• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Թուրքիայի նկատմամբ վստահությունն աճել է. Ֆիդան. «Հարևաններ» Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին... 20:05
Օրը՝ 60 վայրկյանում | 23.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 23.03.2026 20:39
Հիբրիդային հարձակում և պաշտպանություն. Մեծ բանավեճ Հիբրիդային հարձակում և պաշտպանություն.... 22:06
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վահրամ Դումանյանն այցելել է բռնցքամարտիկներին և հաջողություն մաղթել նրանց Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
17:1017 Մայ, 2022

Վահրամ Դումանյանն այցելել է բռնցքամարտիկներին և հաջողություն մաղթել նրանց Եվրոպայի առաջնությունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականին, որն այս օրերին նախապատրաստական վերջին փուլն է անցնում Օլիմպավանում՝ Եվրոպայի առաջնությանն ընդառաջ:

Վահրամ Դումանյանին ուղեկցել են նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

ԿԳՄՍ նախարարը շփվել է բռնցքամարտիկների հետ և հաջողություն մաղթել նրանց կարևոր ստուգատեսում.

«Ակնկալիքները շատ մեծ են: Գիտեմ, թե որքան ջանք ու եռանդ եք ներդրել այս դժվարին գործում՝ նախապատրաստվելով ԵԱ-ին, ու դեռ ինչ փորձություններ պետք է հաղթահարեք ռինգում: Մենք ձեզ հետ ենք: Այսօր, առավել, քան երբևէ, մենք ունենք հաղթանակների կարիք, ու վստահ եմ՝ Եվրոպայի այս առաջնությանը մեզ հաղթական շատ պահեր եք պարգևելու: Հաջողություն եմ մաղթում ձեզ և ամենակարևորը՝ առանց վնասվածքների մենամարտեր»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ սեփական հարկի ներքո անցկացվող առաջնությունը, անկասկած, լրացուցիչ լարվածություն կհաղորդի, բայց մենք ունենք շատ զորեղ բռնցքամարտիկներով հագեցած թիմ ու հաջողություններ ենք ունենալու.

«Բոլոր 13 քաշային կարգերում ներկայացված ենք լինելու, ու մեր բոլոր ուժեղագույններն այդ թիմում կան: Շնորհակալ եմ տղաներին ամբողջովին նվիրվելու և պատրաստվելու համար: Շատ լավ են պատրաստվել»:

Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հանդիպման ընթացքում նաև հայտարարել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող թիմի կազմը: Երևանում կայանալիք առաջնությանը Հայաստանի հավաքականը հանդես կգա բոլոր 13 քաշային կարգերում:

Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Կարեն Աղամալյանն ընդգծել է՝ հավաքականի տղաները լավ մարզավիճակում են ու գրեթե պատրաստ են առաջնությանը.

«Կաշխատենք արդարացնել սպասելիքները: ԿԳՄՍ նախարարության, ՀԱՕԿ-ի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի աջակցությամբ նախապատրաստական հիանալի փուլ ենք անցել: Որևէ խնդիր չունենք: Պատասխանատվությունը շատ մեծ է, բայց տղաները փորձառու են, թեև զգում ենք՝ ներքին լարվածություն կա: Այդուհանդերձ, վստահ ենք՝ ամեն ինչ լավ է լինելու»:

Հավաքականի գլխավոր մարզիչը նաև երկրպագուներին կոչ է արել թիմի կողքին լինել ու աջակցել տղաներին համալիրում:

Մինչև վերջին պահը հարցական էր օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ Բաչկովը շատ լուրջ որոշում է կայացրել. «Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար Բաչկովը շատ կարևոր մենամարտ չեղարկեց պրոֆեսիոնալ ռինգում: Նա իսկապես շատ լուրջ որոշում կայացրեց, չմերժեց մեր խնդրանքը. ինքն էլ հասկացավ՝ սա շատ կարևոր առաջնություն է:

Նայում եմ՝ վետերաններն էլ շատ լավ վիճակում են ու իրենց հիանալի են զգում: Կարևորը՝ կա թիմային ոգի: Կարեն Աղամալյանն էլ գոհ է մարզումների ընթացքից: Մնում է միայն Աստծուց խնդրել առանց վնասվածքների մենամարտեր: Տա Աստված՝ մեր ազգը կարողանա վայելել այն բերկրանքը, ինչին արժանի է»:

Խոսելով մարզահամերգային համալիրում ընթացող նախապատրաստական աշխատանքների մասին՝ Կարեն Գիլոյանը հավաստիացրել է՝ աշխատանքների շուրջ 90 տոկոսը կատարված է.

