Մայիսի 7-10-ը,11-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, մայիսի 7-ի գիշերն առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։ Մայիսի 7-11-ն առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում մայիսի 7-11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: