«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն այսօր մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված համապետական ծառատունկին։
Աշխատակիցները ծառեր են տնկել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ Բյուրական համայնքի մոտ։
Դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի խոսկով, պետք է ուշադիր լինենք բնության նկատմամբ, ծառ տնկելը մեծ բարիք է, և, յուրաքանչյուրն, այսօր ծառ տնկելով, մի լավ գործ է անում ապագայի համար։