«Մնացածն էլ ժամանակի խնդիր է: Որևէ խնդիր չունենք: Համալիրը շատ լավ տեսքի է բերվել, նորոգվել է՝ նոր հատակ, նոր ցուցատախտակներ: Վերանորոգվել են միջանցքները, սենյակները, հանդերձարանները: Նույնիսկ վերելակներն են փոխվել: Դրսից էլ են նորոգման աշխատանքներ կատարվել: Բացման արարողության ժամանակ նաև շատրվանները միացված կլինեն: Շատ գեղեցիկ ու ժամանակակից բացման արարողություն ենք ունենալու: Շատ հետաքրքիր է լինելու, բայց, իհարկե, մեզ համար կարևոր է՝ մրցակցային օրերը լավ անցնեն»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ պատրաստ են նաև տեխնիկական, նկարահանող խմբերը: Բոլոր մենամարտերն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու են Vivaro Media-ի եթերում, իսկ կիսաեզրափակիչ և եզրափակիչ մենամարտերը կցուցադրվեն նաև Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, հաջողություն մաղթելով մեր թիմին, շնորհակալություն է հայտնել նաև այն տղաներին, ովքեր մինչև վերջ քրտնաջան աշխատել են, սակայն չեն ընդգրկվել վերջնական հայտացուցակում. «Այն տղաները, ովքեր չեն ընդգրկվել Եվրոպայի առաջնությանը մասնակցող թիմի կազմում, հունիսի 15-ից 20-ը մրցաշարի կմասնակցեն Հունաստանում: Գիտեմ, որ բոլորդ էլ լավագույնս պատրաստվել եք ու ցանկանում էիք մասնակցել Եվրոպայի առաջնությանը, ու շնորհակալ եմ այդ նվիրումի համար»:

Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը կայանալու է մայիսի 21-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Դիտումների քանակ27
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Նեթանյահուն տեղեկացրել է Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին 12:3624 Մար, 2026
  • Պուշկինի թունելը հոսանքազրկվել է 12:2924 Մար, 2026
  • Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձին 12:2324 Մար, 2026
  • Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում 12:1124 Մար, 2026
  • ՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուց. Ալեն Սիմոնյան 12:0124 Մար, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0024 Մար, 2026
  • Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են 11:5824 Մար, 2026
  • Համայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննություն 11:5124 Մար, 2026
  • Եթե հնարավորություն ունենայի, ավելի վաղ կհրաժարվեի մանդատից. Վարդանյան 11:4424 Մար, 2026
  • Պետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն Սիմոնյան 11:4024 Մար, 2026
  • Վաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս Պետրոսյան 11:3624 Մար, 2026
  • Ադրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ Արաղչիին 11:3324 Մար, 2026
  • Եկեք չխառնենք կուսակցական կարգապահության պահպանումը անկախության և անաչառության հետ. Վլադիմիր Վարդանյան 11:2824 Մար, 2026
  • 2025-ին Կառավարության ծրագրի ներքո իրականացվել են մի շարք բարեփոխումներ թվայնացման ոլորտում 11:2424 Մար, 2026
  • Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան 11:2124 Մար, 2026
  • Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ 11:1124 Մար, 2026
  • 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է 11:0824 Մար, 2026
  • Սկսել եմ իմ աշխատանքային գործունեությունը ՍԴ-ում, երբեք չեմ օգտագործել առաջխաղացման լիֆտի հնարավորությունները. Վլադիմիր Վարդանյան 11:0624 Մար, 2026
  • Նարեկ Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԹՐԻՓՓ նախաձեռնությանը 11:0324 Մար, 2026
  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 10:5824 Մար, 2026
  • ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հավաք-խորհրդակցությանը քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր 10:5624 Մար, 2026
  • Եղեգնաձոր համայնքի Վարդան Զորավար փողոցը բարեկարգված և ասֆալտապատված է. վարչապետ 10:5124 Մար, 2026
  • Խորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը 10:3424 Մար, 2026
  • Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվել 10:1124 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանի դեմ սուտ տեղեկությունների մի մասը տանում է դեպի կոնկրետ երկիր. Միրզոյան 10:0024 Մար, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0024 Մար, 2026
  • ԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով․ Թորոսյան 09:4824 Մար, 2026
  • ԱՍՀՆ-ի և առողջապահության նախարարության միավորման մասին լուրը կեղծ է. Կոստանյան 09:2924 Մար, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ 09:1524 Մար, 2026
  • Կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը 09:1124 Մար, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ 08:4824 Մար, 2026
  • Նարեկ Մկրտչյանն ու Բեթանի Կոզման քննարկել են առողջապահության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հեռանկարները 08:2624 Մար, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:2024 Մար, 2026
  • Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին 08:0724 Մար, 2026
  • «Էվոկաբանկ»-ը 2025-ին 6 մլրդ 969 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0024 Մար, 2026
  • «Էլ չկան քամիները». Գեղեցիկ Մարգարյանի նոր ժողովածուն 00:5324 Մար, 2026
  • Խաբեության նոր սխեմա. առաջարկում են 5G թարմացում և մուտք գործում դյուրահավատների հեռախոսներ 00:3324 Մար, 2026
  • Հայաստանն աջակցում է համակարգային ռասիզմի հաղթահարմանն ու հաշվետվողականության ամրապնդմանը միտված նախաձեռնություններին․ Հովհաննիսյան 00:2024 Մար, 2026
  • Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցությունների մասին, իսկ Թեհրանը հերքում է 23:4823 Մար, 2026
  • Հրդեհ՝ թոնրատան տանիքում 23:3323 Մար, 2026
  • ԵՄ վիզաների տրամադրման դյուրացման ուղղությամբ առաջընթաց կա. ԱԳ նախարարի տեղակալ 23:2023 Մար, 2026
  • «Սևան» ԲԿ տնօրենը մեղադրվում է խոշոր չափի գույքի հափշտակության, փաստաթղթեր կեղծելու համար 23:0023 Մար, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ կունենա ծնողների հետ՝ քննարկելու կրթական համակարգի խնդիրները 22:5123 Մար, 2026
  • 30 տարի արնաքամ են արել. Միրզոյանը Քոչարյանին առաջարկեց կոնկրետացնել՝ ինչ նկատի ունի վերադարձ ասելով 22:4223 Մար, 2026
  • Կառավարման ակադեմիա․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 22:2423 Մար, 2026
  • Հարցազրույց Նազելի Բաղդասարյանի հետ 22:0523 Մար, 2026
  • Սուրեն Թովմասյանը Օստենդ կգործուղվի 21:4523 Մար, 2026
  • Ֆինանսական կրթություն և ոչ միայն. բաց դռների օր՝ Ֆրանսիական քոլեջում 21:2723 Մար, 2026
  • «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը համալրվել է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ժամանակակից շարժական լաբորատորիայով 21:1223 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս ենք բերել մեր երկիրը. վարչապետի տեսաուղերձը 21:0123 Մար, 2026
