Օրերս լրացել է ռազմական ոստիկանության կազմավորման 30-ամյակը։ Հոբելյանական օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 11-ին այցելել է ռազմական ոստիկանություն:
(33).jpg)
Շնորհավորելով ստորաբաժանման ղեկավարությանն ու աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է զինված ուժերում կարգապահության ամրապնդման և իրավակարգի ապահովման գործում ռազմական ոստիկանության դերն ու նշանակությունը:
(106).jpg)
Ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և օրինակելի ծառայության համար ռազմական ոստիկանության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են պատվոգրերով և գերատեսչական մեդալներով:
(7).jpg)
(6).jpg)
(81).jpg)