ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթացքի մեջ է գտնվում Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղում մշակույթի տան վերանորոգման ծրագիրը։
Վերոնշյալ ծրագրի մեկնարկը տրվել է 2021 թվականից և ավարտին կհասցվի այս տարվա ընթացքում։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը 16 միլիոն 792 հազար դրամ է, որից 7 միլիոն 506 հազար դրամը կազմում է ՀՀ կառավարության, 9 միլիոն 285 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանի ներդրումը։
Նախորդ տարի շինարարական աշխատանքներն այստեղ իրականացվել են 25 տոկոսով։
Ծրագրի իրականացման արդյունքում կհիմնանորոգվի Ակունքի մշակույթի տան 500 տեղանոց դահլիճը, որը քանդված լինելու պատճառով չի գործել երկար տարիներ։