  • Մարտ 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5023 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.03.2026 20:3923 Մար, 2026
  • Իրանը ԱՄՆ-ի հետ շփումներում համաձայնել է ապագայում չհարստացնել ուրան. Թրամփ 20:3323 Մար, 2026
  • Մարտի «կանաչ» օրացույցը 20:2623 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 23 մարտ. 2026 20:2023 Մար, 2026
  • Ինչու չենք ասում՝ ինչ բառապաշարով է խոսում ընդդիմությունը. Գալյանը՝ վարչապետի հայտարարության մասին 20:1323 Մար, 2026
  • Նոր հմտություններ՝ Իջևանի երիտասարդ կանանց 20:0823 Մար, 2026
  • Թրամփը 5 օրով երկարաձգել է Թեհրանին տված ժամանակը 20:0223 Մար, 2026
  • Կատարը չի մասնակցում Իրանի հարցով միջնորդական ջանքերին. CNN 19:5423 Մար, 2026
  • Մենք նվագում ենք, Դուք՝ պարում. վարչապետը հրավիրում է երկրորդ պարահրապարակին 19:4123 Մար, 2026
  • 1 տարեկան երեխայի սպանության փորձի դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ 19:3823 Մար, 2026
  • Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը 19:3223 Մար, 2026
  • ԵՄ-ն սահմանափակել է Հունգարիայի հասանելիությունը գաղտնի տեղեկատվությանը. Politico 19:2123 Մար, 2026
  • 2025-ին՝ 2 տրիլիոն 886 միլիարդ դրամ պետական բյուջե. ԱԺ քննարկումներ 19:1223 Մար, 2026
  • Քաղպաշտպանությունը՝ անվտանգության կարևոր բաղադրիչ․ ուսումնավարժություններ կրթօջախներում 19:0323 Մար, 2026
  • Լուրեր 19։00 | Ատելության խոսքից մինչև պատերազմի հնարավորություն. Սրբուհի Գալյանի մեկնաբանությունները 19:0023 Մար, 2026
  • Նյու Յորքի օդանավակայանի միջադեպի հետևանքով երկու մարդ է զոհվել 18:5423 Մար, 2026
  • Տեղեկատվական ամենատարածված մանիպուլյացիաները 18:4323 Մար, 2026
  • Երևանում անցկացվել է Օդերևութաբանության համաշխարհային օրվան նվիրված լիագումար նիստ 18:3323 Մար, 2026
  • Իրանը սպառնում է ականապատել Պարսից ծոցը, եթե նրա ափերը կամ կղզիները հարձակման ենթարկվեն. The Guardian 18:2623 Մար, 2026
  • Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերը 18:1723 Մար, 2026
  • Առաջնորդությունն առաջին հերթին կանխորոշված իրադարձությունները փոխելն է. Փաշինյան 18:0923 Մար, 2026
  • Փեզեշքիանը՝ Թրամփի հայտարարության մասին 18:0323 Մար, 2026
  • Ադրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավար 17:5623 Մար, 2026
  • Կառավարությունը սկսել է Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման նոր ծրագիր 17:5123 Մար, 2026
  • Թրամփը հինգ օրով հետաձգել է հարվածներն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին 17:4123 Մար, 2026
  • Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնություն 17:3323 Մար, 2026
  • Արաղչին և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը 17:1823 Մար, 2026
  • ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց 17:1223 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել 17:0723 Մար, 2026
  • Լուրեր 17։00 | Թրամփը 5 օրով հետաձգում է Իրանին տված վերջնաժամկետը Հորմուզի նեղուցը բացելու համար 23.03.2026 17:0023 Մար, 2026
  • ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդներ 16:5723 Մար, 2026
  • ԻՀՊԿ-ն խոստացել է առաջինը չհարվածել ենթակառուցվածքներին 16:5523 Մար, 2026
  • Քննարկվել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի միջոցառումները 16:4223 Մար, 2026
  • Հիմնանորոգման նպատակով կփակվի Սարալանջի պողոտայի մի քանի հատվածները միացնող ճանապարհահատվածը 16:3123 Մար, 2026
  • ԻՀՊԿ-ն է ղեկավարում «Հըզբոլլահ» շարժումը. Նավաֆ Սալամ 16:2223 Մար, 2026
  • Կասեցվել է Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը 16:1323 Մար, 2026
  • 60-ամյա տղամարդու կողմից տնօրինվող շինությունում հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրամիջոց. Վեդիի ոստիկանների բացահայտումը 16:0423 Մար, 2026
  • ՓԾ տնօրենը Մոսկվայում մասնակցել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստին 15:5123 Մար, 2026
  • Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել է Կառավարության ծրագրի 2025 թ. կատարողականը 15:4023 Մար, 2026
  • Վարկային միջոցները կուղղվեն արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի ստեղծմանը 15:3023 Մար, 2026
  • Գրանցվել է 583 դեպք, որից 172-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը 15:1923 Մար, 2026
  • Թրամփը Թեհրանին 48 ժամ է տվել Հորմուզի նեղուցը բացելու համար 15:0823 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | Միրզոյանը համաձայն է պատերազմի վերաբերյալ վարչապետի դիրքորոշմանը | 23.03.2026 15:0023 Մար, 2026
  • Վերջին 5 տարում առաջին անգամ դատապարտյալները գերազանցել են կալանավորվածներին 14:4923 Մար, 2026
  • Կիմ Չեն Ընը վերընտրվել է ԿԺԴՀ-ի պետական գործերի նախագահ 14:3923 Մար, 2026
  • Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելի քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբեր 14:2523 Մար, 2026
  • Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. Գալյան 14:1523 Մար, 2026
  • Սիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. Reuters 14:0823 Մար, 2026
  • Քաղաքական դեմքերն ազատ են անել քաղաքական հայտարարություններ. Գալյանը՝ սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին 13:5523 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015