունը։

Հայաստան-Եվրամիություն Գործընկերության խորհուրդը, իսկապես, եզակի հարթակ է, որտեղ մենք խորքային քննարկումներ ենք ունենում և մտքեր փոխանակում տարբեր թեմաների շուրջ՝ սկսած Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգի կոնկրետ ասպեկտներից մինչև տարածաշրջանային և քաղաքական հարցեր։ Եվ ես ակնկալում եմ, որ արդեն իսկ հաստատված ավանդույթներին համահունչ, մենք կունենանք բաց և ընդգրկուն երկխոսություն:

Հատկանշական է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Եվրամիության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և խորհրդանշական է, որ այս տարի լրանում է նաև ՀԸԳՀ-ի՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու 1-ամյակը։

Մենք, անշուշտ, կանդրադառնանք նաև այս համաձայնագրի իրականացմանը:

Այսօր մենք կխոսենք նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման գործընթացի մասին: Եվ մենք ակնկալում ենք Եվրամիության աջակցությունը խաղաղ գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի համաձայն:

Այսօր կքննարկվեն նաև դեռևս չլուծված հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման խնդիրը, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության պահպանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ այլ խնդիրներ:

Ընդհանուր առմամբ, կցանկանայի նշել, որ այսօրվա հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ է դեպի առավել ամուր փոխըմբռնում, գործընկերության, ինչպես նաև մեր քաղաքացիների համար խաղաղության և բարեկեցության ավելի բարձր մակարդակ:

Հարց. Խնդրում եմ պարզաբանել մի հարց. Երևանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության իր տեսլականը՝ առաջարկելով քննարկել նաև Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։ Խոսելով Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ արդյո՞ք Բաքուն պատրաստ է այս առաջարկի հիման վրա բանակցություններ սկսել։

Արարատ Միրզոյան. Ինչպես և ասացիք, մենք հրապարակել ենք խաղաղ գործընթացի մեր տեսլականը։ Եվ մենք ի սկզբանե ասել ենք, որ Ադրբեջանի առաջարկած կետերում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա, սակայն այդ կետերը չեն հասցեագրում հավանական և ակնկալվող խաղաղության պայմանագրի ողջ օրակարգը և առկա խնդիրների ամբողջական շրջանակը։ Եվ այս առումով մեզ համար կարևոր է քննարկել իրավունքների և անվտանգության հարցերը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մենք կարծում ենք, որ կարևոր է շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ այս բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի համաձայն։ Մինչ այժմ մենք Ադրբեջանի կողմից այս կետերի վերաբերյալ դրական արձագանք չենք լսել։ Բայց դուք գիտեք, որ ջանքեր են գործադրվում այդ բանակցությունները հնարավոր դարձնելու համար։ Այնպես որ, ես կարող եմ միայն ընդգծել մեր պատրաստակամությունը և մեր հանձնառությունը՝ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ունենալու համար: Բայց դա ունենալու համար անհրաժեշտ է երկու կողմերի պատրաստակամությունը:

Հարց. Եվս մեկ լրացուցիչ հարց. Դուք ասացիք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը նախատեսված է մայիսին: Երեկ և նախօրեին՝ մայիսի 16-ին,17-ին, սակայն, այս հանդիպումը չկայացավ։ Կարո՞ղ եմ հարցնել, թե ինչու:

Արարատ Միրզոյան. Դուք ճիշտ եք, հանդիպումը չի կայացել, սակայն կարող եմ Ձեզ վստահեցնել, որ մենք կշարունակենք այս հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Եվ հուսով եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա»:

Դիտումների քանակ204
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՀՀ նախագահի հրամանագրերով գեներալ-մայորի կոչումներ են շնորհվել 13:0105 Հլս, 2022
  • Լուրեր 13:00 | 05.07.2022 13:0005 Հլս, 2022
  • Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խաչիկ տանող ճանապարհի ուղղությամբ. վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան 12:5405 Հլս, 2022
  • «Իմեքս գրուպ»-ը 2022-ի առաջին եռամսյակում 976 մլն դրամի հարկեր և տուրքեր է վճարել 12:4105 Հլս, 2022
  • Անկարայում տեղի են ունեցել Թուրքիայի և Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների բանակցությունները 12:2205 Հլս, 2022
  • Սահմանադրական նորմերն առանձնահատուկ դեր պետք է ունենան մեր առօրյայում. Երևանի քաղաքապետ 12:1105 Հլս, 2022
  • Վերցնելու եմ ԱԺ պատգամավորի մանդատը. Մարտուն Գրիգորյան 12:0105 Հլս, 2022
  • Ֆինլանդիան և Շվեդիան ավարտել են ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները 11:5805 Հլս, 2022
  • ՀԷԿ-ի տնօրենն Արցախում խուսափել է պետբյուջե վճարել շուրջ 116 միլիոն դրամի չափով հարկեր 11:5505 Հլս, 2022
  • Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը 11:3605 Հլս, 2022
  • Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա 11:2905 Հլս, 2022
  • Արգելվել է հացահատիկի արտահանումը Արցախի տարածքից 11:2105 Հլս, 2022
  • Սահմանադրությունը կենդանի և ապրող փաստաթուղթ է. ՍԴ նախագահի ուղերձը 11:0405 Հլս, 2022
  • Մեր Սահմանադրությամբ ամրագրված են մարդու իրավունքների երաշխավորման ու ապահովման սկզբունքները․ ՀՀ ՄԻՊ 10:5405 Հլս, 2022
  • ՀՀ վարչապետը տիկնոջ հետ այցելել է «Դիլիջան» ազգային պարկ 10:4105 Հլս, 2022
  • 3 անշարժ գույք, 2 ավտոմեքենա. Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանի հայտարարագիրը 10:3705 Հլս, 2022
  • Լուրեր 10:00 | 05.07.2022 10:0005 Հլս, 2022
  • Սահմանադրությունը երկրի հանրային, քաղաքական ու պետական կյանքի կազմակերպման կարևորագույն հենասյուներից մեկն է. Վահագն Խաչատուրյան 09:4505 Հլս, 2022
  • Մեր պարտքն է հասնել իրավունքի և օրենքի գերակայության. Ալեն Սիմոնյանի ուղերձը 09:3505 Հլս, 2022
  • Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է. Նիկոլ Փաշինյանի ուղերձը 09:1705 Հլս, 2022
  • «Մաշտոց. Ոչ այնքան ճշգրիտ պատմություն» գրաֆիկական վեպը կտպագրվի 08:4805 Հլս, 2022
  • Մաքուր Սևան. նոր տեխնիկան արագացրել է լճի ափամերձ տարածքների մաքրումը 08:3305 Հլս, 2022
  • ՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին. բախվել են Toyota Camry և «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաները 08:1805 Հլս, 2022
  • Երկխոսություն կրթության և տեխնոաշխարհի միջև. մեկնարկել է EDTECH 2022-ը 08:1005 Հլս, 2022
  • Երկրաշարժ Աշոցք գյուղից 11 կմ արևելք 00:5905 Հլս, 2022
  • Երեխաների կրթական ձեռքբերումները ուղիղ համեմատական են ընտանիքի սոցիալական վիճակին. հետազոտություն 00:4605 Հլս, 2022
  • Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ի օդանավը առաջին առևտրային չվերթն է իրականացրել 00:3705 Հլս, 2022
  • «Իմ քայլը» հիմնադրամն ամառային դպրոց է բացել. 6 բուհերի ուսանողներ քվանտային ֆիզիկա կուսումնասիրեն 00:1805 Հլս, 2022
  • Արցախի նախագահը ծանոթացել է «100 տուն Արցախում» ծրագրի ընթացքին 23:4904 Հլս, 2022
  • «Զեղչ» հասկացությունը կհստակեցվի, իսկ խաղադրույքն անկանխիկ իրականացնելու պահանջը խախտողը կտուգանվի 23:4204 Հլս, 2022
  • Ադրբեջանի ԱԳ նախարարն Իրանում է 23:1704 Հլս, 2022
  • Հուլիսի 5-ի եղանակային կանխատեսումները 22:4404 Հլս, 2022
  • Թարմացվել են «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող տեղեկատվական վահանակները 22:2304 Հլս, 2022
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0904 Հլս, 2022
  • Երևանի քաղաքապետը մասնակցել է Աբիջանում անցկացվող կլիմայի հարցերով գագաթնաժողովին 21:4604 Հլս, 2022
  • Մեքսիկայի քաղաքապետն ամուսնացել է ալիգատորի հետ. «Այլ լուրեր» 21:2604 Հլս, 2022
  • Գործարկվելու է Աղձք բնակավայրի շչակը 21:1704 Հլս, 2022
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 04.07.2022 21:0004 Հլս, 2022
  • Բելառուսի պատվիրակությանը մերժել են Բիրմինգհեմում ԵԱՀԿ ԽՎ նիստին մասնակցելու վիզա տրամադրել 20:4804 Հլս, 2022
  • Նախապատրաստվել է ԵԱՏՄ մակարդակով կոոպերացիայի աջակցության և ապրանքների պահանջարկի խթանման առաջնահերթ մեխանիզմների ցանկ. Քերոբյան 20:3104 Հլս, 2022
  • Երևանում կայացել է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը 20:2004 Հլս, 2022
  • Յուլիս 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:1404 Հլս, 2022
  • ԱՆ-ն ներկայացրել է հունիսին Հայաստանի ՔԿՀ-ներում հայտնաբերված թմրամիջոցների և արգելված իրերի մասին զեկույց 20:0804 Հլս, 2022
  • Հուլիսի 15-ից Ռուսաստանում կչեղարկվեն ցամաքային սահմանի հատման բոլոր սահմանափակումները 20:0204 Հլս, 2022
  • Զելենսկին Ուկրաինա է հրավիրել երկրի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովի մասնակիցներին 19:5604 Հլս, 2022
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.07.2022 19:5104 Հլս, 2022
  • Փոխվարչապետ Մաթևոսյանը և Սանջայ Վերման քննարկել են տրանսպորտային հաղորդակցության նախագծեր իրականացնելու հեռանկարները 19:4404 Հլս, 2022
  • Շիրակի մարզպետը ներկա է եղել Գյումրու հայորդյաց տան «Ակնէ» երգչախմբի մենահամերգին և անդրանիկ սկավառակի շնորհանդեսին 19:3904 Հլս, 2022
  • Անահիտ Ավանեսյանը և Ջոն Գալագերը քննարկել են առողջապահական համակարգի վրա կլիմայի ազդեցության նվազեցմանն ուղղված ծրագրեր 19:2504 Հլս, 2022
  • Հայաստանում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատների տարածքում ռումբ չի հայտնաբերվել 19:1804 Հլս, 2022
  • ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչությունը տոնում է 30-ամյակը 19:1104 Հլս, 2022
  • ԱՄՆ-ն կարող է կարևոր դեր խաղալ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում. Ալիև 19:0504 Հլս, 2022
  • Լուրեր 19:00 | 04.07.2022 19:0004 Հլս, 2022
  • Աննախադեպ բարձր ցուցանիշ՝ ներգրավված ավանդների ծավալի առումով 18:5504 Հլս, 2022
  • Բացվել են Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի մասնակցության հայտերը 18:4704 Հլս, 2022
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 4. 2022 18:4204 Հլս, 2022
  • Ո˚վ է շենքերի խնդիրների գլխավոր հասցեատերն ու պատասխանատուն. Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը 18:3604 Հլս, 2022
  • Կառավարությունն անում է հնարավորը, որպեսզի կատարվեն GRECO-ի բոլոր խորհրդատվական պահանջները. Կարեն Անդրեասյան 18:3004 Հլս, 2022
  • Օրենսդրության չվերանայման դեպքում՝ Լեհաստանը կզրկվի ԵՄ 35 մլրդ եվրո օգնությունից. Welt 18:2404 Հլս, 2022
  • Ահազանգ՝ Հայաստանում ՌԴ-ի և Չինաստանի դեսպանատներում պայթուցիկ սարքի տեղադրման մասին 18:1804 Հլս, 2022
  • Ընդդիմությունը, որը ժամանակին քաղաքական մեծամասնություն էր, ընկավ իր ստեղծած ծուղակը. Սաքունց 18:1004 Հլս, 2022
  • Վահրամ Դումանյանը հետևել է Արսեն Եղիազարյանի անվան հուշամրցաշարի ընթացքին 17:5904 Հլս, 2022
  • Սևանա լճի ավազանի համայնքներում բնապահպանական օրինակելի կենսամիջավայրի ձևավորումը մեր առաջնային խնդիրներից է. Հակոբ Սիմիդյան 17:5404 Հլս, 2022
  • Պահանջատիրոջ օգտին բռնագանձված և պարտապանին վերադարձման ենթակա գումարները կփոխանցվեն անկանխիկ եղանակով 17:4804 Հլս, 2022
  • Մհեր Գրիգորյանը ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղարին է ներկայացրել ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքները 17:4204 Հլս, 2022
  • «Փոքրիկ իշխանը». նոր ներկայացում երեխաների համար 17:3704 Հլս, 2022
  • ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 5230 խախտում 17:3204 Հլս, 2022
  • Գևորգ Պապոյանը՝ դոլարի արժեզրկման կամ դրամի արժևորման հիմնական պատճառի մասին 17:2704 Հլս, 2022
  • Կոպենհագենի առևտրի կենտրոնում կրակոցների հետևանքով զոհվել է 3 քաղաքացի 17:2204 Հլս, 2022
  • ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը 17:1704 Հլս, 2022
  • ԵԱՀԿ ԽՎ-ն պետք է իր վճռորոշ դերը խաղա ԼՂ հակամարտության վերջնական լուծման գործընթացում. Էդուարդ Աղաջանյան 17:1104 Հլս, 2022
  • Առաջարկվում է ներդնել ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմ 17:0204 Հլս, 2022
  • Լուրեր 17:00 | 04.07.2022 17:0004 Հլս, 2022
  • Պարեկների ծառայության անցած շաբաթվա արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում 16:5604 Հլս, 2022
  • «ՀայՓոստը» նախորդ ֆինանսական տարին փակել է աննախադեպ բարձր ցուցանիշներով 16:5104 Հլս, 2022
  • Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ 16:4504 Հլս, 2022
  • Հայաստանում տրիտոն են բուծում. ստուգայց թռչնաշուկայում 16:3904 Հլս, 2022
  • Աշխատանք և սեփական կարողությունների զարգացում՝ ԱՍՀՆ ռազմավարության հիմքում 16:3304 Հլս, 2022
  • Տեղի է ունեցել Միշել-Ալիև հեռախոսազրույցը 16:2804 Հլս, 2022
  • Կիևի պահանջով Թուրքիան ուկրաինական հացահատիկ տեղափոխող ռուսական բեռնատար նավ է կալանել 16:2204 Հլս, 2022
  • Ներքին Կարմիրաղբյուր գյուղում տրակտորն ընկել է ձորը. վարորդի վիճակը ծանր է 16:1604 Հլս, 2022
  • ՊՎԾ 2022 թ. հայտնաբերած խախտումներին տրվել է իրավական ընթացք, հարուցվել է 6 քրգործ 16:1004 Հլս, 2022
  • Ուզբեկստանի Սահմանադրության փոփոխությունները կպահպանեն Կարակալպակստանի ինքնիշխանությունը 16:0204 Հլս, 2022
  • Հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք՝ 27 տուժածով 15:5704 Հլս, 2022
  • Շահումով խաղերի ոլորտում խաղանիշերի փոխանակումն անկանխիկ եղանակով իրականացնելու պահանջները խախտելու դեպքում կկիրառվի պատասխանատվության միջոց 15:5204 Հլս, 2022
  • Վահրամ Դումանյանը նորանոր հաջողություններ է մաղթել երգչուհի Ջուլիանա Գրիգորյանին 15:4704 Հլս, 2022
  • Արարատ Միրզոյանը Սանջայ Վերմային է ներկայացրել ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման գործընթացների նկատմամբ 15:3904 Հլս, 2022
  • Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումի մասին 15:3204 Հլս, 2022
  • Սպիտակի ԲԿ-ն համալրվել է ժամանակակից սարքավորումներով և գույներով 15:2904 Հլս, 2022
  • Ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը Կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է. Նիկոլ Փաշինյանը՝ Դեյմոն Ուիլսոնին 15:2304 Հլս, 2022
  • Adjarabet.am և Vivarobet.am կայքերի օգտատերերի հաշիվներից հափշտակել են խոշոր չափերով գումարներ 15:1904 Հլս, 2022
  • 8-ամյա տղան պատահական կրակոցից հրազենային վնասվածք է ստացել 15:1204 Հլս, 2022
  • Արմեն Փամբուխչյանը, Արա Նազարյանը և Արմեն Գասպարյանը պարգևատրվել են «ՀՀ զինված ուժեր 30 տարի» հոբելյանական մեդալով 15:0704 Հլս, 2022
  • Լուրեր 15:00 | 04.07.2022 15:0004 Հլս, 2022
  • Հայկական ստարտափը ներդրումներ է ներգրավում 14:5404 Հլս, 2022
  • Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կմասնավորեցվեն «Արմենիկում» և ««Հերհեր» ՀԷԿ» ընկերությունները 14:4504 Հլս, 2022
  • Վերջին տարիներին կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները. Արարատ Միրզոյան 14:3504 Հլս, 2022
  • Իրանը որոշել է մրցակցել Ռուսաստանի հետ նավթի չինական շուկայի համար. Bloomberg 14:2404 Հլս, 2022
  • Պոլիտեխնիկը կանխորոշել է Հայաստանի այսօրվա դիմագիծը. ՀՀ վարչապետ 14:1404 Հլս, 2022
  • Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունները ստորագրել են դրամաշնորհային աջակցության վերաբերյալ հուշագիր 14:0604 Հլս